Գերբնական (7-րդ եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերբնական (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Գեբնական (7-րդ եթերաշրջան)
Supernatural7s.jpg
ՍերիալԳերբնականը
Սերիաների քանակ23
ՀեռուստաալիքThe CW
ԵրկիրԱՄՆ
Լեզուանգլերեն
Գերբնական (6-րդ եթերաշրջան) Գերբնական (8-րդ եթերաշրջան)

Ամերիկյան միստիկ հեռուստասերիալ Գերբնականի 7-րդ եթերաշրջանը, որը ստեղծել է Էրիկ Կրիպկեն: Պրեմիերան կայացել է The CW հեռուստաալիքում 2011 թվականի սեպտեմբերի 23-ին, իսկ վերջին սերիան ցուցադրվել է 2012 թվականի մայիսի 18-ին: Կազմված է 23 սերիաներից։

Սերիալը պատմում է երկու եղբայրների՝ գերբնական արարածների որսորդների մասին, ովքեր ճամփորդում են ԱՄՆ-ում սև գույնի 1967 թվականի Chevrolet Impala-ով հետազոտելով գերբնական երևույթները, որոնցից շատերը քաղաքների լեգենդների մասին են, ինչպես նաև պայքարում են չար արարածների դեմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր եթերաշրջանի առաջին սերիան պատմում է այն մասին, որ Կաստիելը այնուամենայնիվ Աստված չէ, ինչպես որ արտահայտվել էր Մահը, «ընդամենը հրեշտակ-մուտանտ» է։ Դինը և Սեմը օգնում են Կաստիելին, ազատվել ոգիների այդ մեծամասնությունից, որոնք նրա մարմինը մասերի են բաժանում։ Սակայն սերիան ավարտվում է նրանով որ, ամենավտնագավոր արարածները կառավարում են Կաստիելին։ Դրանք ծովահրեշներն են, որոնց Աստված ստեղծել էր մինչև մարդկանց և հրեշտակներին ստեղծելը։ Շուտով Ծովահրեշները հասկանում են, որ հասարակ մարդու մարմինը չի կարող իր մեջ այդքան շատ ոգիներ պարունակել։ Սեմը սկսում է Լյուցիֆերի մասին տեսիլքներ տեսնել, որոնց մեջ նա համոզում է Սեմին որ, այն ամենը ինչը գտնվում է իր շուրջը դա ընդամենը տեսիլքներ են, և որ իրականում նրանք երկուսնել վանդակի մեջ են։ Դինը անհանգստանում է եղբոր համար, հասկանալով որ Սեմի այդ տեսանելի հանգստության տակ, տանջանքներ են թագնվում։ Կաստիելը մահանում է, իսկ Ծովահրեշները, ջրային պաշարների մեջ մտնելով, գնում են աշխարհի տարպեր ծայրեր։

Ծովահրեշները ջրի միջոցով մարդկանց մեջ են մտնում և ամբողջությամբ իրենց կառավարության տակ են վերցնում հիվանդանոցներից մեկը։ Որսորդության ժամանակ Սեմը մի իրավիճակի է հանդիպում, որը շատ տարիներ առաջվա մի իրավիճակի էր նման։ Չորրորդ սերիայում եղբայրները եգիպտական աստված Օսիրիին են հանդիպում, ով Դինի համար դատ է բացում, նրա առաջ դնելով Դինի անցյալում կատարած ձախողումները և նրա կողմից կատարած բարի գործերը։ Ոչինչ չէր լինի, եթե չլիներ Դինի հավերժական ինքնամեղադրումը և մեքի մեծ զգացողությունները։ Օսիրսի գլխավոր խաղաթուղթը մի հրեշ էր, ում Դինը սպանել էր նախորդ սերիայում։ Նա Սեմի նախկին ընկերուհին էր։ Տասը տարի անց նրան հանդիպելուց հետո, հրեշը համոզում է Սեմին, որ սպանում է միայն իր երեխային կերակրելու համար, և երբ նա առողջանա, ապա կվերջացնի այդ գործը։ Եղբայրը խնդրում է Դինին որ չսպանեն նրան․ «Եթե դու չես հավատում նրան, ապա հավատա ինձ»։ Սկզբում թվում էր, որ Դինը կհավատա եղբորը։ Սակայն սերիայի վերջում, մենք հասկանում ենք, որ որսորդը իր կանոնները չի փոխել, և վերջ ի վերջո սպանում է նրան։ Սպանությունից հետո, երբ նա դուրս էր գալիս սենյակից, մահացածի որդու հետ է հանդիպում, որը երդվում է, որ վրեժ կլուծի հենց որ մեծանա։

