Աննա Պյաջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Պյաջի
իտալ.՝ Anna Piaggi
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1931(1931-03-22)
ԾննդավայրՄիլան
Մահացել էօգոստոսի 7, 2012(2012-08-07)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրՄիլան
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունլրագրող, թարգմանիչ, socialite և գրող
ԱշխատավայրArnoldo Mondadori Editore
ԱմուսինAlfa Castaldi?
Commons-logo.svg Anna Piaggi Վիքիպահեստում

Աննա Պյաջի (իտալ.՝ Anna Piaggi, մարտի 22, 1931(1931-03-22), Միլան - օգոստոսի 7, 2012(2012-08-07)[1][2][3][…], Միլան[4][5]), իտալական նորաձևության լրագրող, խմբագիր և ոճաբան, նորաձևության աշխարհում ճանաչվել է որպես նորաձևության դեմք։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննայի պապը դասավանդել է լատիներեն և հունարեն, հայրը հայտնի «La Rinascente» հանրախանութի կառավարիչն էր, մայրը՝ նույն հանրախանութի նախագահի անձնական քարտուղարը։ Ծնողների աշխատանքը Աննայի մոտ դեռ մանուկ հասակում ծանոթություն է ապահովել նորաձևության աշխարհին։ Հայրը մահացել է, երբ նա 7 տարեկան էր, և մայրը նրան ուղարկել է Միլանի մոտ գտնվող Փակ գիշերօթիկ դպրոց, որտեղ նա ստացել է խիստ որակյալ կրթություն, սակայն դա հիմք է ծառայել պատանեկան նոնկոնֆորմիզմի զարգացման համար։ Այդ պատճառով ուսումնառությունից հետո նա տուն չի վերադարձել, տնային դաստիարակչուհի է աշխատել, մեկնել է ճամփորդելու, լեզուներ սովորելու, դայակ և ամանեղեն լվացող աշխատելու։ Այդ ժամանակ այնտեղ ապագա էքսցենտրիկ լինելու ակնարկ չկար[6][7]։

Նորաձևության աշխարհում իր կարիերան սկսել է 1960 թվականին իտալական «Arianna» ամսագրի խմբագրի պաշտոնից։ Նույն թվականին նա ծանոթացել է լուսանկարիչ Ալֆ Կաստալդիի հետ, ում հետ երկու տարի անց ամուսնացել է[8]։ Ամուսնությունից հետո նա ամուսնու հետ հաստատվել է Նյու Յորքում, որտեղ շարունակել է իր խմբագրական գործունեությունը՝ 1980-ականների սկզբին գլխավորելով «Vanity» ամսագիրը։

Նորաձևության աշխարհում նրա գործընկերներն են եղել մոդելավորող Կարլ Լագերֆելդը, որը վարել է նրա հանդերձանքների և լրագրողական գործունեության ժամանակագրությունը, Մանոլո Բլանիկը, որը դարձել է նրա բազմաթիվ կոշիկների մշակողը, ինչպես նաև բրիտանացի գլխարկագործ Սթիվեն Ջոնսը, որը նրա համար պատրաստել է բազմաթիվ գլխարկներ, որոնք դարձել են նրա կերպարի անբաժանելի ատրիբուտը։ Ժամանակի ընթացքում ձևավորվել է իր յուրահատուկ, խիզախ, ընտրողական ոճը։ Իր գործունեության ընթացքում Աննա Պյաջին ոչ մի անգամ հանրությանը չի ներկայացել նույն զգեստով։ 1980-ականների վերջից Պյաջին եղել է իտալական «Vogue»-ի ստեղծագործական խորհրդատուն։

2006 թվականին Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում տեղի է ունեցել «Anna Piaggi: fashion-ology» ցուցահանդեսը, որտեղ իր անձնական հավաքածուից իրեր է ներկայացրել, այդ թվում՝ 2586 զգեստ և 256 զույգ կոշիկ։

Աննա Պյաջին մահացել է 2012 թվականի օգոստոսի 7-ին, Միլանում գտնվող իր տանը[9][10]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Piaggi, Anna and Karl Lagerfeld. Karl Lagerfeld: A Fashion Journal. Thames and Hudson, 1986. ISBN 0-500-01395-0.
  • Lagerfeld, Karl. Lagerfeld’s Sketchbook: Karl Lagerfeld’s Illustrated Fashion Journal of Anna Piaggi. Weidenfeld & Nicolson, 1988. ISBN 1-55584-019-1.
  • Piaggi, A. Africa di Missoni per Italia 90, Anna Piaggi and Gianni Brera. Edizioni Electa, 1990. ISBN 88-435-3410-6.
  • Piaggi, A. Anna Piaggi’s Fashion Algebra, Anna Piaggi. Thames and Hudson, 1998. ISBN 0-500-01876-6.
  • Piaggi, A. Doppie pagine di Anna Piaggi in Vogue. Leonardo Arte, 1998. ISBN 88-7813-883-5.
  • Piaggi, A., Wintour, Anna, Michael Roberts, André Leon Talley, and Manolo Blahnik. Manolo Blahnik Drawings. Thames and Hudson, 2003. ISBN 0-500-28413-X.
  • Clark, Judith (editor). Anna Piaggi Fashion-ology. Victoria and Albert Museum, 2006. ISBN 0-9552335-0-X/ISBN 978-0-9552335-0-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]