Անն Գոլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անն Գոլոն
ֆր.՝ Anne Golon
Imaginales 2014 - Anne Golon.jpg
Ծննդյան անունֆր.՝ Simone Changeux
Ծնվել էդեկտեմբերի 17, 1921(1921-12-17)[1][2][3]
ԾննդավայրՏուլոն[4]
Վախճանվել էհուլիսի 14, 2017(2017-07-14)[1][2][5] (95 տարեկանում)
Վախճանի վայրՎերսալ, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիա[6][1]
Գրական անունJoëlle Danterne և Sergeann Golon
Մասնագիտությունգրող, սցենարիստ և լրագրող
Լեզուֆրանսերեն[7]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներAngélique, the Marquise of the Angels
ՊարգևներԱրվեստի և գրականության շքանշանի սպա
ԱմուսինSerge Golon
ԶավակներNadia Golon[8] և Pierre Goloubinoff
Anne Golon Վիքիպահեստում

Անն Գոլոն (Աննա Գոլոն) (ֆր.՝ Anne Golon, իսկական անունը Սիմոնա Շանժյո ֆր.՝ Simone Changeux, դեկտեմբերի 17, 1921(1921-12-17)[1][2][3], Տուլոն[4] - հուլիսի 14, 2017(2017-07-14)[1][2][5], Վերսալ, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիա[6][1][9]), ֆրանսիացի գրող, լրագրող, կինոսցենարիստ։ Հայտնի է դարձել իր ամուսնու հետ գրելով պատմական վեպեր 17-րդ դարի կանաչաչյա ազնվական Անժելիկայի մասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 17-ին Թուլոնում Ֆրանսիկան նավատորմի կապիտան Պիեռ Շանժեի ընտանիքում։ Աղջիկը վաղ տարիքում է արտահայտել իր սերը գեղանկարչության և նկարչության նկատմամամբ։

Երբ դարձավ 18 տարեկան գրեց իր առաջին գիրքը «Երկիրը իմ աչքերից այն կողմ», հրատարակվել է 1994 թվականին ժոել Դանտերն կեղծանունով։

Հետագայում նրան ընտանիքում անվանել են Ժոել։ Այդ ժամանակ նա սկսեց աշխատել որպես լրագրող։ 1940 թվականի ամռանը, երբ Ֆրանսիան օկուպացված էր գերմանական զորքերի կողմից, ընտանիքն ապրում էր Վերսալում։ Սիմոնան որոշում է դուրս գալ օկուպացված ֆրանսիայից և ուղևորվել դեպի հարավ, իսպանական սահմանի մոտ։

1949 թվականին երիտասարդ գրողը ստացել է մրցանակ իր նոր գրքի՝ «Անմեղ սրբի պարեկություն» համար։ Ստացած գումարով որոշում է մեկնել Աֆրիկա, որտեղից որոշում է հավաքել և ուղարկել տեսանյութեր։

Սիմոնան ուղևորվում դեպի Ֆրանսիական Կոնգո, որտեղ ծանոթանում է երկրաբան Վսևոլոդ Գոլուբինովի հետ։ Սիրավեպը, որը սկսվել էր նրանց մինջև, վերածվում է խորը զգացմունքների, և շուտով ամուսնանում են։

Բայց կյանքը Կոնգոյում գնալով դժվարանում էր, և ամուսինները վերադառնում են Ֆրանսիա՝ բնակվելու Վերսալում։ Բայց Վսևոլոդ Գոլուբինովը չի կարողանում աշխատանք գտնել։ Նրանք փորձում են զբաղվել միասնական գրական աշխատանքով և թողարկում են գիրք վայրի կենդանիների մասին՝ «Le Coeur des Betes Sauvages»։ Միևնույն ժամանակ նրանց վիճակը մնում էր ծանր։ Դրանից բացի, Սիմոնան այդ ժամանակ լույս աշխարհ բերեց իրենց առաջնեկին։ Եվ այդ ժամանակ նա որոշեց գրել պատմաարկածային վեպը։

Սիմոնան և Վսևոլոդը երեք տարի աշխատում են Վերսալի գրադարանում, ուսումնասիրելով պատմական նյութեր, նվիրված 17-րդ դարի պատմությանը։ Աշխատանքը բաժանվում էր այսպես՝ Սիմոնան ուսումնասիրում նյութեր, գրում էր, կառուցում ֆաբուլաներ, կազմում նախագծեր, իսկ Վսևոլոդը զբաղվում էր պատմական նյութերով և խորհրդատվությամբ։

Գրող Սիմոնա Ժանժեն աշխարհին հայտնի էր նաև Անն Գոլոն անունով, մահացել է 2017 թվականի հուլիսի 14-ին Վերսալում, 96 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]