Ապելես Ֆենոզա
Ապելես Ֆենոզա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1899[1][2][3] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Մահացել է | մարտի 25, 1988[1][2][4][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Իսպանիա և Ֆրանսիա |
Երկեր | Օֆելյա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Apel·les Fenosa Վիքիպահեստում |
Ապելես Ֆենոզա(ֆր.՝ Apel·les Fenosa i Florensa, մայիսի 16, 1899[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա - մարտի 25, 1988[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա), կատալոնացի և ֆրանսիացի քանդակագործ, աշխատել է Ֆրանսիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է կատալոնացի էնրիկե Կազանովասի արհեստանոցում։ 1917 թվականին ստեղծել է Էվոլյուցանիստների խումբը։ 1921 թվականին տեղափոխվում է Փարիզ, ընկերանում է Պիկասոյի և այլ փարիզեցի նկարիչների ու ավանգարդիստների հետ։ Առաջին կերպարային ճանաչումը ձեռք է բերել 1924 թվականին Փարիզում։ Ֆենոզան մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Փարիզում և Բարսելոնայում, 1936 թվականին մասնակցել է Վենեցիական բիենալին։ 1939 թվականին։ Ֆրանկիստների հաղթանակից հետո վերջնականապես հաստատվում է Փարիզում։ Ֆենոզայի աշխատանքները ցուցադրվել են Փարիզի, Լոնդոնի, Բարսելոնայի, Մադրիդի, Պրահայի, Նյու Յորքի, Տոկիոյի, Օսակեի և այլ աշխարհի երկրներում անհատական և ընդհանուր ցուցահանդեսներում։ Իր գրացուցակում նախաբան են գրել Էլյուարը, Կոկտոն, Ժոզեպը, Ֆրանսիս Պոնժը, Պաբլո Ներուդան, Պոժե Կայան, Սալվադոր Էսպրիուն։ Ֆենոզայի քանդակները գտնվում են Մադրիդում (Իսպանիայի ազգային գրադարան, 1979), Փարիզ (Ռոդենի թանգարան (Փարիզ), 1980), Բարսելոնայում (Վիցե թագուհու պալատ, 1983—1984).
Ընտրյալ գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1923 Կիթառահարուհի
- 1925 Նստած կին, Փարիզ
- 1929 Պալմիրա, Փարիզ
- 1930 Պառկած կինը
- 1931 Աղջիկը պատժգամբում, Բարսելոնա
- 1938 Լերիդա
- 1939 Ժան Կոկտոն շարֆով
- 1939 Ժան Մարե
- 1944 Օրադուրայի նահատակության հուշարձանը
- 1950 Ֆաետոն քրոջ կերպարանափոխությունը
- 1951 Օֆելյա
- 1957 Քրիստոս
- 1957 Խաղաղ օր, փոթորիկից փաղչողը
- 1961 Կին ձեռքերը վեր բարձացրած
- 1966 Նիկոը գլխարկով
- 1971 Խենթ Ռոլանդ
- 1972 Պոլիֆեմ
- 1973 Գարուն
- 1973 Սֆինկս, Փարիզ
- 1977 Պբլո Կազալսի հուշարձանը
- 1977 «Սուրբ Գեորգի»
- 1978 Խաղաղ օր, Փոթորկի ետևից վազողը
- 1987 Օֆելյա
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալվադոր Էսպրիույի Պատկերներ և բառեր (1975) բանաստեղծական գիրքը նվիրված է քանդակագործին։ Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթություն հանուն աշխարհի անվանակարգում դափնեկիր է (1981)։ Կատալոնիայի համայնքի ոսկե մեդալակիր (1982), Պատվո Լեգեոնի շքանշանակիր (1983), Բարսելոնայի ոսկե մեդալակիր։
Ստեղծագործությունների գրացուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Apel·les Fenosa: catalogue raisonné de l'œuvre sculpté. Paris: Flammarion; Barcelona: Polígrafa, 2002
- Fenosa y Picasso. Barcelona: Editorial Mediterrania, 2004
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Apelles Fenosa // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00062864
- ↑ 3,0 3,1 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cogniat R. Apel·les Fenosa. New York: Tudor, 1969
- Caillois R. Fenosa. Paris: Fernand Mourlot, 1972
- Noël B. Suite Fenosa. Marseille: A. Dimanche, 1987
- Leymarie J. Fenosa. Genève: Skira, 1993
- Corredor Matheos J. Fenosa, home, artista, i la pau. Barcelona: Ajuntament de Barcelona, 1993
- Fenosa ou le Limon ailé, ouvrage collectif. Cognac: Le temps qu’il fait, 1997
- Tillier B. Fenosa sculpteur, 1899—1988: de l’identité à l'évanescence. Paris: Séguier, 2000
- Понж Ф. Посвящается Феноза// Пространство другими словами. Французские поэты XX века об образе в искусстве. СПб: Изд-во Ивана Лимбаха, с.95-97
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фонд Апеллеса Феноза (կատ.), (իսպ.), (անգլ.), (ֆր.)
- Ассоциация друзей Апеллеса Феноза Արխիվացված 2008-01-10 Wayback Machine (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապելես Ֆենոզա» հոդվածին։ |
|