Յոթերորդ եթերաշրջան

Եղբայրների հաջորդ քայլը կապված է վիճող զույգի հետ։ Ոչինչ չէր լինի, սակայն կախարդի և կախարդուհու վեճերից ոչ մի լավ բանի չսպասես։ Այդ դժվար իրավիճակից դուրս գալով, Վինչեսթերները իրենց ետևից ընկած Ծովահրեշին են հանդիպում։ Սակայն նրանց մահից փրկում է վերոհիշյալ կախարդը, հրեշին մի քանի օրով քնեցնելով։ Իսկ մյուս Ծովահրեշները, եղբայրների տեսքը ստանալով, գնում էին նրանց հետքերով, և սառնասրտությամբ սպանում էին մարդկանց, ընդ որում ցույց էին տալիս իրենց դեմքերը բոլոր տեսախցիկներին։ Ամբողջ Ամերիկան փնտրում էր եղբայրներին, իսկ այդ ժամանակ Բոբբին և շերիֆ Միլզը վերջապես Ծովահրեշներին ոչնչացնելու մի ձև են գտնում։ Եղբայրնեիրը սպանում են իրենց երկվորյակներին, սակայն մինչև մահանալը կեղծ Դինը պատմում է Սեմին, որ Դինը, չնայած եղբոր խնդրանքին, սպանել է նրա, հրեշ ընկերուհուն։ Սեմը անկեղծանալով գնում է եղբոր մոտից։

Սակայն այդ ընթացքում Կռոուլին փորձեց Ծովահրեշների վստահությունը ձեռք բերել, մերժում ստանալով, նա անհայտանում է։ Շուտով Բոբբին մահանում է, գլխավոր Ծովահրեշի կողմից, և հոգի է դառնում, ինչի մասին եղբայրները երկար ժամանակ չէին իմացել։ Նա չի ցանկյա ում անդրաշխարհ գնալ, և այդ պատճառով փախչում է քաղվորից, ով իր ետևից էր եկել և օգնում է եղբայրներին։ Սեմը իր տեսիլքների պատճառով հոգեբուժարան է ընկնում, որոնք առաժացել են Լյուցիֆերի պատճառով, և Դինը հուսահատության մեջ է ընկնում։ Սեղանից գիրք է ընկնում, և այդտեղից մի տղայի այցեքարտ է դուրս գալիս ով կարող է, փրկել Սեմին (ընդ որում գիրքը պատահական չի ընկել, այն Բոբբիի հոգին է գցած լինում)։ Այցեքարտի համարին զանգելով, Դինը իմանում է որ, այդ տղան հիանալի բուժակի է ճանաչում, ով ձեռքի մի հպումով կարողանում է բուժել։ Գալով այդ բուժակի մոտ, Դինը Կաստիելին է տեսնում։ Նա կորցրել է հիշողությունը և չգիտի, թե ով է ինքը։ Դինը նրան համոզում է, որ իր հետ հիվանդանոց գնա, որտեղ Կաստիելը հիշում է, թե ով է ինքը և ինչ է արել։ Եվ որպեսզի քաղի իր մեղքերը, նա Սեմի հիվանդությունը, իր վրա է վերցնում, հոգեբուժարանում մնալով։ Իսկ Սեմը առողջանում է։

Եղբայրները շարունակում են Ծովահրեշների դեմ իրենց որսորդությունը։ Նրանք իմանում են որ Բոբբին հոգի է, և փախել է իր քաղվորից։ Դինը զայրանում է և ասում է որ, ամեն ինչ իր հաջորդականությամբ պետք է գնա։ Հաջորդ սերիայում եղբայրներին Ֆրենկից նամակ է գալիս, և ասվում է որ Ֆրենկը մահացել է, և որ ինչ-որ մեկը ցանկանում է նրա համակարգչի կոշտ սկավառակը բացել։ Եղբայրները գընում են նրևա գտնվելոըւ մասը և աղջիկ կայահենի միջոցով նրանից մի ճամպրուկ են վերցնում։ Բոբբին կանգնեցնում է Դիկին եղբայրներին հետապնդելու ժամանակ։ Ճամպրուկի մեջ Աստծո խոսքն է լինում, որի ետևից նորեկ մարգարեն է գալիս և կարողանում է կարդալ այդ քարի վրա գրածը։ Հիմա եղբայրները գիտեն թե ինչպես սպանեն ծովահրեշներին։ Նրանց դրա համար մի արդարակյաց մարդու ոսկոր է պետք, որը երեք մահացածների արյունով պետք է լվացված լինի։ Հրեշտակները Կաստիելին տուն են բերում, որտեղ նրանց առանց դժվարության սպանում էԴիկ Ռոմանի ընկերներից մեկը։ Այդ եթերաշրջանի վերջին սերիայում, եղբայրները կարողանում են ստեղծել մի զենք որը կսպանի Դիկին, սակայն Դիկին սպանելով Դինը և Կաստիելը անհայտանում են։ Հայտնվում է Կրոուլին և հայտնում է որ Դիկի սպանությունը իր ծրագրի մի մասն էր։ Սեմը հարցնում է նրան թե որտեղ է Դինը, ինչին Կրոուլին պատասխանում է որ այդպիսի զենքի օգտագործումը կողմնակի ազդեցություն ունի։ Եթերաշրջանը ավարտվում է նրանով, որ Դինը և Կաստիելը հայտնվում են Քավարանում, որտեղ յուրաքանչյուր ոգի հրեշ է։ Կաստիելը անհայտանում է, և Դինը մենակ է մնում, որտեղ նրան հրեշներ են շրջապատում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ հրավիրված դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միշա ԿոլլինզԿաստիել (5 սերիա)
  • Դի Ջեյ Կուոլլս — Գարտ Ֆիտցջերալդ IV (2 սերիա)
  • Կարիզմա Կարպենտեր — Մեգգի Ստարկ(1 սերիա)
  • Ջեյմս Մարստերս — Դոնալդ Ստարկ(1 սերիա)

Հրավիրված դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիվեր Ջիմ — Բոբբի Սինգեր(12 սերիա)
  • Ջեյմս Պատրիկ Ստյուարտ — Դիկ Ռոման (6 սերիա)
  • Բենիտո Մարտինես — Էդգար (5 սերիա)
  • Մարկ Շեպարդ — Կրոուլի (5 սերիա)
  • Կևին Մակնելլի — Ֆրենկ Դեվերո (4 սերիա)
  • Մարկ Պելլիգրինո — Լյուցիֆեր (4 սերիա)
  • Կեմերոն Բենկրոֆտ— բժիշկ Գեյնս (3 սերիա)
  • Օսրիկ Չաու — Կեվին Տրեն (3 սերիա)
  • Ռեյչել Մայներ — Մեգ Մաստերս (3 սերիա)
  • Կիմ Ռոդս — Ջոդի Միլլս (3 սերիա)
  • Շոն Օուեն Ռոբերտս — Չետ (3 սերիա)
  • Լարիսսա Գոմես— Լուիզա (2 սերիա)
  • Կաիրա Լեյեդո— տիկին Տրեն (2 սերիա)
  • Ֆելիցիա Դեյ — Չարլի Բրեդբերի (1 սերիա)
  • Ջեյսոն Դորինգ — Կրոնոս (1 սերիա)
  • Նիկոլաս Լեա — Էլիոտ Նեսս (1 սերիա)
  • Էմիլի Պերկինս — Բեկկի Ռոզեն(1 սերիա)
  • Ջուլիան Ռիչինգս — Մահ (1 սերիա)
  • Ջուել Ստեյտ — Էմի Պոնդ(1 սերիա)
  • Ալոնա Տալ — Ջո Հարվելլ (1 սերիա)
  • Ստիվեն Ուիլիամս — Ռուֆուս Տյորներ (1 սերիա)
  • Րիկ Ուորտի — ալֆա-վամպիր (1 սերիա)

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստներ Ցուցադրման թվականը ԱՄՆ-ում Դիտողները ԱՄՆ-ում
(միլիոն)
1271 "Դիմավորեք նոր կառավարչին"
"Meet the New Boss"
Ֆիլիպ ՍգրիկկիաՍերա Գեմբել2011 թվականի սեպտեմբերի 232,01[1]
Կաստիելը չի սպանում Սեմին, Դինին և Բոբբիին,սակայն զգուշացնում է նրանց որ ուրիշների գործերին չխառնվեն: Իր աստվածային ուժերից օգտվելով, Կաստիելը սկսում է նորամուծություններ անել այս երկրում: Դինը որոշում է, որ իրենք պետք է բռնեն Մահին և ստիպեն նրան որ կանգնեցնի Կաստիելին, սակայն նախկին հրեշտակը մի քայլ առաջ է Դինից և մենամարտի է թողնում Դինին ավելի զայրացած մահի հետ: Իսկ այդ ընթացքում Սեմը փորձում է կռվել իր գլխի մեջ քանդված հիշողությունների պատի դեմ: 
1282 "Ողջույն, դաժան աշխարհ!"
