Ամենեմհեթ (XII դինաստիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամենեմհեթ, Հին Եգիպտոսում XII դինաստիայի (Միջին թագավորություն) եգիպտական փարավոնների անունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մանեֆոնի XII տոհմը, որպես XI առաջացել է Թեբե քաղաքից։ Սակայն ժամանակակից գրառումներից հայտնի է, որ առաջին պարավոնական դինաստիան մայրաքաղաքը տեղափոխեց իր հիմնաց քաղաք, որի անունը եղել է Ամենենհեթ Թաուի։ Հնարավոր է, որ քաղաքը գտնվել է Ֆայումի մոտ։

XI-ից XII դինաստիաների անցումը գրեթե անհայտ է։ Ամենհեմհեթ I, ով հիմնադրել է XII դինաստիան, եղել է Մենտուխոտեպ IV վստահելի անձը։ Նա կամ տապալել է փարավոնին, յուրացրել իշխանությունը, կամ ժառանգել է գահը՝ Մենտուխոտեպ IV անժառանգ լինելու պատճառով։

Փարավոնական XII դինաստիայի ցանկը պահպանվել է մի շարք թագավորական պապիրուսներում։ Ըստ Թուրինի թագավորական ցանկի՝ դինաստինա ինժխել է 213 տարի։ Դինաստիայի իշխած ժամանակահատվածը՝

  • մ․թ․ա 2000-1786 թվականներ- ըստ Իլյա Բիկերմանիի
  • մ․թ․ա․ 1976-1794/97 թվականներ- ըստ Ֆոն Բեկերատուի
  • մ․թ․ա․ 1939+16-1760- ըստ Հորնունգուի, Կրաուսսուի և Ուորբերտոնուի

Դինաստիայի իշխանության ժամանակ Եգիպտոսը վերածվեց ուժեղ, կայուն երկրի, որն ուներ մեծ տնտեսական և ռազմական ներուժ։ Ամբողջովին վերականգնվեց ոռոգման համակարգը, որը ընդլայնել էր Ամենեմհեթ III թագավորը։ Ֆայյումի տապալումից հետո ստեղծվել էր լայն ջրանցքների ցանց, որոնք կապված էին Նեղոսին։ Մելիդովո լիճը Նեղոսի տեղատարափի ժամանակ ծառայել է, որպես ջրամբար, ջրի լրացման համար։

Վերսկսվել է բուրգերի շինարարությունը։ Բացի այդ՝ փարավոնների սկսեցին ագրեսիվ քաղաքականություն վարել՝ ենթարկելով Նուբիային։ Նուբիայում հայտնաբերվեցին հարուստ ոսկու հանքավայրեր։ Դրանց զարգացման համար կառուցվեցին ամրոցներ, ճանապարհներ, որի արդյունքում Նուբիան փաստորեն վերածվեծ Եգիպտոսի վարչական մարզի։ Նաև տեղի ունեցավ Միջերկրական ծովի արևելքի նվաճումը։ Հիմնական առևտրի կենտրոն դարձավ Փյունիկիայի Բիբլոսը։ Քաղաքի միջոցով Փոքր Ասիայից Եգիպտոս սկսեցին բերել արծաթ, անագ, փայտանյութ և լիբանանյան մայրի։

XI դինաստիայի ժամանակաշրջանում ծաղկում է ապրել Հին Եգիպտոսի գրականությունը։ Թերևս ամենահայտնի աշխատանքը «Շինուհայի պատմությունն» է։ Այս ժամանակաշրջանի աշխատություն է նաև «Ամենեմհեթ-ի ցուցումները»։

Հավանաբար XII դինաստիայի ժամանակաշրջանում են գրվել մի շարք ստեղծագործություններ, որոնք պահվել են XVIII դինաստիայի ժամանակաշրջանում՝

Ամենեմհեթ III-ի ժառանգներ Ամենեմհեթ IV-ի և նրա քույր Նեֆրուսոբեկի օրոք սկսվեց պետության անկումը։ Որպես հետևանք, թագավորությունը դադարել է գոյություն ունենալ և եկել է Երկրորդ անցման ժամանակաշրջանը։

Թագավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ամենեմհեթ I- իշխել է մ․թ․ա 2000-1970 թվականներին, դինաստիայի հիմնադիրը։ Ձգտում էր թուլացնել տեղական նոմարքոսների (կառավարիչների) իշխանությունը։ Արշավանքներ ձեռնարկեց դեպի Նուբիա, Լիբիա և Պաղեստին։ Նրա օրոք Եգիպտոսի մայրաքաղաքը դարձավ Մեմփիսից ոչ հեռու գտնվող Իթթատուի ամրոցը։
  2. Ամենեմհեթ II -իշխել է մ․թ․ա 1934-1896 թվականներին։ Շարունակում էր տնտեսական ու ռազմական ներթափանցումը Արևելյան Աֆրիկայի երկրները։ Սպանվեց պալատական հեղաշրջման հետևանքով։
  3. Ամենեմհեթ III - իշխել է մ․թ․ա․ 1849-1801 թվականներին։ Նրա օրոք Եգիպտոսը ապրեց իր երկրորդ ծաղկումը, երբ կառուցվեցին նոր տաճարներ, ընդլայնվեցին Սինայի թերակղզու պղնձահանքերը, ծավալվեցին ոռոգիչ աշխատանքներ (հիմնականում Ֆայյումի օազիսում)։ Նշանավոր է Ամենեմհեթ III-ի հոգեհանգստյան տաճարը Ֆայյումի մոտ (Հյուսիսային Եգիպտոս), որը հույները հետագայում անվանեցին «Լաբիրինթոս»։
  4. Ամենեմհեթ IV - իշխել է մ․թ․ա․ 1801–1792 թվականներին։
Անուն Ժամանակագրություն Համեմատությունը հին փարավոնների ցուցակների հետ
Է Հորնունգ, Ռ. Կրաուսս,
Դ. Ուորբերտոն
Յու. ֆոն Բեկերատ Անտիկ հեղինակներ
(Հերոդոտոսը, Մանեթոնի մասին )
«Թուրինական
ցուցակ»
«Սակկարսկի
ցուցակ 2»
«Աբիդոսսկի
ցուցակ 2»
«Կարնակսկի
ցուցակ»
Ամենեմհեթ I 1. 1939–1910+16 1. 1976–1947 1. ԱմմանեմեսА, ԱմմանեմեսЕ 5.20. [Սեխետե]պ-իբ-[րա] 39. Սեխետեպ-իբ-րա 59. Սեխետեպ-իբ-րա 17. Սեխետեպ-իբ-րա
Սենուսերտ I, Սեսոստրիս I 2. 1920–1875+6 2. 1956–1911/10 2. ՍեսոնխոսիսА, Е 5.21. [Հեպեր]-կա-[րա] 40. Հեպեր-կա-րա 60. Հեպեր-կա-րա 24.Հեպեր-կա-րա
Ամենեմհեթ II 3. 1878–1843+3 3. 1914–1879/76 3. ԱմմենեմեսА, Е 5.22. [Նեբու-կայ-րա] 41. Նեբու-կայ-րա 61. Նեբու-կայ-րա 18. Նեբու-կայ-րա
Սենուսերտ II, Սեսոստրիս II 4. 1845–1837 4. 1882–1872
5.23. [Խաի-խեպեր-րա] 42.Խաի-խեպեր-րա 62. Խաի-խեպեր-րա
Սենուսերտ III, Սեսոստրիս III 5. 1837–1819 5. 1872–1853/52 4. ՍեսոստրիսԳ, А, Е 5.24. [Խաի-կայ-րա] 43.Խաի-կայ-րա 63. Խաի-կայ-րա 32. Խաի-կայ-րա
Ամենեմհեթ III 6. 1818–1773 6. 1853–1806/05 5. Լամարես А, Е, Մերիդ Գ 5.25. Նի-Մաատ-րա 44. Նի-Մաատ-րա 64. Նի-Մաատ-րա 19. [………]
20. [………]
Ամենեմհեթ IV 7. 1772–1764 7. 1807/06–1798/97 6. ԱմմենեմեսА 6.1. Մաա-խերու-րա 45. Նի-Մաա-խերու-րա 65. Մաա-խերու-րա 21. Մաա-խերու-րա
Նեֆրուսեբեկ (թագուհի) 8. 1763–1760 8. 1798/97–1794/93 7. ՍկեմիօֆրիսА 6.2. Նեֆրու-սոբեկ-րա 46. Կա-սեբեկ-րա
22. Սեբեկ-նոֆրու-րա
Ամենեմհեթ I
(Ռելիեֆ
Մետրոպոլիտեն թանգարան.
Սենուսերտ I Ամենեմհեթ II Սենուսերտ III Ամենեմհեթ III Սֆինկս Ամենեմհեթ IV

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Авдиев В. И. Военная история древнего Египта. — М.: Издательство «Советская наука», 1948. — Т. 1. Возникновение и развитие завоевательной политики до эпохи крупных войн XVI—XV вв. до х. э. — 240 с.
  • Бикерман Э.. Хронология древнего мира. Ближний Восток и Античность / Перевод с английского И. М. Стеблин-Каменского; Ответственный редактор М. А. Дандамаев. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1975. — 336 с. — 15 000 экз.
  • Брэстед Дж. Г. История Египта с древнейших времен до персидского завоевания / Авторизированный перевод с английского В. Викентьева. — М.: Книгоиздательство М. и С. САБАШНИКОВЫХЪ, 1915. — Т. 1. — 343 с.
  • История Древнего Востока / под ред. В. И. Кузищина. — М.: Высшая школа, 2003. — 497 с. — ISBN 5060034380.
  • История древнего мира / Под редакцией И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой. — Изд. 3-е, испр. и доп. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1989. — Т. 2. Расцвет древних обществ. — 572 с. — 50 000 экз. — ISBN 5-02-016781-9.
  • Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогическ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 281