Սեմ Վինչեստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմ Վինչեստեր
Ջարեդ Պադալեկին որպես Սեմ Վինչստեր
Առաջին անգամ հայտնվել էՕդաչու
ՍտեղծողԷրիկ Կրիպկե
Տեղեկություններ
Այլ անունՍեմ
Սեմմի (միայն Դինը)
Եղջերու (միայն Կրոուլին)
Սեռարական
ՄասնագիտությունՈրսորդ
Նախկին ուսանող
ԸնտանիքԴին Վինչեստեր (եղբայրը)
Ջոն Վինչեստեր (մահացած հայրը)
Մերի Վինչեստեր (մայրը, մահացել է)
Սեմյուել Կեմպբելլ (պապը մայրական կողմից, մահացել է)
Դիանա Կեմպբելլ (տատը մայրական կողմից, մահացել է)
Ադամ Միլլիգան ( խորթ եղբայրը հայրական կողմից, մահացել է)
Հենրի Վինչեստեր (պապը հայրական կողմից, մահացել է)
Միլլի Վինչեստեր (տատը հայրական կողմից, անհայտ է)
ԿրոնՔրիստոնյա

Սեմյուել "Սեմ" Վինչեստեր, հորինված կերպար, ամերիկական «Գերբնական» ֆիլմի երկու գլխավոր հերոսներից մեկն իր ավագ եղբայր Դինի հետ միասին: Նա մարմնավորվում է դերասան Ջարեդ Պադալեկիի կողմից:

Թիկունքային պլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմը ծնվել է 1983 թվականի մայիսի 2-ին Կանզաս մարզի Լոուրենս քաղաքում, Ջոն և Սեմ Վինչեստերների ընտանիքում: Նա հանդիսանում է ֆիլմի երկու գլխավոր հերոսներից մեկը: Նա զույգի երկրորդ երեխան է, և չորս տարով փոքր է իր ավագ եղբորից` Դինից[1]: Նա անվանվել է իր մայրական պապի` Սեմյուել Կեմպբելլի անունով, Սամյուել Քեմբելլ[2]:

Երբ Սեմը ընդամենը վեց ամսական էր, նրա մայրը` Մարիան, սպանվեց դեմոն Ազազելի կողմից: Դեմոնը նրան առաստաղին էր կպցրել, և Սեմին իր արյունով էր կերակրում: Սեմը փրկվեց հրդեհից իր հոր շնորհիվ, ով հետո նրան տվեց չորս տարեկան Դինին, որպեսզի վերջինս նրան ավելի ապահով տեղ տանի: Այդ պահից սկսած, Դինը իրեն պատասխանատու էր զգում Սեմի համար, և դարձավ նրա պաշտպանը, մասնակի չափով իր հոր կողմնային ճմշումների պատճառով, ով ասում էր, որ Դինը պետք է եղբորը անվտանգ տեղում պահի:

Սեմը և Դինը իրենց մանկությունը անց են կացրել ամեն շաբաթ մի քաղաք տեղափոխվելով, այն ժամանակ երբ իրենց հայրը գերբնական արարածներ էր որսում, և փորձում էր գտնել տղաների մոր անհայտ մարդասպանին: Մինչև 8 տարեկանը Սեմը հավատում էր, որ իր մայրը մահացել է ավտովթարի պատճառով, իսկ իր հայրը կոմիվոյաժոր է, սակայն ամեն ինչ վերջացավ այն ժամանակ, երբ Դինը նրան գերբնական արարածներ ցույց տվեց[3]: Սեմը սկսեց որսորդությամբ զբաղվել իր հոր և եղբոր նման մոտ 12 տարեկանում[4], սակայն շուտով նա սկսեց սովորական կյանքի մասին երազել, որը մեջ չէր լինի ոչ մի հրեշ. մեկ տարի անց ուսուցիչը խորհուրդ տվեց դուրս գալ «ընտանեկան բիզնեսից», և դա ասաց այն ժամանակ, երբ կարդաց Սեմի պատմությունը մարդագայլերի մասին[5]: 19 տարեկանում, Ջոնի հետ վիճելուց հետո, Սեմը գնում է Սթենֆորդյան համալսարան՝ թողնելով իր ընտանիքին և որսորդական ընտանեկան կյանքը:

