Անդրանիկ Չալաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրանիկ Չալաբյան
Ծնվել էմարտի 11, 1922(1922-03-11)
ԾննդավայրՔեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա
Մահացել էապրիլի 12, 2011(2011-04-12) (89 տարեկանում)
Մահվան վայրՍաութֆիլդ, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ
Ազգությունհայ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան և քարտեզագիր

Անդրանիկ Չալաբյան (մարտի 11, 1922(1922-03-11), Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա - ապրիլի 12, 2011(2011-04-12), Սաութֆիլդ, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ), բժշկական հետազոտող, քարտեզագիր և պատմաբան, «Հայոց պատմության» մի քանի հատորների հեղինակ: Հայտնի է նաև, որպես «Զորավար Անդրանիկ Օզանյանի կենսագրության մասին» գրքի հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Չալաբյանը ծնվել է 1922 թ-ին Քեսաբում: Հայ Ավետարանական դպրոցն ավարտելուց հետո նա ուսանել է Հալեպի քոլեջում: Այնուհետև 1949 թ-ի ամռանը տեղափոխվել է Բեյրութ և աշխատանքի է անցել Բեյրութի ամերիկյան համալսարանի Ֆիզիոլոգիայի բաժանմունքում (AUB): 1977թ-ին Չալաբյանի ընտանիքը ներգաղթել է Դեթրոյթ, ԱՄՆ, որտեղ Չալաբյանն աշխատել է Ալեք Մանուկյան վարժարանում, որպես հանրային կապերի տնօրեն: 1984թ.-ին նա հրատարակում է իր առաջին պատմական՝ «Զորավար Անդրանիկը և Հայ Հեղափոխական շարժումը» գիրքը: 1989 թ.-ին Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետում նրան շնորհվել է պատմության դոկտորի աստիճան: Հետագայում նրա գիրքը թարգմանվում է անգլերեն, թուրքերեն, հունարեն և իսպաներեն լեզուներով: Գիրքը դարձավ լավագույն վաճառվողը (75,000 օրինակ վաճառվել է միայն Հայաստանում): Ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը գիրքը համարում է արժեքավոր պատմական աշխատանքի երկարատև հետևողական հետազոտության արդյունք: Չալաբյանը հայտնի է նաև, որպես հեղափոխական գործիչների մասին գրքերի հեղինակ:

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Չալաբյանը ստացել է բազմաթիվ մրցանակներ և պարգևներ: Սաութֆիլդի քաղաքապետը 2005 թ-ին մի օր նշանակեց Անդրանիկ Չալաբյանի օր, որպես բարի կամքի դեսպան, ով իր քաղաքը ճանաչված դարձրեց ամբողջ աշխարհի ընթերցողների միջոցով: Նա հրավիրվում է որպես թղթակից անդամ «Ռազմական Պատմության Ամսագիր»-ում, պարբերաբար հոդվածներ է տպագրում «Սփյուռք» տեղեկագրում, «Նաիրի», «Ջանասեր», «Armenian Mirror-Spectator» և «Andranikological Review» թերթերում[1]։ Ֆիզիոլոգիական վարչության ձեղնահարկում Ստենլի Կերրի անձնական գրառումները հայտնաբերելուց հետո Անդրանիկ Չալաբյանը համագործակցում է նրա հետ, մինչև իր հոդվածների գրելն ու հրատարակելը: Ստենլի Կերրը անցնելով թոշակի, տեղափոխվում է Նյու Ջերսի, 1965թ.-ին, թողնելով Բեյրութի Ամերիկյան համալսարանի կենսաքիմիայի բաժնի վաստակավոր նախագահի կարիերան: Սակայն նա թողնում է իր գրառումները, որոնք կորել էին տարիների ընթացքում: Նա պահպանել է գրառումները և մինչ այդ չհրատարակված նկարները, որոնք նա տեղափոխել է իր հետ, մինչ ծառայում էր Մերձավոր Արևելքի նպաստամատույցում: 1919 թ.-ին Ստենլը տեղափոխվում է Մարաշ, Կենտրոնական Անատոլիա, որտեղ գլխավորում է Ամերիկյան Օգնության գործողությունները: Ստենլի Կերրի հետ համատեղ աշխատանքի արդյունքը եղավ «Մարաշի Առյուծները» հրատարակումը 1973 թվականին: Մինչ համագործակցում է Ստենլի Կերրի հետ, Բեյրութի Ամերիկյան Համալսարանի վերահսկիչ Հենրի Վիլֆրիդ Գլոկլերը, ով Պրինցետոնում հարևան էր Ստենլի Կերրի հետ, վստահում է նրան գրելու իր անձնական հուշերը: Չալաբյանը խմբագրում և հրատարակում է հուշերը «Սևան Մամուլ»-ում 1969 թվականին Բեյրութում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Armenian history volumes author Antranig Chalabian dies at 89. Panarmenian.Net, 2011". Panarmenian.net. 2011-04-22.
  • "Անդրանիկ Չելեպյան. Զորավար Անդրանիկ և հայ հեղափոխական շարժումը , Երևան, 1990 թ., 720 էջ։ - Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal"