Jump to content

Գրիգոր Ավագյան (ակադեմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Ավագյան
Ծնվել էսեպտեմբերի 23, 1928(1928-09-23)[1]
Գրոզնի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 4, 2005(2005-12-04)[1] (77 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան[2]
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ և աշխարհագրագետ
Հաստատություն(ներ)Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոց, Մանկավարժական գիտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Պաշտոն(ներ)Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր և ակադեմիկոս
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր (1972)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն

Գրիգոր Երեմի Ավագյան (սեպտեմբերի 23, 1928(1928-09-23)[1], Գրոզնի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2005(2005-12-04)[1], Երևան, Հայաստան), տնտեսագետ, աշխարհագրագետ, պրոֆեսոր (1974), աշխարհագրական գիտությունների դոկտոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1992)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Ավագյանը ծնվել է 1928 թվականին Գրոզնիում։ 1947-1952 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում։ 1990 թվականին ընտրվել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1992 թվականին ակադեմիկոս[3][4]։

Հետազոտությունների բնագավառը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Ավագյանի իմնական աշխատությունները վերաբերում են տնտեսական աշխարհագրությանը, աշխարհագրության տեսությանը, քարտեզագրությանը, Հայաստանի լեռնային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին, Հայաստանի գյուղատնսեսության զարգացման հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիներին[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի։ 1952-1957 թվականներին աշխատել է Երևանի Թելմանի անվան, իսկ 1957-1958 թվականներին Թումանյանի անվան դպրոցներում։

1958 թվականից մինչև 1961 թվականը աշխատել է անցել Դպրոցների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ ԵՊՀ-ի դոցենտ (1962–1974), Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսական աշխարհագրության ամբիոնի (1976–2000) և լեռնային շրջանների հետազոտության լաբորատորիայի (1976–1990) վարիչ։ Գրիգոր Ավագյանր 1962—1972 թվականներին եղել է Երևանի պետական Համալսարանի դոցենտ, իոկ 1972—1976 թվականներին պրոֆեսոր, վարել Երևանի ժողտնտեսության ինստիտուտի տնտեսական աշխարհագրության ամբիոնր (1976-2000) և Լեռնային շրջանների հետազոտության լաբորատորիան (1976-1990)[6]։

Գրիգոր Ավագյանը զբաղվել է ՀՀ բնակչության առնչվող հիմնախնդիրներով՝

Առանձնահատուկ կարևորություն ունեցավ ՀՀ բնակչությանը նվիրված մենագրությունը հատուկ կարևորությամբ ուսումնասիրվել էին արտավերնագրային փակ թեմաներ, ինչպիսիք էին «Հայոց Աշխարհի առաջացման», «ցեղասպանության և նրա պատճառների», «սփյուռքահայ գաղթօջախների սոցիալ-տնտեսական կյանքի պատմա-աշխարհագրական վերլուծության» և այլ զուտ ազգային բովանդակության և պատկանելիության թեմաներ[7]։
- Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան

1992 թվականին Գրիգոր Ավագյանը հիմնադրել է «Պարմանի» ուսանողական համազգային բարեգործական հիմնադրամը, եղել է կազմակերպության նախագահ (1992-2005)։ Հիմնադրամն օգնել է հանրապետության պետական ԲՈւՀ-երի մեծ թվով ուսանողների՝ վճարելու ուսման վարձը։ Գրիգոր Ավագյանըի նախաձեռնությամբ հիմնադրամը հինգ անգամ՝ 1996, 1997, 1998, 1999, 2000 թվականներին հրավիրել է Երևանում հայազգի ուսանողության վեհաժողովներ, որոնք Սփյուռքի ուսանողությանը հայրենիքի շուրջ համախմբելու միտում են ունեցել։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Ավագյան 40 գիտական և գիտամատրելի մենագրությունների, վազմաթիվ բուհական և դպրոցական դասագրքերի և մեթոդական ձեռնարկների հեղինակ է[6][8]։

