Գերբնական (8-րդ եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերբնական (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Գեբնական (8-րդ եթերաշրջան)
Supernatural8s.jpg
ՍերիալԳերբնականը
Սերիաների քանակ23
ՀեռուստաալիքThe CW
ԵրկիրԱՄՆ
Լեզուանգլերեն
Գերբնական (7-րդ եթերաշրջան) Գերբնական (9-րդ եթերաշրջան)

Ամերիկական «Գերբնական» միստիկ հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանն ստեղծվել է Էրիկ Կրիպեի կողմից: Պրեմիերան տեղի է ունեցել The CW հեռուստաալիքով 2009 թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ վերջնական սերիան թողարկվել է 2010 թվականի մայիսի 13-ին: Կազմված է 22 սերիաներից:

Սերիալը պատմում է երկու եղբայրների՝ գերբնական արարածների որսորդների մասին, ովքեր ճամփորդում են ԱՄՆ-ում սև գույնի 1967 թվականի Chevrolet Impala-ով՝ հետազոտելով գերբնական երևույթները, որոնցից շատերը քաղաքների լեգենդների մասին են, ինչպես նաև պայքարում են չար արարածների դեմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քավարանում մեկ տարի մնալուց հետո Դինը վերադառնում է Երկիր առանց Կաստիելի, իր հետ բերելով Բեննի անունով վամպիրի: Այս տարվա ընթացքում Սեմն այլևս չէր զբաղվում որսորդությամբ և սկսեց հանդիպել անասնաբույժ Ամելիայի հետ: Դինի վերադառնալու ժամանակ նրանք արդեն բաժանվել էին: Դինը թաքուն օգնում է Բեննիին, որ նա կարողանա գտնել իր մարմինը, և ցանկանում է միավորվել Սեմի հետ: Միասին նրանք իմանում են, որ Կևինը փրկվել է Կռոուլիից: Կևինը պատմում է նրանց, որ Կռոուլին ևս մեկ տապանաքար է գտել, որն Աստծո Խոսքով է գրված, և որի մեջ մի կախարդանք կա, որը կարող է հավերժ փակել Դժոխքի դռները, և բոլոր դեմոններին նույնպես: Բացի դրանից կախարդանքը կարող է նաև բոլոր դեմոններին դուրս հանել Դժոխքից, և բաց թողնել նրանց երկրի վրա, ինչը ցանկանում է Կռոուլին: Կևինը նաև ասում է, որ ինքը գողացել է տապանաքարը, իսկ Կռոուլին հետևել է նրան և ցանկանում էր սպանել նրա մորը:

Սեմը իմանում է Բեննիի մասին, և այդ պատճառով եղբայրները վիճում են: Այդ ժամանակ Կաստիելն անհասկանալի ձևով վերադառնում է Քավարանից: Կռոուլին կրկին բռնում է Կևինին և տանջում է նրան, ստիպելով պատմել այլ տապանաքարերի մասին, սակայն Կաստիելը փրկում է նրան: Ավելի ուշ Վինչեստերները և Կաստիելը փրկում են Սամադրիել անունով մի հրեշտակի, սակայն մինչ այդ նա տանջելու պատճառով պատմում է, որ գոյություն ունի հրեշտակների տապանաքարը, որը կարող է մեծ վնաս հասցնել, եթե սխալ ձեռքեր ընկնի: Վինչեստերները նաև իմանում են, որ իրենք Գիտելիքի Պահապանների` գաղտնի գործակալության հետևորդներն են, որը պահպանում էր գերբնական գիտելիքները, և մտնում են այդ գիտելիքների պահպանման վայրը, որը գտնվում է իրենց հայրենի նահանգ Կանզասում: Սեմը և Դինը իմանում են, որ Դժոխքի դռները փակելու համար պետք է երեք առաջադրանք կատարեն, որոնցից երկուսը (դժոխքի շան