Անտոնինա Յավորնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնինա Յավորնիկ
մայիսի 13, 1893(1893-05-13) - օգոստոսի 16, 1974(1974-08-16) (81 տարեկան)
ԾննդավայրՄարիբոր, Սլովենիա
Մահվան վայրԲելգրադ, ՀՍՖՀ
Քաղաքացիություն ՀՍՖՀ,  Հարավսլավիայի Թագավորություն և  Ավստրո-Հունգարիա
Զորատեսակցամաքային զորքեր
Կոչումսերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Առաջին Բալկանյան պատերազմ, Երկրորդ Բալկանյան պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ

Անտոնինա Յավորնիկ (սերբախորվաթ․՝ Antonija Javornik/Антонија Јаворник, մայիսի 13, 1893(1893-05-13), Մարիբոր, Սլովենիա - օգոստոսի 16, 1974(1974-08-16), Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ զինծառայող, Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմների ժամանակ սերբական բանակի սերժանտ, բուժքույր։ 12 անգամ վիրավորվել է, արիության համար 12 պարգևների ասպետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնինա Յավորնիկը ծնվել է 1893 թվականի մայիսի 13-ին Ավստրո-Հունգարիայի (այժմ` Սլովենիա) Կրայնա Հերցոգության Մարիբորում սլովենական ընտանիքում։ Դաստիարակվել է հորեղբոր` ավստրո-հունգարական բանակի նախկին պորուչիկ, Բոսնիայում ծառայող, Մարտին Յավորնիկի ազդեցության ներքո։ Պետության և բանակի վիճակից դժգոհ նա տեղափոխվում է Սերբիա և մտնում սերբական բանակ։ Սերբիայի մասին հորեղբոր պատմությունները և Մարիբոր ընտանիքին ուղարկվող գրքերը ոգևորում են Անտոնինային հետևելու հորեղբոր օրինակին։

Ութամյա դպրոցն ավարտելուց հետո Անտոնինան տեղափոխվում է Սերբիայի Կրագուևաց քաղաք։ Նրա հորեղբայրն այդ ժամանակ ծառայում էր սերբական բանակի 11-րդ Կարագեորգիի անվան հետևակային գնդում որպես կապիտան։ Անտոնիե Ջուրիչը «Սոլունյան կանայք խոսում են» գրքում գրում է, որ Անտոնիան տեղափոխվել է Կրագուևաց 1912 թվականի ապրիլի 10-ին[2]։

Բալկանյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Բալկանյան պատերազմի սկսվելուց հետո 1912 թվականի հոկտեմբերի 8-ին Անտոնիա Յավորնիկը կամավոր գրանցվում է սերբական բանակում` ստանալով Նատալիա Բելայաց անունը։ Նա այդ քայլին է գնում մտածելով ու մտահոգվելով Մարիբորում մնացած ընտանիքի մասին և դառնում է Կարագեորգիի անվան 11-րդ հետևակային գնդի հիվանդանոցի սանիտարուհի։ Գնդի կազմում Նատալիան մասնակցում է թուրքական բանակի դեմ մղվող մարտերին Կոսովո Պոլեում, Կումանովոյում և Սկոպյեում, Պրիզրենի և հյուսիսային Ալբանիայի Լեժա, Կրույա, Տիրանա, Դուրրաս և Շկոդեր քաղաքների համար մղվող մարտերին։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմը Նատալիան դիմավորում է Շաբացում Ցերսկի ճակատամարտում, որտեղ զոհվում է նրա հորեղբայրը, կապիտան Մարտին Յավորնիկը։ Նատալյան արիության համար պարգևատրվում է Միլոշ Աբիլիչի երկրորդ մեդալով։ Հետագայում նա մասնակցում է Բելգրադի պաշտպանությանը, ականատես է լինում Չեռնոգորիայի և Ալբանիայի տարածքով սերբական բանակի նահանջին, Կորֆու և Վիդո կղզիներում տեսնում է բազմաթիվ վիրավոր և մահացող զինվորների։ Այնուհետև նա տեղափոխվում է Սալոնիկի ռազմաճակատ, որտեղ 1916 թվականի սեպտեմբերի 12-ից 30-ը մասնակցում է Կայմակչալանի մարտերին։ Ճակատը ճեղքելուց և Բիտոլն ազատագրելուց հետո նա պարգևատրվում է «Կարագեորգիի Աստղ սրերով» շքանշանով։ Նատալյա Բելայացը հետագայում մասնակցելով առաջին համաշխարհային պատերազմի մարտերին` պարգևատրվում է Ալբանական հուշամեդալով, Սպիտակ արծվի շքանշանով, «Մարտական արիության համար» մեդալով, «Թագավորական ընտանիքին ծառայության համար» մեդալով, Պատվո լեգիոն (ասպետ) ֆրանսիական շքանշանով և ռուսական Սուրբ Գեորգիի անվան III աստիճանի շքանշանով։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին Նատալյա Բելայացը (Անտոնինա Յավորնիկ) հանդիպում է Մարիբորում գտնվող ընտանիքի հետ, այնուհետև վերադառնում է Բելգրադ և բնակվում է այնտեղ առօրյա կյանքով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նատալյա Բելայացը ձերբակալվում է գեստապոյականների կողմից և ուղարկվում Բանիցի մահվան ճամբար ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության համար։ Հետպատերազմական տարիներին նա համարյա ոչ ոքի հետ չէր շփվում, նրան ճանաչում էին Նանա մականվամբ։ Նա մահացել է 1974 թվականի օգոստոսի 16-ին Ցերսկի ճակատամարտի 60- ամյակի օրը։ Թաղված է Մալի-Մոկրի-Լուգի (Բելգրադի արվարձան) գերեզմանատանը, գերեզմանին կանգնեցված է հուշաքար «Սերբական բանակի սերժանտ Նատալյա Բելայաց» մակագրությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Enciklopedija Slovenije. (1990). Knjiga 4. Ljubljana: Mladinska knjiga.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]