Jump to content

Անուշավան Մակարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշավան Մակարյան
Ծնվել էմայիսի 10, 1910(1910-05-10) կամ 1910[1]
Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 1, 1973(1973-12-01) կամ 1973[1]
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և ՎՊՀ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1938)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ

Անուշավան Մակարի Մակարյան (մայիսի 10, 1910(1910-05-10) կամ 1910[1], Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1973(1973-12-01) կամ 1973[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Երևանում), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սարուխան գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1930 թ.։ 1930-1933 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ։ 1938 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ապա սովորել է ասպիրանտուրայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականին «Միքայել Նալբանդյանի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968 թվականին «Երվանդ Օտյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1944-1947 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1971-1973 թվականներին՝ արվեստի ինստիտուտում։ Միաժամանակ 1969-1973 թվականներին աշխատել է Կիրովականի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1972-1973 թվականներին եղել է նույն ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչը[2]։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Երգիծանքի մասին» (Մոսկվա, 1967) գիրքը։ Մահացել է Կիրովականում, թաղվել է Երևանում[3], Զեյթունի գերեզմանատանը[4]։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Ա. Մակարյանի երկերի մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ. Նալբանդյանը և արևմտահայ դեմոկրատիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1946, 170 էջ։
  • Երվանդ Օտյան, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1957, 184 էջ։
  • Միքայել Նալբանդյանը իբրև բանաստեղծ, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1957, 43 էջ[5]։
  • Երգիծական հրատարակություն, Երևան, Հայպետհրատ, 1957, 274 էջ[6]։
  • Մ. Նալբանդյանի պոեզիան, 1957, 50 էջ։
  • Երվանդ Օտյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1958, 90 էջ։
  • Հովհ. Շիրազի լիրիկայի հիմնական գծերը, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1958, 50 էջ։
  • Հայ գրականության պատմության ծրագիր։ Երևան։ Հայպետուսմանկհրատ, 1959[7]։
  • Երվանդ Օտյան, «Հայաստան», 1965, 524 էջ։
  • Մ. Նալբանդյանը գրող, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1968, 104 էջ[8]։
  • Մ. Մեծարենցի ստեղծագործությունը, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական հրատարակչություն, 1968, 61 էջ[9]։
  • Երվանդ Օտյանի կյանքը և հրապարակախոսական գործունեությունը, Երևան, «Սովետական գրող», 1977, 355 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 290.
  4. «The memorial of Makaryan Anushavan (Անուշավան Մակարյան Մակարի) buried at Yerevan's Zeitun cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
  5. Մակարյան, Անուշավան Մակարի (1957). Միքայել Նալբանդյանը իբրև բանաստեղծ. Օգնություն հեռակայողներին. Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ. Երևան: Ա. հ.
  6. Մակարյան, Անուշավան Մակարի (1957). Ոսկերչյան, Ա (ed.). Երգիծական ստեղծագործություն։ Դիտողություններ ու նշումներ. Երևան: Հայպետհրատ.
  7. Մակարյան, Անուշավան Մակարի; Մկրտչյան, Հարություն Գաբրիելի (1959). Հայ գրականության պատմության ծրագիր. Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ. Երևան: Հայպետուսմանկհրատ.
  8. Մակարյան, Անուշավան Մակարի (1968). Մ. Նալբանդյանը գրող. Օգնություն հեռակայողին. ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ. Երևան: Ա. հ.
  9. Մակարյան, Անուշավան Մակարի (1968). Միսաք Մեծարենցի ստեղծագործությունը. Օգնություն հեռակայողին. ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ. Երևան: Ա. հ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Մակարյան» հոդվածին։