  • «Կենդանիների աշխարհի հսկաները» (Կետերը) Երևան, 1975
  • «Հայրենի բնություն» դասագիրք 3-րդ դաս․, Երևան, 1970-1990
  • «Հայրենի բնություն» դասագիրք 4-րդ դաս․, Երևան, 1970-1989
  • «Աշխարհագրություն» (բուհ ընդունվողների համար), Երևան, 1978
  • «Երևանի դյուցազնական քայլերը», Երևան, 1980
  • «Մայրենի բնության արահետներով», Երևան, 1980
  • «Սովետական Հայաստանի տնտեսական աշխարհագրություն», Երևան, 1981
  • «Հայկական ՍՍՀ աշխարհագրության ուսուցման մեթոդիկա», Երևան, 1983
  • «Սովետական Հայաստանի աշխարհագրություն» (ուսումնական ձեռնարկ VII- VIII դասարան), Երևան, 1983г
  • «Սովետական Հայաստանի տնտեսական աշխարհագրություն», Երևան, 1984
  • «Քարտեզը կյանքում», Երևան, 1987
  • «Դպրոցական աշխարհագրություն» (դիմորդների համար), Երևան, 1987
  • «Нагорный Карабах Историческая справка», Ереван, 1988
  • «Հայրենի բնություն մեթոդական ձեռնարկ» (երկրորդ մաս), Երևան, 1989
  • «Люди и горы История, теория, практика», Москва, 1989г
  • «Нагорный Карабах Ответы, справки, отзывы, письма», Ереван, 1990
  • «Нагорный Карабах Ответ фальсификаторам», Ереван, 1991
  • «Հայաստանը և հայերս աշխարհում», Երևան, 1992
  • «Հայաստանը և հայերս աշխարհում», Երևան, , 1993 (հայերեն և ռուսերեն), 1994 (հայերեն և անգլերեն)
  • «Աստծո խոսք», Երևան, 1993
  • «Հայաստան 1920-1990 թթ․», Երևան, 1997
  • «Հայաստանի տնտեսություն, անցած ճանապարհ, այսօրվա զարգացման գծերը», Երևան, 1998
  • «Հայերը 20-րդ դարում», 3-րդ դաս․, 1998
  • «Իմ օրագրից», Երևան, 1999
  • «Հայաստանի Հանրապետության աշխարհագրություն» (դասագիրք VII դասարան), Երևան, 1999
  • «Հայաստանի Հանրապետության աշխարհագրություն» (դասագիրք VIII դասարան), Երևան, 1999
  • «Փրկենք Սևանը», Երևան, 1999
  • «Չկա մայրենի լեզու, չկա ազգ», Երևան, 2002
  • «Մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար», Երևան, 1999[9]

Քարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ՍՍՀ բնակչությունը, Երևան, 1985 թ․
  • Լեռնային Ղարաբաղի բնակչության քարտեզ, Երևան, 1990 թ․
  • Հայերը Ադրբեջանում, Երևան, 1992 թ.
  • Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ատլաս, Երևան, 2001 թ.
  • Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղ Երևան, 2001 թ.
  • Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճանապարհային ատլաս Երևան, 2004 թ.
  • Երևան քաղաքի հատակագիծը Երևան, 2004 թ.[9]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Խ. Աբովյանի անվ. մեդալով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Bibliothèque nationale de France Record #159532628 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. 3,0 3,1 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  5. «Վլ. Մովսիսյան «Անվանի գիտնականը ու նվիրյալ քաղաքացին» - Авакян Григор Еремович». sites.google.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  6. 6,0 6,1 Լրատու, Գրիգոր Ավագյան(չաշխատող հղում)
  7. Գ. Ե. Ավագյանի գիտական վաստակը բնութագրող Ս. Օհանյանի հուշերը‎
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գրիգոր Ավագյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  9. 9,0 9,1 «Գ. Ե. Ավագյանի աշխատությունների և քարտեզների ցանկը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Ավագյան (ակադեմիկոս)» հոդվածին։