Ալֆա և Օմեգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Α Եւ Ω՝ գրված Քրիստոսի գլխի ձախ եւ աջ կողմում: Հիսուսի ձախ ձեռքի մագաղաթի գրությունը '"Ես եմ դուռը", Էմմաուսի վանք, Պրահա

Ալֆա և Օմեգա (ΑΩ, Αω, αω) —դասական հունական այբուբենի առաջին և վերջին տառերի համադրություն, որը Աստծո անունն է՝ ըստ Հովհաննես Ավետարանիչի Հայտնության գրքի, Աստծո խորհրդանիշները ՝ որպես ամեն ինչի սկիզբ և վերջ:

Aquote1.png Եվ ահա ես շուտով գալիս եմ, եւ Իմ վարձքն ինձ հետ է, որ ամեն մէկին կ՚հատուցանեմ ինչպէս իր գործը կ՚լինի: Ես եմ Ալֆան եւ Օմեգան, սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը: Aquote2.png
[1]
Aquote1.png Ես եմ Ալֆան եւ Օմեգան [սկիզբը եւ վերջը] ասում է Տէրը, նա, որ է եւ որ էր եւ որ գալու է, Ամենակալը: Aquote2.png
[2]
Aquote1.png Եւ կիրակի օրը եղայ Հոգում. եւ իմ ետեւից մի մեծ ձայն լսեցի ինչպես փողի ձայն, որ ասում էր. Ես եմ Ալֆան եւ Օմեգան [առաջինը եւ վերջինը: Եվ ինչ որ տեսնում ես գրիր մի գրքի մէջ, եւ ուղարկիր այն եօթը եկեղեցիներին որ Ասիայումն են՝ Եփեսոս, Զմիւռնիա, եւ Պերգամոն,եւ Թիւատիրա, եւ Սարգէս, եւ Փիլադելփիա եւ Լաւոդիկէ: Aquote2.png
[3]
Aquote1.png Եւ ինձ ասեց. Եղավ, ես եմ Ալֆան եւ Օմեգան. սկիզբը եւ վերջը. ես ձրի կ՚տամ ծարավին կեանքի ջրի աղբիւրիցը: Ով որ յաղթէ, ամենը կը ժառանգէ. եւ ես կ՚լինիմ նորան Աստուած, եւ նա կ՚լինի ինձ որդի: Aquote2.png

[4]

Սուրբ Անդրեյ Կեսարացին իր «Ապոկալիպսիս»-ի [5] մեկնաբանությունում գրել է. «Ալֆա և Օմեգա բառերը վկայում են Քրիստոսին՝ որպես Աստծո՝ ամեն ինչ պարունակող, անսկիզբ և անվերջ: Նա, ով եղել է, ով անսկիզբ է և ով չունի վերջ, Հոր մեջ է և, հետևաբար կարող է յուրաքանչյուրին հատուցել իր գործերի համար»[6].

Հայտնության գրքում Ալֆան և Օմեգան ներկայացված են և՛ որպես Աստված, և՛ որպես Քրիստոս[7] : Սա վկայում է, որ գրքի հեղինակը հավատում էր` Հիսուս Քրիստոս Աստված է։ Ավանդական տարբերակում Հիսուսը հայտարարում է. «Ես եմ Ալֆան և Օմեգան, Առաջինը և Վերջինը»[8]

Հին Կտակարանի սկզբնաղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոհիշյալ պնդումները, որոնք հիմնված են Եսայիա մարգարեի գրքի առանձին համարների վրա, ըստ մի շարք քրիստոնյա աստվածաբանների, շեշտում են Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի եզակիության և բացարձակ զորության գաղափարը, ընթերցողին հիշեցնում, որ և՛ տիեզերքի ստեղծումը, և՛ մարդկության ողջ պատմության ավարտը Աստծո իշխանության ներքո են:

Aquote1.png Լսիր ինձ, ով Յակոբ եւ իմ կանչած Իսրայել, ես նոյնն եմ, ես առաջինն եմ, հէնց վերջինն էլ ես եմ: Aquote2.png
[9]
Aquote1.png Այսպէս է ասում ՏԷրը՝ Իսրայէլի Թագաւորը, եւ նորա Փրկիչը՝ Զօրաց Տէրը. Ես եմ առաջինը, եւ ես եմ վերջինը. եւ ինձանից ջոկ Աստուած չ՚կա: Aquote2.png

[10]

Aquote1.png Ո՞վ գործեց եւ արաւ այս. ազգերը ի սկզբանէ կանչողս՝ ես Եհովաս որ առաջինն եմ, եւ վերջինների հետ էլ ես եմ: Aquote2.png

[11]

Հին Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այբուբենի առաջին և վերջին տառերի, ինչպես նաև դրանց «առաջին և վերջին», «սկիզբն ու վերջը» համարժեքների օգտագործումը ինչ-որ բացարձակ կամ ամբողջի նշանակությամբ գալիս է հին ավանդույթներից: Հունական փիլիսոփայության մեջ այս բանաձևը փոխանցում էր բարձրագույն սկզբի հավերժությունը։ Աթենացին Պլատոնի «Օրենքներում» վկայում է. «Աստված, ըստ հին լեգենդի, ամեն ինչի սկիզբն է, վերջը և միջինը»: Այն ընդունել են նաև հելլենացված հրեա գրողները (Իոսիվ Ֆլավիուս, Փիլոն Ալեքսանդրացի):

Ոճավորված փորագրություն Անտոնի Գաուդի (Բարսելոնա) տաճարի մուտքի մոտ:

Հրեական ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաբբինիստական գրականության մեջ այբուբենի առաջին և վերջին տառերը մատնանշում են նրանց միջև որոշակի ամբողջականություն: Այսպես, օրինակ, Աբրահամի մասին ասվում է, որ նա մինչ օրենքի շնորհումը արդեն պահել է Օրենքը «ալեֆից » մինչև «թավ» (Հրեական այբուբենի առաջին և վերջին տառերը), այսինքն ՝ Աբրահամը հնազանդվել է Օրենքին։

Ճշմարտություն բառը (եբրայերեն՝ אמת‎ — էմեթ) Մովսեսի առաջ Աստծո ինքնահայտնության մեջ, բաղկացած է երեք տառից՝ ալեֆ, մեմ, թավ. ալեֆ-ը и թավ-ը եբրայերեն այբուբենի առաջին և վերջին տառերն են, որոնք համարժեք են Ալֆային և Օմեգային[12]: Այն փաստը, որ «էմեթ» բառը սկսվում է այբուբենի առաջին տառից և ավարտվում է վերջինով, հին հրեական ռաբբիներին ստիպում էր այս բառի մեջ խորը առեղծվածային իմաստ տեսնել: Ռաբբինիստական մեկնաբանությունն այն անվանում է «Աստծո էության կնիք»: Հրեական ավանդույթի համաձայն, Աստծո օրհնությունը Իսրայելին ամբողջական ու անփոփոխ է, քանի որ այն սկսվում է Ալեֆ տառով և ավարտվում Թավով[13]:

Aquote1.png Եւ Եհովան նորա առջեւիցն անցաւ, ու կանչեց. Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով: Aquote2.png

[14]

Aquote1.png ו וַיַּעֲבֹר יְהוָה עַל-פָּנָיו, וַיִּקְרָא, יְהוָה יְהוָה, אֵל רַחוּם וְחַנּוּן--אֶרֶךְ אַפַּיִם, וְרַב-חֶסֶד וֶאֱמֶת.
- Ելից գլ. ԼԴ. 6
Aquote2.png

Այբուբենի առաջին և վերջին տառի օգտագործմամբ Աստծո «ճշմարտությունը» (եբրայերեն «emet») արտահայտելու ավանդույթը, կարծես թե հրեական սինագոգից տեղափոխվել է վաղ քրիստոնեական եկեղեցի Հայտնության գրքի միջոցով, որը, ինչպես խոստովանում են Աստվածաշունչն ուսումնասիրողները, սկզբնապես գրել է մի հեղինակ, որի առաջին լեզուն կամ եբրայերենն էր կամ արամեերենը: Թարգմանելիս, Ալեֆին և Տավին հունական տեքստում փոխարինեցին Ալֆան և Օմեգան, ինչը, իր հերթին, հանգեցրեց իմաստի խոր սրբության և նուրբ գեղեցկության՝ նշանակելով Աստված: Հունական Ալֆա և Օմեգա տառերը կապ չունեն եբրայերեն «ճշմարտություն» բառի հետ. Չնայած Ալֆան իսկապես հունական Aletheia բառի առաջին տառն է(հուն․՝ Αλήθεια — ճշմարտություն, այնուամենայնիվ, Օմեգան այս բառի վերջին տառը չէ, ինչպես թավն է «էմետ» բառի մեջ):

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայտնություն Հովհաննեսի գլ. ԻԲ, 12,13
  2. Հայտնություն Հովհաննեսի գլ. Ա, 8
  3. Հայտնություն Հովհաննեսի գլ. Ա, 10, 11
  4. Հայտնություն Հովհաննեսի գլ. ԻԱ, 6, 7
  5. «ապոկալիպսիս — Վիքիբառարան»։ hy.wiktionary.org։ Վերցված է 2020-09-16 
  6. Սուրբ Անդրեյ Կեսարացի. «Ապոկալիպսիս»-ի մեկնություն. Archived 2012-04-19 at the Wayback Machine..
  7. Հայտնություն Հովհաննեսի գլ. Ա, 8, ԻԱ,6, ԻԲ 7
  8. Հայտնություն Հովհաննեսի գլ. Ա, 11
  9. Եսաիա գլ. ԽԸ 12
  10. Եսաիա գլ. ԽԴ 6
  11. Եսաիա գլ. ԽԱ 4
  12. Աստվածածունչ |Ելից|34:6
  13. «Ղեւտացոց 26:3—Վիքիդարան»։ ru.wikisource.org։ Վերցված է 2020-09-25 
  14. Ելից գլ. ԼԴ.6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]