Աշխարհի արարման վկայությունների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշխարհի արարման վկայությունների թանգարան
Creation Evidence Museum.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏեղագրությունՏեխաս
ՎայրGlen Rose?
Հիմնադրված է1984
Կայքcreationevidence.org

Աշխարհի արարման վկայությունների թանգարան (անգլ.՝ Creation Evidence Museum of Texas), գտնվում է ԱՄՆՏեխաս նահանգի Գլեն-Ռոուզ քաղաքում։ Կարլ Բոն (անգլ.՝ Carl Baugh)[1] 1984 թվականին այն հիմնադրել է որպես ոչ առևտրային հաստատություն, որը առարկաների և գաղափարների մշտական ցուցադրության միջոցով, խթանում է կրեացիոնիզմը, ինչպես նաև օգնություն է ցուցաբերում կրեացիոնիզմի կողմնակիցներին հնէաբանական և հնագիտական պեղումներում և այլ հետազոտական աշխատանքներում[2][3]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի ստեղծման վկայությունների թանգարանի սկզբնական տարածքը 2007 թվականի մարտին
Հիպերբարիկ բարոկամերայի տաղավարը 2007 թվականի հունվարին

1982 թվականին թանգարանի ապագա ստեղծող և տնօրեն Կարլ Բոն՝ ամերիկացի սակավահող կրեացիոնիստը, տեղափոխվում է Գլեն-Ռոուզ։ Այնտեղ 20-րդ դարասկզբից Պելյուքսի գետի (որը հոսում էր Դինոզավրերի հովտով) առափնյա կրաքարերում, իբր հայտնաբերել են դինոզավրերի թաթերի և մարդու ոտնաթաթերի քարացած հետքեր։ Կառլ Բոն ձեռք է բերել այդ հետքերը և հետագայում տեղադրել 1984 թվականին իր հիմնադրած թանգարանում[2][4]։

Դինոզավրերի հովտի մոտ գտնվող թանգարանին հատկացված հատվածում առաջին շինությունները դարձել են երկու մեծ ավտոմոբիլային տրայլերները[1]։ Ցուցադրվող ֆոնդերը ձևավորվում են ինչպես գնումների կամ տարբեր գտածոների նվիրատվության արդյունքում, այնպես էլ թանգարանի ուժերով իրականացվող հնագիտական պեղումների և արշավանքների ընթացքում։ Օրինակ 20-րդ դարի 90-ական թվականների վերջին Պապուա Նոր Գվինեայի արևադարձային անտառներում Կառլ Բոն և Ջիմ Բլումը զբաղվել են Ռոպենի՝ իբր այնտեղ ապրող թռչող թեփամորթերի նման թռչող էակի որոնումներով[1][5][6]։ Իրականացվել են դինոզավրերի, մասնավորապես՝ Տեխասի ակրոկանտոզավրի և Կոլորադո նահանգի դիպլոդոկի պեղումներ և արշավներ դեպի Իսրայել[7]։

Բացի այդ, իրականացվում են հետազոտական աշխատանքներ։ Թանգարանն ունի զգալի չափերի հիպերբարիկ բարոկամերա։ Դրանում, իբր, ստեղծվում են գոյության մթնոլորտային պայմաններ, որոնք անմիջականորեն նախորդել են Մեծ ջրհեղեղին։ Գիտափորձերը, կազմակերպիչների կարծիքով, պետք է հանգեցնեին կյանքի տևողության և կենդանի էակների չափերի նախապատմական պայմաններում աճի վկայությանը[8]։ Դա բացի զուտ կրեացիոնիստական շահերի բավարարումից կարող էր նպաստել սննդային ռեսուրսների ավելացման ուղիների ստեղծմանը, մասնավորապես՝ ընտանի կենդանիների և ձկների[9]։ Կարլ Բոն պնդում էր, որ պտղաճանճերի կյանքը նրանց հաջողվել է եռապատկել, բայց գիտական հասարակությանը լուրջ արդյունքներ չեն ներկայացվել[2]։ Թանգարանը պարբերաբար իրականացնում է կրեացիոնիզմի գաղափարների առաջխաղացմանը նպաստող լուսավորչական միջոցառումներ՝ կազմակերպելով էքսկուրսիաներ և լեկտորիումներ։ Ավանդաբար, յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը երեքժամյա դասախոսությունով հանդես է գալիս տնօրեն և հիմնադիր Կառլ Բոն։