արյան մեջ ընկնելը և դժոխքից անմեղ հոգի փրկելը և Դրախտ հասցնելը), Սեմը կարողանում է անցնել մինչև Կռոուլին կրկին կբռնի Կևինին և նրա նշումները դեմոնական տապանաքարի վերաբերյալ, որը նա թաքցրել էր: Վինչեստերները և Կաստիելը գտնում են հրեշտակների տապանաքարը Մեգի օգնությամբ, սակայն նրան սպանում են, և Կաստիելը փախչում է դրա հետ միասին, որպեսզի պաշտպանի այն բոլորից, նույնիսկ եղբայրնեից: Ապագայում Վինչեստերները գտնում են հրեշտակ Մետատրոնին, Աստծո Խոսքի գրողին, ինչպես նաև դեմոնների տապանաքարի մյուս կեսը, որից պարզվում է երրորդ առաջադրանքը` դեմոնի հոգու բուժումը:

Եթերաշրջանը երկու քեշբեք է պարունակում. առաջինը Սեմի և Ամելիայի շփումը, ինչպես նաև այն ժամանակը, որը Դինն անց է կացրել Քավարանում: Պարզվում է, որ Կաստիելը, փակված լինելով Դինի հետ միասին Քավարանում, չի մահացել և փրկվել է խելագարությունից: Սակայն վերջին պահին, երբ նրանք երկուսով պետք է վերադառնաին այնտեղից, Կաստիելը որոշում է մնալ, որպես պատիժ իր մեղքերի համար: Կաստիելը Վինչեստերներից գաղտնի իմանում է, որ Երկիր է վերադարձվել մի խումբ հրեշտակների կողմից, որոնց կառավարում է Նաոմի անունով մի բարձրակարգ պաշտոնով հրեշտակ` Նաոմին, ով կառավորում է նրան: Նաոմին ասում է նրան, որ Կաստիելը իրենց ոչ մի հանդիպում չի հիշի, և կսկսի ամեն ինչի մասին պատմել իրեն, ինչպես նաև Վինչեստերների գործողությունների մասին: Կաստիելին կառավարելու հնարքը պարզվում է որ շատ հզոր է, այնքան ուժեղ, որ նա մի անմեղ հրեշտակի է սպանել: Հետագայում Կաստիելին այլևս չեն կարողանում կառավարել ի շնորհիվ հրեշտակների տապանաքարի, և Նաոմին դառնում է Վինչեստերների օգնականը` նրանց գործընկերը:

Այդ ժամանակ Մետատրոնը փորձում է Կաստիելին համոզել փակել Դրախտի դարպասները, Կաստիելը համաձայնվում է և անցնում է փորձությունների առաջին օրերը. սպանել նիֆիլիմին` այսինքն մարդու և հրեշտակի հետևորդին, և վերցնել կուպիդոնի աղեղը:

Ութերորդ եթերաշրջանի վերջին սերիայում Վինչեստերներն անց են կացնում երրորդ առաջադրանքը և ցանկանում են պայման կապել Կռոուլիի հետ, սակայն իրականում ընդամենը ձևացնում են, և դրա միջոցով ցանկանում են փակել դեմոնին ձեռնաշղթաներով, որոնց վրա դեմոններին պահող կախարդանք կա: Նրանք փորձում են բուժել դեմոնին, նրան մարդ դարձնելով, ինչպես ցույց էր տրված իրեբց նախնիների տեսահոլովակներում: Սակայն հանկարծակի հայտնվում է Կաստիելը, և խնդրում է Դինին օգնել իրեն, Դրախտի դարպասները փակելու գործում, քանի որ Մետատրոնին բռնել էր Նաոմին: Սեմը համոզում է Դինին օգնել Կաստիելին, իսկ ինքը 8 ժամվա ընթացքում պետք է բուժեր Կռոուլիին: Նաոմին ասել է իրենց, որ Մետատրոնին բռնել է այն պատճառով, որ ինքը նրանց ընկերն է, և Մետատրոնը խաբում է և փորձում է վրեժ լուծել: Բացի դրանից նա ասել է, որ եթե Սեմը վերջացնի առաջադրանքը, կմահանա: Դինն անհապաղ գնում է Սեմի մոտ, փրկելով նրան: Իսկ այդ ժամանակ Մետատրոնը վերցնում է Կաստիելի Պարգևը, անցկացնելով երրորդ առաջադրանքը: Վերջին հատվածը ցույց է տալիս թե ինչպես են Հրեշտակները երկնքից Երկրի վրա ընկնում:


Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ Հրավիրված դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստներ Ցուցադրումը ԱՄՆ-ում Դիտողներ ԱՄՆ-ում
(մլն)
1501 "Խոսեքն Կևինի մասին"
"We Need to Talk About Kevin"
Ռոբերտ ՍինգերՋերեմի Քարվեր2012 թվականի հոկտեմբերի 31,85[1]
(Սերիայի անվանումը հղում է դեպի համանուն ֆիլմը:) Դինը դուրս է գալիս Քավարանից, սակայն միայնակ չի լինում: Նա միանգամից Սեմի մոտ է գնում, սակայն ընտանիքի վերամիավորումը այնպիսին չի լինում, ինչպես ինքն էր ցանկանում: Սեմն ամեն ինչ թողնում է եղբոր հետ լինելու համար, սակայն առանձնանալ այն կյանքից, որը ինքն ապրել էր առանց Դինի, պարզվում է որ մի քիչ դժվար է: Դինը և Սեմը Կևինին են փնտրում, ով կարողացել է փախչել Կռոուլիի մոտից, սակայն ամեն ինչ դժվարանում է, երբ եղբայրները իմանում են, թե ինչ է ցանկանում Կռոուլին: 
1512 "Խոսքը ձեզ, մայրիկներ"
"What's Up, Tiger Mommy?"
Ջոն ՇոուոլտերԷնդրյու Դաբբ և Դենիել Լոֆլին2012 թվականի հոկտեմբերի 102,51[2]
Կևինը ստիպում է Դինին և Սեմին տեսակցել իր մորը: Երեքով նրանք փրկում են նրա մորը դեմոններից: Նաև իմանում են որ տապանաքարը գողացել է Պլուտոսը, և այն վաճառում է: Սեմը, Դինը, Կևինը և նրա մայրը միանում են այդ վաճառքին, և ցանկանում են գնել տապանաքարը: 
1523 "Սրտացավեր"
"Heartache"
Ջենսեն ԷքլզԲրեդ Բակներ և Եվգենիյա Ռոսս-Լեմինգ2012 թվականի հոկտեմբերի 172,13[3]
Սեմը և Դինը անհասկանալի սպանություններ են քննում, որոնց զոհերը դոնորներ են, ովքեր իրենց օրգանները նվիրաբերել էին: Մարդասապանը բռնված է, սակայն ամեն ինչ դժվարանում է, երբ եղբայրները տեսնում են նրան կախարդանք արտասանելիս: 
1534 "Խայթվածը"
"Bitten"
Տոմաս Ջ. ՌԱյտՌոբբի Տոմպսոն2012 թվականի հոկտեմբերի 241,86[4]
Սեմը և Դինը մի փոքր քաղաքում սպանություն են քննում: Հետևելով մեղադրվողին, նրանք մի տուն են մտնում, որտեղ երկու մարմին և նոթբուք կար, որի մեջ տատօրինակ տեսահոլովակ էր: Տեսահոլոկաը սկսում է այն բանով, թե ինչպես են Բրայնը, Մայկը և Կեյտը իմանում այն մասին, որ վարի գազանը հարձակվել է իրենց քաղաքի վրա, մնացած պատմությունը պատմվում է իրենց տեսանկյունից: Սեմը և Դինը, իրենք էլ չհասկանալով, դառնում են ուսանողական ֆիլմի մի մաս: 
1545 "Արյունով եղբայրը"
"Blood Brother"
Հայ ԲիԲեն Էդլունդ2012 թվականի հոկտեմբերի 311,78[5]
Այն բանիցց հետո երբ Բեննիին ծեծում են մյուս վամպիրները, նա օգնություն է խնդրում Դինից: Դինը վայրկյանապես հավաքվում է, և ասում է Սեմին, որ անձնական ոչ աշխատանքային օր է վերձնում: Դինը համաձայնվում է, հիշելով, ինչպես է Բեննին մի քանի անգամ օգնել իրեն և Կաստիելին Քավարանում: Այդ ժամանակ Սեմը մտածում է իր Ամելիայի հետ կյանքի մասին, սակայն երբ Դինի և Բեննիի գործերը վատանում են, Դինը Սեմին օգնության է կանչում, և իրողությունը խառնվում է: 
1556 "Խեղտիր իմ թաղիծը"
"Southern Comfort"
Տիմ ԷնդրյուԱդամ Գլասս2012 թվականի նոյեմբերի 72,32[6]
Հարտը վերադառնում է որպեսզի օգնի Սեմի և Դինին, Սեմը և Դինը արդեն մի գործ էին սկսել քննել, և հասկացել էին որ Հարտը այդտեղ կապ ունի: Դինը գող չէ, որ Հարտը իր վրա է վերցրել Բոբբիի պարտականություները, սակայն Հարտը ասում է, որ նրանք ամբողջ տարին բացակայել էին, և ինչ որ մեկը պետք է աներ այդ գործը: Տղաները վրիժառու հոգու են հանդիպում, որը մեղավոր է այդ բոլոր սպանություններում, և հիմա նրանք պետք է գտնեն պատմության սկիզբը, քանի դեռ սպանությունները չեն վերսկսել: 
1567 "Կևինի մասնիկը"
"A Little Slice of Kevin"
Չարլի ԿարներԲրեդ Բակներ և Եվգենիյա Ռոսս-Լեմինգ2012 թվականի նոյեմբերի 142.32[7]
Տիկին Տրենը և Կևինը ռումբ են ստեղծում, որպեսզի այն պգտտագործեն Կռոուլիի դեմ: Սենը և Դինը զարմանում են, երբ գալիս է Կաստիելը, և ասում որ փախել է Քավարանից: 
1578 "Խիզախ որսորդ"
"Hunteri Heroici"
Պոլ ԷդվարդսԷնդրյու Դաբբ2012 թվականի նոյեմբերի 282,00[8]
Կաստիելը հայտնում է Սեմին և Դինին, որ ցանկանում է նրանց նման որսորդ դառնալ: Վինչեստերները այդքան էլ երջանիկ չեն, սակայն համաձայնվում են քննել այն գործը, որը Կասն է գտել. մարդու սիրտը պայթել է օրգանիզմի մեջ ուղիղ իմաստով: Տղաները պարզում են, որ քաղաքում մեկից ավելի սպանություններ են տեղի ունեցել, և հիշում են մուլտֆիլմերում տեղի ունեցած մահերը: 
1589 "Քաղաքացի Ժանիք"
"Citizen Fang"
Նիկ ԿոպուսԴենիել Լոֆլին2012 թվականի դեկտեմբերի 52,06[9]
Սեմի պատվերով, Մարտին անունով մի որսորդ գնում է Բեննիին հետևելու, սակայն այդ մասին Դինին ոչինչ չի ասում: Շուտով Մարտինից հայտնի է լինում, որ ինչ որ վամպիր սպանում է մարսկանց, և Դինը պաշտպանում է իր ընկերոջը: Երբ Վինչեստերները ոչինչ չեն անում, Մարտինը ստիպված ամեն ինչ իր ձեռքն է վերցնում, սակայն գործը հանկարածակի ավարտ է ունենում: Դինը պետք է դժվար որոշում կայացնի: 
15910 "Խաչմերուկի մոտ"
"Torn and Frayed"
Ռոբերտ ՍինգերՋեննի Կլյայն2013 թվականի հունվարի 161,99[10]
Նաոմի հայտնում է Կաստիելին, որ Կռոուլին հրեշտակի է պատանդ պահում, և հրամայում է Կաստիելին փրկել հրեշտակին, քանի դեռ Կռոուլին չի իմացել բոլոր գաղտնիքները: Կասը Դինին օգնության է կանչում: Սեմը այդ ժամանակ հանդիպում է Ամելիայի հետ, ով նրան ձանր որոծման առջև է դնում. մնալ նրա հետ թե այլևս երբեք չհանդիպոլ նրան: 
16011 "Դերածաղ և իրական աղջիկ"
"LARP and the Real Girl"
Ժաննո ՇվարցՌոբբի Տոմպսոն2013 թվականի հունվարի 232,01[11]
Սեմը և Դինը երկու դերասանների մահ են քննում, ովքեր մասնակցում էին "Moondoor" դերախաղին: Տղաները զարմանում են, երբ իմանում են Մունդորի թագուհին Չարլին է: Միասին իմանում են որ փերիին կառավարել են, և նա կախարդանքներ է արել: Նրան կանգնեցնելու միակ միջոցը տիրոջը գտնելն է: 
