Նոնկոնֆորմիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նոնկոնֆորմիզմ (լատ.՝ non «ոչ» + ուշ լատ.՝ conformis «նման, համապատասխան»), առանձնյակի ձգտումը՝ մնալ կողմնակից և պնդել այն տեսակետները, կարծիքները, ընկալման արդյունքները և այլն, որոնք գերակշռում են տվյալ հանրությունում կամ խմբում[1][2]։ Հաճախ համարվում է «նեգատիվիզմ» հասկացության հոմանիշ[3] և «կոնֆորմիզմ» հասկացության հականիշ[4][5]։ Որոշ դեպքերում նոնկոնֆորմիզմ է կոչվում պարզապես անհատի պատրաստակամությունը՝ պնդել իր դիրքորոշումն այն դեպքերում, երբ այն հակասում է մեծամասնության տեսակետին։ Այդպիսի դեպքերում այդ երևույթն առանձնացվում է «անտիկոնֆորմիզմ» հասկացությունով (հուն․՝ áντι «հակա-» բառից)[6].

Նոնկոնֆորմիզմ և կոնֆորմիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոնկոնֆորմիզմը հաճախ հակադրվում է կոնֆորմիզմին, բայց ավելի մանրամասն քննության դեպքում վարքի այդ ձևերի միջև հայտնաբերվում են շատ ընդհանրություններ։ Նոնկոնֆորմիստական ռեակցիան, ինչպես և կոնֆորմիստականը, պայմանավորվում և որոշվում է խմբային ճնշմամբ, կախված է նրանից, թեև իրականանում է «ոչ» տրամաբանությամբ։ Վարքային նեգատիվիզմը հաճախ կապված է այն բանի հետ, որ կանկրոտ անհատը հրաժարվում է հայտնվել խմբում ընդգրկվելու փուլում, երբ նրա համար գլխավոր անհատական խնդիրն է «լինել և, որ գլխավորն է, թվալ ոչ այնպիսին, ինչպիսին բոլորն են»։ Ե՛վ կոնֆորմիզմի, և՛ նոնկոնֆորմիզմի ռեակզիաներին շավ ավելի զգալիորենհակադրվում է խմբում անհատականության ինքնորոշման ֆենոմենը[1][5][7]։

Նշվում է նաև, որ և՛ կոնֆորմիստական, և՛ նոնկոնֆորմիստական վարքը հաճախ հանդիպում է սոցիալ-հոգեբանական զարգացման ցածր մակարդակ ունեցող խմբերում և որպես կանոն՝ հատուկ չեն բարձր զարգացում ունեցող հանրության անդամներին[7]։

Փորձարարական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են նոնկոնֆորմիզմի հետևյալ փորձարարական հետազոտությունները.

  • 1951 թվական«Աշի գիտափորձ», որում մասնակիցների շուրջ 8%-ը ցուցաբերել է նոնկոնֆորմիստական ռեակցիա[1]։
  • 1963 թվական«Միլգրեմի գիտափորձ», նկատի է առնվում նրա այն մոդիֆիկացիան, որում որոշակի փորձարկվողների նախապես գաղտնի հանձնարարված է հրաժարվել գիտափորձին մասնակցելուց։ Այս մոդիֆիկացիայում իսկական փորձարկվողների մեծ մասը նրանց օրինակով հրաժարվել է մասնակցել «գիտափորձին», բայց փորձարկվողների 10 %-ը շարունակել է կատարել գիտափորձն անցկացնողի հրահանգները՝ չնայած գիտափորձի պայմաններին[1]։
  • 1980 թվական – Չարլզ Ռիչարդ Սնայդերի ու Հովարդ Ֆրոմկինի գիտափորձերը Պերդյուի համալսարանի ուսանողների հետ[8], որտեղ ուսանողներին նախ առաջարկվել է գնահատել, թե իրենց կարծիքով՝ իրենց 10 ամենակարևոր դրույթներից որոնք են համընկնում այլ ուսանողների նման դրույթների հետ, ապա մասնակցել կոնֆորմիզմի փորձնական ուսումնասիրությանը։ Հայտնաբերվել է օրինաչափություն, համաձայն որի՝ որքան շատ են ուսանողները հարցման ընթացքում իրենց դրույթները նույնացրել ուրիշների դրույթների հետ, այնքան ավելի ուժեղ է արտահայտվել նոնկոնֆորմիզմի միտումը փորձնական փուլում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Кондратьев М. Ю., Ильин В. А. Нонконформизм // Азбука социального психолога-практика. — Москва: Пер Сэ, 2007. — 464 с. — 2000 экз. — ISBN 978-5-9292-0162-2(չաշխատող հղում)
  2. Балабанова, Любовь Матвеевна. Словарь терминов // Судебная патопсихология (вопросы определения нормы и отклонений). — Донецк: Сталкер, 1998. — 432 с. — 20 000 экз. — ISBN 966-596-104-7
  3. Морозов, Александр Владимирович. Краткий словарь психологических терминов // Деловая психология. Курс лекций. — Москва: Академический проект, 2005. — 1040 с. — (Gaudeamus). — 3000 экз. — ISBN 5-8291-0554-3(չաշխատող հղում)
  4. Головин, Сергей Юрьевич. Нонконформизм // Словарь психолога-практика. — Минск: Харвест, 2009. — 976 с. — 2000 экз. — ISBN 985-13-2627-5, ISBN 978-985-13-9701-9(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 Нонконформизм // Социальная психология. Словарь / Под редакцией М. Ю. Кондратьева; Редактор-составитель Л. А. Карпенко; Под общей редакцией А. В. Петровского. — Пер Сэ, Речь, 2006. — Т. 2. — 175 с. — (Психологический лексикон. Энциклопедический словарь). — ISBN 5-9292-0141-2, ISBN 592680339X(չաշխատող հղում)
  6. Кордуэлл, Майк. Нонконформизм // Психология А-Я: Словарь-справочник = Schaum's A-Z Psychology / перевод с англ. Ткаченко К.С.. — Москва: Фаир-Пресс, 2001. — 448 с. — ISBN 5-8183-0105-2(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 Кондратьев М. Ю., Ильин В. А. Конформизм // Азбука социального психолога-практика. — Москва: Пер Сэ, 2007. — 464 с. — 2000 экз. — ISBN 978-5-9292-0162-2(չաշխատող հղում)
  8. Майерс, Дэвид Дж. Борьба за свою уникальность // Изучаем социальную психологию. — Дельфа, 2005. — 252 с.