Արսեն Հայրիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Արսեն Հայրիյան
Arsen Hayriyan.png
Ծնվել էհունիսի 1, 1929(1929-06-01)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ
Մահացել էհուլիսի 31, 2004(2004-07-31) (75 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ[1]
ԿրթությունԱդրբեջանի բժշկական համալսարան
Մասնագիտությունսոցիալ-հիգիենիստ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ և ԽՍՀՄ պետական մրցանակ
ՎիքիքաղվածքԱրսեն Հայրիյան

Արսեն Պետրոսի Հայրիյան (հունիսի 1, 1929(1929-06-01), Բաքու, ԱԽՍՀ - հուլիսի 31, 2004(2004-07-31), Երևան, Հայաստան), հայ խորհրդային բժիշկ, սոցիոլոգ-հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր (1968 թ.), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1988 թ.), ԽՍՀՄ ԲԳԱ Ն․ Ա․ Սեմաշկոյի անվան մրցանակի դափնեկիր (1970 թ.), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1985 թ.), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ 1953 թվականին ավարտել է Ն. Նարիմանովի անվան ադրբեջանական բժշկական ինստիտուտի բուժ-կանխարգելիչ ֆակուլտետը։ 1954 թվականից աշխատել է որպես ՀԽՍՀ Արարատի շրջանի Արմաշի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Հայրիյանի նախաձեռնությամբ Նրա նախաձեռնությամբ 1959 թվականին Արմաշում կազմակերպվել է ԽՍՀՄ-ում միակ «Սանիտարական կուլտուրայի թանգարան»-ը[3], որտեղ էլ 1987 թվականին ստեղծվել է Հայաստանում առաջին Առողջության գյուղական կենտրոնը։

1985 թվականից միաժամանակ ղեկավարել է նաև ԵրՊԲԻ Արմաշի սոցիալ-հիգիենիկ խնդիրների լաբորատորիան։

Հայրիյանը պարգևատրվել է ԽՍՀՄ ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի ոսկե մեդալով՝ «Атлас сельского здравохранения Армении» (1968 թ.) գրքի համար, «Պատվո նշան» շքանշանով[2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրիյանն ավելի քան 250 գիտական աշխատությունների հեղինակ է[2]։ Գիտական աշխատանքները նվիրված են առողջապահության կազմակերպման տեսությանը, բժշկական աշխարհագրությանը, հիգիենային, ժամանակակից գյուղի սոցիալական խնդիրներին և գյուղական առողջապահության բժշկաէկոլոգիական հարցերին[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ն․ Ա․ Սեմաշկոյի անվան մրցանակ, 1970 թ.
  • ԽՍՀՄ պետական մրցանակ, 1985 թ.

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Социологическое исследование семьи (1974)
  • О социально-экологической очаговости болезней человека (1985)
  • Медико-экологический атлас Армении (1998)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Армянские учёные-медики — 1998.
  2. 2,0 2,1 2,2 А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 39։ ISBN 99930-1-001-7 
  3. 3,0 3,1 Վիկտոր Համբարձումյան (1980)։ Հայկական Սովետական Հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն։ էջ 213 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Արսեն Հայրիյան հոդվածին