Նորաձևության լրագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու Յորքի նորաձևության ցուցադրության բացման օրը, որը տեղ է գտել Harper's Bazaar ամսագրում 1866 թվականին:

Նորաձևության լրագրություն, նորաձևության լրատվամիջոցների բաղկացուցիչ մաս, որը շեշտը դնում է գրավոր խոսքի և ֆոտոլրագրության վրա։ Նորաձևության լրագրողները գրում և քննադատում են նորաձևության իրադարձությունների և միտումների մասին, ինչպես նաև զարգացնում և պահպանում են հարաբերություններ ոճաբանների և դիզայներների հետ։ Նորաձևության լրագրողները կա՛մ լրիվ դրույքով աշխատում են հրատարակությունում, կա՛մ էլ հոդվածներ են հրապարակում անկախ հիմունքներով[1]։ Նորաձև լուսանկարչությունըփոխարինելու եկավ նորաձևության նկարազարդումներին 1900-ականներին․ այն ֆոտոլրագրության մի տեսակ է, որն օգտագործվում է նորաձև լրագրության մեջ։ Համացանցն առաջացրել է սիրողական նորաձևության լրագրության մի շարք միջոցներ, ինչպիսիք են բլոգը և տեսաբլոգը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաձև նկարի օրինակ (1844)

Նորաձևության լրագրությունը զարգացավ 18-րդ դարում, երբ նորաձևության տիկնիկները, որոնք նախատեսված էին համապատասխան համույթները ցուցադրելու համար, փոխարինվեցին նորաձևության ամսագրերով, մասնավորապես՝ «Cabinet des Modes»-ով, որը ճանաչվում է որպես առաջին իրական նորաձևության ամսագիր[2]։ Այս պարտիզանական հրատարակությունը պարունակում էր պատկերազարդ նորաձևության հրատարակություններ, որոնք խթանեցին ֆրանսիական նորաձևության նկատմամբ աճող հետաքրքրությունը, որը զուգահեռաբար ավելացավ քաղաքային բնակչության աճող ցանկության հետ «ֆրանսիական դատարանի կողմից մշակված և սահմանված ապրելակերպից առանձնանալու համար»[3]։ Դրան հաջորդեցին «Շքեղության և նորաձևության ամսագիրը» (1786-1827) Գերմանիայում (Journal des Luxus und der Moden), «Ֆրանսիայի Տիրամոր և նորաձևության պատկերասրահը» (1786-1794) Միլանում (Giornale delle Dame e delle Mode di Francia ) և «Նորաձևության պատկերասրահը» (1794-1803) Մեծ Բրիտանիայում (Gallery of Fashion)[4]:

19-րդ դարում հրատարակվեցին նորաձևության բազմաթիվ ամսագրեր, որոնց վրա աշխատում էին նորաձևության լրագրողներ, որոնք լուսաբանում էին Փարիզի վերջին միտումները։ Մեծ Բրիտանիայում առաջիններից էին էն Մարգարեթ Լանչեստերը, ով հրատարակում էր իր սեփական «Նորաձևության Հայելի» (Le Miroir de la Mode) թերթը, և Մերի Էն Բելը, ով գրում էր «Գեղեցիկ համույթի» (La Belle Assemblée) համար 19-րդ դարի սկզբին[5]։

20-րդ դարի նորաձևության ամսագրերը ներառում են «Էլե» (Elle) և «Վոգ» (Vogue):

21-րդ դարի նորաձևության ամսագրի շապիկը

Համացանցային նորաձևության լրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ հասարակությունը գնալով ավելի շատ է կախվածության մեջ մտնում համացանցից, լրագրությունը դառնում է ավելի թափանցիկ։ Քանի որ տպագիր հրատարակությունները բավականին թանկ են և այդքան էլ հարմարավետ չեն, շատ հրատարակություններ (օրինակ՝ Nylon ամսագիրը) որոշել են կենտրոնանալ թվային հրատարակությունների վրա։ Համացանցային լրագրությունը հեղինակին տալիս է անսահմանափակ տարածք (հոդվածը ամսագրի կամ թերթի ձևաչափի մեջ տեղավորելու փոխարեն), թույլ է տալիս տեղադրել արտաքին ռեսուրսների հղումներ և մի շարք պատկերներ։ Համացանցային լրագրության մեկ այլ կարևոր առավելությունը ճիշտ ժամանակին ապատեղեկատվության թարմացումը կամ շտկումն է։

Նորաձևության խոշոր ամսագրերը, ինչպիսիք են Vogue-ը, Elle-ը, Marie Claire-ը, Cosmopolitan-ը և Paper-ը, փոխել են իրենց բիզնես մոդելները թվային դարաշրջանի աճի հետ մեկտեղ՝ տպագիր հրատարակություններից բացի ստեղծելով առցանց բաժին նույնպես։ Սոցիալական լրագրությունը նաև նպաստել է այս թվային ամսագրերի զարգացմանը՝ դրանք դարձնելով շատ ավելի ազդեցիկ, քան նախկինում էին։

Սիրողական լրագրություն նորաձևության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնետը առաջացրել է նորաձևության ոլորտում սիրողական լրագրության մի շարք աղբյուրներ, ինչպիսիք են բլոգերը և տեսաբլոգները։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրությունը հումանիտար գիտությունների ընդհանուր մասնագիտություն է, որը կարելի է սովորել բազմաթիվ համալսարաններում։ Նորաձևության լրագրության մասնագիտացումը բնորոշ է նորաձևության մի շարք դպրոցների նույնպես։ Ընդհանրապես, նորաձևության լրագրողին անհրաժեշտ է առնվազն բակալավրի աստիճան այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լրագրությունը, հաղորդակցությունը, նորաձևությունը կամ նմանատիպ այլ ոլորտներ։ Նորաձևության ռեպորտաժի հաջող պորտֆելը և փորձը կարևոր են դիպլոմ ստանալուց հետո՝ որպես նորաձևության լրագրող աշխատանքի անցնելու համար[6]։

