Անկառավարելին
Անկառավարելին անգլ.՝ Unstoppable | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ և թրիլեր |
Թեմա | կառավարումը կորցրած գնացք |
Հիմք | CSX 8888֊ի հետ կապված միջադեպ |
Թվական | հոկտեմբերի 26, 2010[1], նոյեմբերի 11, 2010[2] և նոյեմբերի 18, 2010[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոնի Սքոթ |
Պրոդյուսեր | Թոնի Սքոթ, Միմի Ռոջերս և Ալեքս Յանգ |
Սցենարի հեղինակ | Մարկ Բոմբաք |
Դերակատարներ | Դենզել Վաշինգտոն, Քրիս Փեյն, Ռոզարիո Դոուսոն, Քևին Դան, Ջեսիկա Շրամ, Իթան Սափլի, Քևին Չեփմեն, Ջեֆ Ուինկոտ, Քևին Քորիգան, Թի Ջեյ Միլեր, Լյու Թեմփլ, Դևիդ Ուորշոֆսկի, Աիշա Հինդս[4], Դիլան Բրյուս[4] և Չեյս Էլիսոն[4] |
Օպերատոր | Բեն Սերեսին |
Երաժշտություն | Գարի Գրեգսոն-Ուիլյամս |
Մոնտաժ | Ռոբերտ Դաֆի |
Պատմվածքի վայր | Փենսիլվանիա |
Նկարահանման վայր | Փիթսբուրգ, Նյու Յորք, Արևմտյան Վիրջինիա, Օհայո և Փենսիլվանիա |
Կինոընկերություն | 20th Century Studios, RatPac-Dune Entertainment, Prospect Park, Scott Free Productions և Ռիդլի Սքոթ |
Տևողություն | 98 րոպե |
Բյուջե | 100 000 000 $ |
Շահույթ | 167 000 000 $ |
Պաշտոնական կայքէջ | |
Unstoppable (2010 film) Վիքիպահեստում |
«Անկառավարելին» (անգլ.՝ Unstoppable — չկանգնող), Մարկ Բոմբեկի սցենարի հիման վրա նկարահանված ամերիկական ֆիլմ-աղետ, որտեղ գլխավոր դերերը մարմնավորել են Դենզել Վաշինգտոնը և Քրիս Փայն։ Թոնի Սքոթի վերջին ռեժիսորական աշխատանքում ներկայացվում է երկու երկաթուղագործների պատմությունը, ովքեր փորձում են կանգնեցնել թունավոր բեռներով լի անկառավարելի գնացքը։ ԱՄՆ-ում ֆիլմի վարձույթը կայացել է 2010 թվականի նոյեմբերի 12-ին։
Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական փաստերի վրա, որոնք տեղի են ունեցել գնացքի հետ, որ «դուրս է եկել վերահսկողությունից» 2001 թվականի մայիսի 15-ին[5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարգախոս՝ «Միլիոն տոննա պողպատ։ Հարյուր հազարավոր կյանքեր են վտանգված։ Հարյուր րոպե մինչ աղետ»:
Իրադարձություններն ամբողջովին տեղի են ունենում Փենսիլվանիայում, Allegheny and West Virginia Railroad (AWVR) հորինված ճանապարհին։ Հարավային նահանգի Բրյուստեր կայանատեղիում աշխատանքի են ընդունվում մեքենավար Ֆրենկ Բարնս (Դենզել Վաշինգտոն) և մեքենավարի օգնական Ուիլլ Կոլսոնը (Քրիս Փայն)։ Նրանք իրար հետ առաջին անգամն են աշխատում և բավականին ակնհայտ տարբերվում են իրարից․ Ֆրենկ Բարնսը 28-ամյա փորձով տարեց մեքենավար է, երբ որ Ուիլլ Կոլսոնը 27-ամյա տղա է, ով մինչ այդ անցել է 4 ամսվա պատրաստության դասընթացներ։ Այդ օրը նրանց աշխատանքն էր հետևել ոչ մեծ բեռնատար գնացքին և ճանապարհով վերադարձնել նրան հյուսիս։ Տարիքային և փորձի մեջ ունեցած տարբերությունը սկզբից երևում է դեռ լոկոմոտիվային բրիգադների միասին աշխատելուց, սակայն գործնական աշխատանքը չի կարող համեմատվել նրանց անձնական կյանքի հետ, քանի որ նրանց երկուսի մոտ էլ բավականին բարդ հարաբերություններ են ընտանիքի հետ։
