Աստղիկ սովորական
| Աստղիկ սովորական | |
Աստղիկ սովորական | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
| Ընտանիք | Մեխակազգիներ (Caryophyllaceae) |
| Ենթաընտանիք | Alsinoideae |
| Տրիբա | Alsineae |
| Ցեղ | Աստղիկ (Stellaria) |
| Տեսակ | Աստղիկ սովորական (S. media) |
| Միջազգային անվանում | |
| Stellaria media | |
Աստղիկ սովորական (լատիներեն՝ Stellaria media), բոշխազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։ Ժողովուրդը երբեմն անվանում է ճռճռուկ, ճռճռոկ, ամենայն հավանականությամբ նմանեցնելով իսկական Ճռճռուկին, որը այլ բույս է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարճ թույլ արմատով միամյա խոտաբույս է։ 10-30 սմ բարձրությամբ թավոտ ցողունները արագ աճում են և հեշտությամբ արմատավորվում։ Տերևները հակադիր են սրածայր, ձվաձև։ Ստորին տերևները կոթունավոր են, վերինները՝ նստադիր։ Սպիտակ ծաղիկներն ունեն երկար ծաղկակոթեր։ Պտուղը ձվաձև տուփիկ է՝ բազմաթիվ սերմերով։ Աճում է ստորին լեռնային գոտու դաշտերում, ստվերոտ վայրերում, աղբավայրերում[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, Երևանում[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբույս
Բանջար
Մեղրատու
Անասնակեր
Մոլախոտ
Բուժական նպատակներով օգտագործում են ամբողջ բույսը կամ միայն վերգետնյա մասը, որը պարունակում է կարոտին և ասկորբինաթթու։ Տերևներն ու ցողուններն օգտագործում են որպես սնունդ և անասնակեր[1]։
Ճռճռուկը Ժենգյալով հացի հիմնական բաղադրիչ բանջարներից է։
Աստղիկ սովորականը գործածվում է ոչ ալկոհոլային խմիչքների պատրաստման մեջ[2]։
Տևական ծաղկման շնորհիվ համարվում է լավ մեղրատու բույս[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
- ↑ Грисюк, Н. М., Гринчак, И. Л., Елин, Е. Я. Дикорастущие пищевые, технические и медоносные растения Украины. — Киев: Урожай, 1989. — С. 59. — 200 с.
- ↑ Абрикосов Х. Н. и др. Звездчатка // Словарь-справочник пчеловода / Сост. Н. Ф. Федосов. — М.: Сельхозгиз, 1955. — С. 113.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղիկ սովորական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղիկ սովորական» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||