Այն, ինչը կա, և այն, ինչը երբեք չի լինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Այն, ինչը կա, և այն, ինչը երբեք չի լինի
SupernaturalEp2-20.jpg
Համար20
ՍերիալԳերբնականը
ՌեժիսորԷրիկ Կրիպկե
Լեզուանգլերեն
ՍցենարիստRaelle Tucker?
Folsom Prison Blues? All Hell Breaks Loose: Part 1?

«Այն ինչը կա և այն ինչը երբեք չի լինի» (անգլ.՝ What Is and What Should Never Be), ամերիկյան Գերբնական հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի քսաներորդ սերիան:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինը և Սեմը մարդկանց տարօրինակ անհետացումներն են քննում: Սեմը պարզում է, որ հնարավոր է այդ մարդկանց անհետացման պատճառը ջինն է, և կարծում է, որ նա քանդված շենքում է ապրում: Դինը գնում է մի քանդված տեղ ուսումնասիրելու այն ժամանակ, երբ Սեմը խնդրել էր իրեն նույնպես վերցնել: Այնտեղ ջինը Դինի վրա է հարձակվում, և նա գիտակցությունը կորցնում է:

Դինն արթնանում է և տեսնում է, որ անկողնում է մի կնոջ հետ ում ընդհանրապես չի ճանաչում, և գտնվում է ամբողջովին անծանոթ տան մեջ: Նա Սեմին է զանգում և ասում է, որ իր վրա ջին է հարձակվել, սակայն վերջինս ոչինչ չի հասկանում, կարծելով որ եղբայրը ջին է խմել և հարբել է: Դինը պարզում է, որ ինքը Լոուրենսում (Կանզաս) է և տուն է գնում, որտեղ հանդիպում է իր մորը` Մերիին: Նա իմանում է, որ հրդեհ երբեք չի եղել, իսկ իր հայրը` Ջոն, կաթվածի պատճառով է մահացել: Ընդ որում Դինին դուր է գալիս իր նոր կյանքը. նա աշխատանք ունի, սիրելի ընկերուհի, մայրը ողջ է, իսկ Սեմը պատրաստվում է ամուսնանալ:

Դինը համալսարան է գնում պրոֆեսորի հետ խոսելու համար, և պարզում է, որ ջիներն աստվածային ուժ ունեն: Վերադառնալով մեքենայի մոտ, Դինը սպիտակ հագուստով աղջկա է տեսնում, սակայն երբ մոտենում է, նա անհետանում է:

Սեմը քոլեջից տուն է վերադառնում իր ընկերուհու` Ջեսսիկա Մուռի հետ: Ընտանիքը ռեստորան է գնում Մերիի ծնունդը նշելու համար, որտեղ Սեմը հայտարարում է, որ ցանկանում է ամուսնանալ Ջեսսիկայի հետ: Ընթրիքի ժամանակ Դինը կրկին տեսնում է սպիտակ հագուստով կնոջը, որն արագ անհետանում է: Ընթրիքից հետո` տանը, Սեմը Դինին հարցնում է թե ինչ է տեղի ունեցել նրա հետ, ինչու է նա ամեն ինչից զարմանում և ամեն անգամ իրեն տեսնելիս ինչու է Սեմմի անվանում, երբ նրանք միայն տոների ժամանակ են հանդիպում: Դինի կատարյալ կյանքը ջարդվում է, և նա հասկանում է, որ այս նոր և կատարյալ կյանքում ինքը և Սեմը համատեղ ոչինչ չունեն և ընդհանրապես միմյանց հետ չեն շփվում:

Ուշ երեկոյան հեռուստաալիքները փոխելով Դինը տեսնում է, որ այդ օրն այն ինքնաթիռի պայթյունի մեկ ամյակն է, որը ինքը և Սեմը փրկել են: Փորփրելով համացանցը, Դինը հասկանում է, որ բոլոր այն մարդիկ ում իրենք փրկել են այն կյանքում, հիմա մահացած են, քանի որ այս կյանքում իրենք որսորդ չեն դարձել:

Սպիտակ հագուստով կինը կրկին Դինի մոտ է գալիս, և Դինին տանում է ննջասենյակի պահարանի մոտ: Բացելով այն, Դինը մարդկանց է տեսնում, որոնք ձեռքերի վրայից կախված են, սակայն այդ տեսիլքը միանգամից անհետանում է:

Դինը գնում է հոր գերեզմանի մոտ և հարցնում, թե ինչու ինքը պետք է զոհաբերի իր երջանկությունը, Մերիի կյանքը և եղբոր ամուսնությունն այլ մարդկանց կյանքերի փրկության համար: Պատասխան չստանալով Դինը որոշում է գտնել ջինին և ամեն ինչ ուղղել: Երեկոյան նա մոր տուն է մտնում, որպեսզի արծաթե դանակներ վերցնի, սակայն Սեմը տեսնում է նրան: Եղբայրները կռվում են, և Դինը հեշտությամբ հաղթում է Սեմին, ով այս հարմարավետ կյանքում երբեք պաշտպանողական հնարքների չի տիրապետել: Ցանկանալով ուղղել իր կյանքը, Դինը հրաժեշտ է տալիս եղբորը, սակայն Սեմը Դինի հետ միասին մեքենա է նստում, կարծելով, որ եթե Դինը ինչ որ բան է մտածել, ապա ինքը պետք է միշտ նրա կողքին լինի: Սակայն երբ Դինը Սեմին ամեն ինչ պատմում է, Սեմը չի հավատում եղբորը և կարծում է, որ նա խելագարվել է:

