Գերբնական հեռուստասերիալի կերպարների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Գերբնականը» ֆիլմի լոգոն

«Գերբնական» ամերիկյան ֆանտաստիկ հեռուստասերիալի կերպարների ցանկը, ստեղծված Էրիկ Կրիպկեի կողմից։ Հեռուստասերիալը պատմում է երկու եղբայրների մասին, ովքեր չար ուժերի որսորդներ են։ Սեմ և Դին Վինչեստերները, որոնց մարմնավորում են Ջարեդ Պադալեկին և Ջենսեն Էքլսը[1], ճամփորդում են Ամերիկայի Միացյալ Նահանգներով 1967 թվականի արտադրության սև Chevrolet Impala մեքենայով և հետևում տարօրինակ երևույթների, որոնցից շատերը հիմնականում քաղաքային լեգենդներից և բանահյուսություններից են, և նույնիսկ կռվելով չարիքի ծնունդների՝ դեմոնների, ուրվականների և այլ չար ուժերի դեմ։

Ցուցակը ներկայացված է այբբենական կարգով, այլ ոչ թե ըստ նրանց կարևորության։

Հրեշտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Միլթոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Միլթոնի դերակատար Ջուլի Մաքնիվենը

Աննան ընկած հրեշտակ է, որը վերածնվել է Երկրի վրա և դարձել մարդ։ Դինի հարություն առնելուց հետո նա ձեռք բերեց հրեշտակների խոսակցությունը լսելու ունակություն և դրա պատճառով տեղափոխվեց հոգեբուժարան, շիզոֆրենիա ախտորոշմամբ։ Այդ իսկ պատճառով նրանով սկսում են հետաքրքրվել դեմոնները։ Այդ մասին Ռուբին տեղեկացնում է Սեմ և Դին Վինչեստերներին, որոնք գտնում են նրան և փրկում։ Սակայն, Կաստիելը և Ուրիելը հայտնվում են և բացատրում, որ նրանք պետք է սպանեն նրան։ Եղբայրները անհաջող կերպով փորձում են պահել նրանց, բայց Աննան ստեղծում է ուժեղ կախարդանք, որը հրեշտակներին ուղարկում է հնարավորինս հեռու։ Աննան հաստատում է, որ գիտելիք չունի դրա մասին և գաղափար չունի, թե ինչպես է դա արել։ Պամելա Բարնսի կողմից քնեցված, հիպնոզի ազդեցության տակ Աննան հիշում է, որ ինքը ընկած հրեշտակ է, որ վերածվել է մարդու, որովհետև նրա գոյությունը որպես հրեշտակ եղել է մռայլ էմոցիաների պակասությամբ և գործելու ազատությամբ։ Նա ենթադրում է, որ երբ եղել է հրեշտակ, հանդիսացել է Կաստիելի և Ուրիելի բոսսոմ ցեղից։ Ընկնելուց հետո նա ծնվել է, և մարդկային հիշողությունները, որպես հրեշտակ, մթագնել էին։

Վինչեստերների և Ռուբիի հետ Աննան փորձում է վերականգնել իր վերին օգնությունը, պաշտպանված լինելով երկու կողմից։ Ցավոք սրտի նրա վերին օգնությունը վերցրել էր Ուրիելը։ Հետո նա ներում է Դինին իր արարքների համար դժոխքում և այդպես Իմպալայում նրանց միջև տեղի է ոնենում ինտիմ գիշեր։ Առավոտյան Դինը պատմում է հրեշտակներին նրանց գտնվելու վայրը, իսկ Ռուբին անում է այդ նույնը դեմոնների համար հույսով, որ երկու խմբերը կընդհարվեն իրար հետ։ հրեշտակների և դեմոնների կռվի իրարանցման մեջ, Աննան վերցնում է իր վերին օգնությունը Ուրիելից։ Վերին օգնությունը թափանցում է նրա մարմնի մեջ, արձակելով պայծառ լույս, և Աննան անհետանում է սենյակից։ Նա վերադռնում է Չորրորդ եթերաշրջանի տասնվեցերորդ սերիայում, իր մարդկային կերպարով, վերականգնելով մարդկային կերպարը, օգտագործելով այն իր նպատակների համար։ Աննան փորձում է ապացուցել Կաստիելին, որ սխալ է ստիպել Դինին տանջել Ալաստարին, բայց նա հարվածում է նրան, ասելով, որ դա «Տիրոջ կամքն» է։ Նա նորից հայտնվում է այն բանից հետո, երբ Կաստիելը կանչում է նրան խորհրդի համար, որովհետև նրա մոտ ինչպես առաջին անգամ կա կասկած, բայց հետո Աննան անհետանում է, ասելով, որ նա պետք է սկսի մտածել ինքնուրույն։ Նորից Աննան հայտնվում է, որպեսզի փրկի Կաստիելին Ուիրելից, իմանալով վերջինիս դավաճանության մասին և նրան սպանելով, վիզը ջարդելով։ Նա հայընում է Վինչեստերներին, որ Կաստիելը կանչված է երկինք կարգ ու կանոնը խախտելու համար։ Հետո, երբ Կաստիելը ազատում է Սեմին հրեշային խուճապից, նա դիմակայում է նրա գործողություններին։ Այդ ժամանակ երկու հրեշտակների հետ նրան հետ վերցնելով։

Հինգերորդ եթերաշրջանի տասներեքերորդ սերիայում Աննան տեղափոխվում է 1978 թվական Սեմի և Դինի ծնողների հետևից և ցանկանում է նրանց սանել, որպեսզի Սեմը չդառնա Լյուցիֆերի համար «անձնական» մարմին։ Բայց Կաստիելը Սեմի և Դինի խնդրանքով նրանց հետ տեղափոխվում է 1978 թվական, որպեսզի կանգնեցնի Աննային։ Աննան այնտեղ հանդիպում է Ուրիելին և ասում է նրան, որ նրանք սպանելու են նրան ապագայում։ Աննան երիտասարդ Ուրիելի հետ մտնում են Սեմի և Դինի մոր թողնված տունը։ Քաշքշուքի ժամանակ Աննան սպանում է Սեմին։ Այդպահին հայտնվում է Միքայելը տեղափոխվում է Ջոն Վինչեստերի մեջ և մտնում է տուն։ Այնտեղ նա այրում է Աննային և ուղարկում է Ուրիելին նորից դրախտ։ Դինի հետ խոսակցության ընթացքում, Միքայելը ջնջում է Ջոնի և Մերիի հիշողությունը, որպեսզի նրանք ոչինչ չհիշեն Սեմի և Դինի հետ հանդիպման մասին, այդ թվում նաև Դինի խնդրանքը Մերիի մասին, որ չմտնի Սեմի ննջասենյակ նրա կես գիշերը լռանալու կեսգիշերին։

Բալտազար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալտազարի դերակատար Սեբատիան Ռոչեն

Բալտազարը հրեշտակ է, որը կարողացել է հարմարվել նոր իրականությանը։ Նա հավաքում է աստվածաշնչյան հնություններ և չի զզվում հոգիներ հավաքելուց։ Առաջին անգամ հայտնվում է վեցերորդ եթերաշրջանի երրորդ սերիայում և այդ պահից դառնում է երկնքում սկիզբ առած մեծ խաղի մասնակիցներից մեկը։ Օգնում է Վինչեստերներին գտնել Կաստիելի և Քրոուլիի ապաստանը, երբ նրանք պատրաստվում էին բացել Քավարանը։ Կաստիելը սպանվում է վեցերորդ եթերաշրջանի քսաներկուերորդ սերիայում։

Գաբրիել[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիելի դերակատար Ռիչար Սփեյթը

Երկրորդ եթերաշրջանի տասնհինգերորդ սերիայում Սեմը և Դինը հետևում են մի շարք տարօրինակ մահեր, որոնք կատարվում էին նույն քաղաքում, ընդ որում նրանք բախվում են հավաքարարի կերպարով աճպարարի հետ[2]։ Միայն այն ժամանակ, երբ Վինչեստերները պատմել էին քաղաքում կատարվող գործողությունների մասին, Բոբբին ենթադրում է, որ նրանք գործ ունեն Թրիքսթերի հետ։ Աչպարարը առաջարկում է նրան խաղաղությամբ հեռանալ, սակայն Սեմը և Դինը չեն համաձայնում և սպանում են նրան։ Բայց այն բանից հետո, երբ Դինը, Սեմը և Բոբբին մեկնում են, պարզվում է, որ մեռաշ աչպարարի մարմինը պատրանք է։ Հենց կիսաստվածը մնում է ողջ։

Երրորդ եթերաշրջանի տասնմեկերորդ սերիայում Թրիքսթերը ստիպում է Սեմին միշտ ապրել նույն օրը՝ երկուշաբթի, և ամեն օր տարօրինակ իրավիճակներում մահանում է Դինը։ Որոշ ժամանակ անց աչպարարը թույլ է տալիս սխալ, և Սեմը, հասկանալով թե ինչի հետ գործ ունի և սպառնալով, որ իրեն կսպանի, վերադառնում է կյանքի նորմալ ժամանակ։ Այդպիսի պատճառով «կատակների սիրահարը» փորձում է ապացուցել Վինչեստերին, որ ինքը չի կարող փրկել եղբորը և պետք է նրան բաց թողնի։ Հինգերորդ եթերաշրջանի ութերորդ սերիայում պարզվում է, որ աչպարարը ոչ այլ ոք է, քան հրեշտակապետ Գաբրիելը։ Հինգերորդ եթերաշրջանի տասնիներորդ սերիայում սպանում է աստվածուհի Քալիին, որի հետ նա հանդիպել էր, երկնքից փախչելուց անմիջապես հետո, բայց հետո պարզվում է, որ սուրը, որով նա խոցել էր Գաբրիելին, եղել է կեղծ։ Բայց հենց նույն էպիզոդում Գաբրիելին սպանում է նրա ավագ եղբայր Լյուցիֆերը։ Իններորդ եթերաշրջանի տասնությորորդ սերիայում հայտնվում է Կաստիելին, խնդրանքով, որ օգնի սպանել Մետատրոնին։ Գաբրիելը պարզվում է պատրանք է, որը ստեղծել է Մետատրոնը։

Գադրիել[խմբագրել | խմբագրել կոդը]

Գադրիելի դերակատար Թահմոհ Փենիքեթը

Հրեշտակ, այդ թվում նաև ընկած հրեշտակ, երբ Մետատրոնը փակել էր երկինքը։ Լսելով Դինի աղոթքը բոլոր հրեշտակներին, որ օգնեն մահացող եղբորը, արձագանքում է աղոթքին և ժամանում է հիվանդանոց, բայց Դինին կոչում է Եզեկիել։ Աստծո վստահությունը դեպի Գադրիելը եղել է անսահման, այդ պատճառով նա կանգնեցրել է նրան պահպանել Եդեմը մի նպատակով, որ այնտեղ չթափանցի չարը։ Բայց երբ Լյուցիֆերը թափանցեց դրախտ, կծելով մարդկանց, Տերը ստիպված եղավ դարերով փակել Գադրիելին երկնքի ամենախուլ անկյունում։ Ազատվել է զնդանից միայն այն պատճառով, որ Մետատրոնը արտաքսելով բոլոր հրեշտակներին երկիր, միաժամանակ արտաքսել է նաև բանտարկյալներին, բանտարկված երկնքում։

Հայտնվելով երկրի վրա, լսում է Դինի աղոթքը, իր եղբայր Սեմին փրկելու վերաբերյալ, ժամանում է հիվանդանոց և հայտնվում է Դինի կողքին, բախվելով մեկ այլ հրեշտակի հետ, որը նույնպես եկել էր Դինի մոտ, բայց վրեժի պատճառով. նրան պետք էր Կաստիելը, որը բոլոր հրեշտակների ընկնելու պատճառն էր։ Գադրիելը օգնում է Դինին հաղթահարել սպառնալիքը, Դինը սպանում է «օգնականին» և գիտակցությունը կորցրած Գադրիելին գցում է սուրբ յուղի մեջ։ Գադրիելը Դինին հանդես է գալիս, որպես Եզաքիել, իմանալով այն մասին, որ այդ հրեշտակը հայտնի է իր բարիությամբ և ազնվությամբ, բայց չկասկածելով, որ իրական Եզաքիելը, շատ հրեշտակների նման ընկնելով երկնքից, մահացել է։ Գադրիելը խոստովանում է, որ չնայած իր ընկնելուն և հրեշտակների հետ ընդհարման ժամանակ առաջացած վերքերին, պատրաստ է օգնել Սեմին, հանձնելով նրան իր վերջին ուժերը։ Բայց ոչինչ դուրս չի գալիս։ Նա ստիպված է լինում առաջարկել լավագույն տարբերակը վատագույններից, զբաղեցնել Սեմի մարմինը, որպեսզի ներսից օգնի նրան և ինքն էլ, դրանով իսկ փրկելով նրա կյանքը։

Լավ է վերաբերվում մարմինի հետ, որպեսզի չվնասի նրա գիակցությանը։ Բազմիցս բժշկել է Սեմի մահացու վերքերը՝ հրաժարվելով բժշկել նրա օրգանիզմը, որը վիրավորվել է Աստծո կողմից ուղարկված փարձությունների ընթացքում, կորցնելով ուժերը նրան հերթական անգամ բժշկելու ժամանակ։ Փորձում է ընդօրինակել և տալ վերահսկողություն ինչքան հնարավոր է արագ, որպեսզի Սեմը չնկատի, որ վերահսկվում է հրեշտակի կողմից։ Հաճախօգնում է Դինին, լսելով հրեշտակների խոսակցությունները և նրան լուրեր բերելով։ Բայց երբ գտնվում է Կաստիելը, որը հիմա արդեն մարդ դարձած էր, և Դինը կանչում է նրան դեպի ապաստարան՝ գիտելիքներ պահպանողի գանձարան, նախազգուշացնում է Դինին, որ իր և Սեմի ապահովության համար՝ «Եզաքիելը», որից կախված է Սեմի կյանքը, ավելի լավ է, որ Կաստիելը գնա և ինչքան հնարավոր է Վինչեստերներից հեռու մնա։ Դինը ստիպված էր դուրս անել նրան։

Կապելով իր հերթական դերը հրեշտակ-ռիձիենի հետ, որտեղ նրանց ճանապարհները նորից խաչվում են Կաստիելի հետ, նրան գտնում է Մետատրոնը, երբ Գադրիելը դուրս է գալիս բարից, թողնելով Դինին և Քասային խոսել, նորից խաբում է և նրանց ճանապարհները նորից խաչվում են։ Գադրիելը տրվում է Մետատրոնի նոր երկինք ստեղծելու համոզմունքներին։ Մետատրոնի ցուցումներով սպանում է Քեվինին և գնում է ապաստարանից, որտեղ Դինը Սեմի հետ ապրում են վարջին ժամանակներում, վերջնականապես գցելով Սեմին քնի մեջ, որտեղ նրանք Դինի հետ հետաքննում են մի գործ, և, վերցնում է վերահսկողութունը Սեմի մարմնի նկատմամբ։ Վերջնականապես Մետատրոնին իր հավատարմությունն ապացուցելու համար, սպանում է իր ընկերոջը՝ Ավենիրին, որը հրեշտակ էր, որ հետ միասին նստել էին երկնային զնդանում, Թադեոս՝ տանջողին, իսկ հետո, իրեն ստիպելով, հենց Ավենիրին։