Այդ ժամանակներում նահանգի հյուսիսային մասի Ֆուլլեր կայանատեղիում բեռնատար գնացքը ուշանում է մեկնումից։ Արդյունքում գնացքի վերահսկիչները շտապողականության մեջ գտնվելով մոռանում են ճիշտ կերպով միացնել արգելակման համակարգի բոլոր թևքերը։ Վերջնականապես դրությունը բարդացնում է հենց լոկոմոտիվի մեքենավար Դյուինը (Իթեն Սապլի), ով դուրս է գալիս դանդաղ շարժվող գնացքից, որպեսզի ճիշտ դիրքով դնի առջև ուղեսլաքը։ Հանկարծ գնացքը դուրս է գալիս վերահսկողությունից և սկսում շարժվել առանց մեքենավարի։ Գնացքի արագությունն սկսում է արագ աճել, իսկ մեքենավարը չի հասցնում նրա հետևից։
Դրությունը միանգամից դուրս է գալիս վերահսկողությունից, քանի որ գնացքի վագոններում գտնվում է 110 հազար լիտրանոց խիստ թունավոր քիմիական նյութեր (ֆենոլ), որի պայթումը կարող է հանգեցնել մասշտաբային էկոլոգիական աղետի։ Ընդ որում, ավելի քան 800 մետր երկարությամբ գնացքը շարունակում է արագություն հավաքել և արդեն առաջ է գնում է ավելի քան 113-115 կմ/ժ արագությամբ։ Կայանատեղի քարտուղարուհի Ֆուլլեր Քոննի Հուպերը (Ռոզարիո Դոուսոն) մի խումբ երկաթուղագործների է ուղարկում, որոնց առաջնային նպատակն է կանգնեցնել գնացքը։ Խմբի անդամներից է եղել նաև նախկին ոստիկան Նեդ Օլդհեմը, հանկարծ նշանակված վայրում գնացք չի հայտնվում, որովհետև քարտուղարուհին ճիշտ չէր հաշվարկել գնացքի արագությունը։ Ընդ որում, գնացք-փախստականը հրաշքով շրջանցում է զբոսաշրջության դուրս եկած երեխաներով լի գնացքը և հիմա ակնթարթորեն մոտենում է բնակչությամբ լի տարածք՝ ոչնչացնելով ճանապարհին ընկած ցանկացած արգելք։ Քաղաքային ոստիկանությունը և ազգային անվտանգության աշխատակիցները Օսկար Գալվինի (Քևին Դանն) գլխավորությամբ ամեն կերպ փորձում են կանգնեցնել անկառավարելի պոտենցիալ քիմիական ռումբը, բայց ցանկացած ջանք ապարդյուն է լինում։ Վրաերթային արգելակներն ամբողջովին փոշի են դառնում, իսկ առջևից գնացող լոկոմոտիվի միջոցով գնացքը կանգնեցնելու փորձերն անցնում են ապարդյուն այնպես, քանի որ այն պատահարի պատճառ է դառնում, ինչի արդյունքում մահանում է շատ փորձառու մեքենավար՝ Բարնսի ընկերը։
Դժբախտ դեպքից հետո, Բարնսի և Կոլսոնի ղեկավարմամբ գնացք անկառավարելի գնացքի առջևով սկսում է հետապնդել նրան։ Հանդիպակաց դուրս գալու ժամանակ, հետապնդող գնացքի մեքենավարներին հաջողվում է շրջանցել և գնացք-վազորդը անցնում է նրանց կողքով։ Ճանապարհի ղեկավարը Բարնսին և Կոլսոնին հրաման է տալիս գնացքով հասնել մոտակա կայարան, որտեղ և նրանք կավարտեին այդ օրվա իրենց աշխատանքը, բայց մեքենավարը և օգնականը հրաժարվում են կատարել հրամանը և որոշում են, հասնել և կանգնեցնել վտանգավոր գնացքին։ Գալվինը սպառնում է հեռացնել երկուսին էլ, բայց պարզվում է, որ Բարնսն արդեն փաստացի հեռացել է (ստացել է հաղորդագրություն)։ Կոլսոնը բարեկամանում է գործընկերոջ հետ։ Ընդհանուր վտանգը միավորել էր մեքենավարին և օգնականին, քանզի թունավոր նյութերով լի գնացքը ճանապարհ է բռնել ուղիղ դեպի Ստենտոն, քաղաք, որտեղ ապրում է յոթ հարյուր հազարից ավելի մարդ, որոնց թվում է նաև Ֆրենկի և Ուիլլի ընտանիքները։ Եվ հիմա այդ քաղաքին վտանգ է սպառնում, այնպես ինչպես գնացք-վազորդը կարող է շեղվել ճանապարհից և քաղաքի մեջ շրջադարձ անելու ժամանակ շրջվել նավթամբարների վրա։ Սկսվում է ժամանակի հետ մրցավազք։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Դենզել Վաշինգտոն | մեքենավար | Ֆրենկ Բարնս
