Նազիկ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նազիկ Հարությունյան
Նազիկ Հարությունյան.jpg
Ծնվել էհոկտեմբերի 10, 1956(1956-10-10)[1] (65 տարեկան)
Լենինական, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1979)
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր (2002) և պրոֆեսոր (2003)

Նազիկ Կարապետի Հարությունյան (հոկտեմբերի 10, 1956(1956-10-10)[1], Լենինական, ԽՍՀՄ)՝ հայ գիտնական, մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 10-ին ՀԽՍՀ Լենինական քաղաքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետը, որից հետո՝ 1983-1987 թվականներին, ԵՊՀ ասպիրանտուրան՝ «Առաքել Բահաթրյանի մանկավարժական հայացքները» ատենախոսությամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979-1989 թվականներին աշխատել է Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտում որպես դասախոս, իսկ 1989 թվականից՝ ԵՊՀ-ում։ 1996 թվականից ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչն է։

2002 թվականին ստացել է մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան («Հայ կրթական գործը սփյուռքում»)։

1993 - 2005 թվականներին եղել է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ։

1994-2009 թվականներին դասախոսություններով և զեկուցումներով հանդես է եկել տարբեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում և միջազգային գիտաժողովներում (Լոս Անջելեսի պետական համալսարան (UCLA) , Լիբանան, Բեյրութ, Հայագիտական բարձրագույն հիմնարկ, Սիրիա, Հալեպ, Հալեպի հայագիտական կենտրոն, Հունգարիա, Բուդապեշտ, մասնակցություն միջազգային գիտաժողովին, Իրան, Թեհրան, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, Անգլիա, Լոնդոն, մասնակցություն «Կրթության որակի ապահովում» միջազգային թրեյնինգներին)։

2005 թվականից ԵՊՀ մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր է։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազիկ Հարությունյանը հանդիսանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, մեթոդխորհրդի անդամ, Հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի նախագահ, «Մանկավարժական միտք» գիտա-մեթոդական հանդեսի գլխավոր խմբագիր, ինչպես նաև «Կրթության զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ[2]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա գիտամանկավարժական գործունեության համար Նազիկ Հարությունյանը 2009 թվականին արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության «Ոսկե մեդալի», 2014 թվականին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի[3]։ 2014 թվականին ՀՀ Նախագահի կողմից շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում[4][5]։ 2016 թվականին ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 95-ամյակի առթիվ պարգևատրվել է ԵՊՀ Ոսկե մեդալով[6], ինչպես նաև «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» մեդալով[6]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազիկ Հարությունյանի աշխատությունները վերաբերում են մանկավարժության տեսությանն ու պատմությանը, մարդու իրավունքների հիմնահարցերին, սփյուռքահայ դպրոցներին։ Հեղինակ է 2 բուհական և 2 դպրոցական դասագրքերի, մեթոդական և ուսումնական ձեռնարկների, ինչպես նաև «Մանկավարժական հանրագիտարան» երկհատորյակի[7]։

«Հայ մանկավարժ կաթողիկոսները» գրքով առաջին անգամ ներկայացվել է Վազգեն Առաջին և Գարեգին Առաջին ամենայն հայոց կաթողիկոսների գիտամանկավարժական գործունեությունը[8]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարությունյան Ն. Կ., Առաքել Բահաթրյան (կյանքը և գործը), մենագրություն, Երևան, 1992։
  • Հարությունյան Ն. Կ., Մարդու իրավունքներ, դասագիրք, Երևան, 2001։
  • Հարությունյան Ն. Կ., Մարդու իրավունքներ և Քաղաքացիական կրթություն, մեթոդական ձեռնարկ, Երևան, 2001։
  • Հարությունյան Ն. Կ., Լիբանանի և Սիրիայի հայկական դպրոցները, մենագրություն, Երևան, 2002։
  • Հարությունյան Ն. Կ., Մարդկային զարգացման հիմունքներ, ուսումնական ձեռնարկ մագիստրանտների համար, Նոյան Տապան հրատարակություն, Երևան, 2004։
  • Հարությունյան Ն. Կ., Հասարակագիտություն, ուսուցչի ձեռնարկ 8-9-րդ դասարանների, ուսումնական ձեռնարկ հանրակրթական դպրոցի ուսուցիչների համար, «Տիգրան Մեծ», Երևան, 2007։
  • Հարությունյան Ն. Կ., Հասարակագիտություն, ուսուցչի ձեռնարկ, 8-9-րդ դասարանների համար, Երևան, 2007։
  • Հարությունյան Ն. Կ., Հայ մանկավարժական հանրագիտարան, հանրագիտարան, Գիրք Ա, Հայ մանկավարժության նշանավոր դեմքեր, Երևան, 2007։
  • Հարությունյան Ն. Կ., Հասարակագիտություն, դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար, խմբագիր` Գ. Ղազինյան, «Տիգրան Մեծ», Երևան, 2008։
  • Հարությունյան Ն. Կ., Հասարակագիտություն, դասագիրք, (դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար), Երևան 2008։
  • Հարությունյան Ն. Կ., Հայ մանկավարժական հանրագիտարան, Հանրագիտարան, Գիրք Բ, Հայ մանկավարժական մամուլ, Երևան, 2010։
  • Հարությունյան Ն. Կ., Իրավունք. Մարդու իրավունքներ, քաղաքացիական կրթություն, Պետություն և իրավունք, ուսուցչի ձեռնարկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ով ով է.հայեր(կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ.,Հ.1,Աբալյան-Ղուշչյան,2005։
  • Երևանի պետական համալսարան: