Անվճար նախաճաշեր չեն լինում
Անվճար նախաճաշեր չեն լինում (անգլ.՝ There ain't no such thing as a free lunch)՝ թևավոր խոսք, նկատի ունի, որ ինչ-որ շահույթի ստացումը կապված է ծախսերի հետ, եթե նույնիսկ այդ ծախսերն առաջին հայացքից տեսանելի չեն[1]։ Բնօրինակում նույնպես՝ There's no such thing as a free lunch կամ հապավման տեսքով՝ TNSTAAFL, TANSTAAFL կամ TINSTAAFL: Ռուսերեն թարգմանությամբ «Անվճար նախաճաշեր չեն լինում», «Անվճար լանչեր չեն լինում»։

Նմանատիպ ռուսական ասացվածք է «Անվճար պանիրը թակարդում է լինում», սակայն ունի մտքի լրացուցիչ երանգ[2]։ Այն ընդգծում է, որ յուրաքանչյուր գործողություն, որը գովազդվում է որպես ինչ որ մեկին անվճար ինչ որ բարիքի տրամադրում, իրականում պարտադիր ունենում է կողմնակի բացասական ազդեցություններ՝ այն ստացողի համար կամ այլ սուբյեկտների համար և սովորաբար ինչ որ եղանակով շահույթ է բերում կազմակերպողին[3]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարում ԱՄՆ-ի արևմուտքում շատ խորտկարաններ այցելուներին մեկ դոլարի անվճար խորտիկ էին առաջարկում, եթե այցելուն գնում էր 15 ցենտի խմիչք[4]։ 1891 թվականին Ռեդյարդ Կիպլինգը գրում է.
![]() |
- Պարզվեց, որ ես սիրաշահեցի «Անվճար լանչ» անունով հաստատությունում (վճարում ես միայն ալկոհոլի համար և բավական ուտելիք ես ստանում)։ Եթե նույնիսկ սնանկացել եք, ռուփիյից մի փոքր քիչ գումարով Սան Ֆրանցիսկոյում կարող ես հիանալի հագենալ ամբողջ օրը։ Հիշեք այդ, հանկարծ այդ վայրերում կընկնեք ծանծաղուտ։
|
![]() |
Հույսն այն էր, որ մեկ բաժին խմիչքով այցելուն չի բավարարվի[5][6]։
Արտահայտությունը գործածեց ամերիկացի լրագրող Բարտոն Կրեյնը «Հմուտ ներդնողը» (1959 թվական) գրքում։ Այլ հեղինակների կողմից արտահայտության օգտագործման ավելի վաղ օրինակներ կան, սկսած 1949 թվականից[7]։
TANSTAAFL հապավումը ժողովրդայնացվեց 1966 թվականին Ռոբերտ Հայնլայնի «Լուսին՝ խիստ տիրուհի» վեպում[1][5]։
Արտահայտությունը հատկապես հայտնի դարձավ 1975 թվականին, ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միլթոն Ֆրիդմենի համանուն գրքի հրատարակությամբ[1][7][8]։
Տնտեսական իմաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտության իմաստն այն է, որ «անվճար» բարիք գոյություն չունի, անվճար ամեն ինչ ամեն դեպքում ենթակա է վճարման, կամ թաքնված ձևով, ստացողի կողմից, կամ մեկ ուրիշի կողմից[7][8]։
Դա կիրառելի է այս կամ այն տնտեսական քաղաքականության մեջ։ Օրինակ՝ մակսային սակագների ներմուծումը օգուտ է տալիս որոշ ազգային արտադրողների, բայց վնաս է հասցնում սպառողներին։ Երկրում, որտեղ ռեսուրսները սահմանափակ են, ամեն ինչ իր գինը ունի[9]։
Կալիֆոռնիա նահանգի համալսարանի պրոֆեսոր Աբաս Գրեմմին պնդում է, որ տնտեսական քաղաքականության մեջ այդ փաստարկը հնչեց հետպատերազմյան տարիներին ի պատասխան ԱՄՆ-ի վարչապետ Հենրի Ուելսի առաջարկության՝ անվճար ապահովել աշխարհի բոլոր մարդկանց մինիմալ պահանջները։ Լրագրող Պոլ Մելոնը պատասխանեց, որ Ուոլլեսը անտեսում է փաստը՝ «անվճար նախաճաշ ասվածը գոյություն չունի» և դրա համար ամեն դեպքում ինչ որ մեկը պետք է վճարի։ Որպես ժամանակակից օրինակ Գրեմմին դիտում է «անվճար» դպրոցական կրթությունը և սնունդը ԱՄՆ-ում, որը հարկատուներին արժենում է տարեկան 494 և 12 միլիարդ դոլար[8]։
Համենայն դեպս կառավարությունը հակված է հարկատուների փողերը ծախսել «անվճար բարիքների» ստեղծման վրա[10]։
Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Գրեգորի Մեքյուն օգտագործում է «TANSTAAFL», որպեսզի պատկերազարդի այլընտրանքային արժույթի հայեցակարգը, որպեսզի ստանաս որևէ իր, որը հավանում եք, մենք որպես օրինակ պետք է հրաժարվենք այլ իրից, որը նույնպես մեզ դուր է գալիս[11]։ Համանմանորեն TANSTAAFL-ի տնտեսական իմաստը նկարագրում է Սթենֆորդի համալսարանի գիտական աշխատակից Դեվիդ Հենդերսոնը։ Ամենահայտնի տնտեսական դասագրքերի հեղինակներից մեկը՝ Կեմպբելլ Մակկոնելը կարծում է, որ այդ գաղափարը ընկած է ամբողջ տնտեսագիտական մտածողության հիմքում՝ անվճար նախաճաշեր են լինում, ամեն դեպքում, երբ ինչ որ մեկը պետք է դրա համար վճարի[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Chrysti M. Smith. Verbivore's Feast: Second Course: More Word & Phrase Origins. — Farcountry Press, 2006. — P. 245. — 352 p. — ISBN 9781560374022
- ↑ Бесплатный завтрак/Бесплатный сыр // Экономика. Толковый словарь / Дж. Блэк. Общая редакция: д.э.н. Осадчая. — М.: "ИНФРА-М", Издательство "Весь Мир"., 2000.
- ↑ Школьный словарь живых русских пословиц
- ↑ Rudyard Kipling. American Notes Արխիվացված 2013-09-11 Wayback Machine
- ↑ 5,0 5,1 William Safire. ON LANGUAGE; Words Out in the Cold(անգլ.) // New York Times. — February 14, 1993.
- ↑ Душенко К. Бесплатных завтраков не бывает // Читаем вместе. — 2008. — № 11. Архивировано из первоисточника 11 օգոստոսի 2016.
- ↑ 7,0 7,1 7,2 Вадим Серов. Бесплатных завтраков не бывает // Энциклопедический словарь крылатых слов и выражений. — М.: Локид-Пресс, 2003.
- ↑ 8,0 8,1 8,2 Abbas P. Grammy. «There Ain't No Such Thing As A Free Lunch» (PDF) (անգլերեն). California State University, Bakersfield. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Bryan Caplan. — Book Description (2011 թ․ սեպտեմբերի 15). «TANSTAAFL (There Ain't No Such Thing As A Free Lunch) — A Libertarian Perspective on Environmental Policy» (անգլերեն). Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- ↑ TANSTAAFL, There Ain’t No Such Thing as a Free Lunch
- ↑ «Экономикс». Озон. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ McConnell, Campbell R.; Stanley L. Brue (2009). Economics: principles, problems, and policies. New York: McGraw-Hill Irwin. էջ 4. ISBN 978-0-07-337569-4. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вадим Серов. Бесплатных завтраков не бывает // Энциклопедический словарь крылатых слов и выражений. — М.: Локид-Пресс, 2003.
- Edwin G. Dolan. TANSTAAFL (There Ain’t No Such Thing As A Free Lunch) — A Libertarian Perspective on Environmental Policy. — Searching Finance Ltd, 2011. — 240 p. — ISBN 978-1907720260