Ամիր-Գունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիր-Գունա
պարս.՝ شاهوردی سلطان زیاد اوغلی قاجار
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրԵրևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան
Մահացել է1625[1]
Մահվան վայրԵրևան
Քաղաքացիություն Սեֆյան Պարսկաստան
ՄասնագիտությունՉինովնիկ

Ամիր-Գունա խան (ծննդյան թվականը անհայտ, մահացել է՝ 1625 թվականին), Արարատյան երկրի կամ Չախուր Աաադի վիլայեթի բեկլարբեկ (1605-1625)։ Սերում էր Կըզլբաշ Ղաջար ցեղի Աղջա-Կոյունլու ճյուղից։ 1603 թվականից Ղազվին քաղաքի դարուղա (ոստիկանապետ)։ Սասնակցել է թուրքերի դեմ Աբբաս I Մեծ շահի մղած պատերազմին՝ Թավրիզի, Նախիջևանի և Երևանի գրավմանը։ Զուլֆեղար խանի հետ ի կատար է ածել Հայաստանից բնակչության բռնի տեղահանության մասին Աբբաս I-ի հրամանը։ 1606-1608 թվականներին Արարատյան երկրի գյուղերը վերաբնակեցրել է Ալաշկերտից և Վասպուրականի հյուսիսային գավառներից բռնի քշված հայ գյուղացիներով, նորոգել ջրանցքները։ Ամիր-Գունան սիրաշահում և հովանավորում էր հայ բարձրաստիճան հոգևորականությանը, ունևոր և իշխող դասին։ Նա դաժան դատաստան տեսավ վերջիններիս դեմ ընդվզած Մեխլուի հետ։ Ամիր-Գունան իր բեկլարբեկության տարիներին բազմիցս ետ է մղել թուրքական զորքերի հարձակումները, ապա հակահարձակումներով ասպատակել Կարսը, Ալաշկերտը, Զարիշատը, հասել մինչև Վան։ Մահացել է Գեորգի Սահակաձեի գլխավորած ապստամբների դեմ մղվող կռիվներում ստացած ծանր վերքից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 321