Հայտնի լրագրողներ նորաձևության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանեսա Ֆրիդմանը Նյու Յորք Թայմսի նորաձևության գլխավոր տնօրենն ու նորաձևության քննադատն է։ Մինչ Թայմսի թիմին միանալը Ֆրիդմանը Ֆայնենշլ Թայմսի (անգլ․՝ Financial Times) նորաձևության առաջին խմբագիրն էր՝ զուգահեռաբար խմբագրելով «Լաքժըրի 360 վերտիքըլի» (անգլ․՝ Luxury360 vertical) էջերը։ Նախկինում նա «ԻնՍթայլ ՄԲ»-ի (անգլ․՝ InStyle UK) գլխավոր խմբագիրն էր։ 2012 թվականին նա արժանացել է «Front Page Award»-ի նորաձևության հոդվածների համար և 2013 թվականին «Fashion Monitor»-ի «Տարվա լրագրող» մրցանակին։

Ռոբին Գիվանը նորաձևության ոլորտում առաջին և միակ լրագրողն է, ով 2006 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի՝ քննադատության համար։ Նա ուշադրությունը հրավիրել է իր աշխատանքի վրա այն բանից հետո, երբ քննադատել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիին՝ Օսվենցիմի ազատագրման 60-ամյակին նվիրված արարողությանը ամենօրյա հագուստ (դահուկային գլխարկ և վերարկու) հագնելու համար։ Այս հոդվածում Գիվհանն ընդգծել է այն կարևորությունը, թե ինչպես են քաղաքական առաջնորդները նախընտրում իրենց ներկայացնել[7]։

Քեթի Հորինը Նյու Յորքի «The Cut» ամսագրի գլխավոր քննադատն է 2015 թվականից՝ 15 տարի լինելով Նյու Յորք Թայմսի՝ Վաշինգտոն Փոստի և Վենիթի Ֆեյր (անգլ․՝ Vanity Fair) նախկին գլխավոր քննադատ[8]։ 2001 թվականին Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդը նրան պարգևատրեց Եվգենիա Շեփարդի մրցանակով՝ նորաձևության մասին հոդվածների համար[9]։

Սառա Մաուերը ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր քննադատ և թղթակիցն է։ Նա նաև հանդես է գալիս ի պաշտպանություն երիտասարդ դիզայներների՝ որպես երիտասարդ տաղանդների դեսպան բրիտանական նորաձևության խորհրդում 2009 թվականից։ 2011 թվականին Մոուերը ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում՝ նորաձևության մեջ ունեցած ներդրման համար[10]։

Սյուզի Մենկեսը նորաձևության ոլորտում փորձառու լրագրող է, վերջերս Vogue International-ի խմբագիրն էր, բայց 2020 թվականի հոկտեմբերին թողնում է իր պաշտոնը[11]։ Նա նաև, որպես նորաձևության քննադատ, 25 տարի ղեկավարում էր Նյու Յորք Թայմսի միջազգային հրատարակությունը, երբ այն դեռևս «Ինթերնաշընըլ Հերալդ Թրիբյուն» էր (անգլ․՝ International Herald Tribune), որից հետո, ի վերջո 2014 թվականին տեղափոխվում է «Կոնդե Նաստ Ինթերնեյշնլ» (անգլ․՝ Condé Nast International)[12]: Նա այժմ փոթքասթներ է անում «Ստեղծագործական զրույցներ Սյուզի Մենկեսի հետ» վերնագրով և նպաստում է «Էյր մեյլին» (անգլ․՝ Air Mail)՝ Գրեյդոն Քարթերի ստեղծած շարժական սարքերի առաջին թվային շաբաթաթերթին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fashion Journalism - What is Fashion Journalism and Fashion Media?». LIM (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. Koning, Georgette, and Els Verhaak. New for Now: the Origin of Fashion Magazines. Translated by Lynne Richards. Amsterdam: Rijksmuseum, 2015
  3. Yanofsky, Anna (2018 թ․ հունվար). «The History of Fashion Journalism». Fashion, Style, & Popular Culture (book review). 5 (1): 136–139. doi:10.1386/fspc.5.1.129_5. ISSN 2050-0726.
  4. Best, Kate Nelson (2017). «A Symbiotic Relationship: The Origins of the Modern Fashion Press». The History of Fashion Journalism. Bloomsbury Publishing. էջեր 23, 25. ISBN 978-1-8478-8656-9. LCCN 2016025282.
  5. Ashelford, Jane (1996). The Art of Dress: Clothes and Society 1500–1914. National Trust. ISBN 978-1905400799. LCCN 95044103.
  6. «How to Become a Fashion Journalist: Education and Career Roadmap». Study.com.
  7. «Robin Givhan is part of the BoF 500». The Business of Fashion.
  8. «BoF Exclusive | Cathy Horyn: 'You Just Have to Say What You Think'». The Business of Fashion (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 30. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  9. «Cathy Horyn is part of the BoF 500». The Business of Fashion (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  10. «Sarah Mower is part of the BoF 500». The Business of Fashion (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  11. «Suzy Menkes Exits Vogue International». The Business of Fashion (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հուլիսի 1. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  12. «Suzy Menkes to Become International Vogue Editor [Updated]». The Cut (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  13. Conti, Samantha (2020 թ․ դեկտեմբերի 29). «Media People: Moving On With Suzy Menkes». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Miller, Sanda; McNeil, Peter (2018). Fashion Journalism: History, Theory, and Practice (1st ed.). Bloomsbury Publishing. ISBN 978-1472520173.