Ամեդեո Ամադեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամեդեո Ամադեիից)
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ամեդեո Ամադեյ
1949–50 Serie A - Inter Milan vs AC Milan - Amedeo Amadei.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը Իտալիա Իտալացի
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Մականուն Հացթուղի տղա Ֆրասկատիից
(Il Fornaretto di Frascati)
Ծննդյան ամսաթիվ 1921 հուլիսի 26
Ծննդավայր Ֆրասկատի, Իտալիա Իտալիա
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 24, 2013(2013-11-24) (92 տարեկանում)
Մահվան վայր Ֆրասկատի, Իտալիա
Հասակ 173 սմ
Քաշ 72 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1936–1938 Իտալիա Ռոմա 6 (1)
1938–1939 ԻտալիաԱտալանտա 33 (4)
1939-1948 Իտալիա Ռոմա 228 (115)
1948-1950 Իտալիա Ինտեր 70 (42)
1950-1956 Իտալիա Նապոլի 171 (47)
Ազգային հավաքական
1949-1953 Իտալիա Իտալիա 13 (7)
Մարզչական կարիերա
1956-1959 Իտալիա Նապոլի
1959-1961 Իտալիա Նապոլի
1963 Իտալիա Լուկեզզե
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ամեդեո Ամադեյ (իտալ.՝ Amedeo Amadei, 1921, հուլիսի 26, Ֆրասկատի, Իտալիա - 2013, դեկտեմբերի 24, Ֆրասկատի), իտալացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել իտալական մի շարք ակումբներում և Իտալիայի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեդեոն ծնվել է Ֆրասկատիում, Հռոմի մոտ, հացթուխի ընտանիքում։

Նա 1937 թվականի մայիսի 2-ին Ռոմայի կազմում իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց, այդ ժամանակ նա ընդամենը 15 տարեկան, 9 ամսական և 6 օրական էր, դա մինչև այժմ համարվում է իտալական Սերիա A-ի ռեկորդը, որպես բոլոր ժամանակների, առաջնությունում խաղացած, ամենաերիտասարդ ֆուտբոլիստ։ Մեկ շաբաթ անց Ռոման 5-1 հաշվով հաղթեց Լուկեզեին, 5 գոլերից մեկը հեղինակեց Ամադեյը, որը նրան բերեց մեկ այլ ռեկորդի նվաճման, նա դարձավ բոլոր ժամանակների առաջնությունում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, այդ ռեկորդը նույնպես պահապանվում է մինչ այժմ։

Ամադեյը խաղացել է նաև Սերիա B-ում՝ Ատալանտայի կազմում, հետագայում տեղափոխվել է Ինտեր և Նապոլի։

1941/1942 մրցաշրջանում Ռոմայի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն։ Հռոմեական թիմի կազմում մասնակցել է 386 հանդիպման և դարձել 101 գոլի հեղինակ, իսկ ամբողջ կարիերայի ընթացքում նա մասնակցել է 423 հանդիպման, որոնցում գոլի հեղինակ է դարձել 174 անգամ։

1942 թվականից 1948 թվականն Ամադեոն եղել է Ռոմայի ավագը։

Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է 1950 թվականի աշխարհի առաջնությանը։[1]

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո 2 անգամ մարզել է Նապոլին, ինչպես նաև մի քանի ամիս Լուկեզե ֆուտբոլային ակումբին։

Ամեդեո Ամադեյը համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» 11 ֆուտբոլիստներից մեկը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի չեմպիոն՝

Նախորդող
Իտալիա Գուիդո Մազետտի
Ռոմա ֆուտբոլային ակումբի ավագներ
Ամեդեո Ամադեյ

1948 - 1950
Հաջորդող
Իտալիա Սերջիո Անդրեոլի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]