Ավելուկ գանգուր
Ավելուկ գանգուր | |
![]() Ավելուկ գանգուր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հնդկացորենազգիներ (Polygonaceae) |
Ենթաընտանիք | Հնդկացորենայիններ (Polygonoideae) |
Տրիբա | Rumiceae |
Ցեղ | Ավելուկ (Rumex) |
Տեսակ | Ավելուկ գանգուր (R. crispus) |
Միջազգային անվանում | |
Rumex crispus |
Ավելուկ գանգուր (լատ.՝ Rumex crispus), մատիտեղազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանցքային ամուր արմատային համակարգով արմատով, խոշոր տերևներով, 50-120 սմ բարձրությամբ և ակոսավոր ցողունով բազմամյա խոտաբույս է։ Մինչև 25 սմ բարձրությամբ, երկարավուն նշտարաձև, երկարակոթ արմատամերձ տերևները սրածայր են, իսկ ցողունայինները՝ նստդիր։ Տերևների եզրերը գանգուր-ալիքավոր են։ Տերևապատ, երկար և նեղ հուրաններում օղակաձև դասավորված ծաղիկները մանր կանաչավուն են և աննշմար։ Պտուղը եռանիստ ընկուզիկ է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես մոլախոտ աճում է ստորին և միջին լեռնային գոտիների խոնավ վայրերում, գետափերին, ճանապարհների եզրերին, մարգագետիններում և բանջարանոցներում։ Տարածված է Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործվում են կանաչ զանգվածը ծաղիկներով և արմատները։ Արմատները հարուստ են դաբաղանյութերով։ Օգտագործվում են սահմանափակ քանակություններով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|