Գերբնական (1-ին եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գերբնական (այլ կիրառումներ)
Supernatural1s.jpg
Սերիալ Գերբնականը
Սերիաների քանակ 22
Հեռուստաալիք The WB
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզու անգլերեն
___ Գերբնական (2-րդ եթերաշրջան)

Գերբնական հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը ստեղծվել է Էրիկ Կրիպկեի կողմից։ Պրեմիերան ցուցադրել է The WB հեռուստաալիքով 2005 թվականի սեպտեմբերի 13-ին։ Եզրափակիչ սերիան ցուցադրվել է 2006 թվականի մայիսի 4-ին։ Եթերաշրջանը բաղկացած էր 22 սերիայից։

Շարքը պատմում է երկու որսորդ եղբայրների մասին, ովքեր 1967 թվականին մեկնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նրանք ուսումնասիորում են տարբեր պարանորմալ երևույթներ։ Պայքարում՝ դեմոնների, տեսիլքների և չար հոգիների դեմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի նոյեմբերի 2-ին, երբ Սեմ Վինչեստերը դեռ փոքրիկ էր, իսկ իր մեծ եղբայր՝ Դինը 4 տարեկան էր, նրանց մորը՝ Մերի Վինչեստերին սպանեց ինչ-որ գերբնական երևույթ։ Նրանք ճանապարհորդելով հոր՝ Ջոն Վինչեստերի հետ, ցանկանում են գտնել մոր սպանողին։

Տարիներ անց Դինը և Սեմը միանում են, որ գտնեն վերջին որսորդությունից հետո կորած հորը։ Այդ ժամանակ նրանց հետապնդում են գերբնական արարածներ, որոնցից են՝ տեսիլքները, վամպիրները, դեմոնները։ Նրանք փրկում են անմեղ մարդկանց և հավաքում տեղեկություն հոր ապրելավայրի մասին։ Սեմի մոտ սկսում է զարգանալ տեսլական կարողությունը։

Վերջապես եղբայրները գտնում են հորը։ Հայրը պատմում է, թե ով է սպանել իրենց մորը։ Եղբայրները նպատակ են դնում ոչնչացնել մոր սպանողին։ Գտնում են մի զենք, որի մեկ կրակոցով կարող են սպանել ցանկացած գերբնական երևույթի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի գլխավոր դերասանները՝ Ջենսեն Էքլսը (ձախ) և Ջարեդ Պադալեկին (աջ) 2008 թվականին:

Հատուկ հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման ամսաթիվը ԱՄՆ-ում ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլլիոն)
11 "Pilot" Դեյվիդ ՀաթթերԷրիկ Կիրպկե13 սեպտեմբեր 20055, 69[1]

Մերի Վինչեստերը Սեմին քնեցնելու է դնում և գնում է ր սենյակ, իսկ նրա ամուսինը Դինին: Արթնանով գիշերը, Մերին մտնում է Սեմի սենյակը և օրորոցի մոտ գտնվող մարդուն տեսնելով մտածում է որ Ջոն Վինչեստերն է, իր ամուսինը և իր երեխաների հայրը(իրականում նա Ազազելն էր): Սակայն սենյակ վերադառնալով նա նկատում է, որ իր ամուսինը հեուստացույցի դիմաց է նստած, և սարսափով վազում է դեպի մանկական սենյակ: Լսելով կնոջ ձայնը, Ջոնը վազում է դեպի Սեմի սենյակը և տեսնում է Մերիին, ով կպած էր առաստաղից, և հետո նա այրվում է: Ջոնը Դինին հրամայում է դուրս տանել Սեմին, իսկ այդ ժամանակ փորձում է փրկել կնոջը: Սակայն ամեն ինչ իզուր է, կրակը բռնկում է ամբողջ տունը, և Ջոնը հազիվ հասցնում է դուրս վազել: Այդ երեկոյի իրադարձություններից հետո անցել է 22 տարի: Սեմը հանդիպում է Ջեսսիկա Մուր անունով մի աղջկա հետ: Նա ավարտում է քոլեջը և ցանկանում է մասնակցել լսումներին իրավունքների դպրոցում: Երեկոյան Սեմը լսում է թե ինչպես է ինչ որ մեկը մտնում իր և Ջեսսիկայի տունը, և նա կռվում է գողի հետ, որը պարզվում է որ Դինն էր: Դինը պատմում է