Կանանց զուգախաղի մրցաշարի հաղթող Բեթանի Մատեկ Սանդսը
Կանանց զուգախաղի մրցաշարի հաղթող Լյուսիա Շաֆարժովան
Ավստրալիայի բաց առաջնության կանանց զուգախաղ 2015, թենիսի կանանց զուգախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի հունվարի 19-ից մինչև փետրվարի 1-ը, Մելբուրնի «Melbourne Park» («Մելբուրն պարկ») համալիրում, Ավստրալիա։
Դասակարգման առաջին համար և վերջին երկու մրցաշարերի հաղթողներ Ռոբերտա Վինչին և Սառա Էրանին պայքարից դուրս են մնացել երրորդ շրջանում, պարտվելով գերմանական Յուլիա Գյորգես-Աննա Լենա Գրյոնեֆելդ զույգին (դասակարգման 16 համար)։ Եզրափակիչում հաղթողի տիտղոսը խաղարկել են Բետանի Մատեկ Սանդս-Լյուսիա Շաֆարժովա և Չժան Յունժան-Չժեն Ցզե (դասակարգման 14 համար) զույգերը։ Չինացի ՉԺեն Ցզեն նախկինում արդեն հաղթել էր 2006 թվականի զուգախաղի մրցաշարում (Յան Ցզիի հետ համատեղ), իսկ Չժան Յունժանը խաղացել է 2007 թվականի մրցաշարի եզրափակիչում (Չժուան Ցզյաժունի հետ)։ Չնայած Ավստրալիայի բաց առաջնությունում ոչ մեծ փորձին, հաղթանակ են տարել Մատեկ Սանդսը և Շաֆարժովան։