Անդրեյ Բաղդասարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Բաղդասարով
Ծնվել էփետրվարի 15, 1897(1897-02-15)[1][2][3]
Խարկով, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 26, 1961(1961-08-26)[1][3] (64 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1][2][3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունթերապևտ, արյունաբան և բժիշկ
Հաստատություն(ներ)National Research Center for Hematology?, Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան[2] և ԽՍՀՄ առողջապահության նախարարություն
Գործունեության ոլորտարյունաբանություն, transfusiology? և transfusion medicine?
ԱնդամակցությունԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[2]
Ալմա մատերՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան (1923)[2][3]
Կոչումակադեմիկոս[2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2][3]
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան, փետրվարի 15, 1897(1897-02-15)[1][2][3], Խարկով, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 26, 1961(1961-08-26)[1][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2][3]), հայ թերապևտ, արյունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1963), ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1957

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը (Ազգային հետազոտական բժշկական համալսարան)։ Եղել է Մաքսիմ Կոնչալովսկու աշակերտը։ 1932-1961 թվականներին եղել է Մոսկվայի արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի տնօրեն, 1946 թվականից՝ Մոսկվայի երկրորդ բժշկական ինստիտուտի հոսպիտալային թերապիայի ամբիոնի վարիչ։ Եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, ԽՍՀՄ-ում արյան ծառայության կազմակերպիչն ու ղեկավարը[4], Մոսկվայի թերապևտների ընկերության արյունաբանության բաժանմունքի նախագահ[5][6]։

Ավելի քան 80 գիտական աշխատանքների հեղինակ է։ Աշխատանքները վերաբերում են ներքին բժշկության, արյան պահածոյացման, արյունաբանության, արյան փոխներարկում|արյան փոխներարկման ազդեցության մեխանիզմի, խոցային հիվանդության հեմոթերապիայի, սպիտակուցային անբավարարության ժամանակ շիճուկի օգտագործման, ճառագայթային հիվանդության բուժման և այլ հարցերին[4]։

Մրցանակներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • «Կարմիր աստղի» երկու շքանշան
  • Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր (1946, 1952)
  • ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1963)
  • ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1957)
  • ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1945)
  • Բժշկական գիտությունների դոկտոր
  • Պրոֆեսոր (1939)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Переливание крови. М.; Л., 1939
  • Гемотерапия в клинике внутренних болезней, М., 1952 (совм. с М. С. Дульциным)
  • Состояние кроветворной системы у больных, подвергающихся резекции желудка, «Проблемы гематологии и переливания крови», 1956, т. 1, № 5 (совм. с др.)
  • Кроветворение при раковой болезни, «Терапевтический архив», 1956, № 3 (совм. с др.)
  • Применение лейкоцитарной массы при лечении хронической лучевой болезни, «Клиническая медицина», 1955, № 6 (совм. с др.)
  • Проперидиновая система организма (1961)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Айриян А. П. Армянские учёные-медики (ռուս.) — 1998. — С. 32.
  4. 4,0 4,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 32. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. Багдасаров Андрей Аркадьевич

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. — 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5
  • Бахрамов С. М. «Малые тайны крови». «Шарк», 2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 254