Անդալուզյան շուն
Անդալուզյան շուն ֆր.՝ Un chien andalou | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | essay film? և համր կինո |
Թվական | հունիսի 6, 1929 և 1929 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Լուիս Բունյուել |
Պրոդյուսեր | Պիեռ Բրաունբերգեր, Լուիս Բունյուել և Սալվադոր Դալի |
Սցենարի հեղինակ | Սալվադոր Դալի և Լուիս Բունյուել |
Դերակատարներ | Պիեռ Բատչեֆ, Սիմոնա Մարեյլ, Լուիս Բունյուել, Սալվադոր Դալի և Jaume Miravitlles? |
Երաժշտություն | Ռիխարդ Վագներ |
Մոնտաժ | Լուիս Բունյուել |
Տևողություն | 16 րոպե |
Անդալուզյան շուն (ֆր.՝ Un chien andalou), իսպանացի ռեժիսոր Լուիս Բունյուելի և իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի 16-րոպեանոց համր ֆիլմ: Ի սկզբանե թողարկվել է 1929 թվականին Փարիզում սահմանափակ թվով ցուցադրության համար, սակայն ճանաչում ձեռք բերելով` ութ ամիս մնացել է կինովարձույթում: 1920-ական թվականների ավանգարդի սյուրռեալիստական առավել հայտնի ֆիլմերից է[1]: Բունյուելի հաջորդ` «Ոսկե դար» (Âge d’or, 1930) ֆիլմը համարվում է «Անդալուզյան շան» ոճական շարունակությունը:
Ֆիլմում բացակայում է սյուժեն` այս բառի սովորական ընկալմամբ: Ֆիլմի ժամանակագրությունը կտրատված է. այսպես` առաջին տեսարանից (ֆր.՝ Il etait une fois, բառացի` «Շատ հնում») երկրորդ տեսարան («Ութ տարի անց») անցումը կատարվում է առանց իրադրության ու կերպարների փոփոխության[2]: Ըստ էության, Բունյուելի կինոմատոգրաֆիական պատումը ենթարկվում է երազատեսության տրամաբանությանը, որում փոփոխվում են տեսողական կերպարները` չենթարկվելով ռացիոնալ տրամաբանության և ժամանակագրական հաջորդականության: Այդ պատճառով կինոքննադատները, հաճախ մեկնաբանելով ֆիլմը, կիրառում են այդ տարիներին մեծ տարածում ունեցող երազների մեկնաբանության` Ֆրոյդի տեսությունը[3]:
Փատորեն մերժելով ֆիլմի տարբեր ինտերպրիտացիաները` Բունյուելը իր հուշերում նշել է, որ միակ կանոնը, որին հետևել են ինքն ու Դալին ֆիլմի սցենարը գրելիս, եղել է արգելքը «ամեն գաղափարի կամ կերպարի վրա, որը կարող է ռացիոնալ բացատրություն ունենալ»[4]: Բացի այդ` նա պնդել է, որ «ֆիլմում չկա ոչինչ, որը ինչ-որ բան կխորհրդանշի: Խորհրդանիշերի հետազոտության միակ մեթոդը, հնարավոր է, համարվում է հոգեվերլուծությունը»[5]:
Ֆաբուլա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը սկսվում է «Շատ հնում» (ֆր.՝ Il etait une fois) տեսարանով[2]: Միջին տարիքի մի մարդ (Լուիս Բունյուել) սրում է ածելին, դուրս է գալիս պատշգամբ, նայում լիալուսնին, իսկ հետո ածելիով բազկաթոռին նստած աղջկա աչքին կտվածք է անում: Այդ նույն ժամանակ մի նուրբ ամպ հատում է լուսնի սկավառակը:
![]() |
Իմ ընկերուհին սիրում է նշտարի նուրբ կտրվածքների քնքշանքը դուրս ընկած ակնագնդիկին: - Սալվադոր Դալի
|
![]() |
![]() |
Բունյուելն ինձ անձամբ պատմել է, որ այս դրվագը մտածել է Դալին, որին ինքը հավելել է լուսնի սկավառակի հատումը նեղ, երկար ամպով: | ![]() |
Այնուհետև մենք տեսնում ենք անցք ունեցող ձեռք, որից դուրս են գալիս մրջյուններ, ձեռքից պոկված մատ, տղամարդու, ով իր հետևից քարշ է տալիս երկու դաշնամուր` մահացած կիսատ ավանակներով և դաշնամուրին կապված երկու տղամարդկանցով, կնոջ, ով կամրջով քաշում է կտրված ձեռքը և այդպես շարունակ: Այս բոլոր կերպարները ֆիլմի վերջում այդպես էլ չեն ձևավորում մեկ ընդհանուր սյուժե` շարունակելով մնալ հանելուկային ու անորոշ:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լուիս Բունյուել - ներածական հատվածի տղամարդ
- Սալվադոր Դալի - սեմինարավար
- Սիմոնա Մարյոյ - աղջիկ
- Պիեռ Բատչեֆ - տղամարդ
- Հայմե Միրավիլես - սեմինարավար (տիտրերում նշված չէ)
- Ռոբերտ Հոմետ - երիտասարդ տղամարդ ծովափին (տիտրերում նշված չէ)
- Ֆանո Մեսան - հերմաֆրոդիտ (տիտրերում նշված չէ)
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի անվանումն իսպանական ասացվածքի քողարկված հեռավոր արձագանք է. «Անդալուզյան շունը ոռնում է` ինչ-որ մեկը մահացել է»[6]: Ուսանողական միջավայրում «անդալուզյան շուն» արհամարհաբար անվանել են հարավից եկածներին` գործածելով «մայրիկի բալիկ», «փսլնքոտ», «դմբո», «անճարակ» նշանակությամբ[7]:
«Անդալուզյան շուն» ֆիլմի սցենարի հիմքում ընկած են ֆիլմի հեղինակներ Լուիս Բյունուելի ու Սալվադոր Դալիի երկու երազներ: Աղջկա աչքը ածելիով կտրելու տեսարանում օգտագործվել է անկենդան կովի աչք: Ֆիլմը ժամանակի մի քանի գրողների ստեղծագործությունների ակնարկ է պարունակում: Դրանցից են Ֆեդերիկո Գարսիա Լորկայի բանաստեղծությունները և Խուան Ռամոն Խիմենեսի «Պլատերոն և ես» (անգլ.՝ Platero y yo, 1914) վեպը, որը ֆիլմի հեղինակները ընդհանրապես չէին սիրում[8]:
Հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որը կայացել է 1928 թվականին Փարիզում, Լուիս Բունյուելը գրպանը լցրել էր քարերով, որպեսզի բարկացած հանդիսատեսից ազատվելու հնարավորություն ունենա, սակայն հեղինակի մտավախությունները չեն արդարանում: Ավելի ուշ Դալին պնդել է, որ ֆիլմը «մեկ երեկոյի ընթացքում կոտրեց հետպատերազմյան ավանգարդի տասնամյա խելահեղությունը»[9]:
Ռեժիսորի պնդմամբ այս ֆիլմը Չարլի Չապլինը տասնյակ անգամներ նայել է իր առանձնատանը: Առաջին անգամ երբ ֆիլմը սկսվել է, նրա տան աշխատակից չինացին, ով նաև մեխանիկ է եղել, ուշագնաց է եղել: Ավելի ուշ Կառլոս Սաուրան Բունյուելին ասել է, որ երբ Ջերալդին Չապլինը փոքր է եղել, հայրը նրան վախեցնելու համար պատմել է այս ֆիլմից որոշ դրվագներ[10]:
1960 թվականին Լուիս Բյունուելն այս ֆիլմին ավելացրել է սաունդթրեք` Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայից հատված և երկու արգենտինական տանգո:
Պազոլինիի կարծիքով ֆիլմը «բացահայտ կատարված է մաքուր արտահայտչականության ռեգիստրում, բայց դրա պատճառով նրան անհրաժեշտ է ճանաչելի նշան` սյուրռեալիզմ: Եվ պետք է ասել, որ որպես սյուրռեալիստական դրսևորում ֆիլմը սքանչելի է»[11]:
Պիեռ Բատչեֆը և Սիմոնա Մարեյլը տարբեր ժամանակներում իրենց կյանքն ավարտել են ինքնասպանությամբ. Մարեյլը վառել է իրեն 1954 թվականին, իսկ Բատչեֆը մահացել է 1932 թվականին վերոնալի բարձր չափաբաժնից[12][13]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լուիս Բունյուել, Բունյուելը Բունյուելի մասին — М.: Радуга, 1989. — 384 с. — ISBN 5-05-002421-8
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Un Chien Andalou»։ Վերցված է հոկտեմբերի 12, 2010
- ↑ 2,0 2,1 Сказочный зачин, см. en:Once upon a time.
- ↑ Luis Bunuel: Impossibility and Illusion(անգլ.)
- ↑ Buñuel. Luis (1983)։ My Last Sigh։ New York: Knopf։ ISBN 0-394-52854-9(անգլ.)
- ↑ Sitney. P. Adams (1974)։ Visionary Film: The American Avant-Garde։ New York: Oxford University Press(անգլ.)
- ↑ Андалузский пёс
- ↑ Студенческая резиденция — созданный в 1910 году в Мадриде Центр исторических исследований, по сути дела вольный университет, сформировавший несколько поколений испанской интеллигенции.
- ↑ IMDB
- ↑ «Я. Гибсон. Безумная жизнь Сальвадора Дали | В водовороте сюрреализма (1929) | "Андалузский пес" в Париже»։ www.mir-dali.ru։ Վերցված է 2018-02-02
- ↑ Л. Бунюэль Бунюэль о Бунюэле. — М: Радуга, 1989.
- ↑ «Пьер Паоло Пазолини: Поэтическое кино»։ KinoVoid.com։ Վերցված է 2017-06-21
- ↑ Mareuil ended her life in a horrific fashion: she walked into a public square, doused herself with gasoline, and set herself on fire
- ↑ Pierre Batcheff
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անդալուզյան շուն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Անդալուզյան շուն»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Սցենարներ
- «Անդալուզյան շուն» ֆիլմի մասին էջ
- «Անդալուզյան շուն» ֆիլմի ստեղծման մասին
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անդալուզյան շուն կատեգորիայում։ |
|