Աղոթագորգ
Աղոթագորգ, սաջադա (արաբ․՝ سجادة, թուրք.՝ seccade namazlık; պարս․՝ جانماز, ուրդու՝ جانماز jānamāz, բենգալերեն՝ জায়নামাজ jaênamaj, թաթ.՝ намазлык), հատուկ գորգ, որի վրա մուսուլմանները կատարում են իրենց աղոթքները՝ նամազը: Աղոթագորգի մի մասի ծայրի նախշը կամարաձև-սրածայր վերջավորություն ունի. նամազ անելուց միշտ գորգը փռում են այնպես, որպեսզի այդ սուր մասը ուղղված լինի Քաաբայի կողմը:
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաբական «սաջադա» բառն ունի նույն արմատը, ինչ-որ «մասջիդ» (մզկիթ) բառը: Աղոթագորգը իսլամադավանների համար համարվում է գործունեության ինքնուրույն վայր պաշտամունքային արարողություն կատարելու համար: Հիմնականում դրանք նախատեսված են որպես անմաքրությունից՝ նաջիսից պաշտպանվելու միջոց: Շատ մուսուլմաններ աղոթագորգերին տալիս են մեծ կրոնական նշանակություն և դրանց շնորհիվ, իբր թե, անջատվում են շրջակա աշխարհից ու մեկուսանում[1]: Աղոթագորգերի կիրառությունը նամազի ժամանակ պարտադիր նախապայման չի համարվում: Իսկ չափից ավելի կիրառությունը (օրինակ մզկիթում փռած գորգի վրա դնելը) որոշ իսլամական աստվածաբանների կողմից պարսավանքի է ենթարկվում[2]:
Սուֆիզմում աղոթագորգը համարվում է հոգևոր գահ, որը ժառանգաբար փոխանցվում է թարիկատի հիմնադրիրց նրա ղեկավարին[3]:
Չափս[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղոթելու գորգերն ունեն սահմանափակ չափեր. դրանք թույլ են տալիս ազատորեն կատարել սուջուդը՝ երկրպագություն՝ դուրս չգալով գորգի սահմաններից:
Սովորական աղոթագորգի լայնությունը կազմում է 0, 4-ից մինչև 0, 6 մետրի: Երկարությունը կազմում է 1-ից մինչև 1, 5 մետր:
Նյութ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաջադա պատրաստելու համար որպես հումք են օգտագործվում «մաքուր» կենդանիների մորթին՝ այծ, կով, ոչխար, ուղտ: Դրանց բրդից են հաճախ գործում աղոթագորգերը: Որպես սաջադա կիրառվում են նաև տերևները, հիմնականում արմավենու: Աղոթագորգի բացակայության ժամանակ կարող են որպես գորգ ծառայել հագուստը (վերարկուներ, խալաթներ և այլն), սովորական գործվածքները, թուղթը, որի վրա չկան պատկերված որևէ նկարները և այլն[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաջադա եզրույթը Ղուրանում բացակայում է: Սակայն պահպանվել են դրա մասին հիշատակություններ հադիսներում: Այստեղ դրանք նախատեսված են կամ սաստիկ շոգից, կամ էլ սառը գետնից պաշտպանվելու նպատակով[4]:
Եզրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆարրաշ՝ ծառա, ով աղոթողի տիրոջ ոտքերի տակ է փռում աղոթագորգը:
- Սաջադա՝ թարիկատի հոմանիշը և սիլսիլի հաջորդականությունը:
- Սահիբ աս սաջադա՝ թարիկատի ղեկավար:
- Սաջադատ իրշիդ՝ դաստիարակչական գործունեություն անցկացնելու տեղ և իրավունք:
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլամադավան ժողովուրդների մոտ աղոթագորգեր պատրաստելը դարձել է տնայնագործական արտադրության և արվեստի գլխավոր ուղղություններից մեկը[5]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թուրքական աղոթագորգեր
Շուշիում պատրաստած աղոթագորգ
Արցախի աղոթագորգ
Աղոթագորգ կողմնացույցով
Այնթապի աղոթագորգ
Աֆղանական աղոթագորգ
Քրդական աղոթագորգ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Пять столпов ислама // Кругосвет
- ↑ Ибн Таймия. «Маджмуу ль-фатава» — (22/16, 177).
- ↑ 3,0 3,1 Ислам: ЭС, 1991
- ↑ Аль-Бухари. хадис № 379 // сб. хадисов «Сахих»; Муслим. хадис № 513 // сб. хадисов «Сахих»
- ↑ Гамзатова П. Р. Функции молитвенного ковра в культуре ислама. сб. ГИТИС «Искусство и религия», Москва 1998. — С.260-272
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Резван Е. А. Саджжада // Իսլամ. հանրագիտարանային բառարան / отв. ред. С. М. Прозоров. — М.: Наука, 1991. — С. 202—203.
- A. J. Wensinck. Sadjdjada // The Encyclopaedia of Islam. 1—4. Ley de-London, (1908), 1913—1934.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "prayer rug." Encyclopædia Britannica. 2008. Encyclopædia Britannica Online. 23 Oct. 2008 <http://www.britannica.com/EBchecked/topic/474169/prayer-rug.
- Faid, Abbo Muhammed Samir. "Islam" All Experts. 16 Mar 2005. <http://www.liu.edu/cwis/cwp/library/workshop/citmla.htm Archived 2010-02-24 at the Wayback Machine.>
- Sure 24, Vers 35-45. Übersetzung: Friedrich Rückert (1836–1839)
- Anatolische Gebetsteppiche in Encyclopædia Britannica
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աղոթագորգ կատեգորիայում։ |