"Hello Cruel World"
Հայ ԲիԲեն Էդլունդ2011 թվականի սեպտեմբերի 301,80[2]
Սեմի գլխում քանդված պատը հալյուցունացիաների պատճառ է դառնում, և նա արդեն չի կարողանում տարբերել իրականը տեսիլքից: Բոբբին վախենում էր, որ Դինը նույն ժամանակում չի կարող և Ծովահրեշների դեմ պայքարել և Սեմի մասին հոգ տանել: 
1293 "Հասարակ աղջնակ"
"The Girl Next Door"
Ջենսեն ԷկլսԷնդրյու Դաբբ և Դանիել Լոֆլին2011 թվականի հոկտեմբերի 71,72[3]
Դինը շատ է զայրանում, երբ Սեմը անհայտանում է, միայնակ սկսելով գործի հետախուզումը, որը շատ նման է մեկ այլ գործի որը նա ուսումնասիրել էր երբ դեռահաս էր: 
1304 "Պաշտպանելով սեփական կյանքը"
"Defending Your Life"
Ռոբերտ ՍինգերԱդամ Գլասս2011 թվականի հոկտեմբերի 141,69[4]
Սեմը և Դինը սպանություններ են ուսումնասիրում, որոնց հիմնական պատճառը պարզվում է որ եգիպտական աստված Օսիրիսն է: Վրիժառու աստվածը դատում է մարդկանց իրենց սխալների համար և նրանց մահապատժի է ենթարկում, եթե նրանք մեղավոր են: Նա մեղադրում է Դինին և որոշում է որ վերջինս պետք է դատարանի առաջ կանգնի: Սեմը որպես Դինի դատապաշտպան է ներկայանում, սակայն եղբայրները չեզոքանում են, երբ տեսնում են Օսիրիսի հանկարծակի կանչած վկաին` Ջոին: 
1315 "Խելոքները պաշտպավում և հանգստանում են"
"Shut Up, Dr. Phil"
Ֆիլիպ ՍգրիկկիաԲրեդ Բակներ և Եվգենիա Ռոսս-Լեմինգ2011 թվականի հոկտեմբերի 211,92[5]
Սեմը և Դինը հանդիպում են Մեգգի Ստարկին, մի կախարդի, ով իր զայրույթն է թափել մի, փոքրիկ քաղաքի վրա, ինչը բազմաթիվ զոհերի է բերել: Եղբայրները նրա ամուսնուն` Դոնալդին են փնտրում, որպեսզի իմանան թե արդյոք նա կարող է օգնել: Դոնալդը ասում է, որ Մեգգին զայրանում է նրա սիրային կապերի համար և դրա պատճառով քաղաքացիներն են տուժում: 
1326 "Տարօրինակ ընթերցանություն"
"Slash Fiction"
Ջոն ՇոուոլտերՌոբբի Տոմպսոն2011 թվականի հոկտեմբերի 281,74[6]
(Սերիայի անվանումը հղում ե դպի Կվենտին Տարանտինոի համանուն ֆիլմը:) Եստիկանությունը կրկին փնտրում է Սեմին և Դինին, այն պատճառով, որ երկու ծովահրեշներ ստացել են եղբայրների տեսքը, և սկսել են ամենուրեք մարդկանց սպանել: Ամբողջ երկրում փնտրվող Սեմը և Դինը պետք է թաքնվեն, այդ պատճառով Բոբբին նրանց Ֆրենկ Դևերոի մոտ է ուղարկում, ով մի քիչ տարօրինակ մարդ է: Իսկ այդ ժամանակ Բոբբին ծովահրեշներին սպանելու ձև է փնտրում, ամեն դեպքում նույնիսկ նրանց ցավ պատճառել, որպեսզի իրական Վինչեստերները կարողանան սպանել իրենց չար երկվորյակներին: 
1337 "Մտավորականներ"
"The Mentalists"
Մայկ ՌոլԲեն Էկեր և Բեն Բլեկեր2011 թվականի նոյեմբերի 41,84[7]
Սեմը և Դինը քննում են սպանված էքստրասենս Լիլի Դեյլի գործը, ով Ամերիկայի ամենահայտնի մեդիումներից մեկն էր: Նրանք իմանում են, որ չար հոգին սպանում է բոլոր մեդիումներին մեկը մյուսի ետևից, սակայն այն քաղաքում որտեղ շատերն են ասում թր կարող են ոգիներ կանչել, եղբայրները չեն կարող որոշել թե ով է այն մարդը, ով կառավարում է հոգուն: 
1348 "Յոթերորդ եթերաշրջանն է, պետք է ամուսնանալ"
"Season 7, Time for a Wedding!"