Քրիս Փայն | մեքենավարի օգնական | Ուիլլ Կոլսոն
Ջեֆ Ուինկոթ | Ջեսսի, Ուիլլի եղբայրը |
Ռոզարիո Դոուսոն | Ֆուլլեր կայարանի քարտուղարուհի | Կոննի Հուպեր
Քևին Դան | ճանապարհի ղեկավար | Օսկար Գալվին
Ջեսիկա Շրեմ | Ուիլլի կինը Դարսի Կոլսոն |
Իթեն Սապլի | լքված գնացքի մեքենավար | Դյուի
Լյու Թեմպլ | Նեդ Օլդեն |
Թի Ջեյ Միլլեր | Ջիլլիս |
Ֆիլմի ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոգեշնչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի մայիսի 15-ին Օհայո նահանգում առանձին ճանապարհներից մեկում CSX Transportation տեղի ունեցավ լուրջ ԱԻ․ Ուոլբրիջ կայարանից (Տոլեդոյի մոտ) մեքենավարի սխալի պատճառով «փախավ» 47 վագոններից բաղկացած անկաառավարելի գնացք, SD40-2 № 8888 հայտնի շոգեքարշը։ Գնացք-վազորդը, որը ստացել է CSX 8888 անունը, և «Լքված ութնյակ» մականունը, գնում էր առավելագույն արագությամբ, իսկ դրությունը դժվարացավ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ գնացքի կազմի մեջ գտնվում էր 2 ցիստեր թունավոր քիմիական նյութ, ֆենոլ, որի շրջվելը կարող է հիմք հանդիսանալ մասշտաբային էկոլոգիական աղետի։ Գնացքը երկաթագծերից հանելու բոլոր փորձերը ավարտվեցին անհաջողությամբ, քանի որ միջինում գնացքի արագությունը հասնում էր 40 մղոն ժամում (ավելի քան 70 կմ/ժ), իսկ գնացքի քաշը ավելի քան երեք հազար տոննա է, և այդ արագությամբ ընթացքող ծանր գնացքի արհեստական բոլոր փորձերը ավարտվում էին անհաջողությամբ, որը և ոչ մի ազդեցություն չէր գործում «վազորդի» վրա։ Նախակայարաններից մեկում ոստիկանությունը փորձում էր կանգնեցնել գնացքը կրակելով վառելիքի փականի վրա գտնվող կոճակին, բայց այդ կոճակին կրակելու փոխարեն նրանք սխալմամբ կրակեցին վառելիքի բաքի վրա։
Անկառավարելի գնացքին հետապնդեցին գրեթե 2 ժամ, երբ նրան հասավ և շղթայակցվեց մեկ այլ գնացք, որը իր սեփական արգելակման համակարգերով իջեցրեց գնացքի արագությունը, հասցնելով այն 11 մղոն ժամ արագության, որից հետո անկառավարելի գնացքը հաջողությամբ կարողացավ կանգնեցնել փորձառու մեքենավար Ջեք Հոսվելդը, ով անջատեց լոկոմոտիվի շարժիչը։ Տեղի ունեցած դժբախտ պատահարից ոչ մեկ չտուժեց, միայն թեթևակի վնասվածք է ստացել լքված գնացքի մեքենավարը, ում գնացքը քաշ է տվել ավելի քան 20 մետր, երբ նա փորձում էր կանգնեցնել գնացքը։
Հետագայում տեսուչները բացահայտեցին չնչին սխալների շարք, որոնք էլ և հանգեցրին դժբախտ պատահարին, ընդ որում պարզ դարձավ, որ տեղի ունեցած աղետի կրկությունը քիչ հավանական է։ Սակայն ԱԻ-ից անմիջապես հետո հասարակությունում մտահոգության ալիք բարձրացավ այն պատճառով, որ տեղի ունեցածը ամեն դեպքում կարող է կրկնվել, ընդ որում կարող է գնացքը ավելի մեծ լինել, իսկ բեռն ավելի վտանգավոր։