եղբորը, որ իրենց հայրը որսորդության է գնացել և անհայտացել է: Դինը խնդրում է Սեմին օգնել իրեն գտնել հորը՝ գերբնական արարածների որսորդին: Անցյալում եղբայրները նույնպես որսորդույամբ էին զբաղվում, սակայն Սեմը թողել է այդ գործը, որպեսզի քոլեջ ընդունվի: Դինը ասում է, որ իրենց հայրը գործ է քննել մի կորած մարդու մասին Կալիֆորնիայի նահանգում: Ջոնը Դինին ձայնային հաղորդագրություն էր թողել, որը պարունակում էր այն տեղեկությունը, որ էլեկտրոնային ձայնի վարկած կա: Դինը ասում է, որ ուսումնասիրել է ձայնագրությունը, և հիմա դրա մեջ կնոջ ձայն է լսվում, որը ասում է որ ինքը չի կարող տուն մտնել: Դինը խնդրում է Սեմին օգնել իրեն, և նա առանց մտորելու համաձայնվում է, ասելով, որ երկուշաբթի օրը իրենք պետք է վերադառնան, քանի որ ինքը շատ կարևոր հանդիպում ունի: Այդ ժամանակ ևս մեկ մարդ է կորչում տարօրինակ հանգամանքներում: Տրոյ անունով տուն էր վերադառնում իր մեքենայով, երբ հանկարծ հագնվում է սպիտակ հագուստով կինը և ասում է որ իրեն տուն տանի: Նրանք մոտենում են փլված տանը, սակայն կինը անհայտանում է: Տրոյը դուրս է գալիս մեքենայից, և այդտեղ տանից մի քանի չղջիկ է դուրս թռչում: Վախենալով նա կրկին ղեկին է նստում, սակայն ավելի ուշ հանդիպում է սպիտակ հագուստով կնոջը, որը մեքենայի ետևի նստարանին էր նստած: Նա հարձակվում է տղայի վրա և դաժան ձևո սպանում է: Դինը և Սեմը Իերիհոն են գալիս, որտեղ ոստիկանությունն արդեն մանրամասն քննում էր սպանված Տրոյի մեքենան (երբ Տրոյին սպանում էին, մեքենաի պատուհանին արյան հետքեր են հայտնվում, իսկ երբ ոստիկանները քննում են մեքենան, ոչ մի նշան չկար): Սեմը և Դինը ոստիկանների կեղծ փաստաթղտեր են վերցնում, և բոլորին խաբելով հարցեր են տալիս ոստիկաններին Տրոյի մահվան վերաբերյալ: Միչ անց եղբայրները հանդիպում են Տրոյի ընկերուհուն` Էմիին, որը պատմում է նրանց, որ գույություն ունի այդտեղի լոգենդը, որի համաձայն սպիտակ հագուստով կինը` ով մի քանի տարի առաջ սպանվել էր, խնդրում է որ իրեն տուն տանեն, և այն մարդիկ ովքեր նրան օգնում են, հավերժ անհայտանում են: Սեմը համացանցում Կոնստանս Ուելչ անունով կնոջ մասին տեղեկություն է գտնում, որը ինքնասպան է եղել, կամրջից ցատկելով, այն բանից հետո, երբ իր երկու երեխաները խեղտվել են լոգարանում: Երեկոյան Սեմը և Դինը գնում են այդ կամրջի մոտ, և տեսնում են Կոնստանսին, որը կանգնած էր կամրջի երկաթների մեջ և հետո ներքև է ցատկում: Շուտով եղբայրների մեքենան միանում է, և եղբայրների վրա է գալիս: Փրկվելով մեքենայից, նրանք ցատկում են կամրջի վրայից, Սեմը կարողանում է բռնվել, իսկ Դինը ջրում է հայտնվում: Հաջորդ օրը Սեմը և Դինը հյուրանոց են գնում, և գտնում են այն սենյակը, որտեղ կանգ էր առել իրենց հայրը: Նրանք պարզում են, որ Ջոնը նույնպես իմացել է Կոնստանսի մասին, և հասկանում են, որ նա գտել է այդ կնոջ ոսկորները: Ոստիկանությունը կասկածում է, որ Դինը մեղավոր է այդ մարդկանց անհետացումներում, և ձերբակալում են նրան: Դինը զգոըշացնում է եղբորը, և նա կարողանում է փախչել: Շերիֆը գիտի Ջոնի մասին, քանի որ նրա օրագիրը իր մոտ է, և ստիպում է Դինին ասել, որ իրենք են սպանել այդ մարդկանց, սակայն Դինը ոչինչ չի ասում: Սեմը Ջոզեֆին` Կոնստանսի ամուսնուն է հանդիպում, և պարզում է, որ չնայած իրենց այդ երջանիկ ամուսնությանը, ինքը մի քանի անգամ դավաճանել է կնոջը: Գնալուց առաջ Սեմը ասում է, որ լեգենդ գոյություն ունի, որի համաձայն այն կանայք, ովքեր իմանում են որ իրենց ամուսինները դավաճանել են իրենց, սպանում են իրենց երեխաներին և ինքնասպանություն են գործում: Հետո նրանք հոգիներ են դառնում, որոնք սպանում են դավաճան ամուսիններին, և նրանց հավերժ անհայտացնում են: Սեմը խաբուսիկ զանգ է կատարում 9-1-1 համարին, և ասում է որ ճանապարհին կրակոցներ են կատարվում, և շերիֆը առաջադրանքին է գնում: Դինը վերցնելով հոր օրագիրը փախչում է ոստիկանության շենքից: Հետո նա զանգում է Սեմին և ասում է, որ իրենց հայրը ողջ է, ինքը համոզված է դրոնում: Ջոնը ուղղակի դուրս է եկել քաղաքից, այն պատճառով որ ինչ որ բան իրեն ստիպել է անել այդ քայլը: Սեմը եղբոր հետ հեռախոսով խոսելու ժամանակ մեքենայով խփում է սպիտակ հագուստով կնոջը, որը այդ նույն վայրկյանին հայտնվում է մեքենայի ետևի նստարանին: Նա խնդրում է Սեմին իրեն տուն տանել, և երբ նա հրաժարվում է, մեքենայի դռները փակվում են, և մեքենան գնում է դեպի տունը: Կինը գալիսս է Սեմի մոտ, որպեսզի սպանի նրան, սակայն նա հրաժարվում է, ասելով որ չի դավաճանի Ջեսսիկային, սակայն դա չի օգնում, այդտեղ հայտնվում է Դինը, կրակում է և եղբոր մոտից հեռացնում է հոգուն: Սեմը սեղմում է ոտնակը, և ուղիղ տան մեջ է մտնում` այդ ձևով կնոջը տան մեջ է տանում: Սպիտակ հագուստով կինը Վինչեստերներին սենյակի պատին է սեղմում: Այդ ժամանակ միանում է սենյակի լույսը, և ջուրը ծորում է աստիճանների վրայով: Հայտնվում են Կոնստանսի երկու երեխաների հոգիները, գրկում են նրան, և երեքով անհայտանում են լույսի ժայթքումով:

Եղբայրները պարզում են որ իրենց հայրը Կոլորադո է գնացել, և Դինը շտապում է նրա ետևից: Սեմը պնդում է որ երկուշաբթի օրը պետք է լինի այդ հանդիպմանը, ևԴինը չպնդելով եղբորը տան մոտ է իջեցնում: Տուն մտնելով Սեմը Ջեսսիկային է գտնում, որը կպած էր առաստաղից: Նա կրակով է ժայթքում այնպես, ինչպես իր մայրը 22 տարի առաջ: Դինը փրկում է Սեմին այրվող տանից այնպես, ինչպես 22 տարի առաջ: Հասկանալով որ այլ ընտրանք չունի, Սեմը եղբոր հետ գնում է գտնելու այն արարածին, որը հետևում է իրենց ընտանիքին: 
22 "Վենդիգո" Դեյվիդ ՀաթթերՊատմությունը՝ Ռոն Միլբաուեր և Տերրի Բերտոնա, կինոսցենար՝ Էրիկ Կրիպկե20 սեպտեմբեր 20055, 01[2]
Հոր օրագրի հրահագներից հետևելով՝ նրանց մեկնում են Կոլորադոː Վինչեստերները օգնում են մի աղջկա, ում եղբայրը կորել էː Եղբայրները հասկանում են, որ արևանգել է Վենդիգոնː Սեմը կատարում է բարդ որոշումː 
33 "Ջրում մահացածը" Քիմ ՄեններսՍերա Գեմբլ27 սեպտեմբեր 20055, 01[3]
Եղբայրները փորձում են հասկանալ Վինսկոնսինի լճերից մեկում անընդհատ մահացող մարդկանց մասինːՎերջում պարզ դարձավ, որ լճում կար մի տղայի հոգի, որը փորձում էր վրեժխնդիր լիներ իր ընկերներիցː 
44 "Տեսիլքային թափառական" Ռոբերտ ՍինգերՌիչարդ Հաթեմ4 հոկտեմբեր 20055, 40[4]
«Բրիտանական ավիաուղիների» մի քանի ինքնաթիռների թռիչքի ժամանակ առաջացել են ինչ-ինչ պատճառներ և ինքնաթիռը վթարի է ենթարկվելːՍեմը և Դինը ուզում են հասկանալ՝ ինչից է այդ ամենը և իրենք նույնպես որոշում են լինել այդ ինքնաթիռումː Թռիչքի ժամանակ նրանց հանդիպում են սաւտանային, սպանելով, ամեն բան դառնում է շատ լավː 
