Աուգուստ Սանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուգուստ Սանգ
Ծնվել էհուլիսի 27, 1914(1914-07-27)[1]
ԾննդավայրՊյառնու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 14, 1969(1969-10-14)[1] (55 տարեկան)
Մահվան վայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանVana-Pärnu cemetery
Քաղաքացիություն Էստոնիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՏարտուի համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և գրող
ԱմուսինՔերստի Մերիլաաս
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՋոել Սանգ, Լինա Փիհլակ և Մարյա Պանով

Աուգուստ Սանգ (էստ․՝ August Sang, հուլիսի 27, 1914(1914-07-27)[1], Պյառնու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 14, 1969(1969-10-14)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի բանաստեղծ, թարգմանիչ, Խորհրդային Էստոնիայի վաստակավոր գրող (1969), Էստոնական ԽՍՀ Յուհան Սմուուլի անվան գրական մրցանակի դափնեկիր (1970, հետմահու)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուգուստ Սանգը ծնվել է Պյառնուում, փոստի աշխատողի ընտանիքում։ 1932 թվականին ավարտել է հայրենի քաղաքի տղամարդկանց գիմնազիան։ Զինվորական ծառայությունից հետո մեկուկես տարի աշխատել է որպես հեռախոսավար։ 1934-1942 թվականներին սովորել է Տարտուի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Ֆինանսական դժվարությունների պատճառով մի քանի անգամ ընդհատել է ուսումը[2]։

Բանաստեղծություններ գրել է ութ տարեկանից։ «Ինյո» կեղծանվամբ նա 1933 թվականին հաղթել է «Kevadik» երիտասարդական ամսագրի գրական մրցույթում՝ «Իմպրովիզացիա» պոեմով։ 1934 թվականին նա առաջին անգամ տպագրվել է «Looming» գրական ամսագրում։ 1936 թվականին լույս է տեսել նրա «Երջանկություն փնտրող երիտասարդը» (էստ․՝ «Üks noormees otsib õnne») բանաստեղծությունների ժողովածուն, որի շնորհիվ նա դարձել է հայտնի։ Դրանից հետո նա գրել է բազմաթիվ գրախոսություններ և հոդվածներ գրականության մասին։ 1930-ականների վերջերին միացել է «Արբույադ» գրական խմբակին։ 1939 թվականին Սանգը հրատարակել է իր երկրորդ ժողովածուն՝ «Պատեր» (էստ․՝ «Müürid»

Աուգուստ Սանգի գերեզմանը Վանա-Պյառնու գերեզմանատանը

Էստոնիայի խորհրդայնացումից հետո Սանգը 1945 թվականին դարձել է Խորհրդային գրողների միության անդամ, բայց հետագայում հեռացվել է այդ միությունից։ 1955 թվականին իշխանությունները նրան կրկին թույլ են տվել աշխատել որպես գրող։ Մեկ տարի անց Սանգը կրկին անդամագրվել է Գրողների միությանը։

Գրական գործունեության հետ Ավգուստ Սանգը ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և չեխերեն թարգմանել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Պիտեր Վայսի, Էռնստ Հոֆմանի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Ֆրանց Կաֆկայի, Գոտֆրիդ Կելլերի, Մոլիերի, Էգոն Էրվին Քիշի և Լիոն Ֆոյխտվանգերի ստեղծագործությունները։

Մահացել է 1969 թվականի հոկտեմբերի 14-ին Տալլինում։ Թաղվել է Վանա-Պյառնու գերեզմանատանը[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուգուստ Սանգն ամուսնացած է եղել էստոնացի գրող Քերստի Մերիլաասի (1913-1986) հետ։ Նրանց որդին բանաստեղծ Ջոել Սանգն է (1950), աղջիկները՝ նկարիչ Լինա Փիհլակը (1937-2019) և բժիշկ Մարյա Պանովը (1939-2007)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայնրիխ Հայնե
  • Üks noormees otsib õnne (1936)
  • Arbujad: valimik uusimat eesti lüürikat (ժողովածու 1938)
  • *Հայնրիխ Հայնե (կենսագրական, 1938)
  • Müürid (1939)
  • Võileib suudlusega (1963)
  • Sada laulu (ընտրանի 1965)
  • Luuletused (ընտրանի, 1970)
  • Väike luuleraamat (ընտրանի, 1971)
  • Laenatud laulud (թարգմանությունների անթոլոգիա երկու հատորով 1973/74)
  • Laulud (ընտրանի, 1977)
  • Emajõe unisel veerel (ընտրանի, 2003)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Реммельгас Л. Писатели советской Эстонии : Краткий биографический справочник. — Таллин: Эстон. гос. изд-во, 1956. — 269 с.
  • Cornelius Hasselblatt: Geschichte der estnischen Literatur. Berlin, New York 2006 (ISBN 3-11-018025-1), S. 513f.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Cornelius Hasselblatt: Geschichte der estnischen Literatur.
  3. Vana-Pärnu kalmistu on servapidi jõkke vajumas

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]