Վերջ ի վերջո եղբայրները փլատակներին են մոտենում, որտեղ Դինը հանդիպել է ջինին, և նրանք ներս են մտնում: Այնտեղ նրանք ջինի զոհերին են տեսնում, որոնց վրայից արյունը կաթում էր դեպի ամանները, և որոնք կախված էին ձեռքերից, ինչպես Դինի տեսիլում: Աղջիկը` որին տեսել էր Դինը, նույնպես զոհերից մեկն է: Այդտեղ հայտնվում է ջինը, և եղբայրները թաքնվում են: Աղջիկն արթնանում է, սակայն ջինը նրան նորից քնեցնում է, և հետո խմում է նրա արյունը: Աղջկա վիճակը և ուշքի գալը Դինին բերում են այն մտքին, որ իր երջանիկ կյանքը ընդամենը հալյուցինացիա է, որը ստեղծել է ջինը, որպեսզի պահպանի Դինի կյանքն այնքան, մինչև նրա արյունն ամբողջությամբ կխմի: Ջինը երազանքներ չի իրականացնում, այլ ընդամենն այնպես է անում, որ մարդիկ այդպես մտածեն, իսկ այդ ժամանակ բոլոր զոհերը կոմայի մեջ են:

Սեմը համոզում է Դինին տուն վերադառնալ, քանի դեռ Ջինը չի գտել իրենց, և Դինը հասկանում է, որ Սեմը նույնպես իրական չէ: Կարծելով որ քնած է, Դինը մտածում է, որ եթե սպանի իրեն երազում, ապա անպայման կարթնանա: Հասկանալով ինչ է ցանկանում անել եղբայրը, Սեմը սկսում է անհանգստանալ և համոզել Դինին հետ մնալ այդ մտքից: Դինը հրաժարվում է, և այդ ժամանակ հայտնվում են Մերին, Ջեսսիկան և Կառմենը` Դինի ընկերուհին: Նրանք նույնպես խնդրում են Դինին գցել դանակը և վայելել ֆանտազիան, ասելով որ այն երազները որոնց մեջ ինքը երջանիկ է, իրական կյանքից ավելի լավն են, որտեղ նրան միայն ցավ ու տառապանք են սպասվում: Դինը չի հավատում նրանց, և դանակը իր սրտի մեջ է խրում, և այդ նույն պահին նա ետ է վերադառնում երևակայական աշխարհից:

Իրականում Դինը ջինի բոլոր զոհերի նման կախված էր ձեռքերից: Սեմը գտնում է եղբորը կիսաուշաթափ վիճակում` քանի որ նա շատ արյուն էր կորցրել, և փորձում է օգնել եղբորը: Այստեղ հայտնվում է ջինը, խփում է Սեմին, և ցանկանում է նրան նույնպես բոլոր զոհերի նման կախել ձեռքերից և օգտագործել նրա արյունը: Դինը կարողանում է ազատվել կապանքներից, և նա սպանում է ջինին ճիշտ ժամանակին, և փրկում է Սեմին: Այն աղջիկը` որ տեսիլներում գալիս էր Դինի մոտ, դեռ ողջ է և եղբայրները նրան ազտելով հիվանդանոց են տանում:

Ավելի ուշ հյուրանոցային համարում Սեմը և Դինը մտածում են այն կյանքի մասին, որը կլիներ, եթե դեմոնը չհայտնվեր: Սեմը ուրախ է, որ դա ընդամենը երևակայություն է, քանի որ ինքը շատ է գնահատում եղբոր հետ ունեցած իր ընկերությունը, որը չէր լինի, եթե իրենք չսկսեին որսորդություն անել: Դինը հարցնում է Սեմին, արդյոք այն գործը որ իրենք անում են, իրենց երջանկություն է բերում: Սեմը պատասխանում է, որ արժե, քանի որ իրենք այդքան մարդու կյանք են փրկել: Դինը համաձայնվում է, սակայն հոգու խորքում նա գիտի, որ ցանկանում էր մնալ այդ երևակայական աշխարհում:

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերիայի անվանումը համընկնում է բրիտանական Led Zeppelin ռոք խմբի What Is and What Should Never Be երգի անվանման հետ:
  • Սեմի և Դինի մանկական որոշ նկարներ` որոնք դրված են Մերիի տանը, իրականում դերասաններ Ջարեդ Պադաեկիի և Ջենսեն Էքլզի մանկական նկարներն են:
  • Վինչեստերների տան համարը Դինի երևակայությունում համար 1841-ն է, իսկ «Տուն» սերիայում համար 1481-ը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]