Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղ 2015

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2015 թվականի Ավստրալիայի բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող   Սերբիա Նովակ Ջոկովիչ
Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ
Հաշիվ   7–6(7–5), 6–7(4–7), 6–3, 6–0
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2014←Ավստրալիայի բաց առաջնություն→2016
Տղամարդկանց մենախաղի մրցաշարի հաղթող Նովակ Ջոկովիչը
Տղամարդկանց մենախաղի մրցաշարի եզրափակիչի մասնակից Էնդի Մարրեյը
Տղամարդկանց մենախաղի մրցանակաբաշխության արարողությունը

Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղ 2015, թենիսի տղամարդկանց մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի հունվարի 19-ից մինչև փետրվարի 1-ը, Մելբուրնի «Melbourne Park» («Մելբուրն պարկ») համալիրում, Ավստրալիա։

Տղամարդկանց մենախաղի մրցաշարը հավաքել էր համաշխարհային վարկանիշի Թոփ 20-ի տասնութ ներկայացուցիչների։ Առաջատար թենիսիստներից չէին մասնակցում միայն Մեծ Սաղավարտի նախորդ մրցաշարի՝ ԱՄՆ բաց առաջնության, հաղթող Մարին Չիլիչը (արմունկի վնասվածք)[1] և 2008 թվականի Ավստրալիայի առաջնության եզրափակիչի մասնակից Ժո Վիլֆրեդ Ցոնգան (դաստակի վնասվածք)[2]։ Դասակարգման առաջին համար դարձել է համաշխարհային վարկանիշի առաջատար Նովակ Ջոկովիչը։ Առաջին ութ դասակարգվածներից քառորդ եզրափակիչ չի հաջողվել հասնել միայն 2-րդ դասակարգված Ռոջեր Ֆեդերերին, ով երրորդ շրջանում պարտվել է Անդրեաս Սեպիին։ Շվեյցարացին Ավստրալիայի մրցաշարի այդքան վաղ շրջանից դուրս է մնացել առաջին անգամ 2001 թվականից ի վեր։ Միակ «չդասակարգվածը», ով դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, եղել է 19-ամյա Նիկ Կիրգիոսը։ Ավստրալիացին դարձել է 1990 թվականից ի վեր քառորդ եզրափակիչի ամենաերիտասարդ մասնակիցը, երբ այդ փուլին հաջողվել էր նույն տարիքում հասնել Անդրեյ Չերկասովին և առաջին ավստրալիացին, ով հասել է այդ փուլին սկսած 2005 թվականին Լեյթոն Հյուիթի հաջողությունից հետո[3]։ Կիրգիոսը նաև դարձել է առաջին դեռահասը, ով երկրորդ անգամ դարձել է Մեծ Սաղավարտի մրցաշարերում քառորդ եզրափակիչի մասնակից՝ 2006 թվականին Ռաֆայել Նադալից հետո։ Քառորդ եզրափակիչում պարտություն է կրել ևս մեկ հավակնորդ՝ Ռաֆայել Նադալը (№ 3), ով զիջել է Տոմաշ Բերդիխին (№ 7)։

Նախորդ տարվա հաղթող Ստանիսլաս Վավրինկան դասակարգված էր 4-րդ համարի տակ և հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նրան պարտության է մատնել Նովակ Ջոկովիչը։ Սերբը ռևանշ է վերցրել նախորդ խաղարկության քառորդ եզրափակիչում կրած պարտության համար։ Եզրափակիչում նա հանդիպել է բրիտանացի թենիսիստ Էնդի Մարրեյի (№ 7) հետ։ Ջոկովիչի համար այդ եզրափակիչը դարձել է 5-րդը Ավստրալիայի առաջնություններում և նրանցում բոլորում նա հաղթանակ է տոնել (2008, 2011, 2012 և 2013 թվականներին)։ Մարրեյի համար եզրափակիչը դարձել է չորրորդը և բոլորում նա պարտություն է կրել (2010, 2011 և 2013 թվականներին)[4][5]։ Բացի այդ, այդ եզրափակիչը դարձել է երրորդ Ավստրալիայում, երբ նրանք մրցակցել են միմյանց հետ (մինչ այդ 2011 և 2013 թվականներին), ինչը դարձել է ռեկորդ մրցաշարի համար։ Ջոկովիչի 5-րդ հաղթանակը մրցաշարում նույնպես ռեկորդ էր Բաց դարաշրջանի ընթացքում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սերբիա Նովակ Ջոկովիչ (Հաղթող)
  2. Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր (Երրորդ շրջան)
  3. Իսպանիա Ռաֆայել Նադալ (Քառորդ եզրափակիչ)
  4. Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա (Կիսաեզրափակիչ)
  5. Ճապոնիա Կեյ Նիշիկորի (Քառորդ եզրափակիչ)
  6. Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ (Եզրափակիչ)
  7. Չեխիա Տոմաշ Բերդիխ (Կիսաեզրափակիչ)
  8. Կանադա Միլոշ Ռաոնիչ (Քառորդ եզրափակիչ)
  9. Իսպանիա Դավիդ Ֆերեր (Չորրորդ շրջան)
  10. Բուլղարիա Գրիգոր Դիմիտրով (Չորրորդ շրջան)
  11. Լատվիա Էռնեստս Գուլբիս (Առաջին շրջան)
  12. Իսպանիա Ֆելիսիանո Լոպես (Չորրորդ շրջան)
  13. Իսպանիա Ռոբերտո Բաուտիստա Ագուտ (Երկրորդ շրջան)
  14. Հարավաֆրիկյան Հանրապետություն Քևին Անդերսոն (Չորրորդ շրջան)
  15. Իսպանիա Տոմի Ռոբրեդո (Առաջին շրջան, հրաժարում)[6]
  16. Իտալիա Ֆաբիո Ֆոնինի (Առաջին շրջան)
  1. Ֆրանսիա Գաել Մոնֆիլս (Երկրորդ շրջան)
  2. Ֆրանսիա Ժիլ Սիմոն (Երրորդ շրջան)
  3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Իզներ (Երրորդ շրջան)
  4. Բելգիա Դավիդ Գոֆեն (Երկրորդ շրջան)
  5. Ուկրաինա Ալեքսանդր Դոլգոպոլով (Առաջին շրջան)
  6. Գերմանիա Ֆիլիպ Կոլշրայբեր (Երկրորդ շրջան)
  7. Խորվաթիա Իվո Կառլովիչ (Երկրորդ շրջան)
  8. Ֆրանսիա Ռիշար Գասկե (Երրորդ շրջան)
  9. Ֆրանսիա Ժյուլիեն Բենետիո (Առաջին շրջան)
  10. Արգենտինա Լեոնարդո Մայեր (Երկրորդ շրջան)
  11. Ուրուգվայ Պաբլո Կուէվաս (Առաջին շրջան)
  12. Չեխիա Լուկաշ Ռոսոլ (Երկրորդ շրջան)
  13. Ֆրանսիա Ժերեմի Շարդի (Երկրորդ շրջան)
  14. Կոլումբիա Սանտիագո Խիրալդո (Երկրորդ շրջան)
  15. Իսպանիա Ֆերնանդո Վերդասկո (Երրորդ շրջան)
  16. Սլովակիա Մարտին Կլիժան (Երկրորդ շրջան, հրաժարում)

