Ցողունի բարձրությունը 10-80 սմ է։ Տերևները հակադիր են, ձվաձև կամ գծանշտարաձև, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հոկտեմբերին։ Պտուղը գնդաձև կամ ձվաձև տուփիկ է, սերմերը՝ կլորավուն կամ երիկամաձև։
Տարածված է Սյունիքի, Արագածոտնի, Լոռու և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է մարգագետիններում, ստվերոտ, խոնավ վայրերում։ Աղբոտում է հացաբույսերի ցանքերը, բանջարանոցները և այգիների տնկարկները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 590)։