Jump to content

Այրվածքաբանական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այրվածքաբանական կենտրոն
Այրվածքաբանության ազգային կենտրոն
Աշխարհագրություն
ՏեղադրությունԵրևան,Դավթաշեն 25 ա
Հղումներ

Այրվածքաբանական կենտրոն, այրվածքաբանական բաժանմունք կամ բաժին, այրվածքների բուժման մեջ մասնագիտացած հիվանդանոց հաճախ օգտագործվող ծանր այրվածքներով հիվանդների բուժման և վերականգնման համար[1][2]։

Ընդհանուր ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրվածքի ծանրության աստիճանը, կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ տուժածի տարիքից (հիմնականում այրվածքներ ստանում են նորածինները և փոքր տարիքի երեխաները կամ 65-ից բարձր տարիքովները)։ Այրվածքաբանական բաժանմունքն այրվածքների բուժմամբ մասնագիտացած հիվանդանոց է[1][2]։ Այրվածքաբանական կենտրոնները հաճախ օգտագործվում են ավելի լուրջ հիվանդների բուժման և վերականգնման համար, հատկապես, եթե դեմքը, գլուխը, շնչառական համակարգը, կրծքավանդակը, որովայնը, աճուկը կամ վերջույթները այրված են։ Նրանք, ովքեր այս տարիքային խմբերում չեն (երեխա և 65-ից մեծ), կարող են ավելի շատ տուժել, եթե նրանք հիվանդ են, վնասվածքներ են ստացել կամ ունեն թույլ իմունիտետ, մարմնի ընդհանուր մակերեսի այրվածքներ (ինների կանոն), պատշաճ բուժուման հետաձգում կամ սխալ բուժում, եթե այրվածքները 2-րդ, 3-րդ կամ 4-րդ աստիճանի են (որքան մեծ է և խորը, այնքան վատ է), աղբյուրը (եթե դա եղել է քիմիական նյութի հետևանքով է, կամ այրման կամ հրդեհի հետևանքով, բուժման սխեման պետք է համապատասխան կերպով փոփոխվի), կամ եթե մաշկի փոխպատվաստումը հնարավոր չէ և/կամ կարևոր օրգանները վնասված են[3][4]։

Թիմի անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրվածքաբանական կենտրոնին անհրաժեշտ է թիմային մոտեցում՝ ծանր այրվածքներով հիվանդների վարման համար։ Սովորաբար այրվածքաբանականի թիմը բաղկացած է այրվածքաբանից, պլաստիկ վիրաբույժից, վերականգնողաբանից, կրծքավանդակի բժիշկից, ընդհանուր վիրաբույժից, անեսթեզիոլոգից, թոքաբան, մանկաբույժից, բուժքույրերից և տեխնիկներից, մանրէաբանից, հոգեբույժից, սննդաբանից, ֆիզիոթերապևտից և սոցիալական աշխատողից[5][6]։ Այրված վերքի վաղ հեռացումը կամ վերքի փակումը՝ մեծ այրվածքների դեպքում կարող են մեծացնել վերականգնման հնարավորությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «The Johns Hopkins Burn Center». Johns Hopkins University. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
  2. 2,0 2,1 «Burn Center». University of Wisconsin Hospitals and Clinics Authority. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
  3. «Burn injury».
  4. «Best Burn Centre in Allahabad | Best Burn Surgeon in Allahabad | Best Burn Specialist in Allahabad | Burn Surgery Centre in Allahabad | Burn Surgery in Allahabad , U.P». jeevanjyotihospital.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  5. «Guidelines for Trauma Centers Caring for Burn Patients» (PDF). ameriburn.org. Section: Other Personnel.
  6. «Ross Tilley Burn Centre - About Us - Sunnybrook Hospital». sunnybrook.ca (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրվածքաբանական կենտրոն» հոդվածին։