Կարլ Բոյի դասախոսությունը կրեացիոնիզմի մասին, 2008թ. նոյեմբերի 1

Որոշ ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի ստեղծման վկայությունների թանգարանի դահլիճը 2008 թվականի մայիսին

Թանգարանի հավաքածուի սկիզբը դրվել է Պելյուքսի գետի հովտի պեղումների ժամանակ հայտնաբերված քարացած հետքերով[4]։ Կարլ Բոի հաստատմամբ՝ նրանց թվում են իբր դինոզավրի 475 և մարդկային 86 հետքեր։ Դրանք բոլորը գտնվում են միմյանց հարևանությամբ և երբեմն նույնիսկ փակում են իրար[8]։

Այդ հետքերի հավաքածուից թանգարանում որոշ ժամանակ ցուցադրվում էին այսպես կոչված Էլվիս Դելկի կավճային շրջանի հետքերը[10]․ ենթադրաբար դա մարդու ոտնահետք է, որը մասամբ ծածկված է ակրոկանտոզավրի հետքերով։ Դրանք հայտնաբերվել են Պելյուքսի գետի հովտի պեղումների ժամանակ[11]։ Քանի որ ոտնաթաթի հետքը էապես տարբերվում էր բոլոր հայտնի մարդկային տեսակների նման հետքերից, այս նոր մարդուն Կարլ Բոն առանձնահատուկ անուն տվեց` «Homo Bauanthropus»։ Սակայն նման տերմինի գիտական շրջանառության մեջ մտցնելը ոչ մի ճանաչում չի ստացել[12]։ Ավելին, «Homo Bauanthropus»-ի և ակրոկանտոզավրի հետքերի մանրամասն հետազոտություններն ապացուցել են դրանց լրիվ կեղծ լինելը[4]։ Ցուցանմուշը հանվել է և՛ թանգարանից, և՛ թանգարանի կայքում հիշատակումներից[13][14][15]։

Ի թիվս այլ բաների, թանգարանի սրահներում շարունակում են ցուցադրվել[16]

  • Լոնդոնյան մուրճը Տեխասից[17], որի տարիքը, իբր, գնահատվում է միլիոնավոր տարիներ[18]։ 1934 թվականին հայտնաբերել են Մաքս և Էմմա Հենրիները (անգլ. ՝  Max and Emma Hahn) Տեխասի Լոնդոն քաղաքի մոտ՝ կավճային կամ օրդովիկյան ժամանակաշրջանի կրաքարի մեջ։ Իրենից ներկայացնում է 18-19-րդ դարերում ԱՄՆ-ում տարածված փայտե բռնակի վրա գտնվող մուրճ[19]։ Կատարված հետազոտությունները պարզել են, որ թեև առարկան քարե միաձուլվածքում է և տպավորություն է թողնում երկրաբանական գործընթացներին անծանոթ մարդկանց վրա, սակայն ոչ վաղ անցյալում՝ 100-200 տարի առաջ, այն հավանաբար, պարզապես ընկել է քարե ճեղքի մեջ և ամրացել գրունտային ջրերի կրաքարային նստվածքներով[20]։
  • Բերդիկի հետք,[21] իբր կավիճային ժամանակաշրջանի մարդկային ոտնահետք ժայռի վրա, որը անվանվել է դոկտոր Քլիֆորդ Բերդիկի (անգլ.՝ Clifford Burdick) անունով։ Հետքերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է դրա անատոմիական սխալները և հանգեցրել այն եզրակացությանը, որ դա ծովային ջրիմուռների հետք է, որը բավական տարածված է նաև Դինոզավրերի հովիտ պարկի տարածքում[14][22]։
  • Քարացած մարդկային մատ[23], իբր երիտասարդ կնոջ ձախ ձեռքի չորրորդ մատն է, որը հայտնաբերվել է 1970-ականներին կավիճային շրջանի շերտերում։ Նրա իսկությունը կատարված հետազոտություններից հետո լուրջ կասկածներ է առաջացրել[24][25]։
  • Մեյսթերի հետք[26], իբր ոտնամանի հետք, որը Յուտա նահանգի Անթելոպ Սփրինգսի մոտ՝ քեմբրիի ժամանակաշրջանի շերտում, 1968 թվականին հայտնաբերել է Ուիլյամ Մեյսթերը (անգլ.՝ William Meister)։ Ցուցանմուշը պարունակում է երկու տրիլոբիտների հետքեր։ Կատարված հետազոտությունները ցույց են տվել[27][28][29], որ չնայած տրիլոբիտները միանգամայն իրական են, բայց դրանք բացառապես սովորական երկրաբանական գոյացություններ են[30]։
  • Մարդու դաստակի հետք[31] հայտնաբերվել է 1995 թվականին Տեխասի նահանգի Ուտերֆորդ քաղաքի մոտակայքում՝ կավճային շրջանի կրաքարի շերտում։ Հետքը կասկածելի է թվում, քանի որ թանգարանը մերժել է նրա հետազոտության հնարավորությունը[32]։ Կրեացիոնիստները նույնպես քննադատաբար են գնահատում նրա արժանահավատությունը[33]։
  • Ստեգոզավրի պատկերը Կամբոջայի Թա Փրում տաճարի սյան վրա, որը հիմնադրվել է 1186 թվականին[16]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցադրությունները բազմիցս քննադատվել են սխալ հատկանիշի կամ ցուցանմուշների ուղղակի կեղծման համար[34][35][36]։

20-րդ դարի 80-ական թվականների սկզբին մի շարք հետազոտողներ՝ ինչպես սովորական գիտնականների, այնպես էլ կրեացիոնիզմի կողմնակիցների թվից, նաև Սթիվ Շաֆերսմենը (англ. Steven Schafersman), ուսումնասիրել են թանգարանում ներկայացված նյութերը։ Երեք տարվա փորձաքննության ընթացքում նրանք եկել են այն եզրակացության, որ նյութերը խիստ հակասական են և ըստ էության կեղծիքներ են։ Սրան են վերաբերում նաև ոչ թռչուն դինոզավրերի և մարդկանց զուգահեռ գոյության փաստարկները՝ նրանց համատեղ քարացած հետքերը[36] և ևս մեկ անպատեհ գտածո՝ «Լոնդոնյան մուրճը Տեխասից», որի տարիքը, իբր գնահատվում էր միլիոնավոր տարիներ[19]։ Հետաքրքիր է, որ թեև թանգարանի տնօրեն և հիմնադիր Կարլ Բոն հայտարարում է, որ փիլիսոփայական և հնագիտական գիտությունների դոկտոր է[37], սակայն նրա դիպլոմների ծագումը կասկածելի է թվում և հարցեր է առաջացնում մասնավորապես դրանք հանձնող կազմակերպությունների կողմից պետական հավատարմագրման բացակայության պատճառով[2][37]։ Ավելին, չկա որևէ փաստագրական վկայություն, որ նա ավարտել է անգամ ավագ դպրոցը[37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Footprints of Fantasy», by Kaylois Henry, Dallas Observer, December 12, 1996. Retrieved August 15, 2008
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Creationism Alive and Kicking in Glen Rose», by Greg Beets, August 5, 2005, Austin Chronicle
  3. «Общая информация // Официальный сайт Музея свидетельств Сотворения»։ Վերցված է 2019-5-20 
  4. 4,0 4,1 4,2 Глен Дж. Кубан. О пятках динозавров. Неофициальная история противостояния вокруг техасских «человеческих следов» // Сайт Paluxy, 1995—2009 гг.
  5. Jim Blume. Pterosaurs Still Living // Сайт Laattorneyvideo.com
  6. Ashley Powers. Adam, Eve and T. Rex // Los Angeles Times, August 27, 2005. Retrieved August 14, 2008
  7. John Watson (February 05, 2006)։ «Bronstein, head of Israeli Department of Antiquities, lectures in Glen Rose» (անգլերեն)։ Cleburne Times-Review։ Վերցված է 2019-5-21 
  8. 8,0 8,1 «Creation Evidence Museum, Glen Rose, Texas», Roadside America. Retrieved August 15, 2008
  9. «Биография Карла Бо» (անգլերեն)։ Официальный сайт Музей свидетельств Сотворения։ Վերցված է 2019-5-20 
  10. Глен Дж. Кубан. След Алвиса Делка: предполагаемый человеческий след на отдельном куске породы // Сайт Paluxy, 2008—2011 гг.
  11. David May (July 28, 2008)։ «Rock solid proof?» (անգլերեն)։ Weatherford Democrat։ Վերցված է 2019-5-20 
  12. Randy Moore Going Back to Glen Rose // Reports of the National Center for Science Education. — 2009. — В. 6. — Т. 29. — С. 38—39.
  13. «Transparent fakery»։ Pharyngula (blog)։ July 28, 2008։ Վերցված է 2013-12-25 
  14. 14,0 14,1 Глен Дж. Кубан (1992-2010)։ «Следы человека? Тематический обзор полемики вокруг «следов человека» из Пэлюкси»։ TalkOrigins Archive։ Վերցված է 2013-12-25 
  15. Kuban Glen J.։ «The Delk Print»։ Վերցված է 2013-12-25 
  16. 16,0 16,1 «Обзор хранимых артефактов»։ Официальный сайт Музея свидетельств Сотворения։ Վերցված է 2019-5-21 
  17. «Лондонский молот из Техаса»։ Официальный сайт Музея свидетельств Сотворения։ Վերցված է 2019-5-21 
  18. Леонардо Винтиньи (18.02.2009)։ ««Лондонский молот» в Техасе»։ The Epoch Times։ Վերցված է 2019-5-21 
  19. 19,0 19,1 Cole, J. R. If I Had a Hammer // Creation Evolution Journal. — 1985. — В. 1. — Т. 5. — С. 46—47.
  20. Глен Дж. Кубан (1997-2008 гг.)։ «Лондонский Молоток: предположительный артефакт «не из своего времени»»։ The Paluxy Dinosaur/«Man Track» Controversy։ Վերցված է 2013-12-25 
  21. «След Бердика» (անգլերեն)։ Официальный сайт Музея свидетельств Сотворения։ Վերցված է 2019-5-21 
  22. Глен Дж. Кубан, Грегг Уилкерсон (1989-2010)։ ««След Бёрдика»»։ The Paluxy Dinosaur/«Man Track» Controversy։ Վերցված է 2013-12-25 
  23. «Окаменевший человеческий палец» (անգլերեն)։ Официальный сайт Музея свидетельств Сотворения։ Վերցված է 2019-5-21 
  24. Глен Дж. Кубан. Предполагаемый палец из мелового периода // Сайт Paluxy, 2005 г.
  25. «Claim CC120: Baugh's Cretaceous fossil finger»։ talk.origins։ 2001-02-18։ Վերցված է 2013-12-25 
  26. «Отпечаток Мейстера» (անգլերեն)։ Официальный сайт Музея свидетельств Сотворения։ Վերցված է 2019-5-21 
  27. Ernest C. Conrad Tripping Over a Trilobite // Creation Evolution Journal. — 1981. — В. 4. — Т. 2. — С. 30—33.
  28. Stokes, William Lee. 1986. «Alleged Human Footprint from the Middle Cambrian Strata, Millard County, Utah.» Journal of Geologic Education Vol. 34, pp. 187-90.
  29. Strahler, Arthur N. 1987. Science and Earth History Buffalo, New York: Prometheus Books. pp. 459—461. ISBN 1-57392-717-1
  30. Глен Дж. Кубан (1998 - 2011)։ ««След Мейстера». Предполагаемый отпечаток человеческой сандалии из Юты»։ talk.origins։ Վերցված է 2013-12-25 
  31. «Отпечаток кисти человека» (անգլերեն)։ Официальный сайт Музея свидетельств Сотворения։ Վերցված է 2019-5-21 
  32. «Alleged Human Hand Print in Cretaceous Rock»։ talk.origins։ 2006։ Վերցված է 2013-12-25 
  33. Greg Neyman։ «Creation Science Rebuttals — Creation Evidence Museum Lacks Evidence!» (անգլերեն)։ Old Earth Ministries։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-05-ին։ Վերցված է 2019-5-21 
  34. John R. Armstrong Seeking Ancient Paths // Perspectives on Science & Christian Faith. — American Scientific Affiliation, 1989. — В. 41. — С. 33—35.
  35. Ronnie J. Hastings The Rise and Fall of the Paluxy Mantracks // Perspectives on Science & Christian Faith. — American Scientific Affiliation, 1988. — В. 40. — С. 144—154.
  36. 36,0 36,1 Introduction // Creation Evolution Journal. — 1985. — В. 1. — Т. 5. — С. 1—4.
  37. 37,0 37,1 37,2 Glen J. Kuban. A Matter of Degree: Carl Baugh's Alleged Credentials // NCSE Reports. — 1989. — Т. 9, вып. 6.