Տիմ ԷնդրյուԷնդրյու Դաբբ և Դեննիել Լոֆլին2011 թվականի նոյեմբերի 111,85[8]
Հերթական գործի ժամանակ եղբայրները իրենց հին ծանոթին են հանդիպում, և այստեղ հիշում են նախկին հաշիվները: Դինը հանկարծակի այնպիսի իրավիճակի մեջ է ընկնում, որ պետք է համագործակցի տարօրինակ Հարտի հետ: 
1359 "Ինչպես ընկերներ ձեռք բերել և ազդել բոլոր հրեշների վրա"
"How to Win Friends and Influence Monsters"
Հայ ԲիԲեն Էդլունդ2011 թվականի նոյեմբերի 181,55[9]
(Սերիայի անվանումը հղում է դեպի համանուն գիրքը:) Սեմը, Դինը և Բոբբին ուղիղ իմաստով որսորդներ են դառնում, և որպեսզի գտնեն այն արարածին որ սպանում է բոլոր մարդկանց, ովքեր անտառում են գտնվում, իրենք նույնպես վրան են դնում Նյու Ջերսի այգում: Քաղաքի բնակիչները ասում են որ դա իրական Սատանա է, որը եկել է Ջերսիից: Այդ ժամանակ Դինը հաճույքով քաղաքում Բիգգերսոնի ռեստորանն է գտնում, սակայն շատ է տխխրում, երբ իմանում է որ ուտելով այն սենդվիչը, մարդիկ խելագարվում են: 
13610 "Մահվան ճանապարհին"
"Death's Door"
Ռոբերտ ՍինգերՍերա Գեմբլ2011 թվականի դեկտեմբերի 21,89[10]
Քանի դեռ Դինը և Սեմը ցանկանում են հասնել ժամանակին, կատարելով այն առաջադրանքը, որը շատ կարևոր է իրենց համար, Բոբբին հին ընկերոջիվ օգնություն է խնդրում, որպեսզի իր անձնական գործերից մեկը պարզի: 
13711 "Ախ այդ երեխաները"
"Adventures in Babysitting"
Ժաննո ՇվարցԱդամ Գլասս2012 թվականի հունվարի 61,82[11]
Չհավատալով այն բանին թե ինչ է տեղի ունեցել Բոբբիի հետ, Դինը ցանկանում է անհապաղ սպանել Դիկ Ռոմանին, իսկ Սեմը այդ ժամանակ ցանկանում է մի աղջկա օգնել գտնել իր որսորդ հորը, ով արդեն մի քանի ճր է անհայտացել է: 
13812 "Ճանապարհորդություն ժամանակի մեջ"
"Time After Time"
Ֆիլիպ ՍգրիկկիաՌոբբի Տոմպսոն2012 թվականի հունվարի 131,55[12]
Փորձելով փրկել Դինին, ում ժամանակի աստվածը ուղարկել է դեպի 1944 թվականը` Էլիոտ Նեսսի ընկերության մոտ, Սեմը հանկարծակի հանդիպում է իրենց հին ընկերոջը: 
13913 "Հոգեխորտակներ"
"The Slice Girls"
Ջերրի ՎանեկԲրեդ Բակներ և Եվգենիյա Ռոսս-Լեմինգ2012 թվականի փետրվարի 31,72[13]
