Դիետոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիետոլոգիա, գիտության ոլորտ, որն ուսումնասիրում է սնուցման հետ կապված հարցերը, այդ թվում հիվանդ մարդու սննդակարգի առանձնահատկություններրը։ Դիետոլոգիան ուղղված է սննդի ռացիոնալացմանն ու անհատականացմանը, բայց առաջին հերթին սննդի անվտանգության ապահովմանը։ Շնորհիվ այն բանի, որ սնուցման անհատականացումն իրականացվում է խիստ կազմակերպված սնուցման համակարգերի՝ «դիետաների» օգնությամբ, դիետոլոգիան ստացել է իր անվանումը։

Ընդհանուր ընկալումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդների համար կերակուր պատրաստելը խնամքի հատուկ ձև է, խնդիր, որը պահանջում է հնարամտություն և, միաժամանակ, հավասարակշռված մոտեցում գործի հանդեպ։ Ժամանակակից դիետոլոգիայի տեսանկյունից դիետիկ արտադրանքները բաժանվում են 2 խմբի՝

  • քիմիական և մեխանիկական եղանակներով խնայում է հիվանդ օրգանը.
  • կարգավորում է նյութափոխանակության խանգարումները

Գրեթե բոլոր պարենային ապրանքները պարունակում են որոշակի գրգռիչներ՝ բուսական մանրաթել, բջջային պատերի չմարսվող տարրեր, կոշտ ջերմային մշակման պայմաններում առաջացած նյութեր և այլն։

Սնուցման ոլորտի մասնագետը կոչվում է սննդաբան։ Դիետոլոգիայի նպատակներն են՝ կարգավորել նյութափոխանակությունը, բարելավել օրգանիզմը, հիվանդություններից հետո հիվանդների արագ ապաքինումը, ինչպես նաև քաշի կարգավորումը։

Սննդաբանները, հիմնվելով հիվանդների անձնական տվյալների վրա, հաշվի առնելով նրանց ապրելակերպը, առողջական վիճակը, սովորությունները, ժառանգական գործոնները, կազմում են անհատական սննդային ծրագրեր։ Դիետիկ սնունդը շատ դեպքերում դեղամիջոցների և բուժական պրոցեդուրաների այլընտրանք է։

Դիետոլոգիան, որպես գիտություն, հատկապես արդիական է դարձել, քանի որ նստակյաց կենսակերպը, շրջակա միջավայրի գործոնները, անառողջ սննդակարգը, սննդակարգում բնական մթերքների կրճատումը առավել բացասաբար են ազդում երկրի գենոֆոնդի վրա։ Գնալով ավելանում է տարբեր տարիքի գեր մարդկանց թիվը՝ կապված մի շարք քրոնիկական հիվանդությունների հետ։ Դա դառնում է համազգային խնդիր։ Մարդկության պատմության ընթացքում քաշի կարգավորման բազմաթիվ եղանակներ են առաջարկվել[1], սակայն մինչ օրս, չնայած բազմաթիվ մշակված դիետաների, խնդիրը ամբողջությամբ չի լուծվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]