Սցենարի և իրական դեպքերի տարբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ, ֆիլմի սյուժեն կրկնում էր իրական դեպքերը, բայց կատարվել են մի շարք փոփոխություններ այն հետաքրքիր և դրամատիկ դարձնելու համար։ Ամենից առաջ ֆիլմի իրադարձությունները Օհայոյից տեղափոխվել է Փենսիլվանիա։ Ֆենոլի ցիստերների քանակը երկուսից ավելացել է հասնելով ութի, այսինքն ավելացել է 4 անգամ, իսկ ֆենոլի թունավորությունը հասցվել է նորմալ կարգի, այդպիսով ֆիլմում նա դարձել է ավելի պայթունավտանգ։ Գնացքի զանգվածը հասցվել է 2900-ից մինչև 5000 տոննա, սակայն վագոնների քանակը այդպես 47-ից կրճատվել է հասնելով 39-ի։ Գնացքի լոկոմոտիվը SD40-2 № 8888 փոխարեն դարձել է AC4400CW № 777 և 767, որի պատճառով հզորությունը 3000-ից մեծացավ հասնելով 2×4400 ձիաուժի։ Հետապնդող լոկոմոտիվ մնացել է անփոփոխ (SD40-2), բայց այդ լոկոմոտիվի բրիգադին վստահել են և անկառավարելի գնացքը կանգնեցնելու «պատիվը»։ Մի փոքր պարզեցրել էին մեքենավարից գնացքի փախուստի փաստը․ իրականում մեքենավարը այնքան արագ է միացրել արգելակման և ձգողության համակարգերը, որ լոկոմոտիվի ուժային համակարգը չի հասցրել ձգողությունից անցնել արգելակման ռեժիմի; ֆիլմում ամեն ինչում մեղավոր պարզվեց արգելակման համակարգը, որը ինքնաբերաբար փոխվեց արգելակման ռեժիմից անցնելով ձգողության ռեժիմի։
Ֆիլմում գտել են գնացք-փախստականին կանգնեցնելու փորձերի մի շարք տարբերություններ։ Այդպես օրինակ ոստիկանների թվաքանակը, որոնք ամեն կերպ փորձում էին կրակելով դիպչել վառելիքի կողքը գտնվող ինքնաարգելակման կոճակին։ Ֆիլմում ներկայացվել է նաև լոկոմոտիվի առջևից գնացող գնացքի հաշվին կանգնեցման փորձը, որը իրականում չնայած որ պլանավորված էր, բայց չէր իրականացվել։ Կարելի է նաև ֆիլմում առանձնացնել կանխամտածված սխալների շարքը․
- Հենց Ֆրենկը և Ուիլլը գնացին հեռացող գնացի հետևից, մի քանի րոպե անց լուրերով հայտարերցին մանրամասն տեղեկություններ նրանց մասին։ Յուրաքանչյուր երկաթե ճանապարհում, նույնիսկ անգործունակ, համարվում է վտանգավոր օբյեկտ, դրա համար լրագրողները չեն կարողացել տեղեկություններ հավաքել ճանապարհի մեքենավարի մասին։
- Մեքենավարները, ճանապարհի ղեկավարը և կայարանի քարտուղարուհին (կերպարում հանդես է եկել Ռոզարիո Դոուսոն), թեպետ նրա համար պատասխանատու է գնացքի դիսպետչերը (ֆիլմում կարելի է տեսնել կիսակայարանի տեսարաններ, որտեղ նա բարձրաձայնում է թույլատրելի արագությունը), ով պաշտոնով ավելի բարձր է քան կայարանի քարտուղարուհին, միասին ակտիվորեն քննարկում են տեղի ունեցածի լրջությունը։ Բավական է միայն համեմատել նույնատիպ «Գնացք-փախստական» ֆիլմի հետ, որտեղ կայարանի քարտուղարուհին գրեթե միանգամից փախստականի մասին տեղեկություններ է հաղորդում դիսպետչերին։
- Ռեոստատային արգելակները իրականացվում են ձգողական էլեկրաշարժիչի (ՁԷՇ) հաշվին, այլ ոչ թե կալանդավոր արգելակման շնորհիվ, այդպիսով անիվների տակ չի կարող կայծ լինել, բայց պետք է լսվի ՁԷՇ-ի հատկանշական ձայնը (հայտնի է, ինչպես «Երգեցողություն»), աշխատող շարժիչների ռեժիմում, ինչպես նաև արգելակման ռեզիստորները սառեցնող օդափոխիչները։
