Անիտա Սքորգան
Անիտա Սքորգան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1958[1] (66 տարեկան) Գյոթեբորգ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | Հիթ և բալլադ |
Մասնագիտություն | երաժիշտ, երգչուհի, հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Անդամակցություն | Queen Bees? |
Ամուսին | Jahn Teigen? |
Պարգևներ | |
![]() |
Անիտա Սքորգան (նորվ.՝ Anita Skorgan, նոյեմբերի 13, 1958[1], Գյոթեբորգ), նորվեգացի երգիչ-երգահան։ «Եվրատեսիլ» երգի մրցույթում հինգ անգամ ներկայացրել է Նորվեգիան` երկու անգամ որպես մենակատար, մեկ անգամ Յան Թայգենի հետ, 1983 թվականին որպես Յան Թայգենին աջակցող երգիչ, 1981 թվականին՝ որպես Ֆին Կալվիկին աջակցող երգչուհի[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիտա Սքորգանը 5 անգամ Նորվեգիան ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ երկու անգամ որպես մենակատար, մեկ անգամ `Յան Թայգենի հետ, 1983 թվականին՝ որպես Թայգենին աջակցող երգչուհի, 1981 թվականին՝ Ֆին Կալվիկին աջակցող երգչուհի։ 1977 թվականին Լոնդոնում կատարել է «Կազանովա» երգը և զբաղեցել 14-րդ տեղը։ Երկու տարի անց կրկին «Եվրատեսիլ»-ում «Օլիվեր» երգով հանդես է եկել Երուսաղեմում և զբաղեցրել 11-րդ տեղը։ Անգլիայում կրկին Եվրատեսիլի բեմում հանդես է եկել այն ժամանակ իր ամուսնու Յան Թայգենի հետ «Adieu» երգով, որը Հարգոյթում ընրտվել է 12-րդ տեղում։
1976-1985 թվականներին յոթ անգամ հանդես է եկել «Մելոդի Գրան Պրի» հեռուստատեսային շոուում։ 2001 թվականի նոյեմբերի 17-ին իր հին դասընկերոջ հետ հանդես է եկել «Den store klassefesten (Մեծ դասարանի վերամիավորում) նորվեգական հեռուստաշոուում։
1988 թվականին Անիտան կրկին Նորվեգիան ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում որպես համահեղինակ և երգչուհի, որտեղ եղել է Կարոլին Կրուգերին աջակցող երգչուհի, երգել է «For vår jord» (Հանուն մեր Երկրի) երգը, զբաղեցրել 5-րդ տեղը։ Սքորգանը նաև «Դու իմն էիր» երգի հեղինակներից է։ Երգը 1999 թվականին Նորվեգիայի Մելոդի Գրան պրիում զբաղեցրել է հինգերորդ տեղը։ 1999 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթին երգի ընտրությունը կատարվել է հենց այդ շոուի ժամանակ։
1983 թվականին նկարահանվել է «Prima Veras saga om Olav den hellige» և 1997 թվականին՝ «Stjerner i sikte» ֆիլմերում։
1995 թվականին երգել է «Պոկահոնտաս» դիսնեյան մուլֆիլմում, 1997 թվականին՝ Անաստասիա մուլտֆիլմում, 1998 թվականին՝ «Կախարդական թուր։ Կամելոտի փնտրտուքներում» մուլտֆիլմում որպես Քեյլի։
2004 թվականին հիմնադրել է Queen Bees խումբը։
2010 թվականի նոյեմբերին նա հարցազրույց է տվել Ջերեմի Վինեի շոուին և երգել BBC Radio 2-ում։ 2011 թվականի հուլիսին կրկին հարցազրույց է տվել Ջերեմի Վինեի շոուին Նորվեգիայի 2011 թվականի հարձակումներից հետո։
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975: Til en venn
- 1976: Du er nær meg (#16)
- 1976: Tänk på mej
- 1977: Young Girl (#12)
- 1978: Anita Skorgan
- 1979: Ingen vei tilbake
- 1979: Krama dej
- 1980: De fineste
- 1981: Pastell (#21)
- 1983: Cheek to Cheek (Յան Թայգենի հետ) (#1)
- 1985: Karma (#10)
- 1986: White Magic (#6)
- 1990: Basic
- 1994: Julenatt (#13)
- 2001: Gull
- 2008: Julenatt
- 2009: Hele veien - 47 utvalgte sanger (#4)
- 2011: På gyllen grunn (#25)
- 2013: La høsten være som den er (#5)
EPs
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973: Fire klassiske pianostykker
- 1973: Aufschwung op. 12 nr. 2
MC-Cassettes
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981: Anita Skorgans beste
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977: "Casanova"(#4)
- 1979: "Oliver" (#6)
- 1982: "Adieu" (Յան Թայգենի հետ) (#3)
- 1983: "Friendly" (Յան Թայգենի հետ) (#2)
- 2009: "I denne julenatt" (#19)
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել նորվեգացի երգիչ-երգահան Յան Թայգենի հետ։ Նրանք դուստր ունեն[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #134523814 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://rockheim.no/hall-of-fameartister-2019
- ↑ Artist Anita Skorgan har startet et nytt kapittel i livet. Men da hun prøvde seg på nettdating gikk det ikke så bra.
- ↑ Håkonsund, Geir (2008 թ․ նոյեմբերի 14). «Teigen hyller Anita i ny bok» (Norwegian). TV2. Վերցված է 2010 թ․ ապրիլի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Սքորգան» հոդվածին։ |
|