55 "Արյունոտ Մերի" Պիթեր ԷլիսԷրիկ Կրիպկե11 հոկտեմբեր 20055, 50[5]
Վինչեստեր եղբայրները տեղափոխվում են Տոլիդո, որ ուսումնասիրեն տղամարդկանց մահերը, ովքեր գտնվել եբ հայելու դիմաց՝ առանց աչքերիː Տղամարդը մահացել է նրանից, որ իր աղջիկը հայելու դիմաց կանգնած երեք անգամ կրկնել է «Արյունոտ Մերի»ː 
66 "Մաշկ" Ռեբերթ ՄակլինՋոն Շիբան18 հոկտեմբեր 20055, 00[6]
Սեմի ընկերներից մեկը՝ Զաքը, ձերբակալվել էր սպանության մեղադրանքովːՆրա քույրը՝ Ռեբեկկան, օգնում է Վինչեստերներին պարզել ճշմարտությունը և ասում է, որ Զաքը չի կարող լինեն մարդասպանը, քանզի ինքը ամբողբ օրը նրա հետ էր եղելːՎինչեստերները փորձում են պարզել՝ ինչպես Զաքը կարող է լինել երկու տեղերուկ միաժամանակː Պարզվում է, որ դա անում է մի մարդագայլ, որը նույն կերպով վարվել էր Դինի հետː 
77 "Մանգաղով մարդ" Դեյվիդ ՋեքսոնՋոն Շիբան25 հոկտեմբեր 20055, 08[7]
Դին և Սեմ Վինչեստերները տեղափոխվում են Այովա, որտեղ մանգաղով մարդը արթնացրել է մի մեծ լեգենդ և սպանում է բոլոր նրանց, ովքեր մոտ են Լորիի հետːՆրանց անցկացնում են իրենց հետաքննությունը շատ արագ, քանի որ հաջորդը հավանաբար կլիներ հենց ինքը՝ Լորինː 
88 "Բզեզներ" Քիմ ՄեններսԲիլլ Կոուկլի8 նոյեմբեր 20054, 47[8]
Շինհրապարակում պատահաբար մահանում է բանվորներից մեկը՝ ընկնելով փոսըː Եղբայրները գալով այդտեղ, պարզում են, որ այդ տղամարդուն կերել են բզեզներըː Նրանք գալիս են այն եզրակացության, որ այդ կապված է ինչ-որ անեծքի հետː Օգտվելով մի հին հնդկական միջոցից՝ վերացնում են այդ անեծքըː 
99 "Տուն" Կեն ՋիրոտտիԷրիկ Կրիպկե15 նոյեմբեր 20054, 21[9]
Սեմին անընդհատ հետապնդում էին մղձավանջները, որտեղ նա տեսնում էր իրենց տունըː Եղբայրները որոշում են վերադառնալ իրենց տուն, որ հասկանան՝ ինչու է Սեմը իր երազներում տեսնում իրենց հին տունըː Պարզեցին, որ իրենց տանը արդեն կան նոր բնակիչներ, բայց բացի նրանցից կար նաև հոգի, որը եղբայրները կարողացան վերացնելː 
1010 "Հոգեբուժարան" Գայ ԲիՌիչարդ Հաթեմ22 նոյեմբեր 20055, 38[10]
Սեմը և Դինը տեղափվում են Ռոքֆորդ, որտեղ կար լքված մի հոգեբուժարանːԱյնտեղ բնակվում են նախկին հոգեկանների ուրվականները, որոնք հենց իրենց բժշկի կողմից ենթարկվել են դաժան խոշտանգումների՝ փորձերի ժամանակː 
1111 "Խրտվիլակ" Քիմ ՄեններսԷրիկ Կրիպկե10 հունվար 2064, 23[11]
Վեճից հետո եղբայրները գնացին տարբեր ուղղություններովːՍեմը տեղափոխվում է Կալիֆորնիա և փորձում է գտնել հոր ծանոթին. Մեգ Մասթերսի, իսկ Դինը՝ Ինդինա, որ պարզի զույգերի խորհրդավոր անհետացման պատճառըː Պարզվում է, այդ փոքրիկ քաղաքում թաքնված է շատ գաղտնիքներ... 
1212 "Հավատ" Ալլան ՔրոկերՍեռա Գեմբլ17 հունվար 20063, 86[12]
Դինին հարվածում է որսի ժամանակ, հզոր էկեկտրական հոսանքըː Սիրտը այնպես էր վնասվել, որ բժիշկները անզոր էինːՍեմը սկսում է փնտրել միջողներ եղբորը բուժելու համարː Նրանց օգնում է մի քահանաː 
1313 "Մայրուղի 666" Պոլ ՇապիրոԲրեդ Բակներ31 հունվար 20065, 82[13]
Դինին զանգահարում է իր նախկին ընկերուհին՝ Կեսսին և ասում է, որ նրանց գան Միսսուրի, քանզի այնտեղ անընդհատ տեղի է ունենում տարօրինակ մարդասպանություններːՍեմը Դինը, իրենց կատարած հետաքննություններով, պարզեցին, որ դա կատարում է մի մեռնատար-հոգի, որը չի թողնում ոչ մի հետք և ղեկին ոչ ոք չկաː 