16112 "Իսկ ժամանակը թռչում է"
"As Time Goes By"
Սերժ ԼադոկուրԱդամ Գլասս2013 թվականի հունվարի 302,12[12]
Սեմը և Դինը զարմանում են իրենց հյուրանոցում վերցրած սենյակի հյուրասենյակում հայտնվող մարդուն տեսնելով, ով ներկայանում է որպես Հենրի Վինչեստեր, իրենց պապը, և ցանկանում է իմանալ թե որտեղ է գտնվում Ջեն Վինչեստերը: Հենրին տեղափոխվել է ժամանակում, որպեսզի կանգնեցնի դեմոն Աբադդոնին, և ցանկանում էր օգնության կանչել Ջոնին: Հենրիի շնորհիվ, Սեմը և Դինը ավելի շատ բան են իմանում իրենց ընտանիքի և հոր մասին: 
16213 "Բոլորը ատում են Հիտլերին"
"Everybody Hates Hitler"
Ֆիլիպ ՍգրիկկիաԲեն Էդլունդ2013 թվականի փետրվարի 62,29[13]
Սեմը և Դինը հանկարծակի այրված Բասսի մահն են քննում: Գործը ավելի է խառնվում, երբ նրանք իմանում են, որ այդ մարդը նացիստական իրերի հավաքածուներ ուներ: Սեմի և Դինի վրա Գոլեմ է հարձակվում, որը պարզվում է որ պատկանում է Բասսաի թոռին` Աարոնին: Գոլեմը գլուխկոտրուկը որոշելու միջոց է, սակայն Աարոնը չի կարողանում նան կառավարել, և այդ պատճառով բոլորի կյանքը վտանգվում է: 
16314 "Փորձերի և սխալների ձև"
"Trial and Error"
Կևին ՊարկսԷնդրյու Դաբբ2013 թվականի փետրվարի 132,41[14]
Կևինը վերծանում է տապանաքարը և պարզում է, թե ինչպես կարելի փակել Դժողքի դարպասները: Նա ասում է Սեմին և Դինին, որ ըստ գրվածի մեկ մարդ պետք է երեք փորձություն անցնի, որոնք պատրաստել է Աստված: Առաջինը սպանել Դժոխային շանը և շաղաղվել նրա արյան մեջ: Սեմը և Դինը վիճում են թե ով պետք է անցնի փորձությունները: 
16415 "Շունը մարդուն ընկերն է... և նույնիսկ ավելին"
"Man's Best Friend With Benefits"
Ջոն ՇոուոլտերԲրեդ Բակներ և Եվգենիյա Ռոսս-Լեմինգ2013 թվականի փետրվարի 202,10[15]
(Սերիայի անվանումը հղւմ է դեպի համանուն «Friends with benefits» ֆիլմը:) Վինչեստերների հետ աշխատելուց հետո Ջեյմս անունով մի ոստիկան դիմում է եղբայրներին օգնության համար: Շուտով նա երազներ է տեսնում, որտեղ անմեղ մարդկանց է սպանում: Երբ այդ երազները իրականություն են դառնում, Վինչեստերներին օգնության է գալիս մի չսպասված կերպար: 
16516 "Հիշելով Տիտաններին"
"Remember the Titans"
Սթիվ ԲոյումԴենիել Լոֆլին2013 թվականի փետրվարի 272,13[16]
Սեմը և Դինը իմանում են որ մի մարդ մահանալուց հետո կրկին հարություն է առել: Կարծելով որ զոմբիի հետ գործ ունեն, նրանք փորձում են սպանել նրան, սակայն գործին խառնվում է աստվածուհի Արտեմիդան: Այդ ժամանակ եղբայրները հասկանում են, որ դա ոչ թե զոմբի է, այլ հունական տիտան Պրոմետևսը: 
16617 "Ցտեսություն օտարական"
"Goodbye Stranger"
Թոմաս Ջ. ՌայտՌոբբի Թոմպսոն2013 թվականի մարտի 202,16[17]
Կաստիելը վերադարձել է, և Դինին ու Սեմին օգնության է կանչում դեմոնների դեմ պայքարում, ովքեր ցանկանում են գտնել հրեշտակների տապանաքարը: Եղբայրները որոշում են օգնել Կասին, և գտնում են դեմոնների կողմից տանջված Մեգին, որին հարցաքննում են: Այն ժամանակ երբ Դինը և Կաստիելը գնում են տապանաքարը փնտրելու, Մեգը և Սեմը շեղում են Կռոուլիին: 
