Ակսելի Գալլեն-Կալլելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ակսելի Գալլեն - Կալլելաից)
Ակսելի Գալլեն-Կալլելա
ֆիններեն՝ Akseli Gallen-Kallela
Ի ծնեշվեդ.՝ Axel Waldemar Gallén[1]
Ծնվել էապրիլի 26, 1865(1865-04-26)[2][3][4][…]
ԾննդավայրՊոռի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[5]
Վախճանվել էմարտի 7, 1931(1931-03-07)[2][3][6][…] (65 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա[7][8]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա (1889), Gymnasiet Svenska normallyceum? (1881) և Հելսինկիի գեղարվեստի ակադեմիա (1884)
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, նկարազարդող, ճարտարապետ, դիզայներ և գծանկարիչ
Ոճռոմանտիզմ, սիմվոլիզմ[9][10] և Ռոմանտիկ ազգայնականություն
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՆկարչի մայրը, Լեմմինկյայնենի մայրը և Սամպոյի պաշտպամությունը
ՈւսուցիչԿառլ Յան, Ֆրեդրիկ Ալստեդտ, Ադոլֆ ֆոն Բեկեր, Ֆեռնան Կորմոն և Sigfrid Keinänen?[11]
ԱշակերտներAlpo Sailo? և Vera Meyerson?
Պարգևներ
ԱմուսինMary Gallen-Kallela?
ԶավակներԿրիստի Գալլեն-Կալլելա և Յորմա Գալլեն-Կալլելա
 Akseli Gallen-Kallela Վիքիպահեստում

Ակսելի Գալեն-Կալելա (ապրիլի 26, 1865(1865-04-26)[2][3][4][…], Պոռի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[5] - մարտի 7, 1931(1931-03-07)[2][3][6][…], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդախոս ֆինն նկարիչ, ով հատկապես հայտնի է իր՝ Կալեվալայի և ֆիննական էպոսի պատկերազարդումներով։ Նրա աշխատանքները շատ կարևոր են համարվել ֆիննական ազգային ինքնության հարցում։ 1907 թվականին Գալլեն անունը փոխել է Գալլեն-Կալլելայի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամպոի պաշտպանությունը, 1896, Տուրկուի գեղարվեստի թանգարան
The Աինո (դիցաբանություն) եռյակ, 1891

Գալեն-Կալելան (Ալեքս Ուոլդոմեր Գալլեն) ծնվել է Ֆինլանդիայի Պոռի քաղաքում ֆինն շվեդախոս ընտանիքում։ Նրա հայրը՝ Պետրոս Գալելան ոստիկանապետ և փաստաբան էր[12]։ Երբ Ակսելին 11 տարեկան էր նրան ուղարկեցին սովորելու Հելսինկիի միջնակարգ դպրոցում, քանի որ հայրը դեմ էր իր՝ գեղանկարիչ դառնալու ցանկությանը։ 1879 թվականին հոր մահից հետո Գալեն-Կալելան սկսեց հաճախել նկարչական դասերի Ֆինլանդիայի արվեստի ընկերությունում և 1881-1884 թթ․ մասնավոր դասեր առավ Ադոլֆ վոն Բեքերի մոտ։ 1884 թվականին տեղափոխվեց Փարիզ սովորելու Ջուլիանի ակադեմիայում[13]։ Փարիզում նա մտերմանում է ֆինն գեղանկարիչ Ալբերտ Էդելֆիլդի, Նորվեգացի գեղանկարիչ Ադամ Դորնբերգերի և շվեդացի գրող Ավգուստ Սթրինթբերգի հետ։ 1980 թվականին Գալեն Կալելան ամուսնանում է Մարի Սլուրի հետ։ Նրանք ունենում են երեք երեխա՝ Իմփի Մարջատան, Կիրսթին և Ջորմա Գալեն-Կալենան։ Արևմտյան Կարելիայում իրենց մեղրամսի ընթացքում Գալեն-Կալելան սկսեց նյութեր հավաքել իր՝ Կալեվալաի նկարազարդման համար։ Այս ժամանակաշրջանին բնորոշ է Կալվելայի ռոմանտիկ նկարազարդումները, ինչպիսիք են Աինո Եռյակը, և մի քանի բնանկարներ։ 1984 թվականի Գալեն Կալելան տեղափոխվեց Բեռլին իր և նորվեգացի նկարիչ Էդվարդ Մանչի համատեղ աշխատանքների ցուցահանդեսը վերահսկելու համար։ Այստեղ նա ծանոթանում է սիմվոլիստների հետ։ 1895 թվականի մարտին Գալելան մի նամակ է ստանում է, որում հայտնում են, որ իր դուստրը՝ Իմփի Մարջաթան մահացել է դիֆտերիայից։ Սա շրջադարձային է դառնում Կալելեային հետագա աշխատանքներին համար։ Մինչ դստեր մահը կալելայի աշխատանքները ռոմանտիկ էին, իսկ մահից հետո Գալեն Կալելան սկսեց նկարել ավելի ագրեսիվ աշխատանքներ, ինչպիսիք են «Սամպոի պաշտպանությունը», «Ջուկահայնենի վրեժը», «Կուլերվոի անեծքը» և «Լեմինկայնենի մայրը»։ Գերմանիայից վերադառնալով Գալեն Կալելան փորագրություն է ուսումնասիրում, այցելում է Լոնդոն խորացնելու իր գիտելիքները, իսկ 1898 Իտալիայում որմնանկարչություն է ուսումնասիրում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին Փարիզի միջազգային ցուցահանդեսի (Exposition Universelle) համար Գալեն Կալելան նկարազարդեց ֆիննական տաղավարի պատերը։ Այս որմնանկարներում նրա քաղաքական հայացքներն ավելի ակնհայտ դարձան։ «Իժերի դաշտում իլմարինեն վարուցանքի» իժերից մեկը կրում է Ռոմանովի թագը, իսկ իժերի մաքրումը, վերացումը դաշտից հստակորեն ակնարկում է Ֆինլանդիայի անկախացման իր ցանկությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 656