Ամերիկա-ֆրանսիական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկա-ֆրանսիական հարաբերություններ
ԱՄՆ և Ֆրանսիա

ԱՄՆ

Ֆրանսիա

Ամերիկա-ֆրանսիական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարաք Օբաման Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ, 2012 թվական

Ֆրանսիան Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցներից մեկն էր Մեծ Բրիտանիայից անկախության համար մղվող պատերազմում։ 1942 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վիշիի ռեժիմը խզեց դիվանագիտական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ 1944 թվականին հարաբերությունները վերականգնվեցին։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ՄԱԿԱնվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից են։

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները սերտ և բարեկամական են։ Երկու երկրներն էլ միավորում են ընդհանուր արժեքներն ու տեսակետները քաղաքական և տնտեսական հարցերի մեծ մասի վերաբերյալ։ Տեսակետների տարբերությունները քննարկվում են բաց և, ընդհանուր առմամբ, չեն խախտում սերտ համագործակցության կառուցվածքը, որը բնութագրում է երկու երկրների միջև հարաբերությունները։

ԱՄՆ-ը և Ֆրանսիան սերտորեն համագործակցում են բազմաթիվ հարցերի շուրջ, առաջին հերթին ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարում, տարածաշրջանային խնդիրների շուրջ, այդ թվում՝ Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Կենտրոնական Ասիայում։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից և Եվրամիության առաջնորդներից մեկը՝ Ֆրանսիան փորձում է խոչընդոտել Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Իսրայելա-պաղեստինյան հակամարտության, Ֆրանսիան լիովին աջակցում է ԱՄՆ դիրքորոշումը խաղաղ գործընթացում. Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է և զգալի ներդրում ունի ամբողջ աշխարհում խաղաղապահ գործողություններում։

2022 թվականի հոկտեմբերին Bloomberg-ը հայտնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատության մասին ԱՄՆ-ի առևտրային և էներգետիկ քաղաքականության վերաբերյալ։ Նշվել է, որ հայտարարություններն արվել են տնտեսական գնի շուրջ աճող դժգոհության համատեքստում, որը մայրցամաքը վճարում է Ուկրաինայի հակամարտության համար։ Մակարոնը նշել է, որ ԱՄՆ-ն էներգակիրները երկրի ներսում ավելի էժան է վաճառում և իրականացնում է լայնածավալ պետական աջակցություն, որը տնտեսության մի շարք ոլորտներում հասնում է 80 %-ի։ Քաղաքական գործչի կարծիքով՝ նման քաղաքականությունն իրենից ներկայացնում է «երկակի ստանդարտներ» ԵՄ-ի նկատմամբ։ Նշվել է, որ ավելի վաղ՝ 2021 թվականին, երկկողմ հարաբերություններին լուրջ հարված է հասցվել, քանի որ Ավստրալիան հրաժարվել է ֆրանսիական սուզանավերի ձեռքբերման խոշոր գործարքից՝ հօգուտ ԱՄՆ-ի հետ համանման գործարքի[1]։

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիան ԱՄՆ-ի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է Եվրոպայում (Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից հետո)։ Միջին հաշվով, ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար մասնակցում է երկրների միջև առևտրային գործողություններին։ ԱՄՆ-ից Ֆրանսիա արտահանվում են նաև արդյունաբերական քիմիական նյութեր, ինքնաթիռներ և շարժիչներ, էլեկտրոնային բաղադրիչներ, ծրագրաշարեր, համակարգիչներ և արտաքին սարքեր, վերլուծական և գիտական սարքեր, բժշկական գործիքներ և նյութեր։ Միացյալ Նահանգները Ֆրանսիայի ամենամեծ օտարերկրյա ներդրողն է և ունի երկկողմանի ներդրումային համաձայնագիր, որն օգնում է խուսափել կրկնակի հարկումից և հարկերից խուսափելուց։ ԱՄՆ-ն ունի նաև մի շարք ներդրումային պայմանագրեր, որոնք թույլ են տալիս խուսափել կրկնակի հարկումից և հարկերից խուսափելուց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ania Nussbaum (2022 թ․ հոկտեմբերի 21). «Macron Accuses US of Trade 'Double Standard' Amid Energy Crunch». www.bloomberg.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.