Հատուկ հրավիրվածներ (WC)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ավստրալիա Ջեյմս Դաքվորտ (Երկրորդ շրջան)
  2. Ավստրալիա Տանասի Կոկինակիս (Երկրորդ շրջան)
  3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենիս Կուդլա (Առաջին շրջան)
  4. Ավստրալիա Ջոն Միլման (Առաջին շրջան)
  5. Ֆրանսիա Լուկաս Պուիլ (Առաջին շրջան)
  1. Ավստրալիա Լյուկ Սևիլ (Առաջին շրջան)
  2. Ավստրալիա Ջորդան Թոմփսոն (Առաջին շրջան)
  3. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չժան Ցզե (Առաջին շրջան)
  4. Ֆրանսիա Ստեֆան Ռոբեր (PR, Առաջին շրջան)

Որակավորման մրցաշարի հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գերմանիա Մատիաս Բահինգեր (Երկրորդ շրջան)
  2. Սլովենիա Ալյաժ Բեդենե (Առաջին շրջան)
  3. Բելգիա Ռուբեն Բեմելմանս (Առաջին շրջան)
  4. Հնդկաստան Յուկի Բհամբրի (Առաջին շրջան)
  5. {{{2}}} Ջիմի Վան (Առաջին շրջան)
  6. Չեխիա Յան Գերնիխ (Առաջին շրջան)
  7. Շվեդիա Էլիաս Իմեր (Առաջին շրջան)
  8. Ռումինիա Մարիուս Կոպիլ (Երկրորդ շրջան)
  9. Ռուսաստան Ալեքսանդր Կուդրյավցև (Առաջին շրջան)
  1. Ֆրանսիա Լորան Լոկոլի (Առաջին շրջան)
  2. Ուկրաինա Իլյա Մարչենկո (Առաջին շրջան)
  3. Ավստրիա Յուրգեն Մելցեր (Երկրորդ շրջան)
  4. Գերմանիա Տիմ Պյուտց (Առաջին շրջան)
  5. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայքլ Ռասել (Առաջին շրջան)
  6. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թիմ Սմիչեկ (Երկրորդ շրջան)
  7. Միացյալ Թագավորություն Կայլ Էդմունդ (Առաջին շրջան)
  8. Ճապոնիա Հիրոկի Մորիա (LL, Առաջին շրջան)

Հիմնական ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1 Սերբիա Նովակ Ջոկովիչ 8 Կանադա Միլոշ Ռաոնիչ 7-6(5), 6-4, 6-2
4 Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա 5 Ճապոնիա Կեյ Նիշիկորի 6-3, 6-4, 7-6(6)
7 Չեխիա Տոմաշ Բերդիխ 3 Իսպանիա Ռաֆայել Նադալ 6-2, 6-0, 7-6(5)
6 Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ Ավստրալիա Նիկ Կիրգիոս 6-3, 7-6(5), 6-3

Կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1 Սերբիա Նովակ Ջոկովիչ 4 Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա 7-6(1), 3-6, 6-4, 4-6, 6-0
7 Չեխիա Տոմաշ Բերդիխ 6 Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ 7-6(6), 0-6, 3-6, 5-7

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1 Սերբիա Նովակ Ջոկովիչ 6 Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ 7-6(5), 6-7(4), 6-3, 6-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Марин Чилич снялся с Australian Open» (ռուսերեն). [1]. 4 января 2015. Վերցված է 16 октября 2015-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. «Жо-Вилфрид Цонга пропустит Australian Open» (ռուսերեն). gotennis.ru. 7 января 2015. Վերցված է 16 октября 2015-ին.
  3. «KYRGIOS INTO AUSTRALIAN OPEN QUARTERFINALS». Tennis Australia. 2015 թ․ հունվարի 25. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  4. «Novak Djokovic beats Andy Murray to win fifth Australian Open title». BBC Sport. 2015 թ․ փետրվարի 1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  5. «Novak Djokovic beats Andy Murray in Australian Open men's final – as it happened». Guardian. 2015 թ․ փետրվարի 1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  6. Травма ноги.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]