Անդրե Ժիլ
Անդրե Ժիլ ֆրանսերեն՝ André Gill | |
|---|---|
| Ի ծնե | ֆրանսերեն՝ Louis-Alexandre Gosset de Guines |
| Կեղծանուն | André Gill |
| Ծնվել է | հոկտեմբերի 17, 1840[1][2][3][…] |
| Ծննդավայր | Փարիզ[4][5] |
| Վախճանվել է | մայիսի 1, 1885[1][2][6][…] (44 տարեկան) |
| Մահվան վայր | Շարանտոն լը Պոն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | Շանսոնիե, ծաղրանկարիչ, նկարիչ, բանաստեղծ, հեղինակ-կատարող, գծանկարիչ, կոմունար, գծանկարիչ և արվեստագետ |
| Ուշագրավ աշխատանքներ | Caricature of Alexandre Dumas fils? |
| Աշակերտներ | Achille Lemot? |
| Անդամակցություն | Zutiste? |
Անդրե Ժիլ (ֆրանսերեն՝ André Gill), իսկական անունը՝ Լուի-Ալեքսանդր Գոսսե դե Գին (ֆրանսերեն՝ Louis-Alexandre Gosset de Guines, հոկտեմբերի 17, 1840[1][2][3][…], Փարիզ[4][5] - մայիսի 1, 1885[1][2][6][…], Շարանտոն լը Պոն), ֆրանսիացի նկարիչ, ծաղրանկարիչ, շանսոնյե։
Կյանքն ու գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոր մահից և հոր անհետանալուց հետո Անդրե Ժիլը մեծանում է իր հորական պապիկի հետ։ Բանակում ծառայելուց հետո Լուի-Ալեքսանդրն ընդունվում է Փարիզի գեղանկարչության և քանդակագործության Թագավորական ակադեմիա։
Նկարչի գործունեությունը սկսվում է որպես ծաղրանկարիչ՝ Անդրե Ժիլլ կեղծանունով, «Le Journal Amusant» ամսագրում։ Նա դառնում է XIX դարի երկրորդ կեսի Ֆրանսիայի ամենահայտնի ծաղրանկարիչներից մեկը այն բանից հետո, երբ 1865-1867 թվականներին «La Lune» թերթում հրատարակում է իր ժամանակի ականավոր մարդկանց՝ Սառա Բեռնարին, Էմիլ Զոլային, Ժյուլ Վեռնին, Օտտո ֆոն Բիսմարկին, Ռիխարդ Վագներին պատկերող շարժեր։ Նապոլեոն III-ի ծաղրանկարը հրատարակելուց հետո «La Lune»ը փակվում է։ Դրանից հետո Անդրե Ժիլը 1868-1876 թվականներին աշխատում է «L'Éclipse» ամսագրի համար։ Ծաղրելով երկրի դատական համակարգը՝ նկարիչը 1868 թվականի օգոստոսի 9-ին սենյակում տեղադրեց պետական դատավորի նկարը՝ դդմի տեսքով, որի արդյունքում դատապարտվել է մի քանի ամիս ազատագրման։

Փարիզի կոմունայի ժամանակ Անդրե Ժիլը ակտիվորեն մասնակցում է դրան և նշանակվում է Լյուքսեմբուրգի թանգարանի կուրատոր. նա նկարագրում է սոցիալական «La Rue» թերթը, որը հրատարակվել է իր ընկերոջ՝ Ժյուլ Վալեսի կողմից։ Ապստամբության ճնշումից հետո նկարչին ավելի շատ են ենթարկում քննադատության։ Դրա դեմ պայքարելու համար Ժիլը միանում է «Նկարիչների Ֆեդերացիա» (Fédération des artistes) խմբին, որտեղ կային նկարչության այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Օնորե Դոմիեն, Ժան Բատիստ Կամիլ Կորոն և Կլոդ Մոնեն։ 1873 թվականին առաջադեմ արվեստագետների դեմ կատարվող քննադատության հետ կապված Անդրե Ժիլը ստեղծում է «Ծաղրանկարի մահը» (L’Enterrement de la caricature) նկարը։
Ընդհանուր առմամբ, նկարիչը քաղաքականապես կողմնորոշված է։ 1870-ական թվականների կեսերին Անդրե Ժիլը ավելի ու ավելի շատ սկսեց գովաբանել Փարիզի բոհեմյան կյանքը։ Այս շրջադարձը հանգեցնում է իր հին ընկերոջ՝ Ժյուլ Վեռնի հետ կապերի խզման։ 1876-1879 թվականներին Ժիլը դառնում է «La Lune rousse» ամսագրի գլխավոր խմբագիր։ Որպես շանսոնիե՝ նա ելույթ է ունենում Մոնմարտրի Մարդասպանների կաբարեում (Cabaret des Assassins): Այս հաստատության համար 1875 թվականին նկարել է մի նկար՝ «Խորամանկ նապաստակը», որտեղ պատկերել էր թեթևակի հարբած մի նապաստակ։ Կաբարեն ընդունել է այս անունը բառային խաղի օգնությամբ։ Շուտով նկարիչը հոգեկան խանգարում է ստանում։ Նա մահանում է Փարիզի արվարձան Շարանտոն-լե-Պոնի Շարանտոն հոգեբուժական հիվանդանոցում և թաղվում Պեր Լաշեզ գերեզմանոցում։
Հիշողությոան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրե Ժիլի պատվին է կոչվել Մոնմարտրի գոտին, որտեղ տեղադրվել է նրա փոքրիկ հուշարձան-կիսանդրին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնանկար
- Հեկտոր Բեռլիոզի դիմանկարը
- Խորամանկ նապաստակը
- Դատավոր-դդումը
- Օտտո ֆոն Բիսմարկ
- Լեոն Միշել Գամբետտա
- Ռյուլ Վեռն
- Չարլզ Դիքենս
- Վիկտոր Հյուգո
- Նապոլեոն III
- Ալեքսանդր Դյումա (հայր)
- Ալեքսանդր Դյումա (որդի)
- Էմիլ Զոլա
- Ժյուլ Ֆավր
- Պոլ Շառլ դը Կոկ
- Ռիխարդ Վագներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 André Gill (նիդերլ.)
- 1 2 André Gill — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 http://classroom4.eu/themes/fossil/
- 1 2 http://www.amphilsoc.org/sites/default/files/proceedings/410.pdf
- 1 2 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Ժիլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 17 ծնունդներ
- 1840 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 1 մահեր
- 1885 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի գրաֆիկներ
- Ֆրանսիացի ծաղրանկարիչներ
- Ֆրանսիացի հեղափոխականներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի սոցիալիստներ