Դինի և Կաստիելի կողմից բռնված, կռվում է Սեմի մարմնի համար, բայց Քրոուլիի օգնությամբ, որը տեղավորվել էր Սեմի մեջ հրեշտակի մոտ, դառնում է արտաքսված, վերադառնում է իր հին մարմինը։ Վերադառնում է Մետատրոնի մոտ, շարունակելովաշխատել նրա համար և ապացուցելու իր հավատարմությունը, գնալով իր սկզբունքներին դեմ, սպանելով և թունավորելով, հակադրելով ուրիշ հրեշտակների, վերադարձնելով իր մաքուր անունը։ Գալիս է հանդիպման Կաստիելի հետ, լսում է նրան և օգտագործում է զգուշություն այն մասին, որ Մետատրոնը վերահսկող է և խաբեբա։ Միանգամից չի համաձայնվում, բայց մտածում է ավելի խոր, մտապահելով ասվածը սեփական հետևումներով Մտատրոնի մեթոդների և գործողությունների նկատմամբ։ Իսկ երբ ամենինչ շատ հեռուն է գնում, Դինը, Սեմը և Կաստիելը նրանով խնդրում են երկրորդ հնարավորություն, որպեսզի Մետատրոնին անվնաս դարձնեն։ Դինը Քայնի խաբեության ազդեցության տակ, ձեռքսեղմման տեսքով, բավականին մոտենում է, որպեսզի խոցի Գադրիելին առաջին դաշույնով, բայց Կաստիելը նրան բժշկում է, վատնում է իր ամբողջ վերին օգնությունը և թուլանում է։

Գադրիելը ուղեկցում է Կաստիելին՝ որպես գերի դեպի երկինք, որպեսզի հասնի հրեշտակային hուշամատյանին, տալով Մետատրոնին այդպիսի ուժ, բայց նրանց փակում են զնդանում, և Գադրիելը գնում է հուսահատված քայլի՝ դաջելով իր կրծքի վրա Էնոհիյական նշան՝ էներգիայի կուտակիչ, նախազգուշացնում է Կաստիելին ու Աննային, որին նրանք փորձում էին համոզել նրանց ազատել, որպեսզի գնային հեռու և թաքնվեին պայթյունի ալիքից, և սպանում է իրեն, ազատելով իր ամբողջ հրեշտակային էներգիան և բաժանելով պատերը դարձնելով դրանք քարեր, որպեսզի Կաստիելը կարողանա ազատվել, գտնել հուշամատյանը և այն ոչնչացնի։

Կաստիել[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստիելի դերակատար Միշա Քոլինզը

Կաստիելն առաջին անգամ հայտնվել է 4-րդ եթերաշրջանի 1-ին սերիայում։ Հենց ինքը՝ կերպարը, օգտագործվել է հեռուստասերիալի մեջ քրիստոնեական դիցաբանություն մտցնելու համար։ Կաստիելը Դին Վինչեստերին վերադարձնում է դժոխքից։ Դրանից հետո Կաստիելն օգնում է Դինին և նրա եղբորը՝ Սեմին, տարբեր դեմոնների և հրեշտակների դեմ պայքարում։ Սկզբում կերպարը ընդհանրապես էմոցիաներ չի ցուցաբերում։ Հակառակ հեռուստասերիալի hրեշտակների կերպարների կարծրատիպին՝ Կաստիելն օգնում է մարդկանց և չի վնասում անմեղներին։

Լյուցիֆեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուցիֆերի դերակատար Մարկ Պելեգրինոն

Առաջին անգամ Լյուցիֆերը՝ որպես հրեշ, հիշատակվում է Քեյսիի կողմից երրորդ եթերաշրջանի չորրորդ սերիայում։ Քեյսին հաստատում է, որ Լյուցիֆերը նրանց՝ դեմոնների համար, այնպիսի Աստված է, ինչպես Հիսուսը մարդկանց համար, բայց ոչ մի հրեշտակ դեռ երբեք նրան չի տեսել։ Նաև նա ասում է, որ Լյուցիֆերը եղել է հրեշտակ, իսկ նրա անունը նշանակում է «Լուաբեր»։ Նաև Լյուցիֆերը կանչում է Ջաքիին և նա ոչնչացնում է հրեշտակների բանակի կեսին[3]։ Ռուբին պատմում է Սեմին, որ Լյուցիֆերը, հրաժարվելով ենթարկվել, մարդուց ստեղծել է առաջին դեմոնին՝ Լիլիթին։ Այդ ժամանակ Տերը հրամայել է Լյուցիֆերին փակել բանտում, փակված 666 կնիքով, որոնցից միայն 66 ջարդելը հերիք է, որպեսզի նա ազատվի Մերիլենդ նահանգի Իլչեստեր քաղաքի Սուրբ Մերիի անբնակ վանքում[4]։ 1972 թվականին, Ազազելը սկսում է «ծառայել» Լյուցիֆերին, որը նրան պատմում է, որ ազատվելու համար պետք է գտնի յուրահատուկ երեխայի, որը կարող է ջարդել վերջին կնիքը։

Ուրիելը Լյուցիֆերի մասին ասում է, որպես շատ ուժեղ հրեշտակի մասին, որը տանել չէր կարողանում ամբողջ մարդկությանը և պաշտպանում էր հրեշտակներին՝ ոչ մեկի առաջ չխոնարհվելով։ Նա ուզում է, որ Լյուցիֆերը նորից գա և գլխավորի հրեշտակներին, ինքը Ուրիելը սպանում է նրանց, ովքեր փորձում են պահել Լյուցիֆերին բանտում։ Պահել նրան փորձում է նաև Կաստիելը, բայց Աննան սպանում է Ուրիելին, նախքան վերջինս կհասցներ սպանել Կաստիելին։

Առաջին կնիքը բացվել է այն ժամանակ, երբ դժոխքում մարգարեն արյուն է թափում. դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ալաստարի տանջանքների ազդեցության տակ կատրվում է Դինի կամքը։ Զաքարիան պատմում է Դինին, որ իր դերը Ապոկալիփսիսը կանգնեցնելն է։ Սկզբոմ թվում է, որ հրետակը անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Լյուցիֆերի ազատումը։ Բայց հետո հայտնի է դառնում, որ նա ծրագրում էր բաց թողնել նրան, որպեսզի Միքայել հրեշտակը կարողանա սպանել նրան։ Զաքարիան ասում է, որ վերջին կնիքը կբացվի առաջին դեմոնի՝ Լիլիթի մահվան հետ։ Դա իմացել են և՛ հրեշտակները, և՛ Լիլիթը, և՛ Ռուբին, որը Սեմին կուրորեն դրդում էր առաջին դեմոնի սպանմանը։ Բայց Սեմը չիմանալով այդ մասին, սպանում է Լիլիթին և բացում 66-րդ կնիքը, ազատելով Լյուցիֆերին չորրորդ եթերաշրջանի քսաներկուերորդ սերիայում։

Հինգերորդ եթերաշրջանի առաջին սերիայում Լյուցիֆերը ազատվում է և փնտրում է իր համար համապատասխան մարմին։ Նա գտնում է Նիքին՝ մարդ, որի ընտանիքը սպանված էր[5]։ Լյուցիֆերը նրանց հանդես է գալիս Սարայի կերպարով, որը Նիքի մահացյալ կինն էր։ Նա ասում է, որ նրանց առջև՝ Լյուցիֆերն է՝ հրեշտակ, որը արտաքսվել է երկնքից այն պատճառով, որ «նրա սերը դեպի Տերը շատ մեծ է եղել»։ Նա ասում է Նիքին, որ Տերը, որը կարող էր թույլ տալ նրա ընտանիքի մահը «կա՛մ սադիստ է, կա՛մ ամեն ինչին նա անտարբեր է։ ԵՎ եթե Նիքը համաձայնվի ներս թողնել Լյուցիֆերին, ապա նա կհասնի արդարության՝ Նիքի մահացած ընտանիքի նկատմամբ։ Նիքը տալիս է համաձայնություն։ Լյուցիֆերը բացատրում է Նիքին, որ ուզում է կանչել Աստծուն պատասխանատվության նրա համար, որ նա արել է, և հաստատում է, որ նա չի ավերելու երկիրը՝ դա «Աստծո անկրկնելի արարածն է»։ Իչնչպես և բոլոր հրեշտակները՝ Լյուցիֆերին անհրաժեշտ է մարմին՝ մարդ, որը կտա համաձայնություն և կկարողանա ներս թողնել հրեշտակի։ Լյուցիֆերը տիրապետում է Նիքին, բայց նրա իրական մարմինը՝ Սեմն է։ Չնայելով նրա վրա, որ Լյուցիֆերը հանդիսանում է շատ հզոր հեշտակ, չի կարողանում գտնել ո՛չ Սեմին, ո՛չ Դինին, որոնց թաքցնում են Էնոհա կնիքով, դաջված նրանց կողերի վրա Կաստիելի կողմից։ Դինը ենթադրում է, որ Լյուցիֆերին հնարավոր է սպանել Կոլտի միջոցով և օգտվում է այդ ծրագրից ապագայում, բայց անհաջող։

Հինգերորդ եթերաշրջանի երրորդսերիայում Լյուցիֆերը գալիս է Սեմի մոտ, իր նախկին ընկերուհի՝ Ջեսիկայի տեսքով, որը նույնպես կարելի է բացատրել նրանով, որ Ջեսսը՝ Սեմի ենթագիտակցային մասն է, այսինքն երազանք, որի մեջ կարողացավ թափանցել Լյուցիֆերը։ Էպիզոդի վերջում, Լյուցիֆերը փոխում է կերպարը և Սեմի առաջ հանդես է գալիս Նիքի կերպարով, բացատրելով, որ Նիքը դա «պահեստային ծրագիր» է, այն պահին, երբ Սեմը՝ իր իրական մարմինն է։ Բայց Սեմը չի տալիս իր համաձայնություն, որ դեմոնը բնակվի իր մեջ։ Այդ ժամանակ Լյուցիֆերը նրան ասում է, որ վերջնական հաշվարկում, որ Սեմը ամեն դեպքում պետք է համաձայնվի, բայց իր կողմից առանց ստի և խաբեության։ Հինգերորդ եթերաշրջանի չորրորդ սերիայում, որը ցուցադրվել է 2014 թվականին, որում ապագա Դինը պատմում է Դինին 2009 թվականից, որ Սեմը չի կարողանում փրկվել զինված բախման ընթացքում, որը կատաչվել էր հինգ տարի առաջ ԴեթրՈւդում։ Հետո Դինը իմանում է, որ այդ ժամանակ, ԴեթրՈւդում Սեմը տվել է համաձայնություն այն բանին, որ լինի Լյուցիֆերի զետեղարանը։ Ապագա Դինը և իր ապագա ջոկատը (որի մեջ մտնում էին Կաստիելը և Չակը) պլանավորված մտնել քաղաք, որը լցված էր դեմոններով ր սպանել՝ Լյուցիֆերին։ Բայց ծրագիրը չի աշխատում և Դինը տեսնում է ապագա Դինի մահը։ Նրան սպնում է Լյուցիֆերը, որը գտնվում է Սեմի մարմնում։ Նա ասում է Դինին, որ նա ինչել անի, ինչ ընտրություն էլ, որ փոփոխի, նրա ճանապարհը մեկե ճանապարհը պետք է ավարտվի այստեղ։

Յոթերորդ եթերաշրջանում Լյուցիֆերը նորից հայտնվում է, բայց այս անգամ արդեն ոչ մարմնական ձևով, այլ Սեմի պատրանքների մեջ։ Հետո որոշ ժամանակ անց Սեմը գտնում է միջոց Լյուցիֆերից ազատվելու համար։ Նա սկսեց ճնշել իր վիրավորված ափը և աստիճանաբար Լյուցիֆերը անհետանում է, բայց արժեր արդյոք Սեմին, որպեսզի տրվի պատրանքներին, երբ նրանք ուժեղացել էին։ Յոթերորդ եթերաշրջանի տասյոթերորդ սերիայում Սեմի պատրանքների պատճառով Սեմը ընկնում հոգեբանական հիվանդանոց, որտեղ Կաստիելը վերցնում է պատրանքները իրեն։ Հաջորդ սերիաներում Լյուցիֆերը իրեն ցույց չի տալիս, բայց յոթերորդ եթերաշրջանի քսանմեկերորդ սերիայում նա վերջնականապես հեռանում է Կաստիելի գլխից։

Մետատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետատրոնի դերակատար Քուրթիս Արմսթրոնգը

Տիրոջ գրագիրն է, որը թաքնվում էր լեռներում հնդկացիական երկու ցեղերի միջև, որոնց անունը Երկու գետ էր։ Երբ Քրոուլին փորձում էր ուժ կիրառել և ստիպել Քեվինին ստիպել նրան, որ սկսի հուշամատյանի թարգմանությունը, Մետատրոնը կատարում է մարգարեյի պահապան հրեշտակի խնդիրները, վերցնելով Քեվինին իր մոտ և Դինին Սեմի հետ։ Աշխարհին հայտնի ինչպես Մարֆ։ Առևանգված է եղել Նաոմիի կողմից և նրա բաժանողների միջևդեպի երկինք, որտեղ նա կարող էր կարդալ նրա մտքերում, որ այն փորձությունները, որոնք անցնում է Կաստիելը՝ նրա համար չէ, որպեսզի փակի երկնքի դարպասները, այլ, որպեսզի չվտարի բոլոր հրեշտակներին երկնքից դեպի երկիր։ Սպանում է Նաոմիին, երբ նորից վերադարձել է հետ, հասցնելով տեղեկացնել Կաստիելին և Դինին, որ Մետատրոնը ստել էր։

Խաբեությամբ ստիպելով Կաստիելին անցնել փորձությունները, որպեսզի չվտարի բոլոր հրեշտակներին երկնքից դեպի երկինք, վերցնում է նրա վերին օգնությունը և դրա օգնությամբ ավարտում է կախարդանքը, փակելով երկինքը։ Գտնում է Գադրիելին, երբ նա դուրս է գալս բարից, քաշում է նրան իր կողմը անվան վերականգնման համար և երկրորդ հնարավորությամբ, արդյունքում օգտագործում է իր նպատակների համար և ստիպում է սպանել հավատրմությաունը ապացուցելու համար։ Առաջին գործում հրամայում է սանել Քեվինի գրագիրին, հասցնել նրան բոլոր հուշամատյանները (ծովահրեշային, հրեշային և հրեշտակային), սպանել սեփական ընկերոջը, որի հետ Գադրիելը երկնքում փակված մնացել էր շատ դարեր, թունավորել հրեշտակներին և սպանել նրանց ովքեր կհամարձակվեին մերժել։ Մետատրոնը հակադրում է Կաստիելին, խաղալով նրանով, որ Կասը ստիպված է լինում ապրել Մալախիից գողացված վերին օգնության հետ, և արդյունքում պարզվում է, որ միակ առաջնորդն է հանդիսանում, որ հավաքել էր իր թևի տակ բոլոր ընկած հրեշտակներին։

Հանդիպում է Դինի հետ, որը զինված էր առաջին դաշույնով, մտնում է նրա հետ ընդհարման մեջ, և առաջին դաշույնի ուժը բավական նվազ է լինում հրեշտակային հուշամատյանի համեմատությամբ, որի հետ կապը Մետատրոնին տալիս է չտեսնված ուժ և գրեթե բացարձակ անպարտելիություն։ Նա սպանում է Դինին և վերադառնում է երկինք, որտեղ Կասը հասցնում է գտնել և ոչնչացնել հուշամատյանները և ջարդել հուշամատյանները, դրանով իսկ դաչրձնելով Մետատրոնին դարձնելով սովորական հրեշտակ։ Ներխուժած Մարֆը պատմում է այն մասին, թե որքան չնչին է հրեշտակների ցեղը և որքան խոնարհ են նրանք՝ ոչխարները, նրա գավազանին սակայն մոռանում է, որ այդ նույն առավոտյան հրեշտակների ռադիոկայանը նախկինի պես միացված է և խլացնում է մյուս հրեշտակների զրույցները։ Մետատրոնի խոստովանությունը և արհամարհական խոսքը լսում են բոլոր հրեշտակները և փակում են նրան զնդանում։

Ռաֆայել[խմբագրել | խմբագրել կոդը]

հրեշտակապետ Ռաֆայելը՝ ըստ ավագության հրեշտակապետների մեջ երրորդն է, ներկայացված է եղել Չաք Շիրլի մարգարեին, որպեսզի լինի նրա անձնական պահապանը։ Ռաֆայելը առանձին հրեշտակ է։ Չորրորդ եթերաշրջանի քսաներկուերորդ սերիայում Ռաֆայելը հայտնվում է և սպանում է Կաստիելին, քանի որ Կաստիելը վտարեց Զաքարիային և կանգնեց երկնքի դեմ։ Վեցերորդ եթերաշրջանում Միքայելի և Լյուցիֆերի վանդակում փակվելուց հետո, նա ժամանակավորապես վերցնում է երկնքում իշխանությունը իր ձեռքը, քանի որ հանդիսանում է հրեշտակներից ամենամեծը(հրեշտակապետը) երկնքում։ Նրան խանգարել փորձում է Կաստիելը, քանի որ Ռաֆեյելը փորձում է բաց թողնել Միքայելին և Լյուցիֆերին վանդակից, նրա համար, որպեսզի շարունակի չավարտված ապոկալիպսիսիը։ Ռաֆայելը, ինչպես նաև մյուսները, ցանկանում է, որպեսզի ամեն ինչ ավարտվի, և երկրի վրա իջնի դրախտ։ Սպանվել է Կաստիելի կողմից, երբ նա կուլ էր տվել բոլոր հոգիները քավարանից և դարձել էր նոր Աստված։

Ուրիել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրիելի դերակատար Ռոբերտ Ուիսդոմը

Չորրորդ եթերաշրջանի յոթերորդ սերիայում Ուրիելը հայտնվում է Կաստիելի հետ։ Նա ուզում է ոչնչացնել քաղաքը, որպեսզի խոչընդոտի Սամայնի վերադառնալուն, բայց Սեմը և Դինը որոշել էին գնալ այլ ուղով։ Հետո պարզ է դառնում, որ հրեշտակների իրական նպատակը ոչ թե քաղաքը ոչնչացնելն է այլ Դինի Վինչեստերի հրամանները կատարելն էր։ Էպիզոդի վերջում Ուրիելը խոսում է Սեմի հետ այն մասին, որ նա չպետք է օգտագործի իր ուժը, տրված նրան դեմոնի կողմից և այն մասին, որ Սեմը նրանց՝ հրեշտակների համար, այդքան էլ կարևոր չէ։ Չորրորդ եթերաշրջանի իններորդ սերիայում Ուրիելը և Կաստիելը ցանկանում են վերցնել Աննա Միլթոնին երկինք, որպեսզի այնտեղ հանձնեն նրան դատարանին։ Չորրորդ եթերաշրջանի տասներորդ սերիայում Աննային հաջողվում է ժամանակավորապես քշել Ուրիելին և Կաստիելին։ Բայց հետո, այն ժամանակ, երբ բոլորը թաքնված էին հրեշտակներից կախարդների ստեղծած պարկերում, Ուրիելը հայտնվում է Դինին երազում, պահանջելով, որ նա հանձնի Աննային հրեշտակներին, և ցույց է տալիս, որ նա չի կարող դառնալ հրեշտակ, քանի որ նրա վերին օգնությունը գտնվում է իր մոտ։ Այնուամենայնիվ, Աննան կարողացավ այն իրեն վերադարձնել հրեշտակների (Կաստիել և Ուրիել) և դեմոնների (Ալաստարն իր կողմնակիցների հետ) միջև տեղի ունեցած ճակատամարըի ընթացքում։ Չորրորդ եթերաշրջանի տասնվեցերորդ սերիայում Ուրիելը և Կաստիելը «առևանգում» են Դինին։ Վինչեստերը պետք է տանջեր Ալաստարին նրա համար, որպեսզի նա պատմեր, թե ով է սպանում հրեշտակներին։ Հարցաքննության ժամանակ Ուրիելը վնասում է թակարդը, որում փակված էր Ալաստարը և դեմոնը դուրս է գալիս նրանից։ Ուրիելը՝ այն հրեշտակներից է, որոնք ուզում են, որ Լյուցիֆերը ազատվի, այն հրեշտակները, որոնք դա չէին ուզում, նա սպանում էր։ Նա խնդրում է, որպեսզի Կաստիելը անցնի իր կողմը, բայց նա մերժում է։ Ուրիելը արդեն պատրաստվում էր սպանելլ Կաստիելին, բայց նրան խանգարում է Աննան։ Մի կողմից մոտենալով, նա խոցում է նրան հրեշտակի դաշույնով, որից հետո Ուրիելը մեռնում։

Դեմոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազազել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազազելի դերակատար Ֆրեդերիկ Լեհնեն

Ազազելը դեմոնների առաջնորդն է[6][7]։ Դեմոնը ունի մի քանի երեխաներ, այդ թվում մի դուստր՝ դեմոն, որից կախված էր Մեգ Մասթերսը։ Դեմոնը արտաքսված է եղել աղջկա մարմնից Դին Վինչեստերի կողմից և ուղարկվել է հետ դժոխք։ Միակ զենքը աշխարհում, որով կարելի է սպանել դեմոնին՝ դա Կոլտն է[8], կախարդված ռեևոլվեր է, որից հնարավոր է սպանել ամեն ինչ։ Ամբողջ առաջին եթերաշրջանում դեմոնը ամեն կերպ փորձում է գտնել զենքը։ Երկրորդ եթերաշրջանի սկզբում նրան հաջողվում է վերցնել ռևոլվերը, ինչպես նաև Ջոն Վինչեստերի հոգին գործարքի ժամանակ, որի գինը Դինին կյանքի վերադարձնելն էր։ Որոշ ժամանակ Սեմը և Դինը ենթադրում են, որ դեմոնի հարձակումը հետևում է որոշակի կանոնների։ Հարձակումները կատարվում են «յուրահատուկ երեխաների» մանկական սենյակներում, երբ նրանք կես տարեկան են, իսկ նրանց մայրերը մահանում են կրակի բոցերում, գամված առաստաղից։ Այդպես է լինում Սեմի և նրա մոր՝ Մերի Վինչեստերի հետ, ինչպես նաև Մաքս Միլլերի և նրա մոր հետ։ Բայց Ջեսիկա Մուրի հենց այդպիսի մահը, որը Սեմի ընկերուհին էր, չի մտնում այդ տեսության մեջ։

Երկրորդ եթերաշրջանի հինգերորդ սերիայում Վինչեստերները հանդիպում են Էնդի Գալահերի և նրա երկվորյակ եղբայր Էնսեմ Ուիմսոնի հետ, որոնք երկուսն էլ որդեգրված էին։ Էնդիի որդեգիր մայրը սպանված է եղել նույն ձևով, ինչպես նաև Մերի Վինչեստերը, բայց Էնսեմի մայրը՝ ոչ։ դեմոնի իրական սահմանները հայտնի չեն։ Նա կառավարում է ուրիշ մարդկանց մարմինները և նրան հնարավոր է ճանաչել միայն դեղին աչքերով։ Նա ունի տելեկինեզի և պիրոկինեզի հատկություն, որոնք օգտագործում է իր առաջին զոհերին սպանելու համար։ Մարդու մարմնից դուրս դեմոնը գոյություն ունի սև ծխից կազմված ամպի տեսքով։ դեմոնը տիրապետում է մեծ ազդեցություն ունեցող մահվան զենքի վրա, որոնցից մեկին նա արդեն տիրապետել էր, որպեսզի փրկի Դինի կյանքը, Ջոն Վինչեստերիհետ գործարքի պայմանով։ Ի տարբերություն այլ դեմոնների, դեմոնը գործնականում անպարտելի է, նրա վրա չի ազդում սուրբ ջուրը և այլ միջոցներ ոչ բարի ուժերի դեմ։

Երկրորդ եթերաշրջանի քսանմեկերորդ սերիայում դեմոնը գալիս է Սեմի մոտ երազում։ Նա հայտնում է Սեմին, որ հավաքել է բոլոր «յուրահատուկ երեխաներին» միասին, որպեսզի նրանք կռվեն մեկը մյուսի հետ։ Վերջում ողջ մնացողը կմնա այդ բանակի առաջնորդ։ Դեմոնը ասում է, որ «ցավում է» Սեմի համար և ցույց է տալիս Սեմին այն գիշերը, երբ մահացել է Մերին։ Պարզվում է, որ Դեմոնը «կնքել է» այդ երեխաներին իր արյամբ, անց կացնելով ծեսի նման ինչ-որ բան։ Դեմոնը նաև ցույց է տալիս Սեմին, որ նրա մայրը ճանաչել է նրան և մահացել է միայն այն պատճառով, որ հայտնվել է «ո՛չ ճիշտ պահին, ո՛չ ճիշտ տեղում»։ Դեմոնը հայտնվում է վերջին անգամ երկրորդ եթերաշրջանի երկրորդ սերիայում[9], որտեղ նա հանդես է գալիս Ջեյք Թելլիին երազում և ասում է նրան, ինչ անի, քանի որ նա միակ ողջ մնացածն է։ Դեմոնը սպառնում է Ջեյքին, որ ինչ է ուզում նա նրանցից, և նրա ձեռքն է տալիս Կոլտը, ասելով որ, դա միակ զենքն է, որով կարելի է նրան սպանել։ Ջեյք կամաց վերցնում է Դեմոնին թիրախի տակ, որը ցույց տալով, որ վախենում է, խոստանում է Թելլիին հարստություն և երկար երջանիկ կյանք, նաև հովանավորում է անվտանգություն իր ընտանիքին, և Ջեյքը բաց է թողնոււմ ատրճանակը։ Դեմոնը ստպում է Ջեյքին մտնել սատանայական թակարդ և բացել Կալտով, որը հանդիսանում է բանալի, դեպի ժոխքի բանալիները։ Ազատված դեմոնները ջարդում են սատանայական թակարդը, և հիմա Դեմոնը կարող է մտնել գերեզման։ Դինը թիրախ է բռնում Դեմոնի վրա Կոլտով, բայց վերջինս, օգտագործելով տելեկինեզյան հատկությունները, խլում է Դինի ձեռքից ատրճանակը և գցում է նրան մի կողմ։ Դեմոնը ասում է, որ շնորհակալ է Դինին նրա համար, որ նա վերակենդանացրել է եղբորը, քանի որ Սեմը նրան միշտ ավելի է դուր գալիս քան Ջեյքը։ Դեմոնը ակնարկում է Դինին, որ նա, ում նա վերադարձրել է, ոչ «ամբողջովին Դինն է», քանի որ տղան մի քանի անգամ կրակել էր Ջեյքի վրա՝ արարքը, որը նա չի կատարել կյանքում ոչ մի անգամ։ Հետո Դեմոն ուղղում է զենքը դեպի Դինը, պատրաստվելով կրակել, բայց այդ ժամանակ հայտնվում է Ջոնի հոգին և դուրս է անում դեմոնին մարդկային մարմնից։ Դեմոնը կարողանում է դուրս գալ, և նա նորից վերադառնում է մարմինը, բայց Դինը արդեն հասցրել էր վերցնել Կոլտը։ Նա կրակում է դեմոնի վրա և, վերջնականապես, սպանում է նրան։ Սեմը և Դինը տանում են շատ սպասված հաղթանակը արարածի վրա, որը այդքան ցավ էր պատճառել իրենց ընտանիքին։ Սակայն այն բանից հետո, երբ նա դուրս է գալիս ազատություն, Վինչեստեր եղբայրները հասկանում են, որ նրանց առևջ դեռ շատ գործ կա։ Նրանք պետք է գտնեն և սպանեն արարածներին, որոնք, հնարավոր է, որ նրանք ավելի վախենալու են դեղնաչք Դեմոնից։

Դեմոնը հիշատակվում է երրորդ եթերաշրջանի չորրորդ սերիայում, երբ ենթարկված աղջիկը ասում է, որ դեղնաչք դեմոնի իրական անունը՝ Ազազել է։ Չորրորդ եթերաշրջանի քսաներկուերորդ սերիայում բացահայտվում է Ազազելի երկարաշամկետ ծրագիրը։ Պարզվում է, որ Ազազելը գտել էր վերջին դրոշմի գտնվելու վայրը, որը անհրաժեշտ էր Լյուցիհերի ազատման համար։ Նա տեղափոխվում է վանականի մարմնի մեջ և սպանում է միանձնուհիներին։ Լյուցիֆերը կապվում է նրա հետ մի միանձնուհու մարմնի միջոցով և բացատրում է, թե ինչ անել։ Առաջինը նա պետք է բաց թաղներ Լիլիթին, որը այդ ժամանակ գտնվում էր դժոխքում, իսկ հետո գտնել յուրահատուկ երեխայի, որը պետք է սպանի Լիլիթին, որպեսզի բացի վերջին կնիքը։ Նաև ասվում է, որ Ազազելը ամբողջությամբ նվիրված է Լյուցիֆերին, նույնիսկ նրան անվանում է իր հայր, իսկ Լյուցիֆերը նրան անվանում է տղա։ Անհայտ է, թե կա ինչ-որ ազգակցական կապ նրանց միջև, թե Ազազլը ուղակի հանդիսանում է, որպես հավատարիմ հետապնդող։ Վերջին անգամ Ազազելին ցույց են տալիս վեցերորդ եթերաշրջանի առաջին սեիայում, երբ նա հանդիսանում է ԼՍԴ-ի արդյունք, կանչված ջիների կողմից և վրեժ է լուծում իր եղբոր համար։

Ալաստար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆեր Հեյդերալը՝ Ալաստարի դերակատարը

Չորրորդ եթերաշրջանի իններորդ սերիայում Ալաստար փորձում է առևանգել Աննա Միլթոնին։ Երբ նրա ճանապարհին կանգնում են Դինը և Սեմը, նա հարձակվում է նրանց վրա, այդ պահին Ռուբին տանում է Աննային ապահով վայր։ Սեմը փորձում է դիմադրել Ալաստարին, բայց չի կարողանում նրան հացթել, նույնիսկ Ռուբիի դանակը նչան լուրջ վերք չի հասցնում։ Սեմը և Դինը փրկվում են փախչելով, բայց կասկածում են, որ Ալաստարը ինքն է բաց թողել նրանց, որպեսզի նրանք տանեն նրան Աննայի մոտ։ Չորրորդ եթերաշրջանի տասներորդ սերիայում Ալաստարը գալիս է խաչմերուկ, Ռուբիի մոտ, որտեղ նա փորձում է նրա հետ դաշինք կապել՝ նա ասում է Ալաստարին Աննայի գտնվելու վայրը, իսկ նա դրա փոխարեն նրան, Դինին և Սեմին հանգիստ է թողնում։ Բայց Ալաստարը դրա փոխարեն առևանգում է Ռուբիին և տանջանքների միջոցով իմանում է նրանից Աննայի գտնվելու վայրը։ Այնտեղ նա հանդիպում է Կաստիելին և Ուրիելին, որից հետո սկսվում է ճակատամարտ հրեշտակների և դեմոնների միջև։ Այդ ժամանակ Աննային հաջողվում է վերցնել իր վերին օգնությունը։ Նորից դառնալով հրեշտակ նա Ալաստարի հետ անհետանում է վառ, կուրացնող լույս արձակելով։

Չորրորդն եթերաշրջանի տասհինգերորդ սերիայում Ալաստարը փորձում է սպանել երկու հնձվորների, որպեսզի վերծանի վաթսունվեցերորդ կնիքը։ Գերեզմանատանը նա հանդիպում է Սեմին և Դինին։ Նա վիրավորում է Դինին, բայց Սեմին վնաս չի կարողանում հասցնել։ Որպեսզի փրկի հնձվորին, Սեմը և Դինը թափանցում են հոգիների աշխարհ և այնտեղ ընկնում են Ալաստարի երկաթյա շղթաներից պատրաստված ծուղակի մեջ։ Ալաստարը սպանում է մի հնձվորին, բայց Վինչեստերները հասցնում են փրկել Տեսսային։ Նույն գիշերը Ալաստարին գրավում են հրեշտակները Կաստիլելի գլխավորությամբ։ Չորրորդ եթերաշրջանի տասվեցերորդ սերիայում Ալաստարը, որը գրավված էր հրեշտակների կողմից, Ալաստարը հրաժարվում է պատասխանել յոթ հրեշտակների սպանության մասին նրանց հարցերին։ հրեշտակները Դինին են հանձնում նրանից տանջանքների միջոցով տեղեկություն իմանալը, որի հետ նա տասը տարի սովորել է դժոխքում։ Բայց տանջանքների ընթացքում Ալաստարը դուրս է գալիս թակարդից և համարյա սպանում է Դինին։ Նրան փորձում է կանգնեցնել Կաստիելը, բայց անհաջողություն է ապրում։ Ալաստարին կանգնեցնել միայն հաջողվում է միայն Սեմին։ Նա Ալաստարից իմանում է, որ դեմոնները կապ չունեն հրետակների սպանության հետ, որից հետո սպանում է նրան։ Չորրորդ եթերաշրջանի քսանմեկերորդ սերիայում Սեմը փորձում է դեմոնների արյան սուր պակասությունը։ Ազատվելով ազդեցությունից, նա տեսնում է պատրանք, որոնցում Ալաստարը տանջում է նրան։

Քրոուլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոուլիի դերակատար Մարկ Շեփարդը

Խաչմերուկների դեմոն և Լիլիթի աջ ձեռքը, իսկ հետո արդեն Դժոխքի թագավորը։ Առաջին անգամ հիշատակում է Բեքքի Ռոզենը, որը պատմել է այն մասին, որ կոլտը հանձնվել է ոչ թե Լիլիթին, այլ Քրոուլիին։ Ի տարբերություն այլ դեմոնների Քրոուլին չի օգնում Լյուցիֆերին, որովհետև կարծում է, որ Լյուցիֆերը նրանց բոլորին կսպանի մարդկանցից հետո։ Այն բանի համար, որպեսզի ազատվի Լյուցիֆերից, Քրոուլին համագաործակցում է Վինչեստերների հետ և օգնում է գտնել նրանց հեծյալների մատանիները, որոնք հանդիսանում են Լյուցիֆերի վանդակի բանալիները։ Այն բանից հետո, երբ ապոկալիպսիսը կանխվել էր, Քրոուլին գլխավորեց դժոխքի հիերախիան և դարձել է դժոխքի թագավորը։ Հետո Քրոուլին ցանկանում էր ստանալ քավարանի հոգիները, որպեսզի դառնա ավելի ուժեղ և հզոր։ Դրա համար նա դաշինք է կապում Կաստիելի հետ, որպեսզի հոգիները կիսեն երկու մասի։

Նրա բարեսիրությունը, խելքի և խորամանկության հետ միասին, նրան դարձնում են շատ վտանգավոր թշնամի։ Փորձառու մանիպուլյատոր և բանսարկու է, Քրոուլին կարողանում է հեշտությամբ օգուտ քաղել երկու կողմերից էլ հավասարաչափ և կարողանում է երկու կողմից էլ վերցնել այն ինչ իրեն պետք է։ Իր նպատակներին հասնելու համար, ի վիճակի է հնալ շան բանի, նույնիսկ հրեշտակների հետ դաշինքի և իր ծառաներին սպանելու։ Ինչպես բոլոր դեմոնները նա դաժան է, անողորմ և արհամարհում է մարդկանց։ Ցինիկ է և իր պատկերացումներով ունի հումորի զգացում։ Կյանքի ժամանակ Քրուլին կրել է Ֆյորգուս Ռոդերիկ ՄակԼաուդ անվանումը և տասյոթերորդ դարում ապրել է Շոտլանդիայում։ Ծայրահեղ դեպքում հիշատակվում են, նրա կյանքի իրադարձությունները 1661 թվականին։ Նա աշխատել է դերձակ և վաճառել է իր հոգին սատանային։ Նաև նա ունի տղա Գևին անունով, որը մահացել է նավաբեկության ժամանակ։ Նաև Քրոուլին ինքն է հիշատակում, որ իր մայրը եղել է կախարդ և «ինչ-որ բան» սովորեցրել է նրան։ Դինի հետ միասին գտել է առաջին դաշույնը։ Դինի մահից հետո իներորդ եթերաշրջանի քսաներեքերորդ սերիայում, օգնում է մահացած որսորդի ուրվականին, դառնալ դեմոն, դրանով իսկ փրկելով նրա կյանքը։ Տասներորդ եթերաշրջանում փորձում է դաշինք կապել դեմոն դարձած Դինի հետ, բայց նա դուրս է գալիս վերահսկողությունից։ Շուտով հանդիպում է իր մորը, կախարդ Ռովենային։

Լիլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիթը՝ առաջին դեմոնն է, ստեղծված Լյուցիֆերի կողմից։ Լիլիթը ունի սպիտակ աչքեր։ Նա նախընտրում է տիրել երեխաների մարմիններին։ Նա հաճույք է ստանում նրանից, որ տեղավորվում է աղջիկների մարմինների մեջ և աստիճանաբար սպանում է նրա ամբողջ ընտանիքին, նախապես ծաղրելով նրա բոլոր ազգականներին։ Լիլիթին դուր է գալիս խմել նորածին երեխաների արյունը։ Առաջին անգամ Լիլիթը հիշատակվում է երրորդ եթերաշրջանի իներորդ սերիայում, երբ դեմոն Տամմին ասում է, որ «արևմուտքում» հայտնվում է նոր առաջնորդ, որը ունի մեծ ցանկություն սպանել Սեմին։

Երրորդ եթերաշրջանի տասերկուերորդ սերիայում Սեմը և Դինը, որոնք գրավված էին ոստիկանության կողմից, գտնվում է ոստիկանության բաժանմունքում, շրջապատված դեմոններով։ Օգնության եկած Ռուբին բացատրում է, որ այդ դեմոնները եկել են Լիլիթի հրամանով, որպեսզի սպանեն Սեմին։ Էպիզոդի վերջում կայարան գալիս է մի կին, իր աղջկա ձեռքից բռնած։ Աղջիկը մոտենում է Նենսի Ֆիցջերալդի քարտուղարուհուն և նրան հարցնում է, թե տեսել է արդյոք նա այդտեղ երկու եղբայրների, բնութագրելով մեկին, որպես շատ բարձրահասակ, իսկ մյուսին, որպես շատ գեղեցիկ։ Նենսին հարցնում է աղջկա անվանումը, որին նա պատասխանում է «Լիլիթ»։ Նրա աչքերը սպիտակում են, նա բարձրացնում է ձեռքը, և ամեն ինչ լցվում է սպիտակ կուրացնող լույսով։ Լիլիթը սպանվել է Դին Վինչեստերի կողմից, որը բավականաչափ խմել էր դեմոնի արյուն իր գերբնական հատկությունները ցուցադրելու համար, համարյա մահանալով հենց դրանից։ Սեմը ջարդում է վերջին կնիքը և Լյուցիֆերը հայտնվում է ազատության մեջ։

Մեգ Մասթերս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգ Մասթերսի Ռեյչել Մայները

Առաջին անգամ Մեգը հայտնվում է առաջին եթերաշրջնի տասմեկերորդ սերիայում, որտեղ նա Սեմի հետ Կալիֆորնիա տանող ճանապարհին են։ Նա նրան ասում է, որ փախել է ընտանիքից։ Որոշ ժամանակ անց Մեգը և Սեմը հանդիպում են ավտոբուսի կանգառում և սպասում են Սաքրամենտո գնացող ավտոբուսին։ Սեմը ասում է Մեգին Դինի մասին և այն մասին, թե ինչպես նրանք նրան ոչ մի բանի տեղ չեն դնում։ Նրանից հետո, երբ Սեմը մեկնում է, Մեգը սպանում է մի մարդու, որը նստած էր ծանրաքարշի ղեկին, կտրելով նրա կոկորդը։ Հավաքելով արյունը արծաթյա գավաթի մեջ, նա կանչում է, ինչ-որ մեկին, որին անվանում է «Հայր»։

Մեգը նորից հայտնվում է առաջին եթերաշրջանի տասնվեցերորդ սերիայում, որտեղ նա նստած է Չիկագոյի բարերից մեկում և նորից հանդիպում է Սեմին։ Նա Սեմին տալիս է իր հեռախոսահամարը և տալիս է իր ազգանունը՝ Մասթերս։ Սեմը հետևում է Մեգին և գտնում է նրան գերեզմանոցում, ինչ-որ մեկի հետ զրուցելուց։ Սեմը վերադառնում է Դինի մոտ և պատմում է իր տեսածի մասին։ Եղբայրենրը գալիս են այն եզրակացության, որ Մեգն է կանչել «Դեյվին» (գերբնական հոգի, որի մասին խոսվում է տվյալ էպիզոդում) և այն, որ հնարավոր է, որ նա զրուցում էր դեմոնի հետ։ Վինչեստերները ընկնում են Մեգի ծուղակը, և պարզվում է, որ դա ծրագրավորված էր իրենց հոր համար։ Ծավալված կռվի ժամանակ դեյվը դուրս է գալիս ազատության մեջ և հարձակվում է Մեգի վրա։ Հոգին նրան նետում է յոթերորդ հարկի պատուհանից, և Վինչեստերները համարում են Մեգին մահացած։

Սակայն, ընկնելը սպանում է Մեգի մարմինը, իսկ դեմոնին ոչ մի վնաս չի լինում։ Մոտենալով ծակծկված, մահացած մամնին, նա հայտնվում է եկեղեցում, որտեղ զրուցում է հայր Ջիմ Մյորֆիի հետ, իսկ հետո սպանում է նրան։ Հետո նա զանգահարում է Սեմին և խնդրում է նրա հորը, որ մոտենա հեռախոսին։ Ջոնի հետ հեռախոսով զրուցելուց Մեգը սպանում է նրա ընկեր Քալեբին և հայտարարում է, որ եթե Ջոնը մինչև կեսգիշեր չգա և չբերի իր հետ կոլտը Լինքոլնի դամբարան, ապա նա կշարունակի սպանել նրա ընկերներին։ Ջոնը համաձայնվում է գործարքին։ Սակայն տալիս է նրան և իր կողմնակցին կեղծ ատրճանակը։ Թոմը կրակում է Մեգի վրա, և պարզվում է, որ ատրճանակը կեղծ է։ Այդ ժամանակ մեգը վերցնում է Ջոնին, որպես գերի։

Ցանկանալով ստանալ Կոլտը, բարկացած Մեգը ուղևորվում է Վինչեստերների ընկերոջ մոտ, որսորդ Բոբբի Սինգերի մոտ, որտեղ հանդիպում է Սեմի և Դինի հետ։ Սպանելով շանը, որը երևի պատկանում էր Բոբբիին, Մեգը ջարդում է դուռը և սկսում է ծաղրել Սեմին և Դինին, պատմելով նրանց հոր մաին։ Դինը փորձում է Մեգի վրա թափել սուրբ ջուրը, բայց նա հրում է նրան պատի մոտ և մոտենում է Սեմին և Բոբբիին։ Անուշադրության պատճառով նա հայտնվում է սատանայի ծուղակի ուղիղ կենտրոնում, նկարված առաստաղին, որը չի թողնում դեմոններին դուրս գալ այդ պատկերի սահմաններից։ Բոբբին աում է, որ Մեգը մարդ է, մոլագարված դեմոնի կողմից, և քանի որ նա ընկել է յոթերորդ հարկից, նա կմահանա, եթե դեմոնին դուրս քշեն նրա մարմնից։ Դինը խնդրում է Սեմին կատարել էկզորցիզմի արարողությունը, փորձելով դուրս հանել ինֆորմացիա Մեգից նրանց հոր մասին։ Նրանց հաջողվում է իմանալ այդ տեղեկությունը արդեն անզոր Մեգից, թե որտեղ է Ջոնը։ Պատմելով ամբողջը, Մեգը խնդրում է, որ իրեն ազատեն, բայց ի զարմանս նրա Դինը չի ազատում նրան ծուղակից։ Դինը ստիպում է Սեմին վերջացնել էկզորցիզմի արարողությունը և դուրս քշել Մեգին աղջկա մարմնից, որը տիրապետում էր նրա մարմնին։ Արարողության վերջում դեմոնը լքում է Մեգի մարմինը սև ծխի տեսքով, որը գնում է սատանայի ծուղակի միջով, որտեղ էլ դեմոնը պետք է մահանար։ Դեմոնից ազատված Մեգը հայտնում է, որ նրա մեջ դեմոն եղել է մեկ տարվա ընթացքում, ուշքի գալով նա ասում է, որ իրեն թվում է թե դա մղձավանջ էր։ Հենց որ դեմոնը լքում է Մեգի մարմինը, նրան վերադառնում է ամբողջ ցավը, երբ նրա մեջ եղել էր Մեգը, նաև յոթերորդ հարկից ընկնելու և Դինի կրակոցից առաջացած ցավը։ Մահանալով Մեգը հայտնում է Վինչեստերներին, թե որտեղ է նրանց հայրը։ Վերջին բառը, որ նա ասում է, լինում է «Արևածագ» բառը։ ԵՎ ինչպես պարզվում է, դա հյուրանոցի անվանում է, որտեղ դեմոնները պահում են Ջոն Վինչեստերին։

Դեմոնը, որը գտնվում էր Մեգի մարմնի մեջ, նորից հայտնվում է երկրորդ եթերաշրջանի տասնչորսերորդ սերիայում։ Այս անգամ դեմոնը մտնում է Սեմի մարմնի մեջ։ Դեմոն Մեգը այլևս հետաքրքրված չէ «մեծ պատերազմ»-ով, և ուզում է ուղղակի վրեժխնդիր լինել, այն բանի համար, որ Դինը և Սեմը ուղարկում են նրան դժոխք, ցավի և տանջանքների երկիր, որտեղ վատ է նույնիսկ դեմոնների համար։ Փակելով իրեն Սեմի մարմնում բանալու դաջվածքի շնորհիվ, Մեգը սպանում է որսորդին և փորձում է սպանել Դինին և Բոբբիին։ Մեգը նորից ընկնում է սատանայական ծուղակի մեջ Բոբբիի տանը, և Դինը Բոբբիի հետ պատրաստվում են կատարել նոր էկզորցիզմի արարողություն։ Սակայն, գտնվելով դժոխքում, Մեգը ինչ-որ բան սովորել էր և արարողության ժամանակ սկսում է ասել հակաարարողական բառերը, չզգալով այն ցավը, որը նա արդեն զգացել էր անցած անգամ։ Մեգը կարողանում է ջարդել սատանայական ծուղակը, նա դուրս է գալիս և հրում է Բոբբիին պատի կողմը։ Հետո սառնասրտորեն սկսում է տանջել Դինին։ Նա հայտնում է նրան, որ տեսել է Ջոնին դժոխքում, և նա փոխանցում էր Դինին բարև։ Բոբբին կարողանում է այրել խարանը Սեմի ձեռքի վրայից, և դեմոնը լքում է նրա մարմինը վառարանի մեջով։

Դեմոն Մեգը չի հայտնվում երրորդ և չորրորդ եթերաշրջաններում, սակայն չորրորդ եթերաշրջանի երկրորդ սերիայում հայտնվում է հենց Մեգի ուրվականը։ Նա կանչվել էր Լիլիթի կողմից, որպես վկա։ Լիլիթի կախարդանքի հետևանքով եղբայրների վրա, նա փորձում է սպանել նրանց, պատմելով թե ինչ է եղել իր հետ, երբ նրան ղեկավարում էր դեմոնը։ Բոբբիին հաջողվում է հանգցտացնել բոլոր հոգիներին ծեսի միջոցով։ Մեգը հայտնվում է նոր մարմնի մեջ հինգերորդ եթերաշրջանի առաջին սերիայում։ Դեմոնի շնորհիվ, որը մտել էր Բոբբիի մարմնի մեջ, նա Դինի համար ստեղծում է ծուղակ, որպեսզի իմանա, թե որտեղ է գտնվում Միքայելի սուրը։ Նա հրամայում է Բոբբիի մեջ եղած դեմոնին սպանել Դինին, բայց Բոբբիին հաջողվում է ղեկավարել իր մարմինը կարճ ժամանակով և խրում է դանակը իր որովայնը, որից հետո հայտնվոմ է Սեմը և օգնում է Դինին, բայց Մեգը լքում է մարմինը և փախչում է։ Հաջորդ անգամ նա հայտնվում է հինգերորդ եթերաշրջանի տասներորդ սերիայում, որտեղ նա ուղղում է դժոխքի շներին Դինի, Սեմի, Էլլենի և Ջոյի ուղղությամբ։