Սեմը և Դինը սպանություններ են քննում, որոնց զոհերի ձեռքերը ջարդված են, իսկ մարմնի վրա տարօրինակ տշաններ են գրված: Քանի դեռ Սեմը ցականում է տեղեկություն իմանալ այդտեղի համալսարանից, Սեմը գնում է քննման իր ամենասիրելի վայրը` գիշերային ակումբ: Դինը խոսակցություն է բացում այդտեղի բնակիչ Լիդիայի հետ, և նրանք միասին Լիդիայի տուն են գնում: Սեմը պարզում է, որ զոհերի վրայի նշանները զինվոր ամազոնկաների նշաններն են: 
14014 "Պլակի Սվիստունի կախարդական կենդանին"
"Plucky Pennywhistle's Magical Menagerie"
Մակ ՌոլԷնդրյու Դաբբ և Դենիել Լոֆլին2012 թվականի փետրվարի 101,88[14]
Հերթական գործը եղբայրներին ԿԱզաս է բերում, որտեղ Սեմը պետք է հանդիպի իր մանկական վախերին: Վինչեստերները գործ են քննում տեղական պիցցայանոցում, որտեղ երեխաների ծնունդներ են կազմակերպվում: Սեմը և Դինը պարզում են, որ բոլոր զոհերի երեխաները մի քանի օր առաջ եղել են այդ ռեստորանում և իրենց ամենամեծ վախերն են նկարում այդտեղ, որոնք հետագայում եկել և սպանել են ծնողներին: Քանի դեռ Դինը ցականում է լուծել այն մարդու գործեր, ով արել է այդ ամենը, Սեմը պետք է պայքարի շատ չար ծաղրածուների դեմ: 
14115 "Մարդասպան"
"Repo Man"
Թոմա Ջ. ՌայտԲեն Էդլունդ2012 թվականի փետրվարի 171,74[15]
Չորս տարի առաջ Սեմը և Դինը մի հրեշի են հեռացրել, որը սպանում էր կանանց ոչ մեծ մի քաղաքում: Այն ժամանակ, քշելով դեմոնին, եղբայրները փրկել են Ջեֆրի անունով մի կնոջ, և հիմա կարծես թե սևաչյա հրեշը վերադարձել է և սկսել է սպանությունները: Վինչեստերները որոշեցին տեսնել, արդյոք դեմոնը կրկին Ջեֆրիի մեջ է թե ոչ: 
14216 "Ցտեսություն ասել անցյալին"
"Out With The Old"
Ջոն ՇոուոլտերՌոբերտ Սինգեր և Ջեննի Կլյայն2012 թվականի մարտի 161,73[16]
Մահանում է պարուհի, ով մահացել է շատ պարելուց: Սեմը և Դինը որոշում են քննել այդ գործը, և հասկանում են, որ մասիկների վրա կախարդանք է դրված: Բացի դրանից դրանք միակ կախարդված իրերը չեն, որոնք վաճառվել են մահացած որսորդուհու տղայի կողմից, այն պատճառով որ խանութը գնել են ծովահրեշները: 
14317 "Հիշել ամեն ինչ"
"The Born-Again Identity"
Ռոբերտ ՍինգերՍերա Գեմբլ2012 թվականի մարտի 231,63[17]
Լյուցիֆերը խելագարության է հասցնում Սեմին, և նա հարձակվում է հոգեբուժարանի վրա: Հուսահատված ցանկանալով փրկել եղբորը, Դինը որսորդներին է դիմում, հնարավոր է նրանցից մեկը գիտի ինչպես օգնել Սեմին: Որսորդներից մեկը Դինին բուժողի անուն է տալիս, ով հանկարծակի մի շատ ծանոթ մարդ է լինում... 
