Առաքել Բահաթրյան
| Առաքել Բահաթրյան | |
|---|---|
| Ծնվել է | 1848[1][2] |
| Ծննդավայր | Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
| Մահացել է | փետրվարի 5, 1883[1][2] |
| Մահվան վայր | Խարկով, Ռուսական կայսրություն[1][2] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լազարյան ճեմարան (1869)[1] |
| Մասնագիտություն | ուսուցիչ, հոգեբան և հասարակական գործիչ |
| Աշխատատու | Ներսիսյան դպրոց[1] |
Առաքել Բաբայի Բահաթրյան (1848[1][2], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 5, 1883[1][2], Խարկով, Ռուսական կայսրություն[1][2]), հայ մանկավարժ, հոգեբան, հասարակական գործիչ։
Ծնվել է ավանդական մանկավարժների ընտանիքում։ Եղել է Լազարյան ճեմարանի սան, Սմբատ Շահազիզի աշակերտն ու ընկերը։ Որպես բացառիկ ընդունակությունների տեր նրան ուղարկում են Գերմանիա, որտեղ 1874-1876 թթ. սովորում է նախ Հեյդելբերգի, հետո Լայպցիգի համալսարաններում։ Հետո ուղևորվում է Ղրիմ՝ իբրև թաթարական գիմնազիայի տնօրեն, Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոցի մանկավարժության դասատու, Ռոստովի Նախիջևանի թեմական դպրոցի տնօրեն, օգնում նոր սերնդի դաստիարակներին[3]։
Թիֆլիսում լույս են տեսել նրա մի շարք աշխատությունները, ինչպես «Քերականություն աշխարհիկ լեզվի» (1879), «Ուղեցույց հայ ուսուցչի» (1882), «Համառոտ գործնական հոգեբանություն» (1882), «Ծաղկոց» (1882), «Առաջին ընթերցարան» (արժանացել է երեք տպագրության)[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Եվգինե Դավիթի Բահաթրյան
- Տղան՝ Արմենակ Բահաթրյան
- Աղջիկը՝ Վարդանուշ Բահաթրյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Արամայիս Մնացականյան, Լաուրան։ «Գարուն», 1967, № 2, էջ 35։
- ↑ Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հ. Ա, 1973, էջ 176։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նազիկ Հարությունյան, Առաքել Բահաթրյան. կյանքը և գործը, Ե., ԵՊՀ հրատ., 1992, 119 էջ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 246)։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Բահաթրյան» հոդվածին։ |