Մեգը նորից հայտնվում է հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանում։ Վեցերորդ եթերաշրջանի տասներորդ սերիայում նա իր կողմնակիցների հետ գերի է վերցնում Սեմին և Դինին և փորձում է նրանցից պարզել, թե որտեղ է գտնվում Քրոուլին, որպեսզի վրեժխնդիր լինի Լյուցիֆերի պարտության համար, որում դժոխքի թագավորը ուներ իր մասնաբաժինը։ Սեմը և Դինը Մեգի հետ կնքում են պայմանագիր, որի համաձայն նրանք օգնում են միմյանց բռնել Քրոուլիին և համերաշխությամբ են բաժանվում նրա մահից հետո։ Կաստիելի հետ միասին, «դաշնակիցները» գնում են Քրոուլիի ապաստարան, որտեղ հանդիպում են դժոխքի շների հետ, հասկանալով, որ նրանցից նրանք այդքան էլ հեռու չեն գնա, Մեգը համբուրում է Կաստիելին և վերցնում է նրանից իր հրեշտակի սուրը, որպեսզի պահի շներին, մինչ եղբայրները կբռնեին Քրոուլիին։ Ծանր մենամարտի ընթացքում Մեգը սպանում է բոլոր շներին, բայց նրան ուշագնաց է անում Քրոուլիի ծառա դեմոնը։ Նա տանջում է նրան, բայց շուտով Սեմը և Դինը փրկում են նրան։ Դրանով իսկ նա հարգալից կերպով է խոսում Դինի մասին, իսկ Սեմին շնորհավորում է, որ «նա վերջապես մեծացրեց ձվերը»։ Կաստիելի և եղբայրների հետ, նա գերի է վերցնում Քրոուլիին և կատարում է Վինչեստերներին տված իր խոստումը, իսկ ավելի կոնկրետ թույլատրում է նրանց կատարել դեմոնի հարցաքննությունը։ Հասկանալով, որ դա անօգուտ է Կաստիելը այրում է Քրոուլիի մարդկային մնացորդները, դրանոց իսկ, սպանելով նրան։ Վրեժխնդիր եղած Մեգը նույն պահին անհետանում է, մտածելով, որ հաջորդը եղբայրները սպանելու են իրեն։ Նաև Մեգը հայտնվում է յոթերորդ եթերաշրջանում, ձևանալով բուժքույր հոգեբուժարանում, որում պառկած էր Կաստիելը։ Հետո նա օգնում է եղբայրներին մարգարեի հետ կապված հարցերում և սպանում է մի քանի դեմոնների։ Եթերաշրջանի վերջում նա հայտնվում է Իմպալայի մեջ, ծովահրեշների ուշադրությունը շեղելու համար։ Որից հետո նրան առևանգում է Քրոուլիին, որը դեռ ուզում էր վրեժ լուծել նրանից։ Մահանում է Քրոուլիի տանջանքներից օգնելով Վինչեստերներին։

Ռուբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբին դեմոն է։ Սերիալից պարզ է դառնում, որ նա եղել է դեմոն դեռ XIV դարում։ Նա վաճառել է իր հոգին հզոր դեմոնին, ով հայտնվել էր սերիալի «Կախարդների որսորդություն» սերիայում։ Մահվանից հետո Ռուբին հայտնվում է դժոխքում, ուր և փոխակերպվում է դեմոնի։ Նա համեմատաբար թույլ է, բայց ունի բավականին լայն գիտելիքներ սև կախարդանքից, որոնք օգնում են նրան իրականացնել իր ծրագրերը։ Ռուբին ունի նաև կախարդական դանակ։ Դա թույլ է տալիս սպանել դեմոններին (չնայած, որ մահացու չէ ավելի բարձր կարգի դեմոններին և հրեշտակների համար)։ Այդ դանակի ծագումը հայտնի չէ «Դրախտ և դժոխք» սերիայում Ալաստարը ցանկանում էր իմանալ, թե որտեղից է դանակը հայտնվել Ռուբիի մոտ։

Ինչպես բոլոր դեմոնները, նա ունի բավականին հզոր ուժ և տիրապետում է տելեկինեզին։

Ռուբիի դերակատար Քեթի Քեսիդին

Երրորդ եթերաշրջան
Առաջին անգամ հայտնվելով սերիալում «Հրաշալի յոթնյակ» սերիաում նա փրկում է Սեմին, առանց տատանվելու սպանելով երեք դեմոնների։ Սեմի հետ ծանոթության ժամանակ նա ներկայանում է իբրև որսորդ, ասելով որ իրեն հետաքրքրում է Ազազելի ծրագրերը Սեմի հետ կապված։ Որոշ ժամանակ անց նա խոստովանում է, որ դեմոն է և կարող է փրկել Դինին դժոխքից։ Հենց սկզբից ավագ Վիչեստերը սկսում է չվստահել նրան, մտածելով որ նրա նպատակը Սեմին սպանելն է, նրանից ազատվելը։ Բայց շուտով Ռուբին օգնում է Բոբբիին վերանորոգել կոլտը։ «Կախարդների որսորդությունը» սերիայում Ռուբին փրկում է Դինին դեմոնների կախարդանքից։ Դրանից հետո նա փորձում է փրկել եղբայրներին դեմոնից, ում ինքներ վաճառել իր հոգին։ Բայց այդ կռվի ժամանակ նա պարտություն է կրում։ Կռվի ժամանակ դեմոնն սկսում է պատմել Ռուբիի անցյալի մասին։ Այս սեիայի ավարտին Ռուբին խոսում է Դինի հետ խոստովանելով, որ չգիտի թե ինչպես կարելի է փրկել նրան և ուզում է որ Դինը օգնի իրեն նախապատրաստել Սեմին գալիք պատերազմին, որում Սեմը պետք է պայքարի միայնակ, առանց եղբոր։ Ռուբին ասում է, որ կողմ է մարդկանց հաղթանակին, քանի որ հիշում է, թե ինչ է նշանակում լինել մարդ։ «Պատերազմում ինչպես պատերազմում» սերիայում Ռուբին գնում է ոստիկանական բաժանմունք, օգնելու դեմոններով շրջապատված Վինչեստերներին։ Կոլտի բացակայության պատճառով Ռուբին առաջարկում է կախարդանք, որի իրականացման համար անհրաժեշտ էր հանել կույս աղջկա սիրտը, որը կօգներ վերացնել բոլոր դեմոններին, ինչպես նաև Ռուբիին, բայց Դինը մերժում է։ Այդ ժամանակ Ռուբին սկսում է պատմել Լիլիթի մասին, ասելով, որ նա ուզում է ազատվել Սեմից։ Սերիայի վերջում Ռուբին եղբայրներին տալիս է կախարդական տոպրակներ, որոնք թույլ չեն տա Լիլիթին գտնել նրանց։ Երրորդ եթերաշրջանի ավարտին Ռուբին ասում է Սեմին, որ Դինի պայմանագիրը Լիլիթի մոտ է և Սեմը կարող է սպանել նրան, եթե նրա հնարավորությունները դեռ չեն անհետացել։ Այդ ժամանակ հայտնվում է Դինը և կռվի մեջ է մտնում Ռուբիի հետ, կռվի ժամանակ Ռուբին ընկնում է թակարդը, որը պատկերված էր առաստաղին։ Ինչ-որ եղանակով Ռուբին ազատվում է թակարդից (հնարավոր է այնպես, ինչպես Մեգը երրորդ եթերաշրջանում) և փորձում է օգնել եղբայրներին սպանել Լիլիթին։ Մի ինչ-որ պահի Լիլիթը հեռացնում է Ռուբիին մարդկային մարմնից և ուղարկում է դժոխք։

Հինգերորդ եթերաշրջանում Ռուբիի դերակատար Ժենեվև Պադալեկին

Չորրորդ եթերաշրջան
Չորրորդ եթերաշրջանում Ռուբին վերադառնում է։ Նա ու մեկ այլ դեմոն հարձակվում են Սեմի վրա։ Ռուբին ասում է, որ Լիլիթը նրան բաց է թողել պայմանով, որ նա արդեն վերականգնվել է և պետք է սպանի Սեմին։ Բայց Ռուբին հանում է դանակը և սպանում երկրորդ դեմոնին։ Նա պատմում է, որ շատ դժվարությամբ է համոզել Լիլիթին, որ կարելի է իրեն վստահել և արել է ամեն ինչ, որ օգնի Սեմին։ Այն պատճառով, որ նա չի ուզում, որ Ռուբին կիսի իր մարմինը մեկ այլ մարդու հետ, նա մտնում է կոմայի մեջ գտնվող մարդու մարմին|մարմնի մեջ։ Մինչ Դինի վերադառնալը, նա սովորեցնում է Սեմին կառավարել իր հնարավորությունները, դրա համար Ռուբին խմեցնում է նրան իր արյունից։ Ռուբին գրավում է Սեմի վստահությունը, բայց Դինի վերադարձից և հրեշտակների հայտնվելուց հետո, նա հեռանում է Սեմից։ Մի իրադարձության ժամանակ նա օգնում է Աննային, գրավելով անգամ նրա վստահությունը։ Հանուն Աննայի փրկության Ռուբին համաձայնվում է դառնալ Ալաստառի (դժոխային դահիճի) զոհը, ինչը ավելի է ամրապնդում Սեմի վստահությունը նրա հանդեպ։ «Սուր ասեղների վրա» սերիայում նա օգնում է Սեմին գտնել Դինին և հրեշտակներին։ Նախավերջին սերիայում Ռուբին պատմում է Սեմին, որ Լիլիթը փորձում է քանդել վերջին դրոշմը և միայն Սեմը կարող է սպանել նրան։ Այս սերիայում Դինը փորձում է սպանել Ռուբիին, բայց Սեմը նրան փրկում է։ Չորրորդ սեզոնի վերջին սերիայում օգտագործում է «Լիլիթի անձնական խոհարարի» արյունը, Սեմի հնարավորությունները ուժեղացնելու համար։ Նա վստահեցնում է որ կսպանի դեմոնին, չնայած արդեն դուրս է եկել բուժքրոջ գիտակցությունից։ Երբ Սեմը վերջապես սպանում է Լիլիթին, Ռուբին պատմում է իր իրական շարժառիթների մասին։ Իրականում նա օգտագործել էր Սեմին որպես ատրճանակ՝ Ազազելի վերջին ծրագրի իրագործման համար, Լիլիթի սպանությունը քանդում էր այդ ամենավերջին դրոշմը։ Հենց այդ պահին ներս է մտնում Դինը, Սեմը բռնում է Ռուբիին, իսկ Դինը սպանում է նրան իր իսկ սեփական դանակով։ Ռուբիի իրական շարժառիթների բացահայտումը շատ հարցեր է առաջացնում։ Ինչպես նա է ասում ոչ մի դեմոն, բացի Լիլիթից, իր իսկական շարժառիթների մասին կասկած չի ունեցել։ Հայտնի չէ, թե երբ է Լիլիթը իմացել Ռուբիի ծրագրերի մասին։ Հնարավոր է դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա գտնվում էր դժոխքում երրորդ եթերաշրջանից հետո, կամ էլ Լիլիթը իմացել է դրանց մասին հենց ամենասկզբից։ Հայտնի չէ նաև պատրաստ էր արդյոք նա զոհաբերել իրեն «Պատերազմի կանոննորը» սերիայում։

Հինգերորդ եթերաշրջան Հինգերորդ եթերաշրջանի առաջին սերիայում ներկայացված է Ռուբիի դիակը։

Վեցերորդ եթերաշրջան
«Ֆրանսիական սխալ» սերիայում Սեմը և Դինը հայտնվում են «զուգահեռ աշխարհում», որտեղ դերասաններ Ջարեդը և Ջենսենը խաղում են Սեմի և Դինի դերերը Գերբնական հեռուստասերիալում։ Այս աշխարհում Սեմի կինը Ժենեվև Պադալեկին է, ով եղել էր Ռուբիի երկրորդ տեսքը։ Այս անսպասելի իրավիճակում Դինը նրան հենց այդպես էլ կոչում է, բայց նա ասում է, որ դա հին կատակ է իր մասին։

Որսորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարթ Ֆիցջերալդ IV[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարթ Ֆիցջերալդ IV-ի դերակատար ԴՋ Քուալսը

Գարթ Ֆիցջերալդ IV-ը՝ երիտասարդ որսորդ է, որը հիմնականում աշխատում է միայնակ։ Առաջին անգամ հիշատակվում է վեցերորդ եթերաշրջանի չորրորդ սերիայում, որտեղ Բոբբիի հետ խոսում է հեռախոսով։ Հետո հայտնվում է յոթերորդ և ութերորդ եթերաշրջաններում։ Առաջին հայտնվելը լինում է այն ժամանակ, երբ Սեմի կողմից մտածված Բեքքի Ռոզենի կողմից նա կանչվում է սիրո թուրմի միջոցով, և այդ ժամանակ Բոբբին ուղարկում է Գարթին Դինին փրկելու, որին սկզբից Դինը ընդհանրապես չէր հավանում իր թեթևամտության պատճառով, երբեմն ցուցաբերելով մանկական վարք (օրինակ՝ Գարթը իմացել է տեղեկություն դեմոնի մասին փոքր աղջկա մոտ գործված գուլպայի օգնությամբ, որին նա անվանել է Պարոն Շիպելկա) և արտաքին թուլակազմությունը։ Այնուամենայնիվ, Գարթը համարձակ և բարի մարդ է, միշտ օգնության պատրաստ։ Գարթը շատ սենտիմենտալ է և գրկում է Վինչեստեր եղբայրներին առաքելությունը հաջող ավարտելու համար։ Գարթի մեքենան՝ պիկապ 1979 թվականին ստեղծված Ford Ranchero-ով, որի թափքում նա տանում էր բահեր, որպեսզի պատրաստ լինի վրեժխնդիր հոգիների հանգստացմանը։

Յոթերորդ եթերաշրջանում Գարթը իր վրա է վերցնում զոհված Բոբբի Սինգերի գործառույթը՝ նա դառնում է որսորդների կոորդնիատներ և հագնում է Բոբբիի հանրահայտ կանաչ գլխարկը։ Միաժամանակ Գարթը դառնում է ավելի լուրջ։ Գարթը հայտնվում է իներորդ եթերաշրջանի տասերկուերորդ սերիայում, երբ Վինչեստերները իմանում են, որ գայլի որսի ժամանակ, մինչ Գարթը կարողանում է նրան սանել, բայց գայլը կծում է Գարթին և նա վերածվում է վերվոլֆի։

Գորդոն Ուոլքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդոն Ուոլքերի դերակատար Սթերլինգ Բրոունը

Երբ Գորդոնը տասնութ տարեկան էր, նրա տուն մտնում է վամպիր և հարձակվել է նրա քրոջ վրա։ Գորդոնը վերցնում է հոր զենքը և փորձում է ազատել քրոջը, կրակելով նրա վրա։ Վամպիրը հրում է նրան պատի կողմը, և Գորդոնը կորցնում է գիտակցությունը։ Երբ նա գիտակցության է գալիս, ո՛չ քույրը, ո՛չ վամպիրը տանը չէին։ Գորդոնը լքում է տունը և սկսում է սովորել վամպիրին սպանելու վարպետությունը։ Վերջի վերջո, նրան հաջողվում է գտնել վամիրին, որը գողացել էր նրա քրոջը, և սպանել է նրան։ Գորդոնը ստիպված է լինում սպանել քրոջը, որովհետև նա արդեն վամպիրի էր վերածվել։ Վամպիրների որս կատարելուց, Գորդոնը ծանոթանում է Ջոն Վինչեստերի և Էլլեն Հարվելի հետ։ Առաջին անգամ սերիալում Գորդոնը հայտնվում է երկրորդ եթերաշրջանի երրորդ սերիայում։ Սեմը և Դինը հանդիպում են Գորդոնի գետ վամպիրների որսի ժամանակ։ Սեմը զանգահարում է Էլլենին և հարցնում է, թե նա գիտի ինչ-որ բան Գորդոն Ուոլքերի մասին։ Էլլենը ասում է, որ Ուոլքերը լավ որսորդ է, բայց խորհուրդ է տալիս Վինչեստերներին նրանից հեռու մնալ, քանի որ նա բոլորի համար վտանգավոր է։ Գորդոն փորձ է անում հարձակվել վամպիրների որջի վրա, չնայելով վամպիրների Սեմի նախազգուշացման վրա, որը ասում է, որ վամպիրները չեն հարձակվում մարդկանց վրա, այլ խմում են անասունների արյունը։ Արդյունքում Դինը կռվում է Գորդոնի հետ, և հաղթանակ տանելով, հաղթանակ տանելով, թողնում է նրան կապված աթոռից։