Սցենարային սխալներից կարելի է առանձնացնել ոչ ճիշտ ներկայացված Բարնսի լոկոմոտիվի հզորությունը №1206 — 5,000 hp (3,700 kW)[6], այնպես ինչպես իրական SD40-2 լոկոմոտիվի հզորությունը կիսով չափ ավելի քիչ է 3,000 hp (2,200 kW)։
Դերասանների ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնացքները ֆիլմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ ֆիլմում «խաղացել» է 10 լոկոմոտիվ և ավելի քան 60 վագոն, ինչպես նաև մի քանի վագոնների դասավորություններ և լոկոմոտիվի հետևի մասերից (բախումների և շրջադարձների տեսարանների համար)։
№ 777 և № 767 լոկոմոտիվների դերերում, որը հանգեցրեց անկառավարելի գնացքի, ֆիլմի սկզբում (ներառելով բախումների տեսարանները) նկարահանվել է GE AC4400CW լոկոմոտիվը (չխառնել նմանատիպ և ավելի հասարակ GE Dash 9-44CW գնացքի հետ), № 9782 և № 9175 չեն ներառվել, որոնց հետագայում փոխարինեցին № 9777 և № 9758։ Նրանք բոլորը վարձակալվել են Canadian Pacific Railway կողմից, իսկ նրանց տարբերակել հնարավոր է գնացքի վրայի համարներով․ 777-1, 767-1, 777-2 և 767-2։ Լոկոմոտիվ № 1206, որով գնում էին Բարնեսը և Կոլսոնը վարձակալվել է Wheeling and Lake Erie Railway (W&LE) կողմից, EMD SD40-2, № 6354 և № 6353 լոկոմոտիվները, ինչպես նաև լրացուցիչ ևս մեկը (բնօրինակ համարը չի նշված) նախատեսված են եղել խոշոր տեսարանների համար։ Ֆիլմում այդ երեք լոկոմոտիվները տարբերակել հնարավոր է գնացքի վրայի փոքր համարներով 1206-2, 1206-3 և 1206-1։
№ 7375—7346 լոկոմոտիվների միացաշարքը, որի օգնությամբ փորձում էին կանգնեցնել գնացք-փախստականին, համարվում է EMD SD40-2 (W&LE հետ միասին) № 9352 և № 9351 լոկոմոտիվները։ Այդ երկու լոկոմոտիվների հետ միասին «խաղացել» են նաև № 5624 և № 5680 լոկոմոտիվները։ № 2002 լոկոմոտիվի «դերում», որը տանում էր երեխաներով էքսկուրսիային գնացք, մասնակցում է GP11 (EMD GP9 վերափոխված տարբերակը)։ Ուղևորային վագոններն այդ գնացքի համար տրամադրվել են Օրրվիլսյան երկաթուղու հասարակության ժառանգությանը (անգլ.՝ Orrville Railroad Heritage Society)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ 4,0 4,1 4,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Amy Worden.Pennsylvania man lived the drama that inspired 'Unstoppable' Արխիվացված 2010-12-11 Wayback Machine // Philadelphia Inquirer, 11/12/2010
- ↑ ֆիլմի 98-րդ րոպեում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Unstoppablе»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ֆիլմի ռուսալեզու կայքը Արխիվացված 2017-06-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկառավարելին» հոդվածին։ |
|
- Նյու Յորք նահանգում նկարահանված ֆիլմեր
- Արևմտյան Վիրջինիայում նկարահանված ֆիլմեր
- Օհայոյում նկարահանված ֆիլմեր
- Փենսիլվանիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 ֆիլմեր
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Փենսիլվանիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2010 թվականին
- Dune Entertainment ֆիլմեր
- Թոնի Սքոթի ֆիլմեր