Ավստրալական արտույտաբազե
Ավստրալական արտույտաբազե | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Falco longipennis
Swainson, 1838
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Ավստրալական արտույտաբազե[1] (լատ.՝ Falco longipennis) բազեների ցեղի գիշատիչ թռչուն։
Փոքր բազե է։ Այս թռչունի գունավորումը նման է սովորական արտույտաբազեին. գլուխը և մարմնի վերին մասը մուգ մոխրագույն են, մարմնի ստորին մասը գորշ է ձվաձև ֆոնով, ունի սպիտակ «այտեր» և կոկորդ[2]։ Մենատիպային տեսակ է։ Ապրում են Ավստրալիայում, Նոր Գվինեայում, Ինդոնեզիայի հյուսիսում։
Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալական արտույտաբազեն պատկանում է Բազեազգիների կարգի Բազեների ընտանիքին։ Բազեների սեռում հաստատվել է հինգ տեսակ։ Դրանք ներառում են մկնաբազեն, աղավնաբազեն, արտույտաբազեն, սովորական հողմավար բազեն և սապսան[3]։ Սակայն այսօր բավականին հեռացած է այս տեսակներից։ Առանձնացված է ավստրալական արտույտաբազեի երեք ենթատեսակ։ Դրանք են՝
- Falco longipennis longipennis, (Վիլյամ Սվենսոն, 1838 թվական)
- Falco longipennis hanieli (Hellmayr, 1914 թվական)
- Falco longipennis murchisonianus (Mathews, 1912 թվական) վերևից գունատ կապույտ-մոխրագույնով` բաց սևավուն գլխով, իսկ գլխից ներքև` բաց կարմրավուն-շագանակագույնից, ավելի քիչ հստակ գծանշաններով[4]։
Առկա հոբբիներից, ներառյալ աֆրիկյան արտույտաբազեն (Falco cuvierii) և արևելյան արտույտաբազեն (Falco severus), ավստրալական արտույտաբազեն սերտորեն առնչվում են հյուսիսային արտույտաբազեի հետ (Falco subbuteo), որը բնակվում է Եվրասիայում և ձմռանը գաղթում է Աֆրիկա[5]։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալական արտույտաբազեն ավելի փոքր թռչուն է, քան բազեն[6], համեմատաբար բարակ ու երկար թևերով[7]։ Այս թռչունի փետուրի գույնը տարբերվում է կախված սեռից, տարիքից և միջավայրից, խոնավ տարածքներում ավելի մուգ գույն ունեն, իսկ չոր պամաններում համեմատաբար ավելի թեթև[6]։ Ընդհանրապես արտույտաբազեի գլխի կա սև գլխարկ և դիմակ` սպիտակ գույնի ճակատի և կիսագնդի հետ։ Ներքևի մասերը կարող են լինել կապույտ-մոխրագույն կամ ժանգոտ և շերտավորված մուգ գույնով[7]։ Մեծահասակ թռչունների գլխի փետուրները բաց դեղնավուն մոխրագույն է, աչքի օղակը՝ բաց կապույտ, աչքերը՝ շագանակագույն, իսկ ոտքերը՝ դեղնավուն։ Էգ թռչունները ավելի մեծ չափի են 34-35,5 սմ-ի սահմաններում, իսկ արուները, ընդհանուր առմամբ, 30-32 սմ երկարությամբ, 66-87 սմ թևերի երկարությամբ։ Ավստրալական արտույտաբազեն հեշտությամբ կարելի է շփոթել սապսանի (Falco peregrinus) հետ, սակայն արտույտաբազեն ավելի նուրբ է, ավելի երկար և բարակ թևերով և պակաս հզոր թռուցիկ է։
![]() |
Ավստրալական արտույտաբազե Վիքիպահեստում |
---|
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտույտաբազեն տարածված է ամբողջ Ավստրալիա մայրցամաքում, ներառյալ ծովափնյա կղզիները, օրինակ՝. Լորդ Հաու կղզին[8], և նրանց տարածման սահմանը հասնում է մինչև Թասմանիա[6]։ Չվող թռչուններ են, որոնք հանդիպել են նաև Ինդոնեզիայի և Նոր Գվինեայի կղզիներում[9]։ Արտույտաբազեները հիմնականում հանդիպում են բաց տարածություններում, ներառյալ անտառային բաց տարածքները, ջրերով և բուսականությամբ հարուստ տարածքներում, քաղաքների մերձակայքում, բայց հազվադեպ են հանդիպում ժայռերի և բարձր սարերի մոտակայքում։
Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալական արտույտաբազեի սննդակարգում կա թռչնատեսակների նախասիրություն՝ ներառյալ սովորական սարյակը (Sturnus vulgaris), տնային ճնճղուկը (Passer domesticus), կարմիր թութակը (Platycercus elegans)։ Հետազոտությունները ցույց են տվել, որ արտույտաբազեի աս տեսակը սովորաբար խուսափում է մեծ, վտանգավոր կամ արագաշարժ թռչուններին որսալուց, ինչպիսին է սարյակների ընտանիքին պատկանող սովորական մայնան (Acridotheres tristis)[5]։ Միջատակեր չղջիկներն[10] ու միջատները[11] և ճանճերը, մոծակները և մորեխները նույնպես կազմում են ավստրալական արտույտաբազեի սննդակարգի մի մասը[12]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994)։ Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ։ Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich.։ Moskva: "RUSSO"։ ISBN 5-200-00643-0։ OCLC 32830504
- ↑ Галушин В. М., Дроздов Н. Н., Ильичёв В. Д., Константинов В. М., Курочкин Е. Н., Полозов С. А., Потапов Р. Л., Флинт В. Е., Фомин В. Е. Фауна Мира: Птицы: Справочник. — М.: Агропромиздат, 1991. — С. 90. — 311 с. — ISBN 5-10-001229-3
- ↑ Christidis, L. B. and Walter, E. (2008). Systematics and taxonomy of Australian birds. CSIRO Publishing, Collingwood.
- ↑ Bird Life International. (2013). Australian Hobby Falco longipennis. Retrieved from: «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2013-12-14
- ↑ 5,0 5,1 Olsen, J., Fuentes, E., Bird D. M., Rose, A. B., Judge, D. (2008). Dietary shifts based upon prey availability in Peregrine Falcons and Australian Hobbies breeding near Canberra, Australia. Journal of Raptor Research, 42(2):125-137.
- ↑ 6,0 6,1 6,2 Slater, P., Slater, P. & Slater, R. (1986). The Slater field guide to Australian birds. Lansdowne Publishing Pty Ltd., The Rocks, NSW.
- ↑ 7,0 7,1 Simpson, K., Day, N. & Trusler, P. (1996). Field guide to the birds of Australia. Penguin Books Ltd., Victoria, Australia.
- ↑ Bishop, K. D. and Hill, N. P. (2007). Australian Hobby Falco longipennis on Lord Howe Island. Australian Field Ornithology, 24, 78–79.
- ↑ Olsen, J. & Trost, S. (2007). Diurnal Raptors on the island of Sumba, Indonesia, in June/ July and December/January 2001–2002. Australian Field Ornithology, 24, 158–166.
- ↑ Phalen DN, Holz P, Rasmussen L, Bayley C (2011-04-18)։ «Fatal columbid herpesvirus-1 infections in three species of Australian birds of prey»։ Australian Veterinary Journal 89 (5): 193–196։ ISSN 0005-0423։ doi:10.1111/j.1751-0813.2011.00706.x
- ↑ Mikula P., Morelli F., Lučan R. K., Jones D. N., Tryjanowski P. (2016)։ «Bats as prey of diurnal birds: a global perspective»։ Mammal Review։ doi:10.1111/mam.12060
- ↑ Olsen, J., Fuentes, E., Rose, A. B. & Trost. S. (2006). Food and hunting of eight breeding raptors near Canberra, 1990–1994. Australian Field Ornithology, 23, 77-95.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավստրալական արտույտաբազե կատեգորիայում։ |