16718 "Եղբայրներ և գերազանցիկներ"
"Freaks and Geeks"
Ջոն ՇոուոլտերԱդամ Գլասս2013 թվականի մարտի 272,23[18]
(Սերիայի անվանումը հղում է դեպի ամանուն ամերիկյան ֆիլմը:) Սեմը և Դինը գործ են քննում, որը ինչ որ վամպիր է կատարել, և հայտնաբերում են որ գործին խառնված է Կրիսսի Չեմբերսը, իրենց հին ծանոթը: Նրանք գտնում են նրան և պարզում են, որ նրա հայրը սպանվել է, իսկ Կրիսսիին Վիկտոր անունով մեկը խնամում է, և որբերի մի խմբի որսորդություն է ուսուցանում: Վիկտորը օգնում է երեխաներին գտնել և վրեժ լուծել այն վամպիրներից, ովքեր սպանել են նրանց ծնողներին: Նա դեռահասներին որսորդի կյանքը այնպես է ցույց տալիս, ինչպիսին տնային կյանքը, և Սեմը դրան հետաքրքրությամբ է նայում, սակայն Դինի համար անհասկանալի են Վիկտորի մոտիվները: 
16819 "Տեղափոխող"
"Taxi Driver"
Հայ ԲիԲրեդ ԲԱկներ և Եվգենիյա Ռոսս-Լեմինգ2013 թվականի ապրիլի 31,90[19]
Սեմին և Դինին զանգահարում է Կևինը, նա արդեն սարսափում է իր գլխում լսվող ձայներից, որը նման են Կռոուլիի ձայնին: Սեմը և Դինը գործարք են կնքում Աջեյ անունով քաղվորի հետ, ով օգնում է իրենց երկրորդ փորձության գործում, որը ցույց էր տվել տապանաքարը: Այդ ժամանակ Դինին հյուր է գալիս Նաոմին, և նա հասկանում ք, որ պետք է գտնի Բեննիին և նրան մեծ օգնություն խնդրի: 
16920 "Խաղատուն"
"Pac-Man Fever"
Ռոբերտ սինգերՌոբբի Տոմպսոն2013 թվականի ապրիլի 242,38[20]
Անհանգստանալով այն բանից, որ Սեմը իրեն վատ է զգում երկրորդ փորձությունից հետո, Դինը ազատում է նրան որսորդությունից, մինչև որ նա իրեն լավ չզգա: Այդ ժամանակա Չարլին գործ է գտնում, և Դինը որոշում է, որ պետք է նրան որսորդության գաղտնիքներին ծանոթացնել: Ուրախանալով նրա հաջողություններից, եղբայրները հասկանում են որ նա մի գաղտնիք ունի, որի պատճառով նրան կարող են սպանել" 
17021 "Մեծ փաղչող"
"The Great Escapist"
Ռոբերտ Դանկալ ՄարտինԲեն Էդլունդ2013 թվականի մայիսի 12,07[21]
Երբ Սեմը և Դինը Կևին Տրենից անհանգստացնող տեսահոլովակ են ստանում, անցնում են երրորդ փորձության իրականացմանը: Նրանց կողմից կատարված հայտնագործությունները իրենց տանում են Կոլորադո, որտեղ նրանք մի մարդու են գտնում, ով կարող է լռացնել Կևինի բացթողումները: Կռոուլին այդ ժամանակ իր հաղթանակներն է հաշվում: Կաստիելը փախչում է Նաոմիից և հրեշտակներից, ովքեր ցանկանում են բռնել նրան: 
17122 "Քչացած գործերը"
"Clip Show"
Տոմաս Ջ. ՌայտԷնդրյու Դաբբ2013 թվականի մայիսի 82,07[22]
Սեմը և Դինը կրկին միավորվում են Կաստիելի հետ: Փորփրելով իրենց նախորդների գործերը, նրանք հոլովակ են գտնում, որը կարող է օգնել իրենց երրորդ փորձի ժամանակ: Մետատրոնը ստիպում է Կաին, որ նա փակի Դրախտի դարպասները: Այդ ժամանակ Կռոուլին սպանում է այն մարդկանց, որոնց մի ժամանակ փրկել էին Սեմը և Դինը: 
