Համացանցային լրագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համացանցային լրագրություն, լրագրության նոր տեսակ , որն առաջացել է XX դարի վերջերին, համացանցի տարածման հետ զուգընթաց:

Համացանցի յուրահատկությունները թույլ տվեցին համակարգել տեղեկատվական հեռարձակումը հանրության լայն հատվածի վրա , առանց հատուկ տեխնիկական ենթակառուցվածքի տեղակայման: Այսպիսով, գրեթե յուրաքանչյուր ցանկացող հնարավորություն ստացավ ստեղծելու զանգվածային լրատվության միջոցներ:

Համացանցային հրատարակությունները կարող են և ունենալ ԶԼՄ-ի պաշտոնական կարգավիճակ և ոչ: Առցանց հրատարակություններում աշխատող լրագրողը (համացանցային լրագրողը), որպես կանոն չի բախվում ավանդական լրագրության ատրիբուտների հետ, որոնք մասնագիտացված են լուսանկարման և ձայնագրման համար սարքավորումներով, պոլիգրաֆիայով:

Կարևոր է հանդիսանում համացանցում աշխատող լրագրողի աշխատանքը իրավական տեսանկյունից: Փաստացի լրագրողը պատասխանատվություն է կրում հրատարակված ինֆորմացիայի համար:

Լայն տարածում է գտել անհատական լրագրությունը: Դա նոր երևույթ է, որը ստացել է իր տարածումը լրագրության մեջ: Ցանկացած անձ կարող է հանդիսանալ ինֆորմացիա ստեղծող և տարածող, առանց որևէ հսկողության և ինչ-որ արտաքին սահմանափակումների:

Սկսել է զարգանալ ու տարածում ձեռք բերել բլոգոլորտը. հասարակության, մամուլի ու գիտնականների մոտ հարց է ծագում, կարող են արդյոք բլոգները դուրս մղել ասպարեզից այսպես կոչված «ավանդական ԶԼՄ»-ները: Ներկա օրերում շատերն են գալիս այն եզրակացության, որ պրոֆեսիոնալ լրագրությունը և բլոգոլորտը (որին երբեմն անվանում են «անհատական» կամ «քաղաքացիական» լրագրություն) լրացնում են միմյանց, քանզի մեկի առավելությունները լրացնում են մյուսի թերությունները, ու հակառակը[1][2]:

Անհատական ինֆորմացիայի համացանց արտահոսքի վառ օրինակ հանդիսացան վերջին դեպքերը Վրաստանում ու Աբխազիայում, ուր պրոֆեսիոնալ լրագրողների մուտքը մի քանի շաբաթ արգելված էր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lenta.ru: Интернет: Гражданская журналистика на службе интересов общества
  2. Lenta.ru: Интернет: «Катрина» и Сеть