Առաջնային օրգանոգենեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սաղմնային թերթիկներն առաջանում են շնորհիվ միատարր բլաստուլայի բջիջների տարբերակման (դիֆերենցիացիայի)։ Տարբերակումը՝ սաղմի առանձին բջիջների և մասերի միջև ձևաբանական և ֆունկցիոնալ (գործառութային) տարբերությունների առաջացման և խթանման գործընթացն է։ Ձևաբանական տեսակետից տարբերակումն արտահայտվում է որոշակի կառուցվածքով մի քանի հարյուր տիպի բջիջների առաջացումով։ Կենսաքիմիական տեսակետից բջիջների մասնագիտացումն արտահայտվում է յուրահատուկ սպիտակուցների սինթեզով, որոնք հատուկ են տվյալ տեսակի բջիջներին. վերնամաշկում սինթեզվում է կերատին, Էրիթրոցիտներում` հեմոգլոբին, ենթաստամոքսային գեղձի կղզյակային հյուսվածքում` ինսուլին և այլն։

Սաղմնային զարգացման փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա տարբերակման արդյունքում էկտոդերմի բջիջներից ձևավորվում են նյարդային համակարգը, զգայարանները, մաշկի էպիթելն, ատամների էմալը, էնտոդերմից՝ աղիքի էպիթելը, մարսողական գեղձերը, խռիկները և թոքերի էպիթելը, մեզոդերմից՝ մկանային, ոսկրային հյուսվածքները, երիկամները, սեռական գեղձերն, արյունատար համակարգը և այլն։

Արյան գնդիկներ

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկանշանական է, որ կենդանիների տարբեր տեսակների մոտ նույն տեսակների մոտ նույն սաղմնային թերթիկներն սկզբնավորում են նույն օրգանները և հյուսվածքները։ Սաղմնային թերթիկների այսպիսի հոմոլոգիան, որը դիտվում է կենդանիների ճնշող մեծամասնության մոտ, կենդանական աշխարհի միասնականության ևս մեկ ապացույց է։

Երրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաղմնային զարգացման երրորդ փուլում առաջանում են առանցքային օրգանները՝ նյարդային խողովակը, քորդան, մարսողական խողովակը։ Սաղմի բջիջների հետագա տարբերակումը բերում է սաղմնային թերթիկների բազմաթիվ ածանցյալների օրգանների և հյուսվածքների ձևավորման։

Ողնաշարավոր կենդանիների գաստրուլացման փուլի վերջում նրա առաջնային բերանի անցքի առջևում գտնվող էկտոդերմի բջիջները սկսում են արագ բաժանվել, և առաջացնում են նյարդային թիթեղ, որը ձգվում է սաղմի ամբողջ թիկնային կողմում։ Նյարդային թիթեղի եզրին առաջանում են դեպի վեր դարձած ծալքեր, նրա կենտրոնական մասն իջնում է՝ կազմելով նյարդային փողրակ (կիսախողովակ։ Վերջինս խորանում է, վերին եզրերը կցվում են, և այնդառնում է էկտոդերմի տակ ընկած նյարդային խողովակ` կենտրոնական նյարդային համակարգի սկզբնակ։ Նյարդային խողովակի զարգացման ամենասկզբից նրա առջևի ծայրը լայնացած է։ Լայնացած մասը հետագա փուլերում փոխակերպվում է գլխուղեղի։ Զարգացող գլխուղեղի դիմային մասում, նրա կողքին հայտնվոմ են աչքերի երկու գավաթաձև սկզբնակներ։ Սաղմի առջևի մասում էկտոդերմի ներփքվածքների ձևով հանդես են գալիս նաև լսողության և հոտառության օրգանների սկզբնակները։ Բացի նյարդային համակարգից և նրա հետ կապված զգայարաններից, էկտոդերմից սկիզբ են առնում օրգանիզմի արտաքին ծածկույթները։

Առաջնային աղիքի էնտոդերմով սահմանազատված նյարդային խողովակին կից թիկնային կողմում ձևավորվում են մեզոդերմի սկզբնակները երկու գրպանների տեսքով։ Նրանք առանձնանում են առաջնային աղիքներից, և նրանց խոռոչը հետագայում դառնում է մարմնի խորշը։ Մեզոդերմի աջ և ձախ սկզբնակների միջև, անմիջապես նյարդային խողովակի տակ, առանձնանում է ամբողջ սաղմի երկարությամբ ձգված քորդայի սկզբնակը։ Այն ընկածէ նյարդային խողովակի և աղիքի միջև։

Վերևում նկարագրված փոփոխությոինների ընթացքում փոխվում է սաղմի տեսքը։ Այն երկարում է, առանձնանում են գլխի և իրանի բաժիներն։ Աղիքը սկզբում խողովակի ձև ունի։ Հայտնվում են բերանի անցքը և հետանցքն։ Աղիքների պատերի ելուններից զարգանում են ստամոքս, լյարդը և մարսողական համակարգի մյուս օրգանները։ Մարմնի առաջնամասի կողքերին, էնտոդերմի և էկտոդերմի հպման տեղերում բացվում են խռիկային ճեղքերը։ Նշտարիկի և ձկների խռիկները գործում են ամբողջ կյանքի ընթացքում, ցամաքային ողնաշարավորներինը` ծածկվում են հյուսվածքով։ Թոքերի զարգացումը նույնպես կապված է առջևի աղիքի հետ, դռանք զարգանում են աղիքի ելունից։

Մեզոդերմը կազմում է զարգացող սաղմի զանգվածի մեծ մասը։ Ինչպես նշվեց վերևում, դրանից ձևավորվում են մկանները, կմախքի բոլոր կռճիկային և ոսկրային տարրերը, արյունատար համակարգն, արտաթորման համակարգը, սեռական օրգանները։ Կենդանիների սաղմը զարգանում է որպես միասնական օրգանիզմ, որի բոլոր բջիջերը, հյուսվածքները և օրգանները գտնվում են սերտ փոխազդեցության մեջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանություն-10։ Դասագիրք ավագ դպրոցի բնագիտամաթեմատի- կական և ընդհանուր հոսքերի համար/  Է.Ս.Գևորգյան, Ֆ.Դ.Դանիելյան, Ա.Հ.Եսայան, Գ.Գ.Սևոյան - Եր.,§Աստղիկ Գրատուն¦, 2010, -208 էջ։