17223 "Զոհ"
"Sacrifice"
Ֆիլիպ ՍգրիկկիաՋերեմի Կարվեր2013 թվականի մայիսի 152,31[23]
Կռոուլին ցանկանում է ոչնչացնել այն լավ բաները, որոնք արել են Սեմը և Դինը որպես որսորդներ, և տղաները հիմա դժվար իրավիճակում են գտնվում: Սակայն Կևինի օգնությամբ եղբայրները կարողանում են կատարել իրենց վերջին քայլը Կռոուլիի դեմ: Մետատրենը Կաստիելի հետ սկսում են իրենց ծրագիրը Նաոմիին բռնելու և Երկնային բյուրոկրատիայի վերաբերյալ: 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibel Sara (October 4, 2012)։ «Wednesday Final Ratings:'The X Factor', 'Survivor' Adjusted Up; 'Animal Practice', 'Guys With Kids' & 'The Neighbors' Adjusted Down Plus Final Debate Numbers»։ TV by the Numbers։ Վերցված է October 4, 2012 
  2. Kondolojy Amanda (October 11, 2012)։ «Wednesday Final Ratings:'The X Factor', 'Survivor', 'The Neighbors' & 'Modern Family' Adjusted Up; No Adjustments for 'Arrow'»։ TV by the Numbers։ Վերցված է October 11, 2012 
  3. Bibel Sara (October 18, 2012)։ «Wednesday Final Ratings: 'Modern Family', 'Survivor', 'Animal Practice' Adjusted Up; 'CSI' Adjusted Down Plus Unscrambled FOX Ratings»։ TV by the Numbers։ Վերցված է October 18, 2012 
  4. Kondolojy Amanda (October 25, 2012)։ «Wednesday Final Ratings: 'The Middle', 'Guys With Kids', 'Criminal Minds', & 'Law & Order: SVU' Adjusted Up + World Series Game 1 Final Numbers»։ TV by the Numbers։ Վերցված է October 25, 2012 
  5. Bibel Sara (November 1, 2012)։ «Wednesday Final Ratings: 'Survivor', 'The Neighbors', 'Modern Family', 'CSI' & 'Chicago Fire' Adjusted Up; '30 Rock', 'Guys With Kids', & 'Supernatural' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է November 1, 2012 
  6. Kondolojy Amanda (November 8, 2012)։ «Wednesday Final Ratings: 'The Voice', 'Modern Family', & 'Survivor' Adjusted Up; 'Chicago Fire' & 'The Middle' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է November 9, 2012 
  7. Bibel Sara (November 15, 2012)։ «Wednesday Final Ratings: 'The Middle', 'Law & Order: SVU', & 'CSI' Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է November 15, 2012 
  8. Bibel Sara (November 29, 2012)։ «Wednesday Final Ratings: 'Arrow' and 'The X Factor' Adjusted Up; 'Supernatural' and 'Suburgatory' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է November 29, 2012 
  9. Bibel Sara (November 29, 2012)։ «Wednesday Final Ratings: 'Arrow' and 'The X Factor' Adjusted Up; 'Supernatural' and 'Suburgatory' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է November 29, 2012 
  10. Kondolojy Amanda (January 17, 2013)։ «Wednesday Final Ratings: 'Criminal Minds' Adjusted Up; 'Suburgatory' & 'The Neighbors' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է January 17, 2013 