Գորդոնը նորից հայտնվում է երկրորդ եթերաշրջանի տասներորդ սերիայում։ Պարզվում է, որ աղջկա նկատմամբ էկզորցիզմի ծես անց կացնելու ժամանակ, Գորդոնը իմանում է դեմոնից մոտեցող ճակատամարտի մասին։ Նրա հաջողվում է իմանալ դրա մասին ավելի շատ և նա հասկանում է, որ նա ծանոթ է այդ մարդկանցից մեկի հետ, որոնք պետք է գրավված լինեն այդ պատերազմի մեջ։ Նա ընդգրկվում է այդպիսի մարդկանց որոնման մեջ և սկսում է նրանց գնդակահարել։ Էպիզոդի սկզբում մենք տեսնում ենք նրա զոհերից մեկի սպանությունը։ Գորդոնը հետևում է Սեմին և պատրաստվում է նրան սպանել, բայց այդտեղ խառնվում է Դինը։ Նրա և Գորդոնի միջև սկսվում է կռիվ, Ուոլքերը տապալում է Դինի, կապում է նրան և հայտնում իր պլանների մասին, որ բռնի Սեմին և գցի ծուղակի մեջ։ Բայց Սեմին հաջողվում է փախչել, նա տապալում է Գորդոնին և ազատում եղբորը։ Սեմը և Դինը շտապում են թողնել ականավորված տունը այն պահին, երբ Գորդոնը նրանց հետևից ատրճանակով զինված վազում է նրանց հետևից։ Գալիս է ոստիկանությունը (որին կանչել է Սեմը) և կանգնեցնում է Ուոլքերին, գտնելով զենքերի մի ամբողջ պահեստ նրա մեքենայում։ Սեմը նկատում է, որ Գորդոնը, կարող է փախչել բանտից։ Գորդոնը հայտնվում է երրորդ եթերաշրջանի երրորդ սերիայում։ Նա բանտում է և խնդրում է իր ընկեր Կուբրիկին գտնել և սպանել Սեմ Վինչեստերին։ Էպիզոդի վերջում Կուբրիկը ասում է, որ նա հավատում է Գորդոնին այն բանի համար, որ Սեմը վտանգավոր է, իսկ Գորդոնը ասում է, որ ժամանական է մտածել, թե ինչպես հանել նրան բանտից։

Գորդոնը նորից հայտնվում է երրորդ եթերարջանի յոթերորդ սերիայում։ Փախչելով բանտից, նա գտնում է Վինչեստերներին Բելի Թալբոտ գողի օգնությամբ։ Սակայն, երբ նա Կուբրիկի հետ միասին գտել է եղբայրներին և նրանց նկատմամբ սկսել է որս, նրան գողանում է վամպիր և նրան դարձնում է վամպիր։ Դառնալով վամպիր, Գորդոնը գնում է Կուբրիկի մոտ և խնդրում է սպանել Կուբրիկին սպանել նրան այն բանից հետո, երբ նա կսպանի Սեմին, բայց Կուբրիկը փորձում էր սպանել անմիջապես, որի համար վճարեց իր սեփական կյանքով։ Կրտսեր Վինչեստերի հետ ընդհարման ժամանակ, Սեմը վերցնում է փշոտ մետաղալարը, պտտում է այն Գորդոնի վզի շուրջը (ինչպես ասվել է առաջին սերիայի քսաներորդ սերիայում, պարզվում է, որ վամպիրին սպանելու միակ եղանակն է) և գլխատում է նրան։

Դին Վինչեստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջարեդը և Ջենսենը

Դին Վինչեստերը ծնվել է 1979 թվականի հունվարի 24-ին Կանզաս նահանգի Լոուրենս քաղաքում Ջոն և Մերի Վինչեստերների ընտանիքում։ Նա ընտանիքի ավագ որդին է, ունի երկու եղբայր՝ Սեմ Վինչեստեր և Ադամ Միլեգան։

Մերի Վինչեստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերինէ Դին և Սեմ Վինչեստերների մայրն է, հայտնվում է առաջին եթերաշրջանի առաջին սերիայում, որում սպանվել է դեղնաչք դեմոնի կողմից։ Առաջին եթերաշրջանի իներորդ սերիայում Սեմը իր տեսիլքներում տեսնում է իրենց հին տունը։ Պարզվում է, որ տանը կա պոլտերգեյթս։ Երբ Վինչեստերները փորձում են պայքարել նրա դեմ, նա պահում է Սեմին տելեկինեզի միջոցով։ Հետո հայտնվում է Մերիի ուրվականը և նա քշում է պոլտերգեյթսին. «Դու, գնա իմ տնից, և թող իմ որդուն»։ Չորրորդ եթերաշրջանի երրորդ սերիայում, Դինը Կաստիելի կողմից ուղարկվել է 1973 թվական, որտեղ իմանոմ է, որ Մերին և իր ամբոդջ ընտանիքը եղել են որսորդներ։ Հետո, հինգերորդ եթերաշրջանի տասերեքերորդ սերիայում Կաստիելը ուղարկել է, Կաստիելը ուղարկել է Դինին և Սեմին անցյալ, որպեսզի կանխի իր ծնողների սպանությունը Աննայի կողմից, բայց Վինչեստերները չեն կարողանում։ Ջոնին հայտնվում է հրեշտակապետ Միքայելը և առաջարկում է իր օգնությունը. սպանում է Աննային և չեզոքացնում նրա օգնականին, ջնջում է Մերիի և Ջոնի հիշողությունը, ուղարկում է Դինին և Սեմին հետ իրականություն։

Ռուֆուս Թյորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուֆուսի և Բոբբիի առաջին անգամ հանդիպումը լինում է այն ժամանակ, երբ նա ընդհանրապես ծանոթ չէ գերբնական աշխարհին, որը եղել է բավական տխուր իրավիճակում. Թյորները ստիպված է լինում «օգնել» տիկին Սինգերին և նրա ընկերոջը, կախված դեմոնից։ Այդ ժամանակից սկսած նրանք սկսել էին որս անել միասին, կուտակելով և բազմապատկելով իր իմացությունները։ Մինչ այդ ճակատագրական օրը Օմահում, երբ որսորդների ճանապարհները բաժանվեցին։ Նրանք մնացին լավ ընկերներ, բայց հասկացան, որ նրաց համար ավելի լավ կլինի գործել առանձին։ Ռուֆուսը վերադառնում է ակտիվ որսի ապոկալիպսիսի սկսվելու հետ և արել է ամեն ինչ, որպեսզի կանխի այն։ Վեցերորդ եթերաշրջանի տասվեցերորդ սերիայում սպանվել է որդ-դեմոնի կողմից, ստեղծված Եվայի կողմից, որը տեղափոխվել էր Բոբբիի մեջ։

Չարլի Բրեդբերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլի Բրեդբերիի դերակատար Ֆելիսիա Դեյը

Կայքահեն է, աշխատել է Դիկ Ռոմանի համար, մինչև չի իմացել, թե ով է նա հանդիսանում իրականում։ Օգնել է Սեմ և Դին Վինչեստերներին ստանալ տեղեկություն պեղում ների վերաբերյալ, որոնցով զբաղվում էր Դիկը։ Կազմակերպիչ և մասնակից դերային խաղի համար ֆանտաստիկ ժանրում։ Փողոցային է։ Հետո նա որս է կատարել եղբայրների հետ, սակայն, ոչ երկար ժամանակ։ Սպանվել է Օզ երկրի կախարդի կողմից, բայց վերածնվել է Դինի խնդրանքով Գադրիելի կողմից։ Մեկնել է Դորորթայից Օզ երկիր։ Տասներորդ եթերաշրջանի տասմեկերորդ սերիայում վերադառնում է Օզ երկրից, բայց հետո արդեն «վատ» Չարլիի հետ միությունից հետո, այսինքն իր երկրորրդ «ես»-ի հետ։ Հետո օգնում է Սեմին և Դինին գտնել անիծվածների գիրքը, որը կարող էր վերցնել Քայնի նշանը, բայց գիրքը պարզվում է կոդավորված է։ Ռովենայի հետ միասին վերծանում է այն։ Տասներորդ եթերաշրջանի քսանմեկերորդ սերիայում Չարլին սպանում է Ստայնների (Ֆրանկենշտեյնների) տոհմը այդ գրքի պատճառով։

Այլ կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Միլլիգան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Միլլիգանի դերակատար Ջեյք Աբելը

Ադամ Միլլիգանը եղել է Ջոն Վինչեստերի կրտսեր որդին և Դինի և Սեմի եղբայրը։ Սակայն հայրը գլխավոր հերոսներին երբեք չի ասել նրա գոյության մասին, այդպես նա փորձել է պաշտպանել Ադամին։ Ժամանակ առ ժամանակ Ջոնը գալիս է որդու մոտ, և նրանք ժամանակն անց էին կացնում միասին, բայց իրական հայր նա չի ունեցել։ Ամբողջ կյանքում Միլլիգանը եղել է իր մոր հետ և միայն նրան էր համարում իր ընտանիք։ Նա զանգահարում է Սեմին և Դինին և օգնություն է խնդրում։ Նրա մայրը առևանգվախ է եղել և Ադամը էլ ոչ մեկի չէր կարող դիմել։ Դրանից հետո, երբ նա ամեն ինչ պատմում է եղբայրներին, նրանք սկսում են սովորեցնել նրան որսորդի կյանքին։ Բայց Սեմը շատ ուշ է հասկանում, որ Ադամը՝ Ադամը չէ, այլ հոգեգեշ է, որը ուտում է իր զոհերին և ընդունում նրանց կերպարը ու հիշողությունները։ Այդ ժամանակ Դինը գտնում է գերեզմանը, որտեղ գտնվում են իրական Ադամը և Ադամի մայրը։ Ինքնակոչի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո (որը Գուլին էր) Սեմը և Դինը այրում են եղբոր մարմինը, ինչպես այրում են որսորդների մարմինը։

Ադամը այս անգամ նորից հայտնվում է, բայց այս անգամ նրան արդեն վերակենդանացնում են մահացածներից և Կաստիելը դառնում է դրա վկան։ Կաստիելը բերում է Ադամի մարմինը և նա ամբողջությամբ կարգավորվում է։ Եղբայրները իմանում են, որ նա՝ հրեշտակների երկրորդական ծրագիրն է, քանի որ Ադամի երակներում հոսում է Ջոնի արյունը և նա կարող է մարմին ծառայել հրեշտակապետ Միքայելի համար։ Բայց պարզվում է, որ տղան վերակենդանացվել է միայն այն պատճառով, որպեսզի ստիպի Դինին ասել «այո»։ Սակայն եղբայրները փորձում են ձեռք բերել Դինի վստահությունը, իսկ Կաստիելը փորագրում է նրա կողոսկրերի վրա պաշտպանական կախարդանք, նա ասում է Զաքարիայի գտնվելու վայրը և նա նրան վերցնում է։ Շուտով նա համոզվում է, որ դա ծուղակ էր։ Հետո Զաքարիյան տանջում է Սեմին և Ադամին, Դինը վերջապես համաձայնվում է, և հրեշտակը կանչում է Միքայելին։ Երբ թռչում է հրեշտակապետը, Դինը սպանում է Զաքարիային և Սեմի հետ հեռանում է, բայց Ադամը մնում է փակված սենյակում։ Նրան պարուրում է սպիտակ լույսը, ինչն այն բանի վկայությունն է, որ Միքայելը այդտեղ է։ Ադամը անհետանում է։

Ադամը հայտնվում է հինգերորդ եթերաշրջանի քսանեկուերորդ սերիայում հանդիսանում է Միքայելի համար մարմին։ Նա եկել էր Լյուցիֆերի դեմ Լոուրենս գերեզմանատանը։ Հենց այդպես էլ ամեն ինչ պետք է ավերտվեր։ Բայց հանկարծակի հայտնվում են Դինը, Կաստիելը և Բոբբին։ Կասը բաց թողնում է սուրբ յուղը հրեշտակապետի վրա և այրում են նրան։ Միքայելը այրվում է Ադամի հետ, բայց չի մահանում։ Երբ Սեմը հաղթում է Լյուցիֆերին և բացում վանդակը, վերադառնում են Ադամը Միքայելի հետ։ հրեշտակապետը ցանկանում է մրցել եղբոր հետ, բայց Սեմը վերցնում է նրան, և ընկնում է վանդակը։

Ջեսիկա Մուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսսիկա Մուրի դերակատար Ադրիաննե Պալիքին

Առաջին անգամ Ջեսիկան հայտնվում է առաջին եթերաշրջանի առաջին սերիայում, երբ Դինը հայտնվում է իր և Սեմի տան շեմին և հայտնում է, որ հայրը գնացել է որսի և էլ չի վերադարձել։ Սեմը ասում է Ջեսիկային, որ դա սովորական ընտանեկան վեճ է, և որ նա կվերադառնա մի քանի օրից, երբ ամեն ինչ կհարթվի։ Ջեսիկան հիշեցնում է Սեմին, որ նա երկուշաբթի օրը ունի շատ կարևոր հարցազրույց դպրոցում իրավունքի վերաբերյալ, և նա չպետք է այն բաց թողնի։ Նա ձեռք է բերում Սեմին, ասում է, որ հավատում է նրան, և բացարձակապես վստահ է, որ նա կստանա կրթաթոշակ, որի համար նա հույս ունի։ Սակայն երբ Սեմը վերադառնում է տուն, նկատում է Ջեսիկային կախված առաստաղից հենց իր մոր նման քսաներկու տարի առաջ հենց նույն օրը։ Թե ինչ է եղել Ջեսիկայի հետ, Սեմի ներկայությամբ անհայտ է, սակայն հետագա զարգացման ընթացքումը ցույց է տալիս, որ նրա մոտ եկել է Ազազելը և սպանել է նրան։ Ջեսիկան բռնկվում է կրակով, Սեմը փորձում է փրկել աղջկան, բայց ամեն ինչ ապարդյուն։ Դինը փրկում է եղբորը այրվող տնից, իսկ Ջեսիկան մահանում է հենց իրենց մոր նման։ Ջեսիկան նաև հայտնվում է Սեմի գիշերային մղձավանջում։ Ջեսիկա Լի Մուրի մահվան ամսաթիվը՝ 2005 թվականի նոյեմբերի երկուսն է և նա թաղված է՝ Կալիֆորնիա նահանգի Պալո-Ալտո քաղաքում։

Երկրորդ եթերաշրջանի քսանմեկերորդ սերիայում Ազազելը ասում է, որ Ջեսիկայի մահը անխուսափելի էր։ Նա պետք է մահանար, թե չէ Սեմը երբեք վրեժ չէր լուծի նրա մահվան համար, չէր սկսի ոչնչացնել չար ուժերին և, վերջի վերջո, չէր դառնա փորձառու որսորդ։ ԵՎ հենց դա էուզեցել դեմոնը՝ գտնել զինվորին, որը կկարողանա կառավարել նրա բանակին։ Ջեսիկան նաև հայտնվում է երկրորդ եթերաշրջանի քսաներորդ սերիայում Դինի երազանքներում՝ այլընտրանքային իրականության մեջ, ստեղծված Ջինի կողմից։ Այդ մտածված աշխարհում Ջեսիկան ողջ է և պատրաստվում է ամուսնանալ Սեմի հետ։