1-ին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սերիայում Սեմը նման է Սթենֆորդի 22-ամյա պարոնի, ով կարծես միջնակարգ դպրոցի աշակերտ է: Սեմը նաև ընկերուհի ունի, ում հետ նա ապրում է, և գաղտնի ցանկանում է ամուսնանալ նրա հետ: Մի անգամ երեկոյան Դինը գալիս է Սեմի բնակարանը և օգնություն է փնտրում այն բանից հետո, երբ իրենց հայրը` Ջոն Վինչեստերը, անհայտացել էր: Չնայած որ սկզբից չէր ցականում, վեջ ի վերջո Սեմը համաձայնվում է, և ուղեկցում է եղբորը: Երբ նրանք Սպիտակ հագուստով կնոջ գործում հաջողության են հասնում և ուղի են գտնում որը նրանց կարող էր Ջոնի մոտ տանել, Սեմը վերադառնում է Սթենֆորդ, որտեղ նա Ջեսսիկաի մահին է ականատես լինում, իսկ սպանությունը տեղի էր ունեցել այնպես, ինչպես Մերիի` եղբայրների մորը սպանությունը դեմոնի ձեռքերից: Այդ դեպքը ստիպում է Սեմին գնալ Դինի հետ, գտնել այն դեմոնին որ մեղավոր է իր մոր և սիրեցյալի մահվան մեջ, և վրեժ լուծել նրանից[1]: Մյուս սերիաներում եղբայրները վտանգավոր գերբնական արարածների հետ են գործ ունենում, այնպիսին ինչպիսին են Վենդիգոն[6], Դաժան Մերին[7] և մարդագայլեր[8]: Այս սերիաների ընթացքում Սեմը հասկանում է որ հատուկ երազների[7] միջոցով ուժեր ունի, և պարզվում, որ դա տելեկինեզ[9] է:

Ջոնի փնտրտուկները ժարունակվում են, Սեմը անընդհատ վիճում է Դինի հետ, այն պատճառով, որ Դինը միշտ առանց կասկածի կատարում է հոր հրամանները, այն ժամանակ երբ Սեմը կասկածում է այդ ամենին, ասելով որ կարծես իրենք փոքր զինվորիկներ լինեն: Եղբայրները վերջ ի վերջո առանփնացան, Դինը ցանկանում է գտնել հորը մի վայրում և հասկանալ նրա բոլոր գաղտնիքները, իսկ Սեմը մեկ այլ վայրում է փնտրում հորը: Սակայն վերջում նրանք միանում են, և Դինը ներողություն է խնդրում եղբորից[10]:

Ավելի ուշ այս եթերաշրջանում Ջոնը դեմոնների ձեռքում է հայտնվում, և եղբայրները կարողանում են փրկել նրան: Հետո նրանք հասկանում են, որ այն դեմոնը որ սպանել է իրենց մորը մի քանի տարի առաջ, գտնում է իրենց հոր մարմնում: Սակայն Ջոնը խնդրում է Սեմին, որ նա սպանի իրեն, և Սեը կոլտի միջոցով կրակում է հոր ոտքին, և դեմոնը փախչում է: Երբ Սեմը վիրավորված հորը և կիսամահ եղբորը մեքենայով հիվանդանոց էր տանում, բեռնատարի վարորդը՝ ում մեջ այդ ժամանակ դեմոնն էր, հարվածում է Դինի մեքենային, Impala-ն ամբողջությոամբ ջարդված է, իսկ Վինչեստերները ծանր վիրավոր են[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Writer: Eric Kripke, Director: David Nutter (September 13, 2005). «Pilot». Supernatural. Season 1. Episode 1. WB. 
  2. Writer: Jeremy Carver, Director: Steve Boyum (October 2, 2008). «In the Beginning». Supernatural. Season 4. Episode 3. CW. 
  3. Writer: Jeremy Carver, Director: J. Miller Tobin (December 13, 2007). «A Very Supernatural Christmas». Supernatural. Season 3. Episode 8. CW. 
  4. Writer: Sera Gamble, Director: Phil Sgriccia (May 6, 2010). «Two Minutes to Midnight». Supernatural. Season 5. Episode 21. CW. 
  5. Writers: Andrew Dabb & Daniel Loflin, Director: Adam Kane (January 29, 2009). «After School Special». Supernatural. Season 4. Episode 13. CW. 
  6. Writer: Ron Milbauer, Terri Hughes Burton, Eric Kripke, Director: David Nutter (September 20, 2005). «Wendigo». Supernatural. Season 1. Episode 2. WB. 
  7. 7,0 7,1 Writer: Eric Kripke, Ron Milbauer, Terri Hughes Burton, Director: Peter Ellis (October 11, 2005). «Bloody Mary». Supernatural. Season 1. Episode 5. WB. 
  8. Writer: John Shiban, Director: Robert Duncan McNeill (October 18, 2005). «Skin». Supernatural. Season 1. Episode 6. WB. 
  9. Writer: Sera Gamble and Raelle Tucker, Director: Phil Sgriccia (February 7, 2006). «Nightmare». Supernatural. Season 1. Episode 14. WB. 
  10. Writer: Patrick Sean Smith and John Shiban, Director: Kim Manners (January 10, 2006). «Scarecrow». Supernatural. Season 1. Episode 11. WB. 
  11. Writer: Eric Kripke, Director: Kim Manners (May 4, 2006). «Devil's Trap». Supernatural. Season 1. Episode 22. WB.