1414 "Մղձավանջ" Ֆիլլիպ ՍկրիգիաՍերա Գեմբլ7 փետրվար 20064, 27[14]
Սեմի մոտ սկսում են տեսկաններ, որտեղ նա տեսնում է, թե ինչպես մի տղամարդ ինքնասպան է լինումːԵղբայրները չեն կարողանում պարզել այդտեղ ինչ-որ գերբնական բան, մինչ դեռ նրանք չեն հանդիպում Մաքս Միլլերին, ով պարբերաբար ծեծի է ենթարկվում ընտանիքի անդամների կողմիցː 
1515 "Որսորդները" Փիթեր ԷլիսՋոն Շիբան14 փետրվար 20063, 96[15]
Սեմը և Դինը տեղափոխվում են Մինեսսոտա, որտեղ առեղծվածային եղանակով անհետացել է տեղի բնակիչըːՏղանները առանց ժամանակ կորցնելու սկսում են հետաքննությունները, բայց դա ավելի է բարդանում, երբ նույն կերպով անհետանում է նաև Սեմըː Դինը տեղի ոստիկաններից մեկի հետ շարունակում են որոնումներըː 
1616 "Ստվեր" Քիմ ՄենններսԷրիկ Կրիպկե28 փետրվար 20064, 22[16]
Չիկագոյում մի հետաքննելու ժամանակ եղբայրները հանդիպում են Մեգ Մեններսինː Պարզվում է, այդ բոլորի հետևում հենց ինքն է կանգնած, և Վինչեստերները անսպասելիորեն հայտնվում են նրա ծուղակումː 
1717 "Դժողքային տուն" Քրիս ԼոնգԷրիկ Կրիպկե30 մարտ 20063, 76[17]
Եղբայրները ուզում են ազատել տունը մի ուրվականից, ով սպանել է իր աղջիկներինːԵղբայրները հասկանում են, որ դա ուրվական չէ, այլ՝ միտք, որը հորինվել է տեղի բնակիչների կողմիցː 
1818 "Ինչ-որ չար բան" Ուիթնի ՌենսիԴանիել Քնաուֆ6 ապրիլ 20063, 67[18]
Տղաները տեղափոխվում են Վինսկոնսին, որտեղ բոլոր երեխաները հիվանդանում են և ընկնում կոմայի մեջːՊարզվում է, որ այդ հիվանդությունը կապված է ինչ-որ չար կախարդի հետ, և Սեմը քիչ էր մնում մահանար այդ հիվանդությունից փոքր ժամանակː 
1919 "Նկարը" Ֆիլլիպ ՍկրիգիաԴեվիդ Էրման13 ապրիլ 20063, 62[19]
Սեմը և Դինը հետաքննում են մի նկարի դեպք, որտեղ պատկերված է մի ընտանիքːԲոլոր նրանք, ովքեր երբևէ տիրապետել են կտավին, մահացել ենːՍեմը փորձում էր պարզել, երբ մարդասպան-նկարը գտավ մեկ զոհː 
2020 "Մահացածի արյունը" Թոնի ՈւորմբիՋոն Շիբան20 ապրիլ 20063.99[20]
Ջոն Վինչեստեր ընկերը սպանում էր վամբիրներինːՋոնը միանում է տղաներին, այդ գործի հետաքննության ժամանակːՍտաղվում է, որ վամպիրները գողացել են հատուկ մի զենքը՝ Կոլտը, որը կարող է ոչնչացնել ցանկացած գերբնական էակիː 
2121 "Փրկություն" Ռոբերթ ՍինգերՍերա Գեմբլ27 ապրիլ 20063, 26[21]
Սեմի մոտ առաջ են գալիս տեսլկաններ, որում նա տեսնում է մի կնոջ սպանություն, ինչպես իր մորն են սպանելːԵրեք Վինչեստերները փնտրում են այդ կնոջը, որ օգնեն նրանː 
2222 "Սատանայական թակարդ" Քիմ ՄեններսԷրիկ Կրիպկե4 մայիս 20063, 99[22]
Ընկնելով սատանայի թակարդը՝ եղբայրները փորձում են սպանել նրան, որ փրկեն իրենց հորըːԵղբայրներին հաջողվում է փրկել հորըː 

Թողարկում DVD-ի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակչական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • DVD ձևաչափ՝ 22 սերիա 6 DVD-ր վրա (Box set)
  • Տարածաշրջանի կոդը ՝ 1
  • Ենթագրեր ՝ Իսպաներեն, Ֆրանսերեն, Պորտուգալերեն
  • Երաժշտություն ՝ Անգլերեն Dolby Digital 2.0 Stereo
  • Պատկերի ձևաչափ՝ Widescreen Anamorphic, 1.77:1
  • Ստուդիա՝ Warner Home Video
  • Արձակման ամսաթիվ ՝ 5 սեպտեմբեր 2006 (ԱՄՆ), 6 սեպտեմբեր 2006 (Ավստրալիա), 2 հոկտեմբեր 2006 (Եվրոպա)

Սկավառակի վրա ևս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աուդիո մեկնաբանություն
  • Չստացված կադրեր
  • Պատկերասրահ
  • Մեկ օր Ջենսենի և Ջարեդի կյանքից

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ September 20, 2005։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  2. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ September 27, 2005։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  3. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ October 4, 2005։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  4. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ October 11, 2005։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  5. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ October 18, 2005։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  6. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ October 25, 2005։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  7. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ November 1, 2005։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  8. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ November 15, 2005։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  9. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ November 22, 2005։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  10. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ November 29, 2005։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  11. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ January 18, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  12. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ January 24, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  13. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ February 7, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  14. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ February 14, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  15. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ February 22, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  16. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ March 7, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  17. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ April 4, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  18. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ April 11, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  19. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ April 18, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  20. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ April 25, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  21. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ May 2, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009 
  22. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ May 9, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից August 14, 2010-ին։ Վերցված է September 23, 2009