14418 "Ցնցվենք Հարտ"
"Party On, Garth"
Ֆիլիպ ՍգրիկկիաԱդամ Գլասս2012 թվականի մարտի 301,78[18]
(Սերիայի անվանումը հղում է դեպի «Wayne's World» շոուի մի հատված «Party on, Wayne»«Wayne's World»:)
Դինի հանկարծակի զանգում է Հարտը և խնդրում է եղբայրներին օգնել իրեն: Դինը և Սեմը հասկանում են որ գործ ունեն Սյոդզյո անունով մի ճապոնական արարածի հետ, որին ուղարկում են թշնամիների վրա, որպեսզի վրեժ լուծեն: Սյոդզյոի հետ կռվի ժամանակ մարդ պետք է այնքան ալկոհոլ խմի, որ հարբի, որպեսզի տեսնի հրեշին: 
14519 "Կյանքի և մահվան հարզ է"
"Of Grave Importance"
Տիմ ԷնդրյուԲրեդ Բակներ և Եվգենիյա Ռոսս-Լեմինգ2012 թվականի ապրիլի 201,57[19]
Սեմին և Դինին զանգահարում է Էննի Հոկինսը, հին որսորդ բարեկամ, ով օգնություն է խնդրում: Երբ նրանք քաղաք են գալիս, իմանում են Էննին անհայտացել է: Նրանք հետևում են Էննիի հետքը մինչև մի հին տուն, որտեղ շատ ուժեղ ոգի է ապրում: 
14620 "«Ստորերկրի և վիշապների» դաջվածքներով աղջիկը"
"The Girl With The Dungeons and Dragons Tattoo"
Ջոն ՄակկարտիՌոբբի Տոմպսոն2012 թվականի ապրիլի 271,61[20]
(Սերիայի անվանումը հղում է դեպի «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմը և Dungeons & Dragons խաղը:) Դիկ Ռոմանի ձեռքն է ընկնում Ֆրենկի տեսաերիզը, որի մեջ տեղեկություն կա Վինչեստերների մասին: Նա այն ոչինչ չպատկերացնող Չարլիին է տալիս, և ասսում է նրան, որ նա երեք օր ունի այն ջարդելու համար, թե չէ նա կհեռացվի աշխատանքից: Սեմը և Դինը իմանում են որ տեսաերիզը Դիկի մոտ է, և ցանկանում են հասնել Չարլիին, մինչև նա կբացի այն: Բացի դրանից, Բոբբին փորձում է օգնել եղբայրներին, սակայն նա շատ զայրացած է Դիկի վրա այն պատճառով, որ նա է սպանել իրեն, և դա շատ խանգարում է Բոբիին: 
14721 "Ոսումը լույս է"
"Reading is Fundamental"
Բեն ԷդլունդԲեն Էդլունդ2012 թվականի մայիսի 41,66[21]
Մեգը հայտնում է Վինչեստերներին, որ Կասը արթնացել է և խոսում է: Այդ ժամանակ Կևին անունով մի դեռահասի կայծակ է խփում, և նա չցանկանալով առաքյալ է դառնում: Սեմը և Դինը հավատում են, որ Կևինը բանալի է ծովահրեշների դեմ կռվում, սակայն սկզբից պետք է նրան առևանգել երկու հրեշտակների մոտից, ովքեր ցանկանում են իրենց համար օգտագործել Կևինին: 
14822 "Թող արյուն լինի"
"There Will Be Blood"
Հայ ԲԻԷնդրյու Դաբբ և Դենիել Լոֆլին2012 թվականի մայիսի 111,58[22]
(Սերիայի անվանումը հղում է դեպի «Նավտ» ֆիլմը:) Սեմը և Դինը ալֆային են փնտրում, որպեսզի հաղթեն Դիկ Ռոմանին և ծովահրեշներին, և նրանք պետէ երեք բանալի գտնեն: Կաստիելը օգնում է գտնել մեկը, սակայն փնտրելու ժամանակ եղբայրները հանդիպում են իրենց ամենահզոր թշնամիներին` Կռոուլիին և Ալֆաին: Իսկ Բոբբին նոր ոգիական հնարք է փորձում, որը շատ վտանգավոր է: 
14923 "Միայն ուժեղներն են ապրում"
"Survival of the Fittest"
Ռոբերտ ՍինգերՍերա Գեմբլ2012 թվականի մայիսի 181,56[23]
Որպեսզի հաղթեն Դիկ Ռոմանին, Սեմը և Դինը հարձակվում են «Սակրոկորպ» ընկերության վրա: Նրանք պատրաստվում են ծովահրեշների ավագի դեմ կռվին: Դիկը իր ծրագրի վերջին մասում է, և Վինչեստերները պետք է միավորվեն Կաստիելի, Բոբիի, Մեգի և Կևինի հետ, որպեսզի կանգնեցնեն նրան: Սակայն Դիկը ամենախորամանկ թշնամիներից մեկն է, որի հետ նրանք երբևէ հանդիպել են, և այդ պատճառով միայն խելքի կռիվը կարող է փրկել ամեն ինչ: 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gorman Bill (September 26, 2011)։ «Friday Final Broadcast TV Ratings: No Adults 18-49 Adjustments, Plus 'Fringe' & 'A Gifted Man' 15 min. Ratings»։ TV by the Numbers։ Վերցված է September 27, 2011 
  2. Seidman Robert (October 3, 2011)։ «Friday Final Broadcast TV Ratings: 'CSI: NY,' 'Kitchen Nightmares' Adjusted Up; Sorry 'Fringe' Fans, No Adjustment for You»։ TV by the Numbers։ Վերցված է October 4, 2011 
  3. Gorman Bill (October 10, 2011)։ «Friday Final Broadcast TV Ratings: 'Kitchen Nightmares' Adjusted Up; No Adjustments To 'Fringe,' 'Nikita,' 'A Gifted Man' Or Any Other Originals»։ TV by the Numbers։ Վերցված է October 11, 2011 
