Ամվրոսի Բուչմա
Ամվրոսի Բուչմա ուկրաիներեն՝ Амвросій Бучма | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 2 (14), 1891 |
Ծննդավայր | Լվով, Ավստրո-Հունգարիա[1] |
Մահացել է | հունվարի 6, 1957[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր և թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան և Berezil Theatre?[3] |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ամվրոսի Մաքսիմիլյանովիչ Բուչմա (ուկրաիներեն՝ Амвросій Максиміліанович Бучма; մարտի 2 (14), 1891, Լվով, Ավստրո-Հունգարիա[1] - հունվարի 6, 1957[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժող․ արտիստ (1944)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լվովում երկաթուղային աշխատողի ընտանիքում, եղել է 9 երեխաներից ամենակրտսերը։
Սովորել է գիմնազիայում, որտեղից նրան հեռացրել են ուսուցիչներին ծաղրանմանակելու համար։ Չորսամյա ուսումնարանի ավարտից հետո աշխատել է տարբեր մասնագիտություններով` սևագործ բանվոր, գաջեգործ, պատշար, փայտահատ, մատուցող, երաժիշտ։
1905 թվականին 14 տարեկան հասակում ընդունվել է ուկրաինական դրամատիկական թատրոնի «Русская беседа» խմբակ, որը ղեկավարում էր Իոսիֆ Ստադնիկը։ Նորամուտը թատրոնում կայացել է նույն 1905 թվականին «Հոր երջանկությունը» ներկայացման մեջ, այդ թատրոնում աշխատել է 1905-1912 թվականներին։
1922-1926 թվականներին և 1930-1936 թվականներին եղել է «Березиль» թատրոնի առաջավոր դերասաններից (սկզբում Կիևում, 1926 թվականից Խարկովում, իսկ 1935 թվականին արդեն վերանվանված Խարկովի Շեվչենկոյի անվան ուկրաիանական դրամատիկակական թատրոն)։
1924 թվականին կայացել է նորամուտը կինոյում։ 1926-1930 թվականներին աշխատել է Օդեսսայի կինոֆաբրիկայում որպես դերասան և ռեժիսոր։
1936 թվականից մինչև կյանքի վերջին տարիները եղել է Կիևի Ի. Ֆրանկոյի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը, ինչպես նաև հանդես է եկել որպես դերասան։
Ամվրոսի Բուչման մահացել է 1957 թվականին Կիևում երկարատև և ծանր պարկինսոնիզմ հիվանդությունից։
Երկու անգամ ամուսնացած է եղել, առաջին կինը` Պոլինա Նիկիտիչնա Սամիյլենկո (1889-1984), թատրոնի դերասանուհի, Ուկրաինական ԽՍՀ-ի վաստակավոր դերասանուհի, երկրորդ կինը` Վալենտինա Եֆիմովնա Բժեսկայա (1896-1977), դերասանուհի, Ուզբեկական ԽՍՀ-ի վարստակավոր դերասանուհի։
Աշխատել է Վիննիցաայի, Խարկովի և Կիևի թատրոններում։ Լավագույն դերերից են՝ Հիգինս («Ջիմմի Հիգինս», ըստ Սինկլերի), Դայդայ, Պլատոն Կրեչետ, Մակար Դուբրավա (Կոռնեյչուկի «Էսկադրայի խորտակումը», «Պլատոն Կրեչետ», «Մակար Դուբրավա»), Միկոլա Զադորոժնի (Ֆրանկոյի «Գողացված երջանկություն»)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Амвросий Бучма на Мистецькій сторінці Archived 2019-05-24 at the Wayback Machine. (ուկր.)
- Амвросий Бучма. Судьба «умного Арлекина»(չաշխատող հղում) (ռուս.)
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Из глубины души. — М., 1959
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Бучма Амвросий Максимилианович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
- ↑ http://www.encyclopediaofukraine.com/display.asp?linkpath=pages%5CB%5CE%5CBerezil
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 612)։ ![]() |
- Մարտի 14 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Լվով քաղաքում ծնվածներ
- Հունվարի 6 մահեր
- 1957 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ուկրաինացի դերասաններ
- Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ
- Ուկրաինացի կինոռեժիսորներ