  11. Bibel Sara։ «Wednesday Final Ratings: 'American Idol', 'The Neighbors,', Criminal Minds' & 'Nashville' Adjusted Up; 'Suburgatory' & 'CSI' Adjusted Down»։ Վերցված է 24 January 2013 
  12. Kondolojy Amanda։ «Wednesday Final Ratings: 'American Idol' & 'Chicago Fire' Adjusted Up; 'Super Bowl's Greatest Commercials' Adjusted Down»։ Վերցված է 31 January 2013 
  13. Bibel Sara։ «Wednesday Final Ratings: 'Supernatural', 'Criminal Minds' & 'Chicago Fire' adjusted Up; 'Modern Family', 'The Neighbors' & 'Suburgatory' Adjusted Down»։ Վերցված է 7 February 2013 
  14. Kondolojy Amanda։ «Wednesday Final Ratings: 'CSI', 'Suburgatory' & 'Law & Order: SVU' Adjusted Down»։ Վերցված է 14 February 2013 
  15. Bibel Sara։ «Wednesday Final Ratings: 'The Middle' & 'Modern Family' Adjusted Up; 'Survivor', 'Guys With Kids', 'Criminal Minds' & 'Law & Order: SVU' Adjusted Down»։ Վերցված է 21 February 2013 
  16. Kondolojy Amanda (February 28, 2013)։ «Wednesday Final Ratings: 'Chicago Fire', 'American Idol', & 'CSI' Adjusted Up; 'Suburgatory' Adjusted down»։ TV by the Numbers։ Վերցված է February 28, 2013 
  17. Bibel Sara։ «Wednesday Final Ratings: 'Arrow', 'Supernatural', 'American Idol', 'Survivor' & 'Law & Order:SVU' Adjusted Up; 'Whitney' Adjusted Down»։ Վերցված է 21 March 2013 
  18. Kondolojy Amanda (March 28, 2013)։ «Wednesday Final Ratings: 'American Idol', 'Survivor' & 'Arrow' Adjusted Up; 'Whitney' and 'Chicago Fire' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է 28 March 2013 
  19. Bibel Sara (April 4, 2013)։ «Wednesday Final Ratings: 'Modern Family', 'American Idol' & 'Survivor' Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է April 4, 2013 
  20. Kondolojy Amanda (April 25, 2013)։ «Wednesday Final Ratings: 'Survivor', 'American Idol' & 'SVU' Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է April 25, 2013 
  21. Bibel Sara (May 2, 2013)։ «Wednesday Final Ratings: 'American Idol', 'Survivor', Modern Family', 'Criminal Minds', 'CSI', 'The Voice' Adjusted Up; 'How To Live With Your Parents' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է May 2, 2013 
  22. Kondolojy Amanda (May 9, 2013)։ «Wednesday Final Ratings: 'Modern Family', 'American Idol', 'The Voice', 'Family Tools', 'Survivor' & 'Supernatural' Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է May 9, 2013 
  23. Kondolojy Amanda։ «Wednesday Final Ratings: 'Chicago Fire', 'Modern Family', 'American Idol', 'Criminal Minds' & 'Supernatural' Adjusted Up; 'Nashville' Adjusted Down»։ Վերցված է 16 May 2013