  4. Seidman Robert (October 17, 2011)։ «Friday Final Broadcast TV Ratings: 'Blue Bloods,' 'Supernatural' Adjusted Up; 'Nikita,' 'A Gifted Man' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է October 18, 2011 
  5. Gorman Bill (October 24, 2011)։ «Friday Final TV Ratings: 'Supernatural,' 'Extreme Makeover: Home Edition' Adjusted Up; '20/20' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է October 25, 2011 
  6. Seidman Robert (October 31, 2011)։ «Friday Final TV Ratings: No Adjustments for 'Chuck,' 'Grimm,' Nikita or Any Original + World Series»։ TV by the Numbers։ Վերցված է November 1, 2011 
  7. Seidman Robert (November 7, 2011)։ «Friday Final TV Ratings: 'Chuck,' 'Supernatural' Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է November 8, 2011 
  8. Gorman Bill (November 14, 2011)։ «Friday Final TV Ratings: 'Grimm' Adjusted Up; 'Extreme Makeover: Home Edition' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է November 15, 2011 
  9. Gorman Bill (November 18, 2011)։ «Friday Final TV Ratings: 'CSI:NY,' 'Dateline: NBC' Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է November 21, 2011 
  10. Gorman Bill (December 5, 2011)։ «Friday Final TV Ratings: 'A Gifted Man' Adjusted Up; Plus Pac-10 Championship Ratings»։ TV by the Numbers։ Վերցված է December 6, 2011 
  11. Seidman Robert (January 9, 2012)։ «Friday Final TV Ratings: 'Chuck' Adjusted Down; No Adjustments for 'Nikita' & 'Supernatural' + Cotton Bowl»։ TV by the Numbers։ Վերցված է January 10, 2012 
  12. Gorman Bill (January 17, 2012)։ «Friday Final TV Ratings: 'Supernatural' Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է January 18, 2012 
  13. Seidman Robert (February 6, 2012)։ «Friday Final TV Ratings: 'Fringe,' 'Supernatural,' 'A Gifted Man,' 'Who Do You Think You Are?' Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է February 7, 2012 
  14. Gorman Bill (February 13, 2012)։ «Friday Final TV Ratings: 'Supernatural,' 'A Gifted Man' Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է February 15, 2012 
  15. Siedman Robert (February 21, 2012)։ «Friday Final TV Ratings: 'Nikita' Adjusted Down, 'Supernatural' Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է February 21, 2012 
  16. Bibel Sara (March 19, 2012)։ «Friday Final TV Ratings: 'Nikita' Adjusted Down, No Adjustment for 'Supernatural'»։ TV by the Numbers։ Վերցված է March 19, 2012 
  17. Kondolojy Amanda (March 26, 2012)։ «Friday Final TV Ratings: Final NCAA Game Ratings; No Adjustments for 'Fringe', 'Nikita' or 'Supernatural'»։ TV by the Numbers։ Վերցված է March 27, 2012 
  18. Bibel Sara (April 2, 2012)։ «Friday Final TV Ratings: No Adjustments for 'Fringe,' 'Grimm,' 'Nikita' or 'Supernatural'»։ TV by the Numbers։ Վերցված է April 3, 2012 
  19. Kondolojy Amanda (April 23, 2012)։ «Friday Final TV Ratings: 'Grimm', 'Supernatural' Adjusted Up; '20/20' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է April 23, 2012 
  20. Bibel Sara (April 30, 2012)։ «Friday Final TV Ratings: 'Supernatural', 'CSI:NY', 'Blue Bloods' Adjusted Up; 'Fringe' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է April 30, 2012 
  21. Kondolojy Amanda (May 7, 2012)։ «Friday Final TV Ratings: 'Shark Tank', 'Undercover Boss', 'Grimm', and 'CSI:NY' Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է May 7, 2012 
  22. Bibel Sara (May 14, 2012)։ «Friday Final TV Ratings: 'Shark Tank', 'CSI:NY', 'Who Do You Think You Are' Adjusted Up; 'Primetime: What Would You Do?' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է May 14, 2012 
  23. Kondolojy Amanda (May 21, 2012)։ «Friday Final TV Ratings: 'Shark Tank', 'Supernatural' Finales Adjusted Up; 'What Would You Do?' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է May 21, 2012