Աննա Մաք-Նեյլ Ուիսթլեր
Աննա Մաք-Նեյլ Ուիսթլեր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1804[1][2] |
Ծննդավայր | Ուիլմինգտոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 31, 1881[3][4] (76 տարեկան) |
Գերեզման | Hastings Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | մոդել |
Ամուսին | Ջորջ Վաշինգտոն Ուիսթլեր[5] |
Ծնողներ | հայր՝ Daniel McNeill?, մայր՝ Martha Kingsley McNeill? |
Երեխաներ | Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր[5] և Ուիլյամ Մաք-Նեյլ Ուիսթլեր |
Anna McNeill Whistler Վիքիպահեստում |
Աննա Մաթիլդա (ծնունդով Մաք-Նեյլ) Ուիսթլեր (անգլ.՝ Anna McNeill Whistler, սեպտեմբերի 27, 1804[1][2], Ուիլմինգտոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ - հունվարի 31, 1881[3][4]), ամերիկացի նկարիչ Ջեյմս Ուիսթլերի մայրը։ Ջեյմս Ուիսթլերը պատկերել է մոր դիմանկարը՝ «Կոմպոզիցիա սևի և մոխրագույնի մեջ», որը հաճախ անվանում են «Ուիսթլերի մայրը»։ Այն նկարչի ամենահայտնի կտավն է[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Մաք-Նեյլ Ուիսթլերը ծնվել է Հյուսիսային Կարոլինայի Ուիլմինգթոն քաղաքում՝ բժիշկ Չարլզ Դանիել Մաք-Նեյլի (1756-1828) և Մարթա Քինգսլի Մաք-Նեյլի ընտանիքում[7]։
1831 թվականին ամուսնացել է Ջորջ Ուիսթլերի հետ[8][9], որն ինժեներ-շինարար էր և պաշտոնաթող սպա և նախքան Աննայի հետ ամուսնանալն ուներ երեք երեխա։ Աննան և Ջորջն ունեցել են 4 որդի՝ Ջեյմսը, Ուիլյամը, Քըրքը (մահացել է 4 տարեկան հասակում) և Չառլին (մահացել է մինչև ընտանիքի՝ Ռուսաստան տեղափոխվելը)։ Շուտով նրա ամուսինը Ռուսաստանի Նիկոլաևյան երկաթուղում աշխատել է երկաթուղային ինժեներ։
Երբ Ջեյմսն ինը տարեկան էր, նրա նկարները գրավել են շոտլանդացի նկարիչ սըր Ուիլյամ Ալանի ուշադրությունը։ Ռուսաստանում Ջեյմսը կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում։
Աննայի ամուսինը մահացել է 1849 թվականին խոլերայից։
Դրանից հետո Աննան տեղափոխվել է Կոնեկտիկուտ (ԱՄՆ)։ Նրա խորթ աղջիկը մնացել է Անգլիայում և ամուսնացել վիրաբույժի հետ։ Այդ ժամանակ խորթ աղջիկն ամուսնու հետ օգնել է Աննայի ընտանիքին, մասնավորապես, Ուիլյամին և Ջեյմսին՝ սովորելու մասնավոր դպրոցում։ Ջեյմսն ընդունվել է Վեստ Փոյնթ՝ 17 տարեկանը դեռ չբոլորած, շուտով աքսորվել և վերադարձել է Անգլիա։ Ուիլյամն Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ դարձել է Կոնֆեդերենցիայի բանակի վիրաբույժ։
1863 թվականին Աննան խորթ աղջկա և որդու խորհրդով տեղափոխվել է Անգլիայի մայրաքաղաք Լոնդոն՝ Ջեյմսի մոտ։ Ավելի ուշ բնակվել է Սուրբ Մարիա, Գասթինգս, Արևելյան Սուսեքս փողոցներում։ Զարմացել է որդու «վառ բոհեմական ապրելակերպով», սակայն հանդուրժել է այն և նույնիսկ ընկերացել որդու ընկերներից մի քանիսի հետ։ Դա մոտավորապես այն ժամանակ էր, երբ նկարվել է նշանավոր «Ուիսթլերի մայրը» կտավը։ Դիմանկարն անելու պահին Աննան 67 տարեկան էր։
Մահացել է 77 տարեկանում և թաղվել Գասթինգսի գերեզմանատանը։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Whistler’s Mother: the Life of Anna McNeill Whistler, by Elizabeth Mumford. Plutarch Press (1971).[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 NCpedia
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 Kindred Britain
- ↑ Whistler’s Mother (and Brother) Արխիվացված 2008-06-18 Wayback Machine
- ↑ May, Philip (January 1945). «Zephaniah Kingsley, Nonconformist (1765—1843)», The Florida Historical Quarterly, 23 (3), p. 145—159.
- ↑ «Whistler’s Mother» Արխիվացված Օգոստոս 7, 2008 Wayback Machine
- ↑ Whistler’s Mother Anna McNeill Whistler Famous Mothers.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մաք-Նեյլ Ուիսթլեր» հոդվածին։ |
|