Աշնանային կանիբալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Աշնանային կանիբալիզմ
Autumn Cannibalism (1936).jpg
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1936[1]
բարձրություն65,1 սանտիմետր[1]
լայնություն65,1 սանտիմետր[1]
ստեղծման վայրԻսպանիա
ուղղությունսյուրռեալիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԹեյթ Մոդեռն[2]
հավաքածուԹեյթ[2]
սեփականատերԹեյթ[2]
ներշնչված էԻսպանիայի քաղաքացիական պատերազմ
http://www.tate.org.uk/art/artworks/dali-autumnal-cannibalism-t01978 կայք

«Աշնանային կանիբալիզմ» ՝ իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի կտավը, որը ստեղծվել է 1936 թվականին: Ի սկզբանե այն ընդգրկված էր Էդվարդ Ջեյմսի հավաքածուի մեջ: (Edward James collection): Ներկայումս այն գտնվում է Լոնդոնի Թեյթ պատկերասրահում[3]:

Տեղեկություն կտավի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես շատ նկարիչներ, Դալին նույնպես պատերազմ և հակամարտություններ է պատկերել իր աշխատանքներում: «Աշնանային կանիբալիզմ» նկարը ստեղծվել է 1936 թվականին, Իսպանիայում քաղաքացիական պատերազմ սկսելուց մեկ տարի առաջ:

Aquote1.png «Աշնանային կանիբալիզմը» ցույց է տալիս Դալիի վերաբերմունքը Իսպանիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի նկատմամբ. նկարում պատկերված են երկու էակներ՝ տղամարդ և կին, ովքեր գդալներով հանում են միմյանց մարմինները: Սակայն, այդ իրադարձությունները կապվում են էրոտիկ բարդույթների հետ, որոնք դրսևորվում են նախկին ուժով: Մարդակերները չեն պայքարում, այլ ընդհակառակը, գրկախառվում և համբուրվում են, նորից առաջանում են մրջյուններ (Դալիի մոտ կործանման խորհրդանիշ), կամոդի դուրս քաշված դարակը ( նկարչի մոտ հաճախակի հանդիպող ևս մեկ պատկեր) ազդանշանում է հոգեկանի ենթագիտակցական մակարդակի առկայության մասին՝ «Պանդորայի դարակը», լի անցանկալի ազդակներով և շարժառիթներով: Ճակատագրի հեգնանքով, հենց այն ժամանակ, երբ Իսպանիան բաժանվեց մասերի, Դալին մեծ հաջողություն ունեցավ Միացյալ Նահանգներում, լինելով սյուրռեալիստական ցուցահանդեսի հիմնական գործիչը Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում և մտնելով հռչակավորության պանթեոն, ինչի մասին վկայում էր նրա հայտնվելը Time ամսագրի շապիկի վրա 1936 թվականի դեկտեմբերին: Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]