Գրիգոր Ավագյան (ակադեմիկոս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գրիգոր Ավագյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1928 Գրոզնի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 4, 2005 (77 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ և աշխարհագրագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոց, Մանկավարժական գիտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Պաշտոն(ներ) | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր և ակադեմիկոս |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր (1972) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
Գրիգոր Երեմի Ավագյան (սեպտեմբերի 23, 1928, Գրոզնի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2005, Երևան, Հայաստան), տնտեսագետ, աշխարհագրագետ, պրոֆեսոր (1974), աշխարհագրական գիտությունների դոկտոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1992)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Ավագյանը ծնվել է 1928 թվականին Գրոզնիում։ 1947-1952 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում։ 1990 թվականին ընտրվել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1992 թվականին ակադեմիկոս։
Հետազոտությունների բնագավառը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Ավագյանի իմնական աշխատությունները վերաբերում են տնտեսական աշխարհագրությանը, աշխարհագրության տեսությանը, քարտեզագրությանը, Հայաստանի լեռնային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին[2], Հայաստանի գյուղատնսեսության զարգացման հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիներին[3]
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանն ավարտելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի։ 1952-1957 թվականներին աշխատել է Երևանի Թելմանի անվան, իսկ 1957-1958 թվականներին Թումանյանի անվան դպրոցներում։
1958 թվականից մինչև 1961 թվականը աշխատել է անցել Դպրոցների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ ԵՊՀ-ի դոցենտ (1962–1974), Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսական աշխարհագրության ամբիոնի (1976–2000) և լեռնային շրջանների հետազոտության լաբորատորիայի (1976–1990) վարիչ։ Գրիգոր Ավագյանր 1962—1972 թվականներին եղել է Երևանի պետական Համալսարանի դոցենտ, իոկ 1972—1976 թվականներին պրոֆեսոր, վարել Երևանի ժողտնտեսության ինստիտուտի տնտեսական աշխարհագրության ամբիոնր (1976-2000) և Լեռնային շրջանների հետազոտության լաբորատորիան (1976-1990)[4]։
Գրիգոր Ավագյանը զբաղվել է ՀՀ բնակչության առնչվող հիմնախնդիրներով՝
![]() |
Առանձնահատուկ կարևորություն ունեցավ ՀՀ բնակչությանը նվիրված մենագրությունը հատուկ կարևորությամբ ուսումնասիրվել էին արտավերնագրային փակ թեմաներ, ինչպիսիք էին «Հայոց Աշխարհի առաջացման», «ցեղասպանության և նրա պատճառների», «սփյուռքահայ գաղթօջախների սոցիալ-տնտեսական կյանքի պատմա-աշխարհագրական վերլուծության» և այլ զուտ ազգային բովանդակության և պատկանելիության թեմաներ[5]։ - Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան
|
![]() |
1992 թվականին Գրիգոր Ավագյանը հիմնադրել է «Պարմանի» ուսանողական համազգային բարեգործական հիմնադրամը, եղել է կազմակերպության նախագահ (1992-2005)։ Հիմնադրամն օգնել է հանրապետության պետական ԲՈւՀ-երի մեծ թվով ուսանողների՝ վճարելու ուսման վարձը։ Գրիգոր Ավագյանըի նախաձեռնությամբ հիմնադրամը հինգ անգամ՝ 1996, 1997, 1998, 1999, 2000 թվականներին հրավիրել է Երևանում հայազգի ուսանողության վեհաժողովներ, որոնք Սփյուռքի ուսանողությանը հայրենիքի շուրջ համախմբելու միտում են ունեցել։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Ավագյան 40 գիտական և գիտամատրելի մենագրությունների, վազմաթիվ բուհական և դպրոցական դասագրքերի և մեթոդական ձեռնարկների հեղինակ է[4]։
