1780-ական թվականներին գլխավորել է իշխանության համար Ղաջարների պայքարը, որը 1794 թվականին ավարտվեց իր հաղթանակով։ Պարսկական գերիշխանությունը Հարավային Կովկասում վերահաստատելու նպատակով 1795 թվականին արշավեց Ղարաբաղ, Երևան և Շիրվան։ 30 օրվա պաշարումից հետո գրավեց Երևանը։
Անհաջողություն կրելով Շուշիի բերդի մոտ՝ Աղա-Մահմեդն արշավել է Վրաստան։ Սեպտեմբերին գրավեց Թիֆլիսը, կողոպտեց քաղաքն ու գերեվարեց հազարավոր բնակիչների (նվաճողների վայրագությանը զոհ գնաց Սայաթ-Նովան)։ Վերադառնալով Վրաստանից՝ թագադրվեց շահ։ 1797 թվականին երկրորդ անգամ անցավ Արաքս գետը, մտավ Սյունիք, գրավեց Շուշիի բերդը։ Աղա Մոհամմադ խան Ղաջարի բռնություններն ու դաժանությունները նրա դեմ հանեցին նույնիսկ մոտիկ և հավատարիմ մարդկանց, որոնց ձեռքով էլ 1797 թվականին հունիսի 17-ին սպանվեց Շուշիում։ Թաղված է Մաշհադում։
Աղա Մոհամմադ խանը ներքինացվել էր երիտասարդ տարիքում, ուստի չուներ երեխաներ։ Նրան հաջորդել է իր զարմիկը՝ Ֆաթհ Ալի շահը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 242)։