Քևին Թրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քևին Թրենի դերակատար Օսրիք Չաուն

Ուսանող, որը սովորում էր խորացված ծրագրում, մինչև չի իմանում, որ ինքը մարգարե է և Տիրոջ խոսքի պահապանը։ Օգնում է Սեմին և Դինին վերծանել հուշամատյանները։ Իներորդ եթերաշրջանի իներորդ սերիայում սպանվում է Գադրիելի կողմից Մետատրոնի հրամանով։ Նաև հայընվում է ուրվականի տեսքով, որպեսզի Սեմը և Դինը օգնեն նրա մորը։

Պամելա Բարնս[խմբագրել | խմբագրել կոդը]

Պամելա Բարնսի դերակատար Թրեյսի Դինվայդը

Պամելան՝ ուժեղ մեդիում է և Բոբբի Սինգերի հին ըկերը։ Գոտկատեղում նա ունի դաջվածք «Jesse Forever»: Նա ամեն հարմար պահի ֆլիրտում է Սեմի և Դինի հետ և ունի հիանալի հումոր զգացում։ Չորրորդ եթերաշրջանի առաջին սերիայում Բոբբին ծանոթացնում է Սեմին և Դինին Պամելայի հետ, հույսով, որ սեանսի միջոցով, պարզի թե ով (կամ ինչն) է Դինին հանել դժոխքից։ Գործընթացի ժամանակ նա տեսնում է Կաստիելի իրական կերպարը, որի հետևանքով կուրանում է իր ամբողջ կյանքի ընթացքում։ Չորրորդ եթերաշրջանի տասներորդ սերիայում եղբայրները օգնության խնդրանքով դիմում են կուրացած Պամելային, որպեսզի ավելի շատ բան իմանան Աննա Միլթոնի անցյալի մասին։ Պամելայի օգնությամբ պարզվում է, որ Աննան՝ մարդ դարձած, հրեշտակ է։ Հաշվի առնելով նախորդ փորձը Կաստիելի հետ կապված, Պամելան հիասթափվում է, իր առջև տեսնելով այդպսիս արարած։

Չորրորդ եթրաշրջանի տասհինգերորդ սերիայում Սեը և Դինը խնդրում են Պամելային օգնել իրենց և տեղափոխել նրան զուգահեռ աշխարհ, որպեսզի իմանան, թե ինչ է կատարվել թե ինչ է կատարվել անհետացած հնձվորի հետ։ Այն ժամանակ երբ Պամելան պահում է եղբայրների իջած մարմինները, նրա վրա հարձակվում է դեմոն։ Նրան հաջողվում է վերադարձնել Սեմի հոգին իր մարմնի մեջ, որից հետո նա քշում է դեմոնին, որը սպանել էր Պամելային։ Որոշ ժամանակ նա իրեն լավ է զգում, մինչև այն պահը երբ հնձվորները չէին անցել գործի։ Երբ Տեսսան վերադառնում է, Պամելան լքում է այդ աշխարհը։ Այն խնդրանքից հետո, երբ Պամելան անիծել էին Բոբբին այն պատճառով, որ նա ծանոթացրել էր նրան Սեմի և Դինի հետ, վերջին շնչում նա հիշեցնում է Սեմին քաղվածքը Աստվածաշնչից. «Հիշիր թե, ո՞ւր է տանում ճանապարհը, պատված օգնության նպատակով»։ Հինգերորդ եթերաշրջանի տասնվեցերորդ սերիայում Սեմը և Դինը հանդիպում են նրան և Աշին դրախտում։

Ֆրենկ Դևերո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Դևերոյի դերակատար Քևին Մաքնալի

Դևերոն՝ Էլեկտրոնիկայի մասնագետ է, նաև պրոֆեսիոնալ կայքահեն և համակարգիչների կայքահեն, որը տանջվում է պարանոյայով և երազում է տեղափոխվել Թրոմսյո դեմոններից հեռու։ Հայտնվում է յոթերորդ եթերարջանում։ Նա նվիրաբերել է իր կյանքը դեմոնների դեմ պայքարին, այն բանից հետո, երբ նրա կինը և երկու երեխաները սպանված են եղել դեմոնների կողմից։ Բոբբի Սինգերը մի անգամ փրկել է Ֆրենկի կյանքը, որից հետո նա սկսել է օգնել նրան։

Ֆրենկը զգուշանում է դեմոններից և ապրում է անիվների վրա գտնվող տան մեջ, լցված էլեկտրոնիկայով, որոնք թույլատրւմ են նրան ջարդել կայքեր իրեն անհրաժեշտ տեղեկություններով։ Բոբին որոշում է թաքցնել Դինին և Սեմին Ֆրենկի մոտ, որովհետև ծովահրեշներին հաջողվում է կրկնօրինակել եղբայրներին և նրանց փնտրում է երկրի ամբողջ ոստիկանությունը։ Նույնիսկ Ֆրենկը կարող է ձեռք բերել փակված տեղեկությունը Դիկ Ռոմանի ծրագրերում, որը կարող է թաքնված լինել նրա մկազմակերպության կայքերում։ Սակայն եղբայրների համար շատ դժվար է լինում ապրել նրա նման խենթավուն, մեծամիտ և կոպիտ Ֆրենկի հետ, որը միշտ զայրացնում է նրանց, անվանելով «մեծաականջ» կամ էլ «անդամագլուխ»։ Դևերոն չի թաքցնում այն, որ ինքը հոգեպես անհավասարակշիռ է և հպարտանում է դրանով։ Նա առաջարկում է եղբայրներին փախչել Կուբա, ջարդում է Սեմի համակարգիչը (ըստ նրա ծովահրեշները հետևում են նրանց դրանով), տալիս է նոր դյուրակիր համակարգիչ և պահանջում է հինգ հազար դոլլար դրա համար։ Չնայած դրա վրա, Դևերոն ապահովում է Սեմին և Դինին կեղծ փաստաթղթերից և հուշում է, թե որտեղ գտնեն ծովահրեշներին։

Ֆրենկը վերծանում է մահացող Բոբբիի գրած թվերը։ Դա Վիսկոնսինիյա դաշտի կոորդինատները, որտեղ Դիկ Ռոմանը պատրաստվում է կառուցել իր լաբորատորիյան։ Դևերոն միացնում է տեսախցիկին շինությունում և հետևում է գործի ընթացքին։ Ծովահրեշ-ներկայացուցչի Օրեգոնում ոչնչացումից հետո, Դինը և Սեմը չհրկիզվող պահարանում տանում են անիծված առարկաները Ֆրենկի մոտ։ Մտնելով իր ապաստարանը, նրանք տեսնում են, որ ներդում ամեն ինչ պայթեցված է, իսկ պատերը աղտոտված են արյամբ և ծովահրեշների մասին տեղեկությամբ կոշտ սկավառակը անհետացել է։ Երբ կայքահեն Չարլի Բրեդբերին փորձում է վերծանել սկավառակը, այն բերում է Սեմին նամակներ ուղարկելուն, որտեղ Ֆրենկը բացատրում է, որ «եթե դուք կարդում եք այս նամակը, ուրեմն ես կա՛մ մահացել եմ, կա՛մ իմ հետ ավելի վատ բան է տեղի ունեցել, իսկ եթե կոշտ սկավառակը դուք չեք վերծանել, ապա ձեր խնդիրն ավելի մեծ է»։ Բարեբախտաբար, հին կայքահենը տեղադրել է տեղորոշող սարք կոշտ սկավառակի մեջ և օգնում է Վինչեստերներին գտնել այն։ Այնուամենայնիվ, ճիշտ պատասխանը թե ինչպես է մահացել Ֆրենկը և արդյոք նա մահացե՞լ է անհայտ է։

Չաք Շիրլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չաք Շիրլիի դերակատար Ռոբ Բենեդիկտը

Չաք Շիրլին «Գերբնականը» գրքերի, հեղինակն է, որոնք նա գրում է Քարվեր Էդլունդ կեղծանունով։ Այդ գրքերի բովանդակությունը՝ Սեմ և Դին Վինչեստերների կյանքի բնութագրումն է, մանրամսներ, որնք նա տեսնում է իր տեսիլքներում։ Այլ խոսքերով Չաքը՝ մարգարե է և ինչպես ցանկացած մարգարե ունի անձնական պահապան հրեշտակ՝ հրեշտակապետ Ռաֆայելը։

Չորրորդ եթրեաշրջանի տասնութերորդ սերիայում Սեմ և Դին Վինչեստերները իմանում են, որ ինչ- որ Չաք Շիրլի, թաքնված Քարվեր Էդլունդ կեղծանվան տակ և գրում է նրանց կյանքի մասին։ Նա ապացուցում է, որ պատմությունը նա իմանում է իր տեսիլքների միջոցով և շարունակում է գրել նույնիսկ այն բաինց հետո, երբ նրա գրքերը դադարել էին հրատարակվել։

Չաքը ասում է, որ նրա վերջին տեսիլքում եղել են Սեմը և Լիլիթը, իրար հետ։ Սեմը հարցնում է Չաքին, թե արդյոք գիտի նա այն մասին, որ Սեմը խմում է դեմոնի արյուն, Չաքը գիտի այդ մասին, սակայն չի ընդունում դա, բայց չի բացահայտում այդ գաղտնիքը Դինին։ Լիլիթի հետ կարճ հանդիպումից հետո, Չաքը տեսնում թ մեկ այլ տեսիլք։ Նա ուզում էր այդ մասին տեղեկացնել Սեմին և Դինին, բայց նրան կանգնեցնում է Զաքարիան և արգելում է Չաքին անել դա։ Չաքը սպառնում է սպանել իրեն, բայց Զաքարիան պատասխանում է, որ հրեշտակները նորից կվերադարձնեն նրան կյանքի։ Հուսահատության մեջ Չաքը հարցնում է թե ի՞նչ պետք է անի, որին Զաքարիան պատասխանում է «այն ինչ, որ միշտ։ Գրել։» Չորրորդ եթրաշրջանի քսաներկուերորդ սերիայում Դինը և Կաստիելը հայտնվում են Չաքի տանը, երբ նա զբաղված է փողոցայինների պատվերով։ Նա ասում է նրանց, որտեղ են Լիլիթը և Սեմը, բայց նկատում է նաև, որ կատարվածը չի եղել նրա տեսիլքներում, որին Կաստիելը պատասխանում է, որ նրանք նորից կգրեն պատմությունը, գործի բերումով։ Մի քանի րոպե անց Կաստիելը նկատում է, որ նրանց մոտ իջնում է Չաքի հրեշտակապետը, Կաստիելը մնում է մարգարեի հետ և տեղափոխում է Դինին նրա համար, որ նա կարողանա փրկել իր եղբորը։

Հինգերորդ եթերաշրջանի առաջին սերիայում Սեմը և Դինը գալիս են Չաքի տան մոտ, որտեղ գտնում են անմիջական տիրոջը, վիրավորված և սովորականից ավելի անհանգիստ վիչակում։ Նրանք հարցնում են, ճիշտ է արդյոք, որ Կաստիլեը մեռած է։ Չաքը նրանց ասում է, որ հրեշտակը փաստացի պայթել է։ Որոշ ժամանակ անց սենյակում հայտնվում է Զաքարիյան մի քանի հրեշտակների հետ, նա փորձում է Դինին համոզել նրանում, որ նա նորից պետք է աշխատի հրեշտակների հետ, քանի որ նրանք ունեն մի ընդհանուր նպատակ՝ սպանել Լյուցիֆերին։ Բայց Դինը քշում է հրեշտակներին արյունով դռան վրա գրված հատում նշանի միջոցով։ Չաքը հայտնվում է հինգերորդ եթրաշրջանի իներորդ սերիայում։ Այդտեղ նա ստեղծում է հռչակագիր «Գերբնականը», գրքերի վերաբերյալ որտեղ հայտնում է, որ պատրաստվում է հետո էլ գրքերը հրատարակել։ Բայց Վինչեստերները արգելում են դա նրան։ Նաև այդ նույն էպիզոդում ցուցադրվում է Չաքի համակրանքը Բեքքի նկատմամբ, որը չափից դուրս շատ սիրահարված էր Սեմին։ Սակայն, երբ Չաքը վախեցնում է ուրվականներին, Բեքքին սիրահարվում է նրա վրա։

Հինգերորդ եթերաշրջանի քսաներկուերորդ սերիայում Դինը զանգահարում է Չաքին, որպեսզի իմանա նրա դիրքը Միքայելի և Լյուցիֆերի վերջնական պատերազմի ժամանակ։ Չաքը նրան ասում է, որ ճակատամարտը տեղի է ունենալու Լոուրենս քաղաքի, Սթալլ թողնված գերեզմանատանը։ Էպիզոդի վերջու Չաքը բնութագրում է գիրքը և անհետանում է օդում։ Պաշտոնապես համարվում, որ Չաքը էլ մարգարե չէ, քանի որ երկրի վրա կարող է գոյություն ունենալ միայն մեկ մարգարե, որը ութերորդ և իներորդ եթերաշրջաններում Քևին Թրենն է, կամ Աստված է[10][11][12]։ Տասներորդ եթերաշրջանի հինգերորդ սերիայում հայտնվում է վերջին րոպեներին հայտնվում է, որպես «Գերբնականը» հրքերի շարքի հեղինակ։

Աշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշի դերակատար Չադ Լինդբերգը

Աշը սովորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, բայց հետո նրան վտարել են կռվի համար։ Հայտնի չէ թե, երբ է Աշը հանդիպել Էլլեն և Ջո Հարվելներին, բայց նա ապրում է «Տունը ճանապարհի վրա» բարում, որի տերը Էլլենն է։ Աշը ունի ինքնաշեն դյուրակիր համակարգիչ, որը նա օգտագործում է ինֆորմացիայի հավաքման և գերբնական արարածների բացահայտման համար, մասնավորապես դեմոնների։ Ջոն անվանում է Աշին համակարգչային գիտակ։ Նա հագնվում է ինչպես տիպիկ ռոք երաժիշտ և, Դինի խոսքերով հարմար կլիներ Lynyrd Skynyrd անձնակազմում ընդգրկվելու համար։

Առաջին անգամ Աշը հայտնվում է երկրորդ եթերաշրջանի երկրորդ սերիայում։ Երկրորդ եթերաշրջանի հինգերորդ սերիայում նա օգնում է եղբայրներին գտնել քաղաք, որը տեսել էր Սեմը իր հերթական երազում։ Երկրորդ եթերաշրջանի քսանմեկերորդ սերիայում Էշը զանգահարում է Դինին, որպեսզի ասի մի կարևոր բան, բայց երբ Դինը լինում է «Տունը ճանապարհի վրա» բարում հայտնաբերում է, որ այն այրվել է, և Աշը մահացել է։ Երկրորդ եթերաշրջանի քսաներկուերորդ սերիայում Էլլենը հայտնում է Սեմին, Դինին և Բոբբիին, որ Աշը մահացել է «Տունը ճանապարհի վրա» բարի պայթյունի ժամանակ։ Բայց դրանից առաջ նա ասել է Էլլենին, որ ստուգի չհրկիզվող պահարանը նկուղում։ Այդտեց նրանք գտնում են կարևոր ինֆորմացիա, որը, վերջի վերջո օգնում է գտնել և տապալել դեմոնին։ Հինգերորդ եթերաշրջանի տասվեցերորդ սերիայում Սեմը և Դինը հանդիպում են նրան Պամելայի հետ դրախտում։

Այլ գերբնական արարածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեննի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեննիի դերակատար Թայ Օլսոնը