- «Կենդանիների աշխարհի հսկաները» (Կետերը) Երևան, 1975
- «Հայրենի բնություն» դասագիրք 3-րդ դաս․, Երևան, 1970-1990
- «Հայրենի բնություն» դասագիրք 4-րդ դաս․, Երևան, 1970-1989
- «Աշխարհագրություն» (բուհ ընդունվողների համար), Երևան, 1978
- «Երևանի դյուցազնական քայլերը», Երևան, 1980
- «Մայրենի բնության արահետներով», Երևան, 1980
- «Սովետական Հայաստանի տնտեսական աշխարհագրություն», Երևան, 1981
- «Հայկական ՍՍՀ աշխարհագրության ուսուցման մեթոդիկա», Երևան, 1983
- «Սովետական Հայաստանի աշխարհագրություն» (ուսումնական ձեռնարկ VII- VIII դասարան), Երևան, 1983г
- «Սովետական Հայաստանի տնտեսական աշխարհագրություն», Երևան, 1984
- «Քարտեզը կյանքում», Երևան, 1987
- «Դպրոցական աշխարհագրություն» (դիմորդների համար), Երևան, 1987
- «Нагорный Карабах Историческая справка», Ереван, 1988
- «Հայրենի բնություն մեթոդական ձեռնարկ» (երկրորդ մաս), Երևան, 1989
- «Люди и горы История, теория, практика», Москва, 1989г
- «Нагорный Карабах Ответы, справки, отзывы, письма», Ереван, 1990
- «Нагорный Карабах Ответ фальсификаторам», Ереван, 1991
- «Հայաստանը և հայերս աշխարհում», Երևան, 1992
- «Հայաստանը և հայերս աշխարհում», Երևան, , 1993 (հայերեն և ռուսերեն), 1994 (հայերեն և անգլերեն)
- «Աստծո խոսք», Երևան, 1993
- «Հայաստան 1920-1990 թթ․», Երևան, 1997
- «Հայաստանի տնտեսություն, անցած ճանապարհ, այսօրվա զարգացման գծերը», Երևան, 1998
- «Հայերը 20-րդ դարում», 3-րդ դաս․, 1998
- «Իմ օրագրից», Երևան, 1999
- «Հայաստանի Հանրապետության աշխարհագրություն» (դասագիրք VII դասարան), Երևան, 1999
- «Հայաստանի Հանրապետության աշխարհագրություն» (դասագիրք VIII դասարան), Երևան, 1999
- «Փրկենք Սևանը», Երևան, 1999
- «Չկա մայրենի լեզու, չկա ազգ», Երևան, 2002
- «Մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար», Երևան, 1999[6]
Քարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական ՍՍՀ բնակչությունը, Երևան, 1985 թ․
- Լեռնային Ղարաբաղի բնակչության քարտեզ, Երևան, 1990 թ․
- Հայերը Ադրբեջանում, Երևան, 1992 թ.
- Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ատլաս, Երևան, 2001 թ.
- Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղ Երևան, 2001 թ.
- Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճանապարհային ատլաս Երևան, 2004 թ.
- Երևան քաղաքի հատակագիծը Երևան, 2004 թ.[6]
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Խ. Աբովյանի անվ. մեդալով
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bibliothèque nationale de France Record #159532628 // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ 2,0 2,1 Գրիգոր Ավագյանի մասին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կայքում
- ↑ Վլադիմիր Մովսիսյան, Անվանի գիտնականը ու նվիրյալ քաղաքացին
- ↑ 4,0 4,1 Լրատու, Գրիգոր Ավագյան(չաշխատող հղում)
- ↑ Գ. Ե. Ավագյանի գիտական վաստակը բնութագրող Ս. Օհանյանի հուշերը
- ↑ 6,0 6,1 Գ. Ե. Ավագյանի աշխատությունների և քարտեզների ցանկը
|
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Գրոզնի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 4 մահեր
- 2005 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- Աշխարհագրական գիտությունների դոկտորներ
- Հայ տնտեսագետներ
- Հայ աշխարհագրագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Ակադեմիկոսներ
- Հայ քաղաքական գործիչներ