Տուրկուի գեղարվեստի թանգարան
Տուրկուի գեղարվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | շենք, պատկերասրահ և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տուրկու[2][1] |
Մասն է | Puolalanmäki and Turku Art Museum? |
Հասցե | Aurakatu 26, 20100 Turku[1]20100[1]Aurakatu?[1] |
Հիմնադրված է | 1904 |
Այցելուներ | 80 848 մարդ |
Կայք | turuntaidemuseo.fi |
![]() | |
![]() |
Տուրկուի գեղարվեստի թանգարան (ֆին.՝ Turun taidemuseo, շվեդ.՝ Åbo konstmuseum), հանդիսանում է Ֆինլանդիայի նշանավոր գեղարվեստի թանգարաններից մեկը, որը գտնվում է Տուրկուում՝ Պուոլալանմյակի բլրի վրա (Աուրակատու, 26):
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի շենքը ազգային ռոմանտիզմի ոճով կառուցվել է ճարտարապետ Կարլ Գուստավ Նյուստրյոմի կողմից: Արվեստի հավաքածուի հիմքը դրվել է Տուրկուի Գեղարվեստի ընկերության կողմից, որը կազմակերպվել է 1891 թվականին դասախոս, լրագրող և ընկերության առաջին նախագահ Գուստավ Սիգնեուսի (1851-1907) կողմից: Ընկերության գործունեությանը նպաստեց այն հանգամանքը, որ Սիգնեուսը հանդիսանում էր Տուրկուի փոխքաղաքապետը: Նկարների հավաքածուն կազմավորվել է 1904 թվականի գարնանը և փոխանցվել քաղաքին ապրիլի 30-ին: Հաջորդ օրը թանգարանի նոր շենքում կայացավ ցուցադրության հանդիսավոր բացումը: Պատկերագրքում ընդգրկված էին Ալբերտ Էդելֆելտի և Էէրո Յարնեֆելտի կողմից ընտրված 479 աշխատանքների 137 ցուցադրություններ: Հինգ շաբաթվա ընթացքում նոր պատկերասրահ այցելեցին 8 հազար այցելուներ (այդ ժամանակ քաղաքի բնակչությունը կազմում էր շուրջ 42 հազար մարդ):
Նոր շենքի շնորհիվ ընդլայնվեց Գեղարվեստական ընկերության ցուցահանդեսային հնարավորությունները, մշտական ցուցադրություններից բացի 1904-1914 ժամանակահատվածում թանգարանում անցկացվում էր 3-5 ցուցահանդես, որին մասնակցում էին Ֆինլանդիայի համարյա բոլոր հայտնի նկարիչները: 1909 թվականին անցկացվեց դանիական արվեստի, իսկ 1912 թվականին շվեդ Կարլ Լարսոնի ստեղծագործությունների ցուցահանդեսները: 1909 թվականին Հելսինկիում ցուցադրվեցին Էդվարդ Մունկի աշխատանքները և թանգարանը գնեց նրա վիմագրական ինքնանկարը:
1912 թվականին պատկերասրահում անցկացվեց էլեկտրական լուսավորություն, որի համար վճարում էին մեկենաս եղբայրներ Էռնեստ և Մագնուս Դալստրյոմները: Դրա շնորհիվ թանգարանի հավաքածուն համալրվեց կերպարվեստի արժեքավոր հավաքածուով: Նոր պատկերասրահում տեղակայվեց նաև կերպարվեստի դպրոցը, որը զբաղեցնում էր շենքի քառորդ մասը առաջին հարկում:
1919 թվականին մահացավ պատկերասրահի առաջին թանգարանապահը` Վիկտոր Վեստերհոլմը, և ժամանակավոր պահապան նշանակվեց կերպարվեստի դպրոցի դասատու Ռագնար Ունգերնը: Նա այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 1929 թվականը, երբ մշտական թանգարանապահ նշանակվեց Ակսել Խաարտմանը, ով զգալի աշխատանքներ կատարեց քաղաքային գեղարվեստական կյանքի ավանդույթների պահպանման ուղղությամբ: Պատկերասրահում նրա աշխատելու ընթացքում թանգարանի հավաքածուն եռապատկվեց և զգացվեց ցուցադրության տարածքների պակաս: Մշտական ցուցադրության մի մասն ապամոնտաժվեց և փոխարինվեց ժամանակավոր ցուցահանդեսներով: Դրա պատճառով էլ գեղարվեստի դպրոցը 1933 թվականին դուրս բերվեց թանգարանի շենքից:
1970 թվականին թանգարանը համալրվեց Նիլս Դալստրյոմի մասնավոր հավաքածուի խոշոր խմբաքանակով, որոնցում ընդգրկված էին Ալբերտ Էդելֆելտի, Ակսելի Գալլեն-Կալլելաjի և Հելենա Շերֆբեկի մի քանի արժեքավոր կտավներ:
1971 թվականին թանգարանում ցուցադրվեցին Յուսսի Մյանտյունենի քանդակները, նրա նվերը քաղաքին, իսկ 1976 թվականին հրատարակվեց այդ հավաքածուի կատալոգը: 1958-1965 թվականներին պատկերասրահը ճարտարապետ Կարլ Սանդելինի ղեկավարությամբ ենթարկվեց առաջին խոշոր ռեստավրացիային, ընդ որում նախասրահը, սանդուղքը, փայտե վահանակները և զարդաքանդակները մնացին անփոփոխ, որպես մոդեռն ճարտարապետության նմուշներ: 1924 թվականին հիմնադրված Տուրկուի նկարիչների միավորումը ներկայումս պատասխանատու է հատուկ ժյուրիի կողմից ընտրված աշխատանքների ցուցադրության համար: Եթե Գեղարվեստի ընկերության կողմից 1891 թվականից անցկացվող ամենամյա ցուցահանդեսները նույնիսկ պատերազմի ժամանակ չեն դադարեցրել թեմատիկ ուղղվածության և առանձին նկարիչների աշխատանքներին նվիրված ցուցադրությունները, ապա ներկայումս փոխվել է ժամանակավոր ցուցադրությունների բնույթը:
1961 թվականին Գեղարվեստի ընկերության 70-ամյակի հետ կապված հոբելյանական ցուցահանդեսը նվիրված էր Վյայնյո Աալտոնենին և հիմք հանդիսացավ 1967 թվականին Վյայնյո Աալտոնենի թանգարանի ստեղծման համար:
1981 թվականին Տուրկուի գեղարվեստի թանգարանը ստացավ տարածաշրջանային կարգավիճակ, իսկ 2009 թվականին ավարտված կապիտալ վերանորոգման և ստորգետնյա պահեստարանի կառուցման շնորհիվ լուծվեց ցուցադրության տարածքների պակասի խնդիրը:
![]() |
![]() | ||
Ակսելի Գալլեն-Կալլելա «Ծեր կինն ու կատուն» (ֆին.՝ Akka ja kissa) |
Ակսելի Գալլեն-Կալլելա «Յոուկահայնենի վրեժը» (ֆին.՝ Joukahaisen kosto) |
Ակսելի Գալլեն-Կալլելա «Պայքար Սամպոյի համար» (ֆին.՝ Sammon puolustus) |
Հուգո Սիմբերգ «Կլոր պար» (ֆին.՝ Piiritanssi, 1898) |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տուրկուի գեղարվեստի թանգարան կատեգորիայում։ |