Վամպիր, որին Դինը հանդիպել է քավարանում։ Օգնել է Դինին դուրս գալ այդտեղից այն պայմանով, որ Դինը պետք է վերցնի նրան իր հետ։ Սեմը թշնամաբար է վերաբերվում Բենիի նկատմամբ, բայց երբ նա օգնում է նրան և Բոբբիին, որ դուրս գալ քավարանից Սեմը փոխում է իր վերաբերմունքը։ Բեննին ինքը մնում է քավարանում, ասելով, որ երկրի վրայի կյանքը իր համար չէ։ Ցանկացել է սպանել իր նախկին որջի գլխավորին, որի անունը Ծեր էր, բայց ընկել է քավարան այն բանի համար, որ Ծերը իրեն սպանել էր։ ԵՎ այդպես նա գնացել է վամպիրների դեմ։ Չի խմում վամպիրների արյունը սպանելով նրանց, այլ միայն արյունը, որը տրվել է դոնորի կողմից։ Դինի հետ միասին որսում է վամպիրներին։

Դիկ Ռոման[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիկ Ռոմանի դերակատար Ջեյմս Պատրիկ Ստյուարտը

Ամենագլխավոր ծովահրեշն է, վերցրել է բիզնեսմեն Ռիչարդ Ռոմանի կերպարը։ Շատ արագ նվաճում է համընդհանուր հայտնիություն։ Մերժելով Քրուլիի հետ միությունը, քանի որ չէր ցանկանում շփվել թափթփումների հետ։ Ինքնահավան է, մեծամիտ, դաժան, համարում է մարդկանց կեր, հրեշտակներին խոչընդոտ, իսկ դեմոններին էվոլյուցիայի խղճուկ արդյունք։ Պատրաստվում էր մարդկանց բուժել քաղցկեղից, ՁԻԱՀ-ից, բոլոր մահացու հիվանդություններից, նրա համար, որ ոչինչ պատճառ չդառնա գեր, հպարտ և համեղ ամերիկացիների մահվան համար։ Այդպես նա անում էր ավելացում կերի համար, որ մշակվել էր Ռոմանի ղեկավարությամբ։ Բթացնելով, դարձնում էր գեր և անտարբեր, կանգնեցնելով մետաբոլիզմը։ Ամենաթարմ մշակված նյութերը պիտի սպանեին նիհար և ոչ համեղ զոհերին։ Փնտրում էր հուշամատյանը, որում գրված էին Տիրոջ խոսքերը ծովահրեշների մասին։ Արդյունքում հուշամատյանը ընկնում է եղբայրների ձեռքը և վերծանվեց Քևին մարգարեի կողմից։ Վերջին սերիայում սպանվել է Դին Վինչեստերի կողմից։ Պայթելով ընկել է քավարան, տանելով իր հետ Դինին և Կաստիելին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահի դերակատար Ջուլիան Ռիչինգսը

Մահը՝ չորրորդ, և ապոկալիպսիսի ամենամեծ հեծյալն է, որը գոյություն է ունեցել դեռ անհիշելի ժամանակներից։ Ունի երեք եղբայր՝ Պատերազմ, Սով և Չումա։ Մահը մի քանի անգամ ուժեղ է հրեշտակապետներից։ Մահը և Աստված երկուսն էլ շատ ծեր էին այնքան, որ, Մահի խոսքերով նրանք երկուսն էլ չեն հիշում, թե նրանցից ով է ավելի տարիքով։ Բացի այդ Մահքը ասել է, որ ինքը մի ժամանակ պետք սպանի Աստծուն։

Ամբողջովին Մահը հայտնվում է միայն հինգերորդ եթերաշրջանի քսանմեկերորդ սերիայում սպիտակ 1959 թվականին ստեղծված Cadillac Series 62 Convertible «BUH*BAY» համարանշանով, որը թարգմանվում է որպես «Հրաժեշտ»։ Մահը կանգնում է Չիկագոյում, որպեսզի Լյուցիֆերի հրամանով ոչնչացնի քաղաքը։ Բայց նրան չի գոհացնում այն փաստը, որ ինքը պետք է ենթարկվի ընկած հրեշտակի և անվանում է Լյուցիֆերին «կամակոր տղա»։ Հետևելով Մահին, Դինը գնում է նրա հետ պիցերիա։ Վերցնելով իր հետ մահվան մանգաղը, որը հնարավորություն է տալիս սպանել հեծյալին, Դինը փորձում է գաղտագագողի մոտենալ, բայց մանգաղը շիկանում է, Դինը գցեց այն, և Մահը «Շնորհակալություն, որ վերադարձրիր այն Դին» խոսքերով, վերցնում է զենքը և հրավիրում է միանալ իր սեղանին։ Դինը զգուշորեն փորձում է պիցցայի կտորը և Մահը ցույց է տալիս մատանին և հարցնում, թե սրա հետևից է եկել։ Հետո նա առաջարկում է գործարք. Դինը թույլատրում է Սեմին անել ամեն ինչ, որպեսզի վերադարձնի Լյուցիֆերին իր վանդակը, իսկ նա տալիս է մատանին։

Հաջորդ անգամ Մահը հայտնվում է վեցերորդ եթերաշրջանի տասնմեկերորդ։ Ցանկանալով վերադարձնել Սեմին իր հոգին, Դինը գործարք է կնքում Մահվան հետ։ Նա պետք էր մի օր կատարեր Մահվան գործը, մատին դնելով մատանի։ Դինը չի կարողանում հաղթահարել, բայց Մահը մեկե իջնում է դժոխք և վերադարձնում է Սեմի հոգին։ Նաև Մահը հայտնվում է յոթերորդ եթերաշրջանի առաջին սերիայում։ Փորձելով կանգնեցնել քավարանից բոլոր հոգիները կուլ տված Կաստիելին, որն իրեն Աստծո տեղ էր դրել։ Դինը, Սեմը և Բոբբին կախարդանքով կապում են Մահվանը և հրամայում նրան սպանել Կաստիելին, բայց Կաստիելը գտնում է ելք և հեռանում է։ Հետո Մահը հայտնվում է իներորդ եթերաշրաջանի առաջին սերիայում։ Նա գալիս է տանելու Սեմին, բայց արդյունքում, բայց արդյունքում նա մերժում է և հեռանում Եզաքիել անունով հրեշտակի հետ, (հետո պարզվում է, որ դա Եզաքիելը չէ, այլ Գադրիելը՝ հրեշտակ, որը պահպանում էր պարտեզը, բայց հետո նա ընկնում է հրեշտակային բանտ, այն բանից, որ Գադրիելը Լյուցիֆերին թողել էր բանտ), որը Դինի ընկերն էր։ Մահը պարզվում է, որ կանչվել էր Դին Վինչեստերի կողմից տասներորդ եթերաշրջանի քսաներեքերորդ սերիայում։ Նա պատրաստվում է Դինին ուղարկել այլ իրականություն և ստիպում է նրան սպանել Սեմին։ Բայց ծրագիրը խափանվում է և Մահը դառնում է մահացած սեփական հնձվորով։

Չումա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չումայի դերակատար Մեթ Ֆրյուերը

Չուման՝ ապոկալիպսիսի երրորդ հեծյալն է, Պատերազմի, Սովի և Մահվան եղբայրը։ Չուման՝ միակ հեծյալն է, որը ունի անուն՝ Մոր։ Չուման հիվանդության կենդանի խորհրդանիշն է։ Մորի գլխավոր դերը ապոկալիպիսում Քրոաթոն վիրուսների տարածումն էր։ Դրա համար նա սկզբից բոլորին վարակեց խոզագրիպով, իսկ հետո (Բրեդիի օգնությամբ) ստեղծել է գրիպից հակավիռուս, որում իսկականից կար Քրոաթոն վարակ։ Հինգերորդ եթերաշրջանի քսանմեկերորդ սերիայում Մորը թաքնվում է հիվանդանոցում դոքտոր Գրինի տեսքով և սպանում է պառավներին։ Երբ գալիս է Սեմը և Դինը, Չուման վարակում է նրանց տարբեր հիվանդություններով, և նրանք դառնում են գործելու չընդունակ վիճակում, այդ պահին գալիս է Կաստիելը, բայց Մորը վարակում է նաև նրան, դա չի խանգարում հրեշտակին կտրել Չումայի մատանով մատը։

Էմի Փոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմի Փոնդի դերակատար Ջեուել Սթեյթը

Էմին եղել է կիցունե, որը մեծացել է, մոր հետ աշխարհով ճանապարհորդելուց։ 1998 թվականին նրանք հանդիպեցին Սեմ Վինչեստերի հետ նեբրասկա նահանգի՝ Լինքոլն քաղաքում։ Էմին սպանել է սեփական մորը, որպեսզի պաշտպանի Սեմին, որի հետ արդեն ընկերացել էր։ Մի քանի տարուց յոթերորդ եթերաշրջանի երրորդ սերիայում Սեմը փնտրել է այն բանից հետո, երբ նա կատարել էր մի շարք սպանություններ։ Էմին պատմում էր նրան, որ սպանել է, որպեսզի բուժի իր հիվանդ որդուն Ջեյքոբին։ Հաշվի առնելով իրավիճակը և դրանց պատմությունը, Սեմը համաձայնվում է բաց թողնել նրան և ստիպում է Դինին անել հենց նույն բանը։ Սակայն որոշ ժամանակ անց Դինը վերադառնում է և սպանում է Էմիին։ Նա խնայում է նրա որդուն, որը երդվում է վրեժ լուծել։ Դինը ստում է Սեմին Էմիի ապագայի վերաբերյալ, բայց տառապում է մեղքի զգացումից։ Ճիշտ է արդյունքում պարզվում է և որոշ ժամանակ եղբայրների միջև վեճի պատճառ է դառնում։

Էմի Փոնդը կրում է նույն անունը՝ «Դոկտոր ով» ֆիլմում։

Դերասանական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան կերպար Էպիզոդներ Եթերաշրջաններ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Ջարեդ Պադալեկի Սեմ Վինչեստեր 220
Ջենսեն Էքլս Դին Վինչեստեր 220
Միշա Քոլինզ Կաստիել 80 Եթերաշրջան Եթերաշրջան
Մարկ Շեփարդ Քրոուլի 46 Պարբերություն
Քեթի Քեսիդի Ռուբի 17
Ժենևեվ Կորտեզե* Եթերաշրջան
Լոուրեն Քոհեն Բելա Տալբոտ 6

* Դերասանի դերը կատարել են շատ տարբեր դերասաններ, այդիսկ պատճառով ցանկում ցուցադրված է միայն հիմնականները:

Երկրորդական դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասաններ Կերպար Էպիզոդներ Եթերաշրջաններ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Ջիմ Բիվեր Բոբբի Սինգեր 57 Հյուր Պարբերաբար Հյուր
Օրսիկ Չաու Քրին Թրեն 15 Հյուր Եթերաշրջան Հյուր
Ջեֆրի Դին Մորգան* Ջոն Վինչեստեր 15 Եթերաշրջան Հյուր Հյուր
Քիմ Ռոդս Ջոդի Միլլս 12 Հյուր
Թամո Փենիկետ* Գաբրիել 12 Եթերաշրջան'
Սինդի Սիմսոն Լիզա Բրեյդեն 11 Հյուր Հյուր Եթերաշրջան
Սամանտա Ֆերրիս Էլլեն Հարվելլ 9 Եթերաշրջան Հյուր
Թայ Օլլսոն Բեննի 8 Եթերաշրջան Հյուր
Էրիկա Քերրոլլ* Աննա 8 Հյուր Եթերաշրջան
Սամանտա Սմիթ* Մերի Վինչեստեր 8 Հյուր Հյուր
Միտչ Փիլեյջի Սամյուել Քեմբելլ 8 Հյուր Եթերաշրջան
Ռոբ Բենեդիկտ Չաք Շիրլի 7 Հյուր Եթերաշրջան Հյուր
Լեյն Բալաբան Ամելյա Ռիչարդսոն 7 Եթերաշրջան
Ֆելիսյա Դեյ Չարլի Բրեդբերի 7 Հյուր
Ալոնա Տալ Ջո Հարվելլ 7 Հյուր Հյուր Հյուր
Նիքոլաս Էլիյա Բեն Բրեյդեն 6 Հյուր Եթերաշրջան
Ջուլի Մաքնիվեն Աննա Միլթոն 6 Եթերաշրջան Հյուր
Սեբաստյան Ռոշե Բալտազար 6 Եթերաշրջան
Չեդ Լինդբերգ Աշ 5 Եթերաշրջան Հյուր
Ջուլիան Րիչինգս Մահ 5 Հյուր Հյուր
Լորեն Թոմ* Լինդա Թրեն 5 Հյուր
Սթիվեն Ուիլյամս Ռուֆուս Թյորներ 5 Հյուր Հյուր
Ա. Ջ. Բաքքլի Էդ Զեդդմոր 5 Հյուր Հյուր Հյուր
Թրևիս Ուիսթեր Գարի Սփինգլեր 5 Հյուր Հյուր Հյուր

* Դերասանի դերը կատարել են տարբեր դերասաններ, այդ պատճառով էլ ցանկում ցուցադրված է միայն հիմնականը:

Անտագոնիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Էպիզոդներ Եթերաշրջաններ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Քյորթիս Արմսթրոնգ Մետատրոն 12 Հյուր Եթերաշրջան Հյուր
Ռութ Քոննել Ռովենա 12 Եթերաշրջան
Ռեյչել Մայներ* Մեգ Մասթերս 12 Հյուր Հյուր
Էլայնա Հաֆֆման* Աբադդոն 10 Հյուր Եթերաշրջան
Մարկ Պելլեգրինո* Լյուցիֆեր 10 Եթերաշրջան Հյուր
Քուրթ Ֆուլլեր Զաքարիա 7 Հյուր Եթերաշրջան
Ֆրեդերիկ Լենե* Ազազել (Գերբնականը) 7 Հյուր Հյուր Հյուր
Ամանդա Թափփինգ Նաոմի 7 Եթերաշրջան
Ջեյմս Պատրիկ Ստյուարտ Դիք Ռոման 6 Եթերաշրջան
Դեմոր Բարնս* Ռաֆայել 5 Հյուր
Քեթրին Բուչեր* Լիլիթ 5 Հյուր
Քրիստոփեր Հեյդերալ* Ալաստար 5 Եթերաշրջան
Ռիչարդ Սփեյլ կրտսեր Գաբրիել 5 Հյուր Հյուր Հյուր
Ռոբերտ Ուիզդոմ Ուրիել 5 Հյուր
Բենիտո Մարտինես Էդգար 5 Եթերաշրջան
Սթիրլենգ Կ. Բրաուն Գորդոն Ուոլքեր 4 Հյուր
Ջուլյա Մաքսվել* Եվա 3 Հյուր

* Կերպարը կատարել են շատ տարբեր դերասաններ, այդիսկ պատճառով տրված է միայն հիմնականը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գերբնականը հեռուստասերիալի էջը IMDB-ում».
  2. Knight, Nicholas, (Season 2 Companion), p.87
  3. «Supernatural: Kripke, Jim Beaver and Misha Collins Speak!». The CW Source. 2009 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.
  4. Falconer, Robert (2009 թ․ հուլիսի 26). «Supernatural Season 5, or Why Dean Takes Cas to a Whorehouse». Cinemaspy.com. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.
  5. «Sympathy For The Devil». Supernatural. Season 5. Սերիա 1. սեպտեմբերի 10, 2009. CW.
  6. Writer: Robert Singer & Jeremy Carver, Director: Charles Beeson (2007-10-25). «Sin City». Supernatural. Season 3. Սերիա 4. The CW.
  7. Knight, Nicholas (2012). The Essential Supernatural: On the Road with Sam and Dean Winchester. Insight Editions. էջ 55. ISBN 1-60887-145-2.
  8. Bedtime Stories
  9. All Hell Breaks Loose, Part 2
  10. Ryan, Maureen (2010 թ․ մայիսի 14). «Finale watch: Supernatural's "Swan Song"». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.
  11. Kubicek, John (2010 թ․ մայիսի 14). «Supernatural: Is Chuck Shurley God?». buddyTV. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.
  12. Gonzalez, Sandra (2010 թ․ մայիսի 14). «Supernatural season finale recap: Nothing ever really ends...does it?». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]