Ուիսթլերի մայրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիսթլերի մայրը
տեսակգեղանկար
նկարիչՋեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր[1]
տարի1871[1]
բարձրություն144,3 սանտիմետր
լայնություն163 սանտիմետր
ստեղծման երկիր Միացյալ Թագավորություն[2]
ուղղությունTonalism?[3]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան, Միացյալ Թագավորություն[1] և ԱՄՆ[1]
հավաքածուՕրսե թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 Whistler's Mother by James McNeill Whistler Վիքիպահեստում

«Կոմպոզիցիա սևի և մոխրագույնի մեջ։ Ուիսթլերի մայրը» (անգլ.՝ Arrangement in Grey and Black: The Artist's Mother), Ջեյմս Ուիսթլերի ամենահայտնի նկարը։ Նկարը այժմ գտնվում է Օրսե թանգարանում (Փարիզ), սակայն նկարը հաճախ «մեկնում է ճամփորդության» ամբողջ աշխարհով։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի համար դեմք է հանդիսացել նկարչի մայրը՝ Աննա Մաք-Նեյլ Ուիսթլերը (Anna McNeill Whistler), որն ապրում էր Լոնդոնում որդու հետ։ Կան տարբեր պատմություններ նկարի ստեղծման վերաբերյալ, դրանցից մեկն այն է, որ մայրը փոխարինել է մեկ այլ մոդելի վերջին պահին։ Մյուս տարբերակով մայրը պետք է պատկերվեր կանգնած դիրքում, սակայն մայրը չէր կարող այդքան երկար կանգնած մնալ։ Նկարն առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնի թագավորական ակադեմիայի արվեստի 104-րդ ցուցահանդեսում՝ 1872 թվականին, բայց մերժված էր ակադեմիայի կողմից։ Սա մեծ ազդեցություն թողեց բրիտանական արվեստի և նկարչի հարաբերությունների միջև։ Սրանից հետո նկարիչը այլևս չհամագործակցեց ակադեմիայի հետ։

Նկարի իմաստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նկարը դարձավ հայտնի, որպես «մոր պաշտամունք»-ի սիմվոլ։ Նկարը տարածվեց մինչև մեր ժամանակները։ Նկարիչը շատ էր ցանկացել, որ իր նկարները գնահատեն միայն իր իմաստի համար։ «Կոմպոզիցիա սևի և մոխրագույնի մեջ» կարելի է հանդիպել ֆիլմերում, սերիալներում և անգամ մուլտֆիլմներում։ Ուիսթլերն իր նկարները համարել է երաժշտական «սիմֆոնիաներ»։

Հայտնությունը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարը հայնտվում է Սիմպսոնի մի քանի դրվագներում. «Rosebud», «Միլիոնավոր խնդիրներ», «Բարնսը և մեղուները»
  • Այս նկարի հիման վրա նկարահանվել է «Միսթր Բին» ֆիլմի որոշ դրվագներ։
  • Քոլ Փորթերի Anything Goes մյուզիքլում
  • «Մերկ